Մարդկային ռեսուրսների կառավարում
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կատարվում է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ընդունելության կարգին համապատասխան:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տալ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի վերաբերյալ հիմնարար գիտելիք` նրանց ծանոթացնելով ՄՌԿ տեսական հիմքերին և գործնական առանձնահատկություններին, ուսանողներին տալ ՄՌԿ ռազմավարության և քաղաքականության մշակման, իրականացման և գնահատման, ՄՌԿ ժամանակակից գործառույթների վերաբերյալ գիտելիք, ձևավորել և զարգացնել նրանց գործնական հմտությունները, ուսանղներին ծանոթացնել ՀՀ աշխատանքային օրենսդրության և հարակից օրենսդրական հիմքերին և սովորեցնել` ինչպես կիրառել դրանք:
Առավելությունները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի գործնականում կիրառելու տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաները, ձևակերպելու և լուծելու խնդիրները, օգտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից և վերլուծելու տեղեկատվությունը, բանավոր և գրավոր հաղորդակցվելու աշխատակազմի ու մասնագիտական հանրության և հասարակության լայն շերտերի հետ, պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը:
Կարիերայի հնարավորությունները
«Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտների համար ՀՀ-ում առկա են աշխատանքի լայն հնարավորություններ ՀՀ Կառավարություն, ՀՀ նախագահի աշխատակազմ, ՀՀ ԱԺ, ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, նախարարություններ, պետական տեսչական մարմիններ, կոմիտեներ, վարչություններ, ծառայություններ, ՀՀ կենտրոնական բանկ, պետական և ոչ պետական ֆինանսական կազմակերպություններ, բանկեր, ՄՌԿ ոլորտում գործող խորհրդատվական կազմակերպություններ, Հայաստանի մարդկային ռեսուրսների կառավարման ասոցիացիա, հեռահաղորդակցության, հյուրընկալության և սպասարկման, մարքեթինգի, արտադրության ոլորտների առևտրային կազմակերպություններ, ՏՏ ոլորտի կազմակերպություններ և ստարտափներ, տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններ, կրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններ, ուսումնական/վերապատրաստման կենտրոններ, բուժհիմնարկներ և վերականգնողական կենտրոններ, մշակութային կազմակերպություններ՝ թատրոններ, թանգարաններ, հասարակական տեղական և միջազգային կազմակերպություններ, հիմնադրամներ և այլն:
Կոնտակտներ
«Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի ղեկավար՝
Աննա Մաքսուդյան
Հետադարձ կապի համար՝
Էլհասցե՝ a.maksudyan@yahoo.com