Type:
Master
Speciality:
031301.06.7 - Հոգեբանություն
Specialisation:
031301.06.7 - Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա
Qualification awarded:
Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Մագիստրոսի ծրագրում ընդունելությունը իրականացվում է ըստ ԵՊՀ համապատասխան կանոնակարգի. ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ-ի և այլ բուհերի տվյալ մասնագիտության վերջին երեք տարվա շրջանավարտները, որոնց միջին որակական գնահատականը (ՄՈԳ-ը) կազմում է 13 և բարձր միավոր։ Իսկ 13-ից ցածր ՄՈԳ ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով` տվյալ մասնագիտության բակալավրի կրթական ծրագրին համապատասխան հարցաշարով անցկացված քննության արդյունքների հիման վրա:
2. Programme Objectives
· Զարգացնելու ուսանողների մասնագիտական կարողությունները՝ կլինիկական հոգեբանության և հոգեթերապիայի տեսական և գործնական հիմնախնդիրները հասկանալու, մեկնաբանելու և վերլուծելու համար
· Տրամադրելու ուսանողներին հիմնարար գիտելիքներ հոգեթերապիայի տարբեր ուղղությունների գաղափարական հիմքերի, հիմնադրույթների, մեթոդների վերաբերյալ
· Ուսանողներին ունակ դարձնել կիրառելու հոգեթերապևտիկ տարբեր ուղղությունների մեթոդները հոգեկան գործունեության տարբեր խանգարումներով այցելուների հետ աշխատանքում:

3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Նկարագրելու հոգեկան առողջության չափանիշները, DSM-5-ի և ICD-11-ի հիվանդությունների դասակարգումները և կլինիկական հոգեախտորոշման մեթոդները
- Սահմանելու անձի պաթոլոգիայի նևրոտիկ և փսիխոտիկ մակարդակները
- Մեկնաբանելու հոգեթերապիայի տարբեր ուղղությունների գաղափարական հիմքերը, հիմնադրույթները, մեթոդների նկարագրությունները
- Մեկնաբանելու հոգեվերլուծության և այլ հոգեբանության գիտելիքները
- Բացատրելու նեյրոհոգեբանության մեխանիզմները, ախտորոշման յուրահատկությունները, օրգանական համախտանիշների օրինաչափությունները
- Ներկայացնելու անձի ժամանակակից կոնցեպցիաները
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Կիրառելու կլինիկական թեստեր և ախտորոշելու անձի ախտաբանությունը
- Կատարելու հոգեկան ֆունկցիաների փորձագիտական գնահատում
- Բացահայտելու հիվանդի հոգեբանական ստատուսը և լրացնելու հիվանդության պատմության համապատասխան հատվածը
- Կատարելու այցելուների խորհրդատվություն՝ հոգեախտորոշման հիման վրա
- Կիրառելու հոգեկան տարբեր խանգարումների դեպքում հաղորդակցման յուրահատկությունների մասին գիտելիքները
- Գործնականորեն պահպանելու հոգեկան տարբեր խանգարում ունեցող մարդկանց հետ աշխատանքի դեոնթոլոգիական սկզբունքները
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Օգտվելու կլինիկական հոգեբանության և հոգեթերապիայի տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, մասնագիտական գրքեր և գիտական հոդվածներ)
- Վերլուծելու բժշկական հոգեբանության և հոգեթերապիայի առկա հիմնախնդիրները և գնահատելու դրանց լուծման համար հնարավոր եղանակները
- Ինքնուրույնաբար պլանավորելու և իրականացնելու կլինիկական հոգեբանության և հոգեթերապիայի ոլորտում գիտահետազոտական աշխատանք՝ առաջադրելով նպատակը, խնդիրները, օբյեկտը, առարկան, վարկածը և այլն
- Պատրաստելու զեկուցումներ, վերլուծել և ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարելու գիտական բանավեճեր
4. Assessment methods
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝ եզրափակիչ գնահատումով, առանց եզրափակիչ գնահատման, առանց ընթացիկ քննությունների/գնահատման, ստուգարքային։
Դասընթացի գնահատման բաղադրիչներն են.
· ընթացիկ գրավոր քննություններ (ենթադրում են ամփոփ վերլուծական պատասխաններ ըստ հարցատոմսի, կամ առաջադրանքների գրավոր կատարում (հետազոտական աշխատանք, հոգեախտորոշիչ մեթոդիկայի կիրառում և այլն), և/կամ ընթացիկ բանավոր քննությունները (ենթադրում են ծավալուն վերլուծական պատասխաններ ըստ հարցատոմսի, կամ էսսեների պատրաստում, ինքնուրույն և խմբային աշխատանքների կատարում և բանավոր ներկայացում), որը կարող է իրենից ներկայացնել «Հետազոտական բաղադրիչը»։
· ընթացիկ ստուգումներ (ենթադրում է սեմինարների ընթացքում ուսանողի կողմից հանձնարարությունների կատարում և նյութի ներկայացում),
· ինքնուրույն աշխատանք (ենթադրում է հանձնարարված թեմայով գրավոր կամ բանավոր վերլուծական աշխատանքի իրականացում և հանրային ներկայացում)
· մասնակցություն (ենթադրում է ֆիզիկական ներկայություն, դասախոսություններին և սեմինարներին հարց-պատասխանի ու քննարկումների ակտիվ մասնակցություն),
· եզրափակիչ բանավոր քննությունները (ենթադրում է հստակ, տրամաբանված, հիմնավորված և ամբողջական պատասխաններ քննական տոմսի հարցերին)։
Կիսամյակի առաջին երկու շաբաթվա ընթացքում դասախոսը ուսանողներին տեղեկացնում է գիտելիքների ստուգման ձևերի, հարցաշարերի և ժամկետների, ինչպես նաև գնահատման մեթոդների ու չափանիշների մասին։
ԵՊՀ-ում ուսանողի ուսումնառության արդյունքների գնահատման համար կիրառվում է 20- միավորանոց սանդղակը։

