Human Resource Management
Master's programme
- Ուսուցման ձև՝ առկա
- Տևողություն՝ 1 տարի
- Ուսման վարձ՝ 800.000 ՀՀ դրամ
- Շնորհվող որակավորում՝ Կառավարման մագիստրոս
Ծրագրի նպատակն է.
- ուսանողներին տալ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի վերաբերյալ հիմնարար գիտելիք` նրանց ծանոթացնելով ՄՌԿ տեսական հիմքերին և գործնական առանձնահատկություններին,
- ուսանողներին տալ ՄՌԿ ռազմավարության և քաղաքականության մշակման, իրականացման և գնահատման, ՄՌԿ ժամանակակից գործառույթների վերաբերյալ գիտելիք, ձևավորել և զարգացնել նրանց գործնական հմտությունները,
- ուսանղներին ծանոթացնել ՀՀ աշխատանքային օրենսդրության և հարակից օրենսդրական հիմքերին և սովորեցնել` ինչպես կիրառել դրանք:
Ծրագրի վերջնարդյունքները.
Մասնագիտական գիտելիք և իմացություն
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի.
- ներկայացնելու ՄՌԿ տեսական հիմքերը,
- դասակարգելու ՄՌԿ ռազմավարության և քաղաքականությունների մշակման, իրականացման և գնահատման ձևաչափերը և պահանջները,
- նկարագրելու ՄՌԿ ժամանակակից գործառույթները, մասնավորապես անձնակազմի հավաքագրումը, ուսուցումն ու զարգացումը, կատարողականի գնահատումը, վարձատրությունների կառավարումը, կազմակերպական կառավարումը,
- ներկայացնելու և մեկնաբանելու ինքնակառավարումը, մոտիվացիայի, հաղորդակցությունների, սթրեսի, ստեղծարարության, թիմի և խմբի, կոնֆլիկտների, առաջնորդության կառավարումը և կազմակերպական մշակույթի, կարիերայի կառավարումը,
- մեկնաբանելու քոուչինգի, հոգեախտորոշման տեսական հիմքերը,
- ներկայացնելու աշխատանքային և հարակից օրենսդրությունների առանձնահատկությունները, ինչպես նաև կադրային վարչարարության մոտեցումները,
- ներկայացնելու տեղեկատվության ստացման և հետազոտության մեթոդաբանությունը:
Գործնական մասնագիտական կարողություններ
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի.
- իրականացնելու ՄՌԿ ռազմավարության և քաղաքականությունների մշակում, կիրառում և գնահատում,
- իրականացնելու ՄՌԿ ժամանակակից գործառույթները (հավաքագրում, ուսուցում ու զարգացում, կատարողականի գնահատում, վարձատրությունների կառավարում, կազմակերպական կառավարում),
- իրականացնելու ինքնակառավարում, մոտիվացիայի, սթրեսի, հաղորդակցությունների, ստեղծարարության, թիմի և խմբի, կոնֆլիկտների, առաջնորդության, կազմակերպական մշակույթի, կարիերայի կառավարում,
- վերլուծելու քոուչինգի, հոգեախտորոշման գործընթացները,
- կիրառելու աշխատանքային և հարակից օրենսդրության դրույթները և իրականացնելու կադրային վարչարարություն,
- կատարելու սոցիալական հետազոտություններ:
Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի.
- գործնականում կիրառելու տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաները, ձևակերպելու և լուծելու խնդիրները,
- օգտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից և վերլուծելու տեղեկատվությունը,
- բանավոր և գրավոր հաղորդակցվելու աշխատակազմի ու մասնագիտական հանրության և հասարակության լայն շերտերի հետ,
- պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը:
Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
«Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտների համար ՀՀ-ում առկա են աշխատանքի լայն հնարավորություններ հատկապես հետևյալ հաստատություններում՝
- ՀՀ Կառավարություն, ՀՀ նախագահի աշխատակազմ, ՀՀ ԱԺ
- ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ,
- նախարարություններ, պետական տեսչական մարմիններ, կոմիտեներ, վարչություններ, ծառայություններ,
- ՀՀ կենտրոնական բանկ, պետական և ոչ պետական ֆինանսական կազմակերպություններ, բանկեր,
- ՄՌԿ ոլորտում գործող խորհրդատվական կազմակերպություններ,
- Հայաստանի մարդկային ռեսուրսների կառավարման ասոցիացիա,
- հեռահաղորդակցության, հյուրընկալության և սպասարկման, մարքեթինգի, արտադրության ոլորտների առևտրային կազմակերպություններ,
- ՏՏ ոլորտի կազմակերպություններ և ստարտափներ,
- տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններ,
- կրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններ,
- ուսումնական/վերապատրաստման կենտրոններ,
- բուժհիմնարկներ և վերականգնողական կենտրոններ,
- մշակութային կազմակերպություններ՝ թատրոններ, թանգարաններ,
- հասարակական տեղական և միջազգային կազմակերպություններ, հիմնադրամներ և այլն: