Ֆինանսական մաթեմատիկա
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
«Ֆինանսական մաթեմատիկա» մագիստրոսական կրթական ծրագրում ուսումնառության տևողությունը 2 կիսամյակ է:
Ուսման վարձը կազմում է 800 000 ՀՀ դրամ։
Ընդունելության պահանջները
Ծրագրում կարող են ընդգրկվել ՀՀ պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։
Անվճար և վճարովի ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվում է՝ անկախ ՄՈԳ-ից, բացառապես մասնագիտական քննությունների արդյունքների հիման վրա՝ մրցութային կարգով (ընդունելության քննության հարցաշարը՝ այստեղ)։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել մաթեմատիկոսներ՝ ֆինանսական վերլուծաբաններ, ֆինանսական գործիքների ծրագրավորողներ, ֆինանսական հոսքերի կառավարիչներ, որոնք կարող են մասնագիտական գործունեություն ծավալել պետական համակարգի, ֆինանսական ոլորտի՝ ներդրումային, հեջինգային, բանկային, ապահովագրական և այլ, ինչպես նաև ոչ ֆինանսական ոլորտի հաստատություններում։
Կոնտակտներ
Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոն՝
(+374 60) 710 375 (ներքին՝ 23-75)
Ամբիոնի վարիչ՝ Կարինե Ավետիսյան, տ.գ․թ․, դոցենտ
Հեռ.՝ (+374 60) 710 376 (ներքին՝ 23-76)
actuar@ysu.am