Type:
Master
Speciality:
031301.07.7 - Հոգեբանություն
Specialisation:
031301.07.7 - Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն
Qualification awarded:
Հոգեբանության մագիստրոս
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ» -ի պահանջների: Առկա ուսուցման ձևով անվճար և վճարովի ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ-ի բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման ձևերի նույն մասնագիտության վերջին երեք ուսումնական տարվա շրջանավարտները։ Դիմորդների ընդունելությունը կատարվում է առանց քննության, մրցութային կարգով՝ ատեստավորման գնահատականի և ՄՈԳ-ի շեմի հաշվառմամբ։ Երկրորդ փուլով ընդունելությունը կատարվում է միայն վճարովի ուսուցման համակարգում, որին կարող են մասնակցել ԵՊՀ այլ մասնագիտություններով, ինչպես նաև հավատարմագրում անցած այլ բուհերի բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի որակավարում ունեցող շրջանավարտները։
2. Programme Objectives
«Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» կրթական ծրագրի նպատակն է պատրաստել հոգեբան-խորհրդատուներ, ովքեր կարող են իրականացնել հետազոտական, հոգեխորհրդատվական և հոգեկրթական աշխատանք՝ կրթական, առողջապահական հաստատություններում, սոցիալական աջակցության ոլորտում և զարգացնել իրենց կարողությունները անհատական և խմբային հոգեթերապևտիկ աշխատանք ծավալելու համար։
3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Սահմանելու անձի հոգեբանության և հոգեբանական խորհրդատվության բնագավառների զարգացման պատմամշակութային և սոցիալ-մշակութային նախադրյալները, մեթոդաբանական հիմքերը և զարգացման ժամանակակից միտումները։
- Ներկայացնելու անձի ուսումնասիրման ժամանակակից հիմնախնդիրները (անձնային գծեր և մոտիվացիա, ինքնություն և սոցիալական համատեքստ, զարգացման ճգնաժամ և կենսակայունություն, հոգեկան առողջություն և հոգեբանական բարեկեցություն)։
- Ներկայացնելու հոգեխորհրդատվական/հոգեթերապևտիկ աշխատանքի ֆենոմենոլոգիական և սոցիալ-կոնստրուկտիվիստական հիմքերը և ուղղությունները։
- Հիմնավորելու քանակական և որակական մեթոդների կիրառման համապատասխանությունը հետազոտական նպատակներին։
- Սահմանելու անհատական և խմբային հոգեբանական խորհրդատվական աշխատանքի իրականացման սկզբունքները, առանձնահատկությունները և տեսակները։
- Բնութագրելու հոգեբանական աջակցության ծառայության առանձնահատկությունները կրթության, առողջապահության և սոցիալական աջակցության ոլորտներում:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Կատարելու սոցիալ-մշակութային փոփոխությունների համատեքստում անձի ինքնության ձևավորման և դրսևորման, նույնականացման միտումներին վերաբերող ուսումնասիրություններ՝ օգտագործելով արդյունքների վերլուծության որակական և քանակական մեթոդներ։
- Կատարելու անձի հոգեբանական բարեկեցության, կենսակայունությանն ու տոկունության, հոգեխորհրդատվական աշխատանքի արդյունավետության վերաբերյալ կիրառական ուսումնասիրություններ։
- Կիրառելու անձի ուսումնասիրման հոգեախտորոշիչ (ինքնագնահատման և պրոյեկտիվ) մեթոդները խորհրդատվական աշխատանքում։
- Կատարելու անհատական և խմբային հոգեխորհրդատվական/հոգեթերապևտիկ աշխատանք։
- Իրականացնելու անձի կենսակայունությանն ու հոգեբանական բարեկեցությանն ուղղված հոգեխորհրդատվական և հոգեկրթական աշխատանք (psychoeducation) կյանքի դժվար իրավիճակներում, ինչպես նաև կրթական, առողջապահության, սոցիալական աջակցության ոլորտներում։
- Կիրառելու մասնագիտական հաղորդակցման միջոցները՝ զինելով լայն հանրությանը գիտահեն տեղեկատվությամբ հոգեկան առողջության և անձի բարեկեցության հարցերի վերաբերյալ։
- Կիրառելու ՏՀՏ-ներ ուսումնասիրություններ և հետազոտություններ կատարելու և դրանց արդյունքները ներկայացնելու համար։
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Զարգացնելու սեփական կարողությունները՝ իր մասնագիտական գործունեության մեջ ստեղծագործական և նորարարական լուծումներ գտնելու համար։
- Աշխատելու թիմում՝ ստանձնելով պատասխանատվություն թիմի անդամների մասնագիտական առաջընթացի համար։
- Ծավալելու մասնագիտական գործունեություն անորոշության և ռիսկային պայմաններում՝ լավագույնս համադրելով ռազմավարական տարբեր մոտեցումներ և համագործակցելով այլ մասնագետների հետ։
