Ընկերությունը կատարում է մասնագետների հավաքագրում հետևյալ նոր գործարկվող տրամաչափարկման լաբորատորիաներում աշխատանքի անցնելու համար՝
Գծային (անկյունագծային) մեծությունների տրամաչափարկման լաբորատորիա
Էլեկտրական մեծությունների տրամաչափարկման լաբորատորիա
Ուժի և հարակից մեծությունների տրամաչափարկման լաբորատորիա
Քիմիական մեծությունների տրամաչափարկման լաբորատորիա
բարձրագույն տեխնիկական, ֆիզիկաքիմիական, բնագիտամաթեմատիկական կրթություն
չափիչ սարքերի հետ աշխատանքի հմտություններ
անգլերենի և Microsoft office փաթեթի իմացություն
Դիմում-հայտեր կարող են ներկայացնել նաև աշխատանքային փորձ չունեցող անձինք, որոնց համար Ընկերությունը կկազմակերպի նախապատրաստական (վերապատրաստման) դասընթացներ։
Հարցազրույցին մասնակցելու համար 10 աշխատանքային օրվա ընթացքում բոլոր հետաքրքրված անձինք կարող են իրենց CV-ները ուղարկել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության էլեկտրոնային հասցեին (hr@armstandard.am)։
Հարցազրույցը կանցկացվի Ընկերության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կոմիտաս 49/4)։ Հարցազրույցի անցկացման օրվա և ժամի վերաբերյալ նախապես կտեղեկացվի։