
Financial Mathematics
Master's programme
Մագիստրոսական կրթական ծրագիր «Ֆինանսական մաթեմատիկա»
«Ֆինանսական մաթեմատիկա» մագիստրոսական կրթական ծրագրում մրցութային կարգով կարող են ընդգրկվել ՀՀ պետական և հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։
Ուսումնառության տևողությունը 2 կիսամյակ է:
Ծրագրի նպատակն է պատրաստել մաթեմատիկոսներ՝ ֆինանսական վերլուծաբաններ, ֆինանսական գործիքների ծրագրավորողներ, ֆինանսական հոսքերի կառավարիչներ, որոնք կարող են մասնագիտական գործունեություն ծավալել պետական համակարգի, ֆինանսական ոլորտի՝ ներդրումային, հեջինգային, բանկային, ապահովագրական և այլ, ինչպես նաև՝ ոչ ֆինանսական ոլորտի հաստատություններում։