Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «BostonGene» ընկերության համագործակցության շրջանակում կազմակերպվեց հանդիպում, որի ժամանակ ընկերության ներկայացուցիչները ԵՊՀ ուսանողներին առաջարկեցին աշխատանք կենսատեխնոլոգիաների և անհատականացված բժշկության ոլորտներում։
Հանդիպմանը կ․գ․թ․ Վյաչեսլավ Սենիչկինն ուսանողներին ներկայացրեց «Ճշգրիտ ուռուցքաբանություն. ձեռքբերումներ և մարտահրավերներ» թեմայով դասախոսություն։
Ընկերության ներկայացուցիչները ներկայացրին նաև ծրագրային ապահովման ու մշակման, կենսաինֆորմատիկայի և վերլուծության ոլորտներում կարիերայի հնարավորությունները երիտասարդ մասնագետների համար:
Հանդիպման վերջում ուսանողներին առաջարկեցին անցնել կարճ թեստ, որը հաղթահարողներին աշխատանքի հնարավորություն կընձեռվի «BostonGene» ընկերությունում։
Նշենք, որ հանդիպումը կազմակերպվեց «BioExpo» միջոցառման շրջանակում, որը նախաձեռնել էր Կենսաբանության ֆակուլտետը՝ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աջակցությամբ։