Փետրվար-մայիս, 2021թ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն» -ի հետ համատեղ իրականացրել է «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագիրը։
Ծրագրի հիմնական նպատակներն են՝
- Աջակցել սփյուռքահայ երիտասարդ մասնագետների մրցունակության բարձրացմանն ու նպաստել աշխատաշուկայում ինտեգրմանը
- Անմիջական կապ հաստատել առաջատար ձեռնարկությունների ներկայացուցիչների և երիտասարդ մասնագետների միջև
- Խթանել երիտասարդ մասնագետների տեսական և գործնական հմտությունների ձեռքբերմանը
- Ներկայացնել աշխատաշուկայի առանձնահատկություններն ու մարտահրավերները
Ծրագրի համառոտ նկարագիրը
Ծրագրի հիﬓական թիրախային խումբը՝ 18-40 տարեկան երիտասարդ մասնագետներն են Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Երկլեզու (հայերեն և անգլերեն) հայտադիմուﬓերը տարածվել են Երևանի պետական համալսարանի ուսանողների և շրջանավարտների, ինչպես նաև գործընկեր համալսարանների, Սփյուռքի և հասարակական կազմակերպությունների (Սփյուռքի հարցերով գերագույն հանձնակատարի վարչություն, «Հալեպ» ՀԿ, «Ռեպատ Արﬔնիա» հիﬓադրամ և այլն) շահառուների շրջանում: Արդյունքում ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել 178 երիտասարդ մասնագետներ, որոնցից ընտրվել է 40 մասնակից (15 երիտասարդ Սփյուռքից (Սիրիա, Լիբանան, Ռուսաստան, Իրան, Վրաստան), 10 մասնակից Արցախից, 15 մասնակից Հայաստանից):
Ծրագիրը բաղկացած էր տեսական (դասընթացներ) և գործնական փուլերից (ինթերնշիփեր, այցելություններ կազմակերպություններ): Ծրագրի շրջանակում կազմակերպվել է թեմատիկ տարբեր 6 դասընթաց:
Համագործակցություն ծրագրի շրջանակում
Ծրագիրն իրականացվել է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համագործակցության շրջանակում:
Ծրագրի արդյունքներ
Ծրագրին ունեցել է 40 շահառու, որոնցից 36-ը ստացել է ինթերնշիփ անցնելու հնարավորությունը, իսկ 1-ը՝ աշխատանքի առաջարկ։
Ծրագրի մանրամասներին և արդյունքներին կարող եք ծանթանալ ներբեռնելով հետևյալ ֆայլը՝