Լուբլինի կաթոլիկ համալսարանը (Լեհաստան) կազմակերպում է միջազգային աշխատաժողով (Workshops on laboratory techniques used in biomedicine and natural resources monitoring) «SPINAKER» ԵՄ ծրագրի շրջանակում:
ԵՊՀ կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի ֆակուլտետի և ֆարմացիայի ինստիտուտի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին Լուբլինի կաթոլիկ համալսարանը ծրագրին մասնակցելու համար տրամադրում է կրթաթոշակ: Այն կազմում է 5000 PLN, որը համարժեք է մոտավորապես 1065 եվրոյի: Գումարը նախատեսված է ավիատոմսերի, կեցության (համալսարանի հանրակացարանում) և սննդի ապահովման համար:
«Լեհական-եվրոպական իրավագիտության դպրոց» կրթական ինտենսիվ ծրագիրը ներառում է 50 ժամ դասընթաց, որից 26 ժամը (2 շաբաթ)՝ առցանց, հեռակա, և 24 ժամը՝ առկա՝ Բիալիստոկի համալսարանում:
Դասընթացները լինելու են անգլերենով և տեղի են ունենալու ս. թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 14-ը (առցանց՝ 26.06-30.06, առկա՝ 03.06.- 14.06):
Դասընթացների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն հնարավոր է ստանալ այստեղ:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 30-ը՝ ժամը 17:00:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերենով, PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2.ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6.անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացության տեղեկանք:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554-641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան