«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի դասախոսական կազմ
Image

«Տվյալների գիտությունը բիզնեսում» կրթական ծրագրի դասախոսական կազմն անընդհատ համալրվում է նոր սերնդի երիտասարդ դասախոսներով, որոնք աշխատում են ՀՀ ՏՏ ոլորտում և միևնույն ժամանակ՝ մեր թիմի կազմում են: Ծրագրի շրջանակում դասավանդողներից հինգը ասպիրանտներ են տվյալների գիտության և արհեստական ինտելեկտի ոլորտում: Նրանցից շատերը «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտներն են և PMI կրթաթոշակակիրներ: Այս գործընթացը շատ կարևոր է, քանի որ այն ապահովում է ծրագրի կայունությունը, երիտասարդ դասախոսները ՀՀ ՏՏ ոլորտում առկա բոլոր նորությունները և հետաքրքիր գաղափարներն անընդհատ կիրառում են իրենց դասընթացներում, այսինքն՝ մագիստրոսական ծրագրի շնորհիվ ակտիվ զարգանում է կրթություն-աշխատաշուկա գործակցային կապը։