- Main
- Node
- ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀԱՆՁՆՈՒՄ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿՐԿՆՈՒՄ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
February 16, 2023 | 12:25
Գիտություն
Կրթություն
ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀԱՆՁՆՈՒՄ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿՐԿՆՈՒՄ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ-ում սահմանված ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի համաձայն՝ 2022-2023 ուստարում և դրանից հետո ԵՊՀ ընդունված ուսանողների համար դասընթացի գնահատման արդյունարար դրական նվազագույն միավորը տասն է: Այս փոփոխությամբ պայմանավորված՝ հիշյալ կարգում փոփոխվել են նաև քննության վերահանձնման և դասընթացը կրկնելու դրույթները։
Քննաշրջանի ընթացքում որևէ առարկայից դրական (10 և բարձր) միավոր ստացած ուսանողին տվյալ քննությունը վերահանձնել չի թույլատրվում, սակայն 10-ի շեմը չհաղթահարած ուսանողն ակադեմիական պարտքերի մարման շրջանում պետք է վերահանձնի եզրափակիչ քննությունը:
Դասընթացը համարվում է առարկայական պարտք, եթե ուսանողը տվյալ դասընթացի համար սահմանված բոլոր բաղադրիչներից կիսամյակի ընթացքում ստացել է 0 միավոր: Արդյունքում ուսանողը հնարավորություն ունի մինչև ավարտական ուսումնական տարվա սկիզբը վճարովի հիմունքներով կրկնելու դասընթացը և հանձնելու քննությունները, եթե առարկայական պարտքերի կրեդիտների գումարը չի գերազանցում 12 կրեդիտը:
Ստուգարքային դասընթացի ստուգարքին չներկայացած ուսանողը հնարավորություն ունի այն հանձնելու ակադեմիական պարտքերի մարման շրջանում:
Եթե կրթական ծրագրում ակադեմիական պարտքերի մարման շրջանից հետո առաջացած առարկայական պարտքերի կրեդիտների գումարը չի գերազանցում 12-ը, ապա համաձայն սահմանված կարգի՝ ուսանողը հնարավորություն ունի առարկայական պարտքերը մարելու մինչև ավարտական ուսումնական տարվա սկիզբը՝ վճարովի հիմունքներով վերահանձնելով դասընթացները ևս 2 անգամ:
Քննաշրջանից և պարտքերի մարման շրջանից հետո ակադեմիական անբավարար առաջադիմություն ունեցող ուսանողի՝ համալսարանից հեռացման վերաբերյալ հրամանը տրվում է կիսամյակի քննաշրջանի ակադեմիական պարտքերի վերահանձնման արդյունքների ամփոփումից հետո՝ համաձայն ԵՊՀ ռեկտորատի սահմանած չափանիշների:
Ավարտական աշխատանքի պաշտպանությանը թույլատրված, սակայն չներկայացած կամ անբավարար գնահատված ուսանողը հնարավորություն ունի պաշտպանելու ավարտական աշխատանքը հաջորդ ուստարիների ընթացքում:
Մագիստրոսական թեզի ատեստավորումը չանցած ուսանողը հեռացվում է համալսարանից ակադեմիական անբավարար առաջադիմության պատճառով: Հեռացված ուսանողը վերականգնման դեպքում հնարավորություն ունի շարունակելու նախկինում հաստատված թեմայով մագիստրոսական թեզը:
Քննության վերահանձնման և դասընթացի կրկնության կարգի այլ մանրամասների հնարավոր է ծանոթանալ այստեղ։
Կարինե Հովհաննիսյան