Ս․թ․ ապրիլի 27-ին տեղի է ունեցել Պրեմիում ակումբի բացման հանդիսավոր արարողությունը, որի շրջանակում հայտարարվել են ակումբի տրամադրած կրթաթոշակին արժանացած ԵՊՀ ուսանողների անունները։
Կրթաթոշակ են ստացել այն երիտասարդները, որոնք հետաքրքրված են սեփական բիզնես հիմնելու և համայնքային զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացման գաղափարներով։
Նախապես հայտարարված մրցույթին ուսանողները մոտիվացիոն նամակների միջոցով ներկայացրել են իրենց գաղափարները։ Լավագույն գաղափարները ներկայացրած մասնակիցներն էլ միջոցառմանը պարգևատրվել են կրթաթոշակներով։
Կրթաթոշակը տրամադրվել է «Պրեմիում MBA» փաթեթի համար, որը ներառում է բիզնես վարչարարության հիմնական 8 դասընթացները՝ «Կազմակերպությունների և մարդկանց առաջնորդում», «Նախագծերի կառավարում», «Մարքեթինգ», «Ֆինանսական կառավարում», «Գործարար հաղորդակցություն և բանակցություններ», «Բիզնես իրավունք», «Վաճառքների հմտություն», «Ռազմավարության մշակում և իրականացում»։
Կրթաթոշակակիր ուսանողներն են Վահե Գիժլարյանը, Արթուր Ջանվելյանը, Լիանա Խաչատրյանը, Դիանա Դարբինյանը, Մարիամ Ավագյանը և Սուսաննա Հովհաննիսյանը։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և Պրեմիում ակումբի համագործակցության շրջանակում ուսանողները ոչ միայն ծանոթանում են կազմակերպության գործունեությանը, այլև ստանում բիզես ոլորտում նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու հնարավորություն։