5. Graduates future career opportunities
«Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել հոգեբանական աջակցության կենտրոններում, հոգեկան առողջության պահպանման կենտրոններում որպես անհատական կամ խմբային խորհրդատվություն իրականացնող մասնագետներ, մանկական զարգացման կենտրոններում որպես զարգացմանն ու հոգեշտկմանը նպաստող հոգեբան-մասնագետ, տարբեր պրոֆիլի հիվանդանոցներում և և վերականգնողական հաստատություններում, ինչպես մանկական, այնպես էլ մեծահասակների համար` որպես կլինիկական հոգեբաններ և հոգեբանական խորհրդատվություն իրականացնող մասնագետներ, ինչպես նաև կազմակերպել անհատական մասնագիտական պրակտիկն՝ որպես հոգեթերապևտ, հոգեշտկող, հոգեբան խորհրդատու։
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ ասպիրանտուրայում, ինչպես նաև տարբեր գիտահետազոտաական լաբորատորիաներում։
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ ասպիրանտուրայում, ինչպես նաև տարբեր գիտահետազոտաական լաբորատորիաներում։
6. Resources and forms to support learning
· Տպագիր մասնագիտական գրականություն (հայերեն, ռուսերեն և անգլերեն),
· էլեկտրոնային գրադարան,
· հետազոտությունների համար նախատեսված մեթոդիկաներեր,
· տեսաձայնային ուսումնական նյութեր (վարպետության դասեր, մասնագիտական հարցեր լուսաբանող տեսանյութեր)։
· էլեկտրոնային գրադարան,
· հետազոտությունների համար նախատեսված մեթոդիկաներեր,
· տեսաձայնային ուսումնական նյութեր (վարպետության դասեր, մասնագիտական հարցեր լուսաբանող տեսանյութեր)։
7. Educational standards or programme benchmarks used for programme development
Տվյալ կրթական ծրագիրը մշակվել է ՀՀ բարձրագույն կրթության ՈԱՇ-ի նկարագրիչներին համաձայն (համաձայն ՀՀ կառավարության 2016 թ. հուլիսի 7-ի N 714-Ն որոշման)։ Կրթական ծրագրի մշակման համար հիմք են ծառայել միջազգային ծրագրային կողմնորոշիչները և չափորոշիչները, մասնավորապես, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի «Կլինիկական հոգեբանության և հոգեթերապիա» ուսումնական ծրագիրը, Մոսկվայի պետական համալսարանի «Կլինիկական հոգեբանության և հոգեթերապիա» ուսումնական ծրագիրը, Գերմանիայի Հալեի և Յենայի համալսարանի մագիստրոսական կրթական ծրագրերը
8. Requirements for the academic staff
1. Ընդհանրական կարողություններ
· Օտար լեզվի իմացություն (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն)
· Համակարգչային ծրագրերի իմացություն
· Ուսանողի գիտելիքների օբյեկտիվ գնահատում
· Սեփական փորձն ու հմտությունները ուսանողներին փոխանցելու պատրաստակամություն
· Դասախոսին վայել խոսք և պահվածք
· Անհրաժեշտ մեթոդական նյութերի օգտագործում
· Ճկունություն և արդյունավետ շփման հմտություններ
2. Մասնագիտական կարողություններ
· Մագիստրոսական ծրագրում դասավանդվող առարկային համապատասխան փորձի կամ ընթացիկ պրակտիկայի առկայություն
· Գիտական գործունեություն՝ հոդվածների հրապարակում, գիտաժողովների և գիտական սեմինարների կազմակերպում և մասնակցություն
· Աշխատանքային և կրթական ծրագրերի մշակում
· Հետազոտական աշխատանքի կազմակերպում
· Ինքնակրթություն և շարունակական մասնագիտական աճ
3. Ընդհանուր պահանջներ
· Մանկավարժական փորձ - առնվազն 5 տարի մանկավարժական փորձ (հատկապես բուհում)
· Մասնագիտական վերապատրաստում յուրաքանչյուր 5 տարի՝ ԵՊՀ ֆինանսական աջակցությամբ
· Անդամակցություն մասնագիտական ասոցիացիաների

9. Additional information about the programme
-