Ընդունելություն
«Եվրոպագիտություն» մագիստրոսական ծրագիրը բաց է բոլոր այն դիմորդների համար, որոնք ունեն բակալավրի աստիճան, տիրապետում են հայերենին և անգլերենին:
Անհրաժեշտ փաստաթղթեր
Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է մուտքագրեն հետևյալ փաստաթղթերը (սկանավորված)․
ա. բարձրագույն կրթության դիպլոմը և դիպլոմի միջուկը* (միջուկի 1-ին էջը և գնահատականների միայն հայերեն հատվածը),
բ. լուսանկար՝ 3X4 չափսի,
գ. զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (անհրաժեշտ է ներբեռնել 1-4-րդ և 18-19-րդ էջերը),
դ. անձնագիրը (1-4-րդ էջերը) կամ նույնականացման քարտը (երկկողմանի),
ե․ մոտիվացիոն նամակ (նամակն անհրաժեշտ է ուղարկել info@ces.am էլհասցեին)
զ. ընդունելության ծառայությունների համար գանձվող 3000 դրամի վճարման անդորրագիրը (ԵՊՀ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 2470101276000001 հաշվեհամարին)։
Եթե փոխանցումը կատարվել է առցանց տարբերակով, և անդորրագրի վրա չեն երևում վճարման նպատակը և դիմորդի անուն-ազգանունը, ապա դրանք անհրաժեշտ է ձեռագիր ավելացնել և սկանավորել:
*2023 թ. ԵՊՀ շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած) պետք է ներկայացնեն ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված ֆակուլտետի դեկանի կողմից, իսկ ՀՀ այլ բուհերի 2023 թ. շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած)՝ տվյալ բուհի ռեկտորի ստորագրությամբ տեղեկանք՝ բակալավրիատի շրջանավարտ լինելու մասին, և ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված:
Արտասահմանյան բուհի դիպլոմ ներկայացնելու դեպքում դիմորդը դիպլոմի հետ պետք է ներկայացնի նաև ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից տեղեկանք՝ դիպլոմի համարժեքության մասին:
ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով (տե՛ս՝ «Դիմում-հայտի լրացման կարգ» բաժնում):
Ծրագրի ընդունելության պահանջների և ժամկետների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք www.ces.am կայքէջ։
Հարցաշար և գրականության ցանկ
«Եվրոպագիտություն» միջմասնագիտական մագիստրոսական ծրագրի ընդունելության
ՀԱՐՑԱՇԱՐ
- Եվրախորհրդի հիմնադրումն ու ընդլայնումը
- Եվրախորհրդի ինստիտուցիոնալ համակարգն ու գործառույթները
- Եվրաինտեգրման քաղաքական, սոցիալական, տնտեսական և հոգևոր-մշակութային նախադրյալները
- ՀՀ-Եվրախորհուրդ համագործակցության հիմնական ձևաչափերը
- Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի դերն ու նշանակությունը ՀՀ-ում
- ԵԱՀԿ-ի հիմնադրումն ու ընդլայնումը
- ԵԱՀԿ-ի ինստիտուցիոնալ համակարգն ու գործառույթները
- ՀՀ-ԵԱՀԿ համագործակցության հիմնական ձևաչափեր
- Եվրամիության հիմնադրումն ու ընդլայնումը
- Եվրամիության ինստիտուցիոնալ համակարգն ու գործառույթները
- Խորհրդարանական ժողովրդավարության մշակույթը ԵՄ անդամ պետություններում
- Կուսակցություններն ու քաղաքական խմբերը Եվրոպական խորհրդարանում
- Եվրոպական քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ համակարգը (հասարակական կազմակերպություններ, արհմիություններ, սոցիալական ցանցեր)
- Եվրոպական հարևանության քաղաքականության սուբյեկտները, նպատակներն ու խնդիրները
- Արևելյան գործընկերության սուբյեկտները, նպատակներն ու խնդիրները
- ՀՀ-ԵՄ գործընկերության և համագործակցության հիմնական մակարդակները
- ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության ընդհանուր բնութագիրը Հարավային Կովկասում
- Մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և Եվրոպական ընթացակարգերը (ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ)
- Հարավային Կովկասը Եվրաինտեգրման գործընթացում
- ՀՀ քաղաքական համակարգը Եվրաինտեգրման գործընթացում
- ՀՀ կուսակցությունները Եվրաինտեգրման գործընթացում
- ՀՀ տնտեսությունը Կոպենհագենի տնտեսական չափանիշների տեսանկյունից
Գրականության ցանկ
- Ալեքսանյան Ա., Արևմտյան ժողովրդավարությունների քաղաքական համակարգեր. Տեսություն և արդիականություն: Եր., 2009:
- Հայրապետյան Գ., Բաղդասարյան Վ., Հայաստանի տնտեսությունը Կոպենհագենի տնտեսական չափանիշների տեսանկյունից (վերլուծություն)։
- Քաղաքագիտություն: Ուսումնական ձեռնարկ (Խմբ. Մանուչարյան Հ. Գ. և ուրիշներ): Եր.: ԵՊՀ հրատ., 2006:
- Եվրոպական արհմիությունների համադաշնություն։
- Եվրոպական ՀԿ-ներ։
- Տեղեկատվական պարբերական «Եվրոպան այսօր» (հանդես 1)։
- Տեղեկատվական պարբերական «Եվրոպան այսօր» (հանդես 2)։
- Տեղեկատվական պարբերական «Եվրոպան այսօր» (հանդես 3)։
- Eastern Partnership Civil Society Forum․
- EUROPA-Connect with EU on Social Networks․
- Use of Social Media in EU communication – European Commission․