- Ստանձնելու պատասխանատվություն սեփական մասնագիտական գործունեության համար՝ պահպանելով մասնագիտական էթիկայի և հանրային բարեվարքության սկզբունքները, հարգելով մարդու արժանապատվությունը և հիմնարար իրավունքները՝ միևնույն ժամանակ զգայուն լինելով մշակութային և միջմշակութային տարբերությունների հանդեպ։
4. Assessment methods
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝ եզրափակիչ գնահատումով, առանց եզրափակիչ գնահատման, առանց ընթացիկ քննությունների գնահատման, ստուգարքային։
Դասընթացի գնահատման բաղադրիչներն են
• ընթացիկ գրավոր քննություններ (ենթադրում են ամփոփ վերլուծական պատասխաններ ըստ հարցատոմսի, կամ առաջադրանքների գրավոր կատարում (հետազոտական աշխատանք, հոգեախտորոշիչ մեթոդիկայի կիրառում և այլն), և/կամ ընթացիկ բանավոր քննությունները (ենթադրում են ծավալուն վերլուծական պատասխաններ ըստ հարցատոմսի, կամ էսսեների պատրաստում, ինքնուրույն և խմբային աշխատանքների կատարում և բանավոր ներկայացում), որը կարող է իրենից ներկայացնել «Հետազոտական բաղադրիչը»։
• ընթացիկ ստուգումներ (ենթադրում է սեմինարների ընթացքում ուսանողի կողմից հանձնարարությունների կատարում և նյութի ներկայացում),
• ինքնուրույն աշխատանք (ենթադրում է հանձնարարված թեմայով գրավոր կամ բանավոր վերլուծական աշխատանքի իրականացում և հանրային ներկայացում)
• մասնակցություն (ենթադրում է ֆիզիկական ներկայություն, դասախոսություններին և սեմինարներին հարց-պատասխանի ու քննարկումների ակտիվ մասնակցություն),
• եզրափակիչ բանավոր քննությունները (ենթադրում է հստակ, տրամաբանված, հիմնավորված և ամբողջական պատասխաններ քննական տոմսի հարցերին)։

5. Graduates future career opportunities
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտուրայում:
«Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել որպես հոգեբան-խորհրդատուներ հոգեբանական կենտրոններում, սոցիալական խնամքի և պաշտպանության ցերեկային կենտրոններում և սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայություններում, հոգեկան առողջության և վերականգնողական հաստատություններում, ուսանողների հոգեկան առողջության և հոգեբանական բարեկեցության պահպանման կրթական հաստատությունների ծառայություններում, որպես հոգեբան-հետազոտողներ գիտակրթական կենտրոններում, որպես անհատական խորհրդատուներ (քոուչներ) բիզնես կազմակերպություններում, ինչպես նաև՝ իրականացնել մասնավոր հոգեխորհրդատվական/հոգեթերապևտիկ աշխատանք:

6. Resources and forms to support learning
Սույն ծրագրով ուսումնառության օժանդակության համար առկա են բազմազան ռեսուրսներ՝ դասախոսների անձնական միջոցներով և ամբիոնի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ձեռքբերված ժամանակակից մասնագիտական գրականություն (հայերեն, ռուսերեն և անգլերեն), էլեկտրոնային գրադարան, քանակական և որակական հետազոտությունների համար նախատեսված համակարգչային ծրագրեր, ինչպես նաև տեսաձայնային ուսումնական նյութեր (մասնագիտական հարցեր լուսաբանող ֆիլմեր, անվանի գիտնականների դասախոսություններ և վարպետության դասեր)։
Ծրագրի իրականացման համար գիտահետազոտական բազա է հանդիսանում «Անձ և սոցիալական միջավայր» գ/հ լաբորատորիան: Ուսանողները մասնակցում են լաբորատորիայի աշխատանքներին, որոնց շրջանակներում ուսանողների մեծ մասը պատրաստում է իրենց մագիստրոսական թեզերը։ Ուսանողները մասնակցում են նաև միջազգային համագործակցության շրջանակներում լաբորատորիայի կողմից իրականացվող միջմշակութային ուսումնասիրություններին՝ կատարելով տվյալների հավաքագրման, արդյունքների վերլուծության աշխատանքներ:
Մասնագիտական պրակտիկայի համար բազա է հանդիսանում «Հոգեբանական աջակցության ուսումնագործնական լաբորատորիան»։ Ուսանողները անցնում են հատուկ ծրագիր, որը թույլ է տալիս իրականացնել հոգեխորհրդատվական՝ անհատական և/կամ խմբային աշխատանք ԵՊՀ-ի այլ ուսանողների հետ, ովքեր դիմում եմ լաբորատորիա հոգեբանական աջակցություն ստանալու համար։ Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաժիններից՝ գործնական դասընթացներ, անհատական և խմբային սուպերվիզիա, անհատական և/կամ խմբային խորհրդատվություն։

7. Educational standards or programme benchmarks used for programme development
Տվյալ կրթական ծրագիրը մշակվել է ՀՀ բարձրագույն կրթության ՈԱՇ-ի նկարագրիչներին համաձայն։ Կրթական ծրագրի մշակման համար հիմք են ծառայել միջազգային ծրագրային կողմնորոշիչները և չափորոշիչները, մասնավորապես, Միացյալ թագավորության որակի ապահովման գործակալության «Հոգեբանական խարհրդատվություն և հոգեթերապիայի ծրագրային կողմնորոշիչները (Counselling and Psychiotherapy, Subject Benchmark Statement, UK’s Quality Assurance Agency) և ԱՀԱ Խորհրդատվական հոգեբանության միության ծրագրային կողմնորոշիչները (Council of Counseling Psychology Training Programs, Counseling Psychology Core Competencies): Ծրագրում հաշվի են առնվել առաջատար բուհերի և հավատարմագրված կրթական ծրագրերը. Կանադայի՝ The University of British Columbia (MA in Counseling Psychology), ԱՄՆ-ի՝ University of Minnesota (MA in Counseling Psychology), Ռուսաստանի՝ НИУ ВШЭ (մագիստրոսական ծրագիր՝ Консультативная психология.), Санкт-Петербургский государственный университет (մագիստրոսական ծրագրեր՝ Психология личности և МПГУ (մագիստրոսական ծրագիր՝ Психологическое консультирование):
8. Requirements for the academic staff
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման և հոգեբանամանկավարժական
· Ուսանողակենտրոն մեթոդաբանության իմացություն և կիրառման կարողություն դասընթացի մշակման և իրականացման գործում:
· Դասավանդման և ուսուցանման ինտերակտիվ և նորարարական մեթոդների կիրառման, չափանիշահեն գնահատման կարողություն:
· Ուսանողին աջակցելու, մոտիվացնելու և անձնային ուժեղ կողմերի շեշտադրման կարողություն:
Հետազոտական
· հետազոտության քանակական և որակական մեթոդների իմացություն,
· հետազոտական նախագծեր մշակելու, իրականացնելու և ղեկավարելու կարողություն,
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· միջանձնային հաղորդակցման հմտություններ,
· օտար լեզվի իմացություն (B1 մակարդակի իմացությունը ցանկալի է)։
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն):
Այլ կարողություններ
· ժամանակի կառավարման կարողություն,
կոնֆլիկտների հաղթահարման և համագործակցելու կարողություններ:
2. Մասնագիտական գիտելիքներ և կարողություններ
· Հասարակության զարգացման ժամանակակից միտումների համատեքստում անձի կայուն զարգացման հիմնախնդիրները հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու կարողություն,
· Անձի հոգեբանության, զարգացման հոգեբանության, սոցիալական հոգեբանության և հոգեբանական խորհրդատվության արդի հիմնախնդիրների և ժամանակակից միտումների մասին գիտելիքներ,
· Անձի հոգեբանության, զարգացման հոգեբանության և հոգեբանական խորհրդատվությանն առնչվող մեթոդական և կիրառական բնույթի խնդիրների ուսումնասիրման կարողություն քանակական և/կամ որակական մեթոդաբանությամբ,
· հոգեբանական աջակցության տարբեր ձևերի՝ հոգեախտորոշիչ, խորհրդատվական, լուսավորչական և հոգեբանական զարգացնող աշխատանք իրականացնելու կարողություն,
· Հոգեբանական ծառայության կազմակերպման սկզբունքների իմացություն և կարողություն կրթության, առողջապահության ոլորտներում:
3. Ընդհանուր պահանջներ
Մասնագիտական պահանջներ
· գիտական աստիճան և/կամ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում հոգեբանության կամ հարակից ոլորտում կամ առնվազն 5 տարվա հոգեբանական խորհրդատվական/հոգեթերապևտիկ փորձի առկայություն կրթության կամ առողջապահության ոլորտներում և/կամ մասնավոր պրակտիկայի շջանակներում,
· վերջին 5 տարում առնվազն 1 գիտական և/կամ մեթոդական հրատարակություն առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 2 մասնակցություն միջազգային գիտաժողովների և/կամ աշխատաժողովների,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ:
Այլ պահանջներ
ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։

9. Additional information about the programme
2014-2016թթ. ընթացքում PICASA_TEMPUS ծրագրի շրջանակներում «Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» ծրագրի կրթական վերջարդյունքները և դասավանդման, ուսումնառության մեթոդները վերանայվել են միջազգայնացման սկզբունքներին և չափանիշներին համաձայն, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի Ռոհեմպտոն համալսարանի հետ համագործակցության արդյունքում: