Type:
Master
Speciality:
042101.11.7 - Իրավագիտություն
Specialisation:
042101.11.7 - Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ
Qualification awarded:
իրավագիտության մագիստրոս
Programme academic year:
2023/2024
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
General educational component
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
1904 | Տեղեկատվական տեխնոլոգիաները իրավագիտական հետազոտություններում | 3 |
1-ին աշնանային կիսամյակ
գործ.- 30 ժամ
շաբաթական 2 ժամ
MANDATORY
1904/Մ01
1. Purpose of the Course
ուսանողները ձեռք բերեն տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական կիրառություններից օգտվելու հմտություններ և կարողանան կիրառել դրանք իրենց մասնագիտական ոլորտում:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. քննարկել էլեկտրոնային արդարադատության համակարգի կիրառման համար անհրաժեշտ մեխանիզմները. 2. ներկայացնել գիտական հետազոտության թեմային առնչվող իրավական տեղեկատվական համակարգերի ընտրության մեթոդները, դրանցից օգտվելու եղանակները. բ. գործնական մասնագիտական կարողություններ. 3. կատարել տվյալների հավաքագրման աշխատանքներ, 4. վերլուծել և մշակել հավաքագրված տվյալները, կազմել հաշվետվություններ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). 5. օգտվելու տեղեկատվական մասնագիտական համակարգերից։ 3. Description
ուսանողները ձեռք բերեն տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական կիրառություններից օգտվելու հմտություններ և կարողանան կիրառել դրանք իրենց մասնագիտական ոլորտում:
4. Teaching and Learning Styles and Methods
1. Դասերն անցկացվում են համակարգչի միջոցով:
2. Ուսուցողական նյութերը և ինքնուրույն աշխատանքի առաջադրանքները տրամադրվում են ուսանողներին էլեկտրոնային տեսքով: 3. Ընթացիկ և եզրափակիչ ստուգումները անցկացվում են համակարգչի միջոցով: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքն անցկացվում է ընթացիկ ստուգումների արդյունքների հիման վրա՝ 8 միավոր առավելագույն արժեքով, դասընթացին մասնակցության հիման վրա` 2 միավոր առավելագույն արժեքով և եզրափակիչ աշխատանքի հիման վրա` 10 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 5 հարց, յուրաքանչյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
Ստուգարքը ստանալու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն 13 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Բաժին 1. Իրավական տեղեկատվական համակարգերի և համացանցային ռեսուրսներից օգտվելու հմտություններ, տվյալների հավաքագրում:
Բաժին 2. Խմբագրիչներ. դրանց կիրառումը իրավական գրագրությունում և էլեկտրոնային կառավարման ընթացքում: Բաժին 3. Ծանոթություն տվյալների հենքերի ստեղծմանը և կառավարմանը, դրանց կիրառումը էլեկտրոնային արդարադատության համակարգում: |
||
1901 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
1-ին կիսամյակ
դաս. ՝15 ժամ, գործ.՝ 15 ժամ
Շաբաթական 2 ժամ
MANDATORY
1901/Մ15
1. Purpose of the Course
ձևավորել իմացություն գիտության, գիտական հետազոտության, գիտական գործունեության մասին, սովորեցնել գիտական հետազոտության կազմակերպման և անցկացման հիմնադրույթները, հաղորդել գիտելիքներ և հմտություններ գիտական հետազոտության մեթոդների, աղբյուրների ու պրակտիկ ինֆորմացիայի հետ աշխատանքի, գիտական հետազոտությունների նախապատրաստման և ձևավորման կարգի մասին
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. նկարագրել գիտությունը որպես ճանաչողության ոլորտ, գիտական գործունեության իրավական կարգավորման հիմունքները և հետազոտության անցկացման փուլերը, գիտական աշխատանքի ձևավորման, լեզվի և ոճի առանձնահատկությունները. 2. բացատրել գիտական հետազոտության մեթոդները, դրանց տեսակները, մասնագիտական ոլորտի մեթոդաբանական առանձնահատկությունները. 3. քննարկել գիտական հետազոտության թեմայի ընտրության, հետազոտության պլանավորման և իրականացման փուլերը, դրանց առանձնահատկությունները. բ. գործնական մասնագիտական կարողություններ. 4. կատարել ինքնուրույն գիտական հետազոտություն, վերլուծել ստացված աղբյուրները և մշակել խորհրդատվություն իրավական ինստիտուտի կատարելագործման համար, 5. ընտրել գիտական անհրաժեշտ մեթոդներ` ելնելով հետազոտության առարկայից. գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). 6. դրսևորելու վերլուծական, ստեղծագործական, նորարական մոտեցում՝ մասնագիտացման ոլորտի խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար 3. Description
ձևավորել իմացություն գիտության, գիտական հետազոտության, գիտական գործունեության մասին, սովորեցնել գիտական հետազոտության կազմակերպման և անցկացման հիմնադրույթները, հաղորդել գիտելիքներ և հմտություններ գիտական հետազոտության մեթոդների, աղբյուրների ու պրակտիկ ինֆորմացիայի հետ աշխատանքի, գիտական հետազոտությունների նախապատրաստման և ձևավորման կարգի մասին
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ.
2. ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, 3. սոցիալական նախագծեր, ինտերակտիվ ելույթ, որոշումների ծառ, ուղեղային գրոհ, ունեցի՛ր դիրքորոշում համառոտ ելույթ. 4. բանավեճ և քննարկում, դերային խաղեր. 5. ուսումնական գրականության հիման վրա ինքնուրույն աշխատանք: 5. Evaluation Methods and Criteria
1. Ինքնուրույն աշխատանք. Առաջադրվում է գիտագործնական խնդիր։ Խնդիրը լուծելու համար սովորողին թույլատրվում է օգտվել միայն անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերից։ Սովորողը խնդիրը լուծելիս կարող օգտվել տեսական գրականությունից, գիտագործնական նյութերից, դատական պրակտիկայից։ Սովորողը գնահատվում է 8 միավոր առավելագույն արժեքով, հետևյալ սկզբունքով՝
- փաստերի համադրում - 1 միավոր - անհրաժեշտ նորմերի վկայակոչում - 2 միավոր - պատճառաբանություն (խնդրի լուծման համար անհրաժեշտ մեթոդների/մեթոդաբանության ընտրություն, իրավանորմերի վերլուծություն մեթոդի/ մեթոդաբանության համատեքստում, փաստերի նկատմամբ իրավանորմերի կիրառման գործընթաց) - 3 միավոր - խնդրի լուծման վերաբերյալ սեփական եզրահագումը - 2 միավոր 2. Մասնակցություն. Գնահատվում է առավելագույնը 3 միավորով։ Եզրափակիչ քննություն. Անցկացվում է բանավոր։ Յուրաքանչյուր հարցատոմս ներառելու է 3 հարց։ ։ Գնահատվում է առավելագույնը 9 միավոր։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
1. իրավագիտության մեթոդաբանությունը.
2. իրավական հետազոտությունների կառուցվածքը և կազմակերպումը. 3. էմպիրիկ իրավական հետազոտությունների մեթոդաբանությունը. 4. տեսական և մետատեսական իրավական հետազոտությունների մեթոդաբանությունը. |
Professional educational component
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
1907 | Միջազգային էկոլոգիական իրավունք/տնտեսական հարաբերությունների կարգավորման նորմատիվներ/ | 6 |
1-ին աշնանային կիսամյակ
դաս. – 60
Շաբաթական 4 ժամ
MANDATORY
1907/Մ55
1. Purpose of the Course
ուսանողին տրամադրել համակարգված և համակողմանի գիտելիքներ միջազգային էկոլոգիական անվտանգության, բնապահպանական հիմնական կոնվենցիաների և համաձայնագրերի, դրանց իմպլեմենտացիայի, պրակտիկ կիրառման, էկոլոգիական իրավունքների միջազգային պաշտպանության ընթացակարգերի վերաբերյալ, տնտեսության վրա բնական ռեսուրսների օգտագործման ազդեցությունների, կլիմայական քաղաքականության ուղղությունների ու ոլորտում գործող միջազգային ինստիտուտների ու մեխանիզմների, կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության ոլորտում կիրառելի իրավական ինստիտուտների մասին, միջազգային կլիմայական իրավունքի շրջանակներում ընթացող գործընթացների ներքո ազգային քաղաքականությանը և իրավական զարգացումներին:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել միջազգային հիմնական բնապահպանական կոնվենցիաները, ոլորտի միջազգային փաստաթղթերը ու դրանց իրավակարգավորումները, 2. նկարագրել միջազգային էկոլոգիական անվտանգության ապահովման հիմնական մեխանիզմները, դրանց առանձնահատկություները, 3. նկարագրել կլիմայական քաղաքականության և իրավունքի հիմնական ինստիտուտները և դրանց գործառման միջազգային մեխանիզմները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ. 1. ներկայացնել միջազգային բնապահպանական կոնվենցիաներով, ոլորտի միջազգային փաստաթղթերով նախատեսված գործնական հնարավորությունները, 2. վերլուծել ՀՀ-ում բնական ռեսուրսների օգտագործման ներքո տնտեսության, արտադրողականության և էկոհամակարգային մոտեցման հիմնախնդիրները, 3. վերլուծել կլիմայի մեղմման ու հարմարվողականության ոլորտի միջազգային իրավական ակտերի ու համապատասխան գործընթացների համատեքստում ազգային կլիմայական քաղաքականության ու օրենսդրության զարգացման հիմնախնդիրները և ուղղությունները։ գ. ընդհանրական կարողություններ 1. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ) քրեական գործի նյութերից, վերլուծել փաստեր, համադրել դրանք և կայացնել իրավիճակից բխող գործնական որոշումներ: 3. Description
ուսանողին տրամադրել համակարգված և համակողմանի գիտելիքներ միջազգային էկոլոգիական անվտանգության, բնապահպանական հիմնական կոնվենցիաների և համաձայնագրերի, դրանց իմպլեմենտացիայի, պրակտիկ կիրառման, էկոլոգիական իրավունքների միջազգային պաշտպանության ընթացակարգերի վերաբերյալ, տնտեսության վրա բնական ռեսուրսների օգտագործման ազդեցությունների, կլիմայական քաղաքականության ուղղությունների ու ոլորտում գործող միջազգային ինստիտուտների ու մեխանիզմների, կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության ոլորտում կիրառելի իրավական ինստիտուտների մասին, միջազգային կլիմայական իրավունքի շրջանակներում ընթացող գործընթացների ներքո ազգային քաղաքականությանը և իրավական զարգացումներին:
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություն
2. գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ, 3. անհատական և խմբային աշխատանք, 4. ինքնուրույն աշխատանք, 5. գրավոր և բանավոր ստուգում/ հարցում, 6. իրավիճակների քննարկում, 7. դասախոսություն հրավիրյալ մասնագետի կողմից, 8. ուսումնական այցեր: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ. եզրափակիչ բանավոր քննություն՝ առավելագույնը 9 միավոր, մասնակցությունը՝ առավելագույնը 3 միավոր և ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 8 միավոր:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Միջազգային էկոլոգիական իրավունքի ձևավորման նախապայմանները, պետությունների ինքնիշխանությունը բնական ռեսուրսների սեփականության համատեքստում, տնտեական հարաբերություններ բնօգտագործում ու բնապահպանություն, ռազմավարական և էկոլոգիական անվտանգություն, միջազգային հիմնական բնապահպանական կոնվենցիաներ, էկոլոգիական իրավունքների միջազգային պաշտպանության ընթացակարգեր, կլիմայական քաղաքականության և իրավունքի հասկացությունը, կլիմայի կառավարումը, կլիմայի փոփոխությունը և մարդու իրավունքները, կլիմայական քաղաքականությունը և իրավունքը տարբեր ոլորտներում, ներառյալ՝ բնական ռեսուրսների կառավարումը, էներգետիկան, գյուղատնտեսությունը, քաղաքաշինությունը, ենթակառուցվածքները, աղետների ռիսկի կառավարումը, կլիմայական հաշվետվողականության մեխանիզմները։
|
||
1903 | Գործարարական իրավունք | 3 |
1-ին աշնանային կիսամյակ
դաս. – 30,
Շաբաթական 2 ժամ
MANDATORY
1903/Մ53
1. Purpose of the Course
ուսանողներին ներկայացնել գործարարական հարաբերությունների էությունը, ՀՀ-ում գործարարական հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը, գործարարական հարաբերությունների մասնակիցների կարգավիճակը, նրանց իրավունքների ու պարտականությունների ծավալը, գործարարական հարաբերությունների իրավական կարգավորման, գործարարական գործունեության պետական կառավարման հիմնահարցերը, գործարարների միջև և նրանց մասնակցությամբ առաջացող պայմանագրային հարաբերությունների առանձնահատկությունները:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. պարզաբանել գործարարական հարաբերությունները կարգավորող հիմնական ինստիտուտները, 2. բացատրել գործարարական հարաբերությունների մասնակիցների և նրանց գույքի կարգավիճակի առանձնահատկությունները, 3. թվարկել գործարարական գործունեության պետական կառավարման մեթոդները և պարզաբանել դրանց էությունը, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. գործնական խնդրի լուծման նպատակով վերլուծել գործարարական հարաբերությունների մասնակիցների վարքագիծը կանոնակարգող իրավական ակտերը, 2. լուծել գործարարական հարաբերություններին վերաբերող բարդ գործնական խնդիրներ, 3. վերլուծել դատական և գործարարական պրակտիկայի նյութերը, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. օգտագործել իրավական տեղեկատվության տարատեսակ աղբյուրները (օրենսդրական բազա, ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ), 2. վարել գիտական բանավեճեր: 3. Description
ուսանողներին ներկայացնել գործարարական հարաբերությունների էությունը, ՀՀ-ում գործարարական հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը, գործարարական հարաբերությունների մասնակիցների կարգավիճակը, նրանց իրավունքների ու պարտականությունների ծավալը, գործարարական հարաբերությունների իրավական կարգավորման, գործարարական գործունեության պետական կառավարման հիմնահարցերը, գործարարների միջև և նրանց մասնակցությամբ առաջացող պայմանագրային հարաբերությունների առանձնահատկությունները:
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ,
2. քննարկումներ և բանավեճեր, 3. ուսանողի ինքնուրույն և խմբային աշխատանք, 4. տեսական գրականության, օրենսդրության և դատական պրակտիկայի ինքնուրույն ուսումնասիրություն: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ. երկու ընթացիկ քննություն, առաջինը գրավոր է` գնահատվում է առավելագույնը 5 միավոր, երկրորդը՝ բանավոր` առավելագույնը ՝ 4 միավոր, ընթացիկ ստուգում՝ առավելագույնը 8 միավոր, հանձնարարության արդյունքի գնահատման հիման վրա, մասնակցություն՝ առավելագույնը 3 միավոր:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Գործարարական իրավունքի դերը շուկայական հարաբերություններում: Գործարարական իրավունքի սուբյեկտների ընդհանուր բնութագիրը: Գործարարական իրավունքի հատուկ սուբյեկտները: Գործարարական գործունեություն իրականացնող սուբյեկտների գույքի կարգավիճակը: Գործարարական գործունեության պետական կառավարումը: Պայմանագրի դերը գործարարական հարաբերությունների կարգավորման գործում։
|
||
1907 | Միջազգային արբիտրաժ | 6 |
1-ին գարնանային կիսամյակ
դաս.- 60,
Շաբաթական 4 ժամ
MANDATORY
1907/Մ54
1. Purpose of the Course
ուսանողներին ծանոթացնել սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության արբիտրաժային ձևին, դրա ինստիտուցիոնալ և գործառութային հիմնական առանձնահատկություններին, արբիտրաժային կարգով վեճերի լուծման, ինչպես նաև վճիռներրի ճանաչման և կատարման, այդ թվում՝ նաև վիճարկման կարգին:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնել իրավունքների պաշտպանության արբիտրաժային ձևի էության, արբիտրաժի հիմնական ինստիտուցիոնալ առանձնահատկությունները, 2. բացատրել արբիտրաժային ակտերի դասակարգման առանձնահատկությունները, 3. լուսաբանել արբիտրաժային վճռի ճանաչման և կատարման, ինչպես նաև վիչարկման կարգը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. կազմել արբիտրաժային քննությանը միջնորդավորող դիմումներ, համաձայնություններ, վճիռներ և որոշումներ և այլ փաստաթղթեր, 2. մշակել արբիտրաժային համաձայնությունների և գործերի քննության ընթացակարգային կանոնների օրինակելի ձևեր, 3. լուծել ոլորտին վերաբերող բարդ գործնական խնդիրներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (գիտական աշխատություններ, հոդվածներ և հաշվետվություններ, ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, դատական պրակտիկայի նյութեր), 2. վարել բանավեճեր: 3. Description
