Լեհաստանի Հանրապետության ակադեմիական փոխանակման ազգային գործակալությունը (NAWA – Narodowa Agencja Wymiany Akademickiej) հայտարարել է 2023-2024 ուսումնական տարվա Ստեֆան Բանախի անվան կրթաթոշակային ծրագրի մագիստրատուրայի համար դիմումների ընդունելություն:
Ծրագիրը Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և NAWA-ի համատեղ կրթաթոշակային նախաձեռնություն է, որն իրականացվում է զարգացման աջակցության ծրագրի շրջանակում: Այն նախատեսված է Արևելյան գործընկերության անդամ երկրների քաղաքացիների համար` ընդգրկելով ճարտարապետական, տեխնիկական, գյուղատնտեսական, ինչպես նաև բնական գիտությունների ուղղությունները։
Դիմումների ընդունելության վերջնաժամկետը ս.թ. մարտի 31-ն է:
Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3TCHcHK:
Հարցերի դեպքում լեհական կողմն առաջարկում է դիմել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ banach@nawa.gov.pl: