«Կրթությունը արտակարգ իրավիճակներում». գրքի շնորհանդես և քննարկում
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահ
Ս.թ. ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահում տեղի կունենա գրքի շնորհանդես:
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի համագործակցության շրջանակում կանցկացվեն «Կրթության պատրաստվածության ինդեքսը COVID-19-ի օրինակով» գրքի շնորհանդեսը և «Կրթությունը արտակարգ իրավիճակներում» խորագրով պանելային քննարկումը:
Շնորհանդեսին բացման խոսքով հանդես կգան «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի բաժնի ղեկավար, դոկտոր Լարս Հենզելը, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանը: