ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կոնֆերենս դահլիճում տեղի ունեցավ «CV կազմելու և գործատուին ներկայանալու հմտություններ» խորագրով դասընթաց, որի ավարտին ուսանողները փոխանցեցին իրենց տվյալները՝ հետագայում աշխատանքի առաջարկների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի համագործակցությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանն ուսանողներին ծանոթացրեց կենտրոնի գործունեությանը, ինչպես նաև ներկայացրեց այժմ առկա աշխատանքի և պրակտիկայի առաջարկները:
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աշխատակից Արուսյակ Սահակյանն ուսանողներին ներկայացրեց գործատուին ներկայանալու նոր հմտություններ: Այնուհետև ուսանողները բանախոսներին տվեցին իրենց հետաքրքրող հարցերը:
Հավելենք, որ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը մշտապես ամրապնդում է բուհ-գործատու կապը՝ կազմակերպելով տարաբնույթ այցեր: