ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աջակցությամբ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպեցին ԵՊՀ ուսանողների հետ, որի ժամանակ ներկայացվեց «Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագիր-2024»-ը։
Ծրագրի համակարգող Վահե Իգիթյանը նշեց, որ այն իրականացնում են Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Հայաստանի գրասենյակը և ՀՀ Ազգային ժողովը։
«Ծրագրի շնորհիվ 15 երիտասարդներ ամբողջ Հայաստանից հնարավորություն կունենան ծանոթանալու խորհրդարանական ժողովրդավարությանը, կաշխատեն խմբակցություններում, պատգամավորների գրասենյակներում, մշտական հանձնաժողովներում և Ազգային ժողովի աշխատակազմի վարչություններում»,- տեղեկացրեց նա։
Հանդիպմանը մասնակցեցին Միջազգային հարաբերությունների, Իրավագիտության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ու Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների մագիստրատուրայի ուսանողները։
Ավարտին ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսին՝ ստանալով սպառիչ պատասխաններ։