Type:
Bachelor
Speciality:
092301.01.6 - Սոցիալական աշխատանք
Specialisation:
092301.01.6 - Սոցիալական աշխատանք
Qualification awarded:
Սոցիալական աշխատանք
Programme academic year:
2023/2024
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Բակալավրի առկա ուսուցման ծրագրի ընդունելությունը կատարվում է համաձայն «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերի) կարգի»:
2. Programme Objectives
ուսանողներին տրամադրել համակողմանի և համակարգված գիտելիքներ հասարակության մեջ հումանիզմի, համերաշխության, հավասարության, արդարության, բարեկեցության մակարդակի բարձրացման և հարատև կատարելագործման սկզբունքների, սոցիալական պաշտպանության համակարգի, իրավունքների պաշտպանության գործիքների վերաբերյալ: Նրանց օժտել հասարակության խոցելի խմբերի ներկայացուցիչների և համայնքների հետ սոցիալական աշխատանքի գծով մասնագիտական գործունեություն իրականացնելու հմտություններով և կարողություններով։
3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- բացատրել սոցիալական աշխատանքի միջմասնագիտական բնույթը և տեսական հիմքերը
- սահմանել խոցելի խմբերի հիմնախնդիրները և դրանց լուծման ռազմավարությունները
- ներկայացնել սոցիալական աշխատանքի մեթոդները, մոդելները, վարչական, կրթական և աջակցային սուպերվիզիայի տեսակները
- քննարկել կոնֆլիկտների առաջացման, զարգացման և հաղթահարման հիմնական սկզբունքները
- սահմանել սոցիալական քաղաքականության և սոցիալական աշխատանքի միջև կապը
- նկարագրել սոցիալական աշխատանքի տեսության և պրակտիկայի միջև կապը
- ներկայացնել հասարակության կամ առանձին սոցիալական խմբերի համար նշանակալի գաղափարների, արժեքների, սկզբունքների հանրայնացման, դրանց վերաբերյալ հանրային իրազեկման սկզբունքները
- ճանաչել հաղորդակցության տեսությունները, մոդելները, հաղորդակցության կառավարման, հասարակական կարծիքի ձևավորմանն առնչվող հիմնական մոտեցումները, ժամանակակից ԶԼՄ-ի գործառման օրինաչափությունները
- Գործնական մասնագիտական կարողություններ
- գտնել շահառուի կարիքների բավարարման և իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ ռեսուրսներն ու գործիքները, իրականացնել մասնագիտական խորհրդատվություն, սոցիալական դեպքի կառավարում
- պաշտպանել շահառուների իրավունքները՝ ապահովելով շահառուների համար սոցիալական, կրթական, առողջապահական, վերականգնողական, հոգեբանական, իրավական ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը
- գնահատել և կանխարգելել սոցիալական հիմնախնդիրները, միջամտել սոցիալական հիմնախնդիրների լուծմանը և հաղթահարմանը
- մատուցել շահառուների կարիքներին համապատասխանող սոցիալական ծառայություններ
- իրականացնել խոցելի խմբերի և հասարակության շահերից բխող քաղաքական որոշումների ադվոկացիա և լոբբինգ
- իրականացնել անհատների, խմբերի և համայնքների կարիքների գնահատում
- արժևորել սոցիալապես կարևոր գաղափարների, ծրագրերի կամ այդ ծրագրերն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ հասարակության վստահության ձևավորումը
- կիրառել զանգվածային սոցիալական գործընթացների, կոլեկտիվ վարքի, սոցիալական փոխգործունեության դրսևորման ձևերի վերլուծության մեթոդները
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- գիտական հիմունքներով կազմակերպել իր աշխատանքը, մեջբերել և հղում կատարել համապատասխան գրականությանը, ապահովել դրա ակադեմիական ամբողջականությունը և խուսափելու գրագողությունից
- կիրառել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (ՏՀՏ) և հմտություններ (Word, Excel, Access, PPT, SPSS) սոցիալական ոլորտի փաստաթղթերի և տեղեկատվության համակարգման և մշակման, ինչպես նաև հաղորդակցության ապահովման նպատակով
- իրականացնել սոցիալական հետազոտություններ, հավաքագրել որակական և քանակական տվյալներ, մշակել, վերլուծել և մեկնաբանել սոցիալական ոլորտին վերաբերող տեղեկությունները
- ներկայացնել և փաստարկել սոցիալական ոլորտին առնչվող տեղեկատվությունը, գաղափարները, խնդիրները և դրանց լուծումները
4. Assessment methods
Ուսանողների գնահատումն իրականացվում է ըստ ԵՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի: Կարգը սահմանում է, որ դասընթացներն ըստ գնահատման ձևի, բաժանվում են չորս խմբի`եզրափակիչ գնահատումով, առանց եզրափակիչ գնահատման, առանց ընթացիկ քննությունների գնահատման և ստուգարքային:
Եզրափակիչ գնահատումով դասընթաց
Նախատեսված են երկու ընթացիկ և մեկ եզրափակիչ քննություններ: Ընթացիկ քննություններից յուրաքանչյուրը գնահատվում է առավելագույնը 4 միավոր, ինքնուրույն աշխատանքը՝ առավելագույնը 3 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 2 միավոր, եզրափակիչ քննությունը` առավելագույնը 7 միավոր:
Առանց եզրափակիչ գնահատման դասընթաց
Նախատեսված են երկու ընթացիկ քննություններ, ընթացիկ ստուգում և մեկ ինքնուրույն աշխատանք: Ընթացիկ քննություններից յուրաքանչյուրը գնահատվում է առավելագույնը 4 միավոր, ընթացիկ ստուգումը՝ առավելագույնը 2 միավոր, ինքնուրույն աշխատանքը` առավելագույնը 8 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 2 միավոր:
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթաց
Նախատեսված են մեկ ընթացիկ բանավոր ստուգում, մեկ ինքնուրույն աշխատանք և եզրափակիչ քննություն:
Ընթացիկ բանավոր ստուգումը գնահատվում է առավելագույնը 3 միավոր, ինքնուրույն աշխատանքը` առավելագույնը 8 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 2 միավոր, եզրափակիչ քննությունը` առավելագույնը 7 միավոր:
Ստուգարքային
Ստուգարքի ձևաչափն ընտրում է դասախոսը և համաձայնեցնում ծրագրի ղեկավարի հետ։
Հետազոտական բաղադրիչով դասընթացների շրջանակներում ուսանողի կատարած հետազոտական աշխատանքը գնահատվում է որպես ընթացիկ քննություններից մեկը։
Հետազոտական կառուցամասի բաղադրիչ մասնագիտական պրակտիկան գնահատվում է ստուգարքի ձևով: Բակալավրի ավարտական աշխատանքը գնահատվում է 20 միավորանոց սանդղակով:

5. Graduates future career opportunities
«Սոցիալական աշխատանք» բակալավրի դիպլոմավորված շրջանավարտների համար ՀՀ-ում առկա են աշխատանքի տեղավորման լայն հնարավորություններ, որոնք պայմանավորված են նախ նրանով, որ սոցիալական աշխատանքի ծառայությունները կազմակերպվում և տրամադրվում են հասարակության ինչպես պետական, այնպես էլ հասարակական հատվածների, տեղական և միջազգային կառույցների կողմից: Միայն երեխաների պաշտպանության համակարգում պաշտոնապես գրանցված է այդպիսի 272 ծառայություն, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, ասոցիացիաներ, Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի կողմից տրամադրվող սոցիալական ծառայություններ:
Անդրադառնալով «Սոցիալական աշխատանք» բակալավրի ծրագրի շրջանավարտների համար աշխատանքի տեղավորման և մասնագիտական գործունեության հնարավոր վայրերի ցանկին, նշենք, որ այն ներառում, սակայն չի սահմանափակվում հետևյալ կազմակերպություններով.
· ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
· ՀՀ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ ՊՈԱԿ,
· միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ,
· քրեակատարողական հիմնարկներ,
· ընտանիքների, կանանց, երեխաների պաշտպանության մարզային կառույցներ,
· առողջապահության, կրթության, սոցիալական ապահովության մարզային/քաղաքային վարչություններ/բաժիններ,
· հանրակրթական և հատուկ դպրոցներ,
· բուժհիմնարկներ և վերականգնողական կենտրոններ,
· համայնքների ղեկավարների աշխատակազմեր,
· հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական, ցերեկային խնամքի կենտրոններ,
· միայնակ տարեցների և հաշմանդամների տնային խնամքի կենտրոններ,
· շուրջօրյա խնամքի հաստատություններ (մանկատներ, տուն-ինտերնատներ),
· ցերեկային խնամքի կենտրոններ (տարեցների, երեխաների համար),
· երեխաների ժամանակավոր խնամքի կենտրոններ,
· ընտանեկան բռնության և թրաֆիքինգի զոհերի համար նախատեսված ապաստարաններ,
· անօթևանների համար գործող ժամանակավոր ապաստարաններ,
· պրոբացիոն ծառայություններ,
· Հայ Առաքելական եկեղեցու թեմերի կողմից տրամադրվող սոցիալական ծառայություններ,
· հասարակական տեղական և միջազգային կազմակերպություններ և հիմնադրամներ և այլն:
Փաստացիորեն, սոցիալական աշխատանքի բակալավրի ծրագրի շրջանավարտը կարողունակ է (ունի համապատասխան գիտելիք և հմտություններ) աշխատանքի անցնելու և մասնագիտական գործունեություն ծավալելու ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգում գործող, բնակչության տարբեր խմբերին սոցիալական ծառայություններ մատուցող կամ սոցիալական ուղղվածության ծրագրեր իրականացնող ցանկացած կազմակերպությունում կամ կենտրոնում:
Վիճակագրության համաձայն, ծրագրի շրջանավարտները նաև հաջողությամբ շարունակում են ուսումն արտերկրում ոլորտի առաջատար բուհերում:

6. Resources and forms to support learning
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
· ԵՊՀ գրադարան,
· Ֆակուլտետի, ամբիոնի և դասախոսների տրամադրության տակ գտնվող գրադարան,
· Էլեկտրոնային գրադարան,
· Համացանցային ռեսուրսներ,
· Տեսաձայնային ուսումնական ռեսուրսներ,
· Ուսումնական ֆիլմեր,
. Տեխնիկապես հագեցած լսարաններ և շարժական սարքավորումներ (համակարգիչներ, պրոյեկտորներ, նվագարկիչներ, տպիչ սարքեր):

7. Educational standards or programme benchmarks used for programme development
«Սոցիալական աշխատանքի» բակալավրի սույն ծրագրի մշակման և վերամշակման համար օգտագործվել են արտասահմանյան մի շարք բուհերի ծրագրերն ու չափորոշիչները, այդ թվում՝ ԱՄՆ Կոննեկտիկուտի համալսարանի Սոցիալական աշխատանքի դպրոցի, Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի, Պիտցբուրգի համալսարանի սոցիալական աշխատանքի դպրոցի, Ֆրանկֆուրտի բարձրագույն մասնագիտական դպրոցի, Մյունստերի սոցիալական գիտությունների կաթոլիկ համալսարանի, Լյուդվիգսհաֆենի բարձրագույն դպրոցի, Վերին Ավստրիայի բարձրագույն դպրոցի, Շվեդիայի Գոթեբորգ քաղաքի համալսարանի և այլն, ինչպես նաև ԵՄ կողմից սոցիալական աշխատանք կրթության ոլորտի կոմպետենցիաների մշակման ուղենիշները: 2005 թվականին ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետում բացվել է Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը, որը ստանձնել է սոցիալական աշխատանքի գծով բակալավրի և մագիստրոսական ծրագրերի զարգացման համար պատասխանատվությունը:
Ամբիոնը սերտորեն համագործակցում է նաև ՀՀ-ում գործող պետական, ոչ պետական, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ, որոնք գործունեություն են ծավալում սոցիալական ոլորտում։ Այն առաջամարտիկ է ինչպես մասնագետների պատրաստման, այնպես էլ մասնագիտության զարգացման և գիտական հիմնավորման ուղղություններում՝ կազմակերպելով և իրականացնելով մասնագիտական հարցերի քննարկմանը նվիրված համաժողովներ և գիտաժողովներ։
Եվրոպական և ամերիկյան բազմաթիվ բուհերի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս կրթական գործընթացը կազմակերպել բարձր արդյունավետությամբ՝ ուսանողներին ներգրավվելով համատեղ իրականացվող փոխանակման ծրագրերում, հետազոտական աշխատանքներում և այլն։

8. Requirements for the academic staff
Դասախոսի մասնագիտական կարողությունները պետք է համապատասխանեն նշված պահանջներից առնվազն երեքին
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն,
· ուսանողների մեծ խմբի (մինչև 100 հոգի) հետ աշխատանքը համակարգելու և խմբային դինամիկան կարգավորելու կարողություն:
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· սոցիոլոգիական հետազոտությունների իրականացման հմտություն,
· կարիքի գնահատում, մոնիթորինգ և արդյունարար գնահատում իրականացնելու հմտություն,
· հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· փաստաթղթեր մշակելու, կազմելու և լրացնելու, հաշվետվություններ գրավոր շարադրելու կարողություն,
· տեղեկատվության համակարգման, մշակման և ներկայացման հմտություն,
· օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան)։
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Access, PPT) հմտություններ,
· ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն:
Այլ կարողություններ
· սոցիալական ոլորտը կարգավորող մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն,
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և սոցիալական ծրագրեր իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ
· խոցելի խմբերի հիմնախնդիրները սահմանելու և նրանց իրավունքների պաշտպանության ռազմավարությունների իմացություն,
· անհատների, խմբերի, ընտանիքների և համայնքների կարիքների գնահատման հմտություն,
· սոցիալական աշխատանքի մեթոդների, մոդելների, սուպերվիզիայի տեղայնացման և կիրառման կարողություն,
· կոնֆլիկտների առաջացման պատճառները և զարգացման միտումները վերլուծելու հմտություն և կոնֆլիկտների կարգավորման կարողություն,
· սոցիալական քաղաքականության և սոցիալական աշխատանքի միջև կապը վերլուծելու կարողություն,
· սոցիալական աշխատանքի տեսության և պրակտիկայի միջև կապը վերլուծելու հմտություն,
· շահառուի կարիքների բավարարման և իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ նյութական, մարդկային, մասնագիտական, համայնքային, մշակութային, իրավական և այլ ռեսուրսներ գտնելու և գործիքներ մշակելու հմտություն,
· սոցիալական խորհրդատվություն և սոցիալական դեպքի կառավարում իրականացնելու հմտություններ,
· շահառուների համար սոցիալական, կրթական, առողջապահական, վերականգնողական, հոգեբանական, իրավական ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը գնահատելու և դրանց բարձրացման ուղղությամբ առաջարկություններ մշակելու կարողություն,
· խոցելի խմբերի և հասարակության շահերից բխող քաղաքական որոշումների ադվոկացիա և լոբինգ իրականացնելու կարողություն,
· զանգվածային սոցիալական գործընթացների, կոլեկտիվ վարքի, սոցիալական փոխգործունեության դրսևորման ձևերի վերլուծության կարողություն,
· շահառուների, դոնոր համայնքի, ԶԼՄ-ի, սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և որոշում կայացնողների հետ հաղորդակցության կառավարման կարողություն:
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ սոցիալական աշխատանքի կամ հարակից ոլորտում՝ հոգեբանություն, կառավարում, իրավապաշտպանություն, սոցիոլոգիա, տնտեսագիտություն, մանկավարժություն, արվեստ, լրագրություն և այլն։
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։