Ս․թ․ փետրվարի 29-ին ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ «Հոլիդեյ Ինն Երևան» հյուրանոցի ներկայացուցիչներն ուսանողների համար անցկացրին դասընթաց՝ ներկայացնելով հյուրանոցային ցանցի աշխատանքի կազմակերպումը, ոլորտին վերաբերող մանրամասներ և մասնագիտական աշխատանքի հնարավորություններ։
Ուսանողներին ներկայացվեցին բրենդի կարևորությունը հյուրանոցի օրինակով, հյուրընկալական ոլորտի առանձնահատկությունները Հայաստանում, ցանցային հյուրանոցների ընձեռած հնարավորությունները և դրանց ճիշտ օգտագործումը, ինչպես նաև տեղեկություններ հյուրանոցի կառուցվածքի և դրա բաղկացուցիչ տարրերից յուրաքանչյուրի վերաբերյալ։
Դասընթացը վարեցին «Հոլիդեյ Ինն Երևան» հյուրանոցի տնտեսական բաժնի ղեկավար Վահե Հակոբյանը և տաղանդների ներգրավման վերահսկիչ Մարիա Հովհաննիսյանը։
Դասընթացի շնորհիվ ուսանողները ստացան մասնագիտական գիտելիքներ և ծանոթացան «Հոլիդեյ Ինն Երևան» հյուրանոցի ընձեռած կարիերայի հնարավորություններին։ Կազմակերպության տաղանդների ներգրավման վերահսկիչ Մարիա Հովհաննիսյանն ուսանողներին ներկայացրեց նաև առկա հաստիքները և դրանց համալրման կարգը։
Հանդիպման ժամանակ ուսանողները մասնակցեցին քննարկումների, ունեցան համալսարանում ստացած գիտելիքները պրակտիկ օրինակներով ամրապնդելու, ինչպես նաև իրենց հուզող հարցերը բանախոսներին ուղղելու հնարավորություն։