- Main
- Node
- Դատական նախադեպը ՀՀ-ում
October 05, 2018 | 14:38
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Դատական նախադեպը ՀՀ-ում
Դատական նախադեպեր և օրենքի հակասություններ
Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել էր սեմինար-քննարկում «Դատական նախադեպը ՀՀ-ում» խորագրով: Սեմինար-քննարկմանը մասնակցում էին ուսանողներ ոչ միայն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետից, այլև Գավառի պետական համալսարանից, Պետական կառավարման ակադեմիայից և այլ հաստատություններից:
Սեմինար-քննարկումը վարեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի ասիստենտ, ի.գ.թ. Վահագն Գրիգորյանը:
Քննարկումն եղավ բավականին հետաքրքիր, քանի որ սեմինարի կառուցվածքը շատ յուրահատուկ ձևով էր մշակած: Ներկա ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու դատական նախադեպի էությանը, հասկացան հայկական իրավական համակարգում նախադեպի կիրառությունը, տարբերությունը նախադեպերի կիրառության կլասիկ նախադեպային երկրներում:
Ուսանողները հնչեցրին հարցեր, որոնք վերաբերում էին նախադեպերի և օրենքի հակասությանը, նախադեպերի պարտադիրությանը, դրանց օգտագործման ձևերին և այլն:
Քննարկման ավարտին պրն. Գրիգորյանը տվեց խորհուրդներ, որոնք պետք կգան ուսանողներին ապագայում:
Հեղինակ` Լեյլի Թադևոսյան