Միջբուհական համագործակցության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Եվրոպական լեզուների և հաղորդակցության (մասնավորապես՝ «Գերմաներենը՝ որպես օտար լեզու» մասնագիտությամբ), Մաթեմատիկայի և մեխանիկայի, Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, Ռուս բանասիրության, Պատմության (մասնավորապես՝ «Կովկասագիտություն» մասնագիտությամբ), Միջազգային հարաբերությունների (մասնավորապես՝ «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ), Կենսաբանության (մասնավորապես՝ «Մարդու գենետիկա» մասնագիտությամբ) ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի (4 ամիս ժամկետով), ինչպես նաև ասպիրանտուրայի (1-3 ամիս ժամկետով) ուսանողների համար՝ 2024/2025 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
Բակալավրիատի ուսանողների համար գերմաներենի՝ առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար գերմաներենի և/կամ անգլերենի՝ առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ՝ ամսական 1200 եվրոյի չափով: Ճանապարհածախսը հոգում է ուսանողը:
Մանրամասները՝ https://www.uni-jena.de/en:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. ապրիլի 21-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր,
7. գերմաներենի/անգլերենի իմացությունը հաստատող վկայական,
8. հետազոտական աշխատանքի համառոտ նկարագիր/պլան (research plan) (ասպիրանտների/հայցորդների համար),
9. նախնական հրավեր-նամակ ընդունող կողմից (pre-acceptance letter) (ասպիրանտների/հայցորդների համար):
Գերմաներենով/անգլերենով դասընթացներին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://www.uni-jena.de/en/study-programme։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին` 11-38)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան