Հանդիպում ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահում
Ս.թ. ապրիլի 19-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ Ռոբերտ Շումանի անվան սրահում տեղի կունենա հանդիպում ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում ներկայացվելու են ՀՀ ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության գործառույթները՝ ՀՀ ֆինանսների նախարարության գործունեության համատեքստում, վարչության գործունեության ռազմավարական ուղղությունները: