Rate:
Full time
Location:
Կոնտակտային կենտրոն
Deadline:
14 May 2024
Category:
Vacancy
Ամերիաբանկ ՓԲԸ
Job type:
In office
Work days:
Mon.
Fri.
Work hours:
ստանդարտ 09:00-18:00 կամ ոչ ստանդարտ` 10:00-22:00` 2 օր աշխատանքային, 2 օր հանգիստ
Main Responsibilities
- Արդյունավետորեն պատասխանել հեռախոսագանգերին և մշակել սպասարկման, ծառայությունների, գործարքների իրականացման վերաբերյալ հարցումները՝ ըստ Բանկում գործող ներքին իրավական ակտերի
- Տրամադրել համապարփակ խորհրդատվություն Բանկի առկա և պոտենցիալ հաճախորդներին հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով, խթանել հաճախորդների հետաքրքրվածությունը Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների և պրոդուկտների հանդեպ
- Իրականացնել բանկային ծառայությունների և պրոդուկտների խաչաձև վաճառք առկա և պոտենցիալ հաճախորդների շրջանում՝ հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով
- Արագ արձագանքել քարտերի հետ կապված հարցումներին (գործարքի վերաբերյալ տեղեկատվություն, քարտի բլոկավորման/ապաբլոկավորման ծառայություններ)՝ մշտապես համագործակցելով Վճարային քարտերի բաժնի և «Ֆրոդ Մոնիթորինգի» բաժնի հետ՝ հաճախորդների շահերը պաշտպանելու նպատակով
- Իրականացնել գործարքներ հաճախորդների հաշիվներով՝ հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով տրամադրվող ծառայությունների շրջանակներում
- Դրսևորել ճկունություն՝ կապված աշխատաժամերի և աշխատանքային պահանջներով պայմանավորված այլ փոփոխությունների հետ
- Կատարել այլ պարտականություններ՝ ըստ հանձնարարության
Required Qualifications
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հումանիտար գիտությունների, լեզվաբանության կամ այլ ոլորտներում
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում
- Սպասարկման, հեռախոսակապի միջոցով վաճառքի/շուկայավարման, վաճառքի խթանման և/կամ շուկայավարման փորձը կդիտվի որպես առավելություն
- Բանկային ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ ընդհանուր պատկերացում ունենալը ցանկալի է
- Բանկային գործունեության, ինչպես նաև քաղաքացիական օրենսդրության ընդհանուր իմացություն:
- Հաղորդակցական հմտություններ
- Ճնշման տակ աշխատելու ունակություն
- Բանակցություններ վարելու հմտություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Սթրեսային իրավիճակներին դիմակայելու ունակություն
- Բացառիկ աշխատասիրություն և պատասխանատվության բարձր զգացում
- MS Office փաթեթի տիրապետում, «ՀԾ-Բանկ Գործառնական Օր» ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն, այլ լեզուների իմացություը կդիտվի որպես առավելություն