ուսանողներին ծանոթացնել սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության արբիտրաժային ձևին, դրա ինստիտուցիոնալ և գործառութային հիմնական առանձնահատկություններին, արբիտրաժային կարգով վեճերի լուծման, ինչպես նաև վճիռներրի ճանաչման և կատարման, այդ թվում՝ նաև վիճարկման կարգին:
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ,
2. քննարկումներ, բանավեճեր, 3. արբիտրաժային գործերի վերլուծություն, 4. արբիտրաժային վարույթը միջնորդավորող փաստաթղթերի կազմում, 5. ուսանողի ինքնուրույն և խմբային աշխատանք, 6. գրականության և պրակտիկ նյութերի ինքնուրույն ուսումնասիրություն, 7. զեկուցումների պատրաստում և ներկայացում: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ. եզրափակիչ բանավոր քննություն՝ առավելագույնը 9 միավոր, մասնակցությունը՝ առավելագույնը 3 միավոր և ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 8 միավոր:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Իրավունքների պաշտպանության արբիտրաժային ձևի իրավական բնութագիրը: Արբիտրաժի սկզբունքները: Արբիտրաժային իրավահարաբերությունների տարրերը: Արբիտրաժային համաձայնության հասկացությունը և տեսակները: Արբիտրաժային որոշումներ: Արբիտրաժային որոշումների կատարումը:
|
||
1903 | Նոր տեխնոլոգիաները և մտավոր սեփականության իրավունքը | 3 |
2-րդ աշնանային կիսամյակ
դաս. -30,
Շաբաթական 2 ժամ
MANDATORY
1903/Մ56
1. Purpose of the Course
ուսանողներին ծանոթացնել մտավոր սեփականության ոլորտի քաղաքականության, օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վրա նոր տեխնոլոգիաների զարգացման ազդեցության մարտահրավերներին և հետևանքներին: Արհեստական բանակության տեխնիկական, իրավական, էթիկական ասպեկտներին առնչվող հարցերին, թվային միջավայրում ապրանքային նշանների և մտավոր սեփականության այլ օբյեկտների իրավական պաշտպանության մեխանիզմներին, մեգատվյալների (Big Data) և մտավոր սեփականության իրավունքների հարաբերակցությանը։
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրել թվային միջավայրում մտավոր սեփակնության օբյեկտների շրջանառության առանձնահատկությունները, թվային միջավայրում ծագող խնդիրները և դրանց լուծումները, 2. ներկայացնել նոր տեխնոլոգիաների և մտավոր սեփականության փոխազդեցության ասպեկտները գլոբալ կամ տարածաշրջանային օրենսդրական կարգավորումների համատեքստում (ԵՄ, ԵԱՏՄ, ԱՄՆ և այլ երկրներ), 3. բացատրել նոր տեխնոլոգիաներով պայմանավորված՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության նոր եղանակները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. առաջարկներ ներկայացնել մտավոր սեփականության ոլորտի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ կապված նոր տեխնոլոգիաների ազդեցությամբ, 2. ներկայացնել տեխնոլոգիաներով պայմանավորված մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության փաստարկներ և հակափաստարկներ վեճերի լուծման այլընտրանքային հարթակներում, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 1. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և այլն): 3. Description
ուսանողներին ծանոթացնել մտավոր սեփականության ոլորտի քաղաքականության, օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վրա նոր տեխնոլոգիաների զարգացման ազդեցության մարտահրավերներին և հետևանքներին: Արհեստական բանակության տեխնիկական, իրավական, էթիկական ասպեկտներին առնչվող հարցերին, թվային միջավայրում ապրանքային նշանների և մտավոր սեփականության այլ օբյեկտների իրավական պաշտպանության մեխանիզմներին, մեգատվյալների (Big Data) և մտավոր սեփականության իրավունքների հարաբերակցությանը։
4. Teaching and Learning Styles and Methods
1. իրավիճակների քննարկում,
2. բանավեճեր, 3. անհատական և խմբային աշխատանք, 4. պրակտիկայից վերցված իրավիճակների վերլուծություն, 5. ուսանողի ինքնուրույն և խմբային հետազոտական աշխատանք 6. գրականության և նախադեպային ակտերի ինքնուրույն ուսումնասիրություն։ 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ. երկու ընթացիկ քննություն, առաջինը գրավոր է` գնահատվում է առավելագույնը 5 միավոր, երկրորդը՝ բանավոր` առավելագույնը ՝ 4 միավոր, ընթացիկ ստուգում՝ առավելագույնը 8 միավոր, հանձնարարության արդյունքի գնահատման հիման վրա, մասնակցություն՝ առավելագույնը 3 միավոր:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Մտավոր սեփականության և արհեստական բանականություն: Ալգորիթմներ և մարդու իրավունքներ: Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում: Ապրանքային նշանների խախտումների հետևանքները և դրանց լուծման մեխանիզմները թվայրին միջավայրում: Էլեկտրոնային առևտուր և մտավոր սեփականության պաշտպանություն: Թվային տրանսֆորմացիա. մտավոր սեփականության իրավունքների կառավարումը բլոկչեյնի միջոցով: Մտավոր սեփականության թվային կիրարկումը գլոբալ տիրույթում:
|
||
1907 | Բնական ռեսուրսների օգտագործման և պահպանության իրավական կարգավորումը | 6 |
2-րդ գարնանային կիսամյակ
դաս. – 60
Շաբաթական 4 ժամ
MANDATORY
1907/Մ50
1. Purpose of the Course
ուսանողներին ներկայացնել բնական ռեսուրսների օգտագործման և պահպանության հիմնական սկզբունքները, բնական ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտի ՀՀ օրենսդրությունը՝ հատկապես շեշտադրելով օգտակար հանածոների արդյունահանման և էներգետիկայի ոլորտի առանձնահատկությունները, բնական ռեսուրսների օգտագործման թույլտվություններ ստանալու ընթացակարգերը, թույլտվությունների հիմնական պայմանները, թոյլտվություն տրամադրող պետական մարմինների և թույլտվություն ստացող սուբյեկտների մասնակցությամբ հասարակական հարաբերությունների և այդ հարաբերություններից բխող իրավունքների պաշտպանության առանձնահատկությունները:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն 1. պարզաբանել բնական ռեսուրսների օգտագործման և պահպանության հարաբերությունները կարգավորող հիմնական ինստիտուտները, 2. ներկայացնել բնական ռեսուրսների օգտագործման թույտվությունների տրամադրման ընթացակարգերը և թույլտվությունների հիմնական պայմանները, 3. բացատրել տնտեսության տարբեր ճյուղերում, հատկապես՝ հաքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտում բնական ռեսուրսների օգտագործման համար անհրաժեշտ թույլտվությունների առանձնահատկությունները, 4. պարզաբանել բնական ռեսուրսների օգտագործման և պահպանության հարաբերությունների մասնակիցների իրավունքների պաշտպանության եղանակները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. գործնական խնդրի լուծման նպատակով վերլուծել բնական ռեսուրսի օգտագործման թույլտվություն տրամադրող պետական մարմնի և թույլտվություն ստացող սուբյեկտի վարքագիծը կանոնակարգող իրավական ակտերը, 2. լուծել բնական ռեսուրսների օգտագործման և պահպանության վերաբերող բարդ գործնական խնդիրներ, գ. ընդհանրական կարողություններ 1. պատրաստել զեկուցումներ, վարել գիտական բանավեճեր: 3. Description
ուսանողներին ներկայացնել բնական ռեսուրսների օգտագործման և պահպանության հիմնական սկզբունքները, բնական ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտի ՀՀ օրենսդրությունը՝ հատկապես շեշտադրելով օգտակար հանածոների արդյունահանման և էներգետիկայի ոլորտի առանձնահատկությունները, բնական ռեսուրսների օգտագործման թույլտվություններ ստանալու ընթացակարգերը, թույլտվությունների հիմնական պայմանները, թոյլտվություն տրամադրող պետական մարմինների և թույլտվություն ստացող սուբյեկտների մասնակցությամբ հասարակական հարաբերությունների և այդ հարաբերություններից բխող իրավունքների պաշտպանության առանձնահատկությունները:
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ,
2. քննարկումներ և բանավեճեր, 3. ընթացիկ ստուգումներ 4. ուսանողի ինքնուրույն և խմբային աշխատանք, 5. տեսական գրականության, օրենսդրության և դատական պրակտիկայի ինքնուրույն ուսումնասիրություն: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ. երկու ընթացիկ քննություն, որոնցից յուրաքանչյուրը անցկացվում է ուսանողին տրված գրավոր առաջադրանքի գնահատման հիման վրա՝ 4 միավոր առավելագույն արժեքով, եզրափակիչ քննություն, որը բանավոր է՝ 8 միավոր առավելագույն արժեքով (հարցատոմսը պարունակում է 4 հարց (առաջադրանք), որոնցից յուրաքանչյուրի առավելագույն արժեքը 2 միավոր է), ընթացիկ ստուգում՝ 2 միավոր առավելագույն արժեքով, մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Բնական ռեսուրսների օգտագործման և պահպանության ինստիտուտի դերը շուկայական հարաբերություններում: Բնական ռեսուրսների օգտագործման թույլտվությունները տնտեսության տարբեր ճյուղերում: Բնական ռեսուրսների օգտագործման և հարակից այլ թույլտվություններ ստանալու ընթացակարգը: Բնական ռեսուրսների օգտագործման թույլտվությունների պայմանները և դրանցից ծագող իրավունքների և պարտականությունների ծավալը: Բնական ռեսուրսների օգտագործման թույլտվություններից ծագող և հարակից իրավունքների պաշտպանությունը:
|
||
1903 | Միջազգային առևտրական իրավունք | 6 |
2-րդ գարնանային կիսամյակ
դաս. - 60,
Շաբաթական 4 ժամ
MANDATORY
1903/Մ57
1. Purpose of the Course
ուսանողներին ներկայացնել միջազգային առևտրական իրավունքի առաջացման և զարգացման նախադրյալները, միջազգային առևտրական հարաբերությունների ունիֆիկացիոն իրավական կարգավորման պատմական և ժամանակակից ասպեկտները և ապագա զարգացումները, ծանոթացնելմիջազգային առևտրական հարաբերությունների կոլիզիոն-իրավական և նյութաիրավական կարգավորման համադրումներին, միջազգային առևտրական հարաբերությունների ունիվերսալ և տարածաշրջանային ունիֆիկացիոն իրավական կարգավորման գործընթացներին, միջազգային առուվաճառքի շրջանառության ունիվերսալ իրավական կարգավորումներին, այդ ոլորտում օտարերկրյա և արբիտրաժային դատական պրակտիկային, միջազգային առևտրական սովորույթներին, միջազգային առևտրական շրջանառության հետ սերտորեն առնչվող մյուս ոլորտների՝ միջազգային հաշվարկային, միջազգային վարկային, միջազգային բեռնափոխադրման իրավական կարգավորումներին:
2. Educational Outcomes
ա .մասնագիտական գիտելիք և իմացություն. 1. ներկայացնել ժամանակակից միջազգային առևտրական հարաբերությունների ունիֆիկացիոն իրավական կարգավորման բնույթը, զարգացման հիմնական միտումները, 2. քննարկել միջազգային առևտրական հարաբերությունների կոլիզիոն իրավական և նյութական իրավական կարգավորման աղբյուներն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ունիվերսալ հարթություններում, 3. լուսաբանել միջազգային առուվաճառքի շրջանառության իրավական կարգավորման սկզբունքները և հիմնական ասպեկտները, 4. բացատրել միջազգային առուվաճառքի շրջանառության հետ սերտորեն կապված մյուս ոլորտների՝ միջազգային հաշվարկային, միջազգային վարկայաին, միջազգային փոխադրումների առանձնահատկությունները, 5. լուսաբանել միջազգային առևտրական սովորութային համակարգերը, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. համեմատել միջազգային, օտարեկրյա և ներպետական առևտրական հարաբերությունների ոլորտում ինստիտուտները 2. տեղայնացնել առաջավոր օտարերկրյա և միջազգային իրավական փորձը. 3. վերլուծել միջազգային և ներպետական առևտրական հարաբերությունների ոլորտում առկա խնդիրները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 1. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (գիտական աշխատություններ, հոդվածներ և հաշվետվություններ, ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, դատական պրակտիկայի նյութեր), 2. քննադատական մոտեցում դրսևորել մատուցվող տեղեկատվությանը, 3. գնահատել ոլորտում առկա խնդիրների դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները, 4. ներկայացնել զեկուցումներ, հետազոտությունների արդյունքներ, տրամաբանորեն հիմնավորել իր տեսակետները՝ այդ թվում՝ գիտական բանավեճերի ընթացքում: 3. Description
ուսանողներին ներկայացնել միջազգային առևտրական իրավունքի առաջացման և զարգացման նախադրյալները, միջազգային առևտրական հարաբերությունների ունիֆիկացիոն իրավական կարգավորման պատմական և ժամանակակից ասպեկտները և ապագա զարգացումները, ծանոթացնելմիջազգային առևտրական հարաբերությունների կոլիզիոն-իրավական և նյութաիրավական կարգավորման համադրումներին, միջազգային առևտրական հարաբերությունների ունիվերսալ և տարածաշրջանային ունիֆիկացիոն իրավական կարգավորման գործընթացներին, միջազգային առուվաճառքի շրջանառության ունիվերսալ իրավական կարգավորումներին, այդ ոլորտում օտարերկրյա և արբիտրաժային դատական պրակտիկային, միջազգային առևտրական սովորույթներին, միջազգային առևտրական շրջանառության հետ սերտորեն առնչվող մյուս ոլորտների՝ միջազգային հաշվարկային, միջազգային վարկային, միջազգային բեռնափոխադրման իրավական կարգավորումներին:
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություններ,
2. քննարկումներ, բանավեճեր, 3. նախադեպային ակտերի վերլուծություն, 4. ուսանողի ինքնուրույն և խմբային հետազոտական աշխատանք, 5. գրականության և նախադեպային ակտերի ինքնուրույն ուսումնասիրություն, 6. զեկուցումների պատրաստում և ներկայացում: 5. Evaluation Methods and Criteria
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր արժեքով, որը ձևավորվում է հետևյալ կերպ. երկու ընթացիկ քննություն, յուրաքանչյուրը՝ 3 միավոր առավելագույն արժեքով, ինքնուրույն աշխատանք՝ 6 միավոր առավելագույն արժեքով, եզրափակիչ քննություն՝ 8 միավոր առավելագույն արժեքով:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Միջազգային առևտրական իրավունքի հասկացությունը, կարգավորման առարկան և մեթոդները: Միջազգային առևտրական իրավունքի կարգավորման աղբյուրները: Միջազգային առևտրական հարաբերությունների իրավական կարգավորման մեթոդոլոգիական հիմնախնդիրները: Նյութական նորմերի մասնավոր-իրավական ունիֆիկացիան: Միջազգային առևտրական պայմանագրային իրավունքի սկզբունքները: Միջազգային առևտրային տերմիններ (INCOTERMS): Միջազգային հաշվարկային սովորույթներ: Միջազգային վարկային հարաբերություններ: Soft law:
|
||
1907 | Վեճերի լուծման արտադատական կարգը | 6 |
First semester
60 hours of lecture.
4 hours/weekly.
MANDATORY
1907/Մ58
1. Purpose of the Course
The aim of the course
The course is aimed to explaining various dispute resolution methods and techniques in situations where parties to the dispute are unable to reach an agreement without resorting to litigation, which is a lengthy and time-consuming process. 2. Educational Outcomes
9. By the end of the course the students will be able:
a. Knowledge and understanding 1. To present general scope of ADR, 2. To present the development of the ADR 3. To present the means of enforcement of the ADR clauses b. Practical professional skills 4. To analyze the benefits of ADR, 5. To differentiate the mediation from conciliation 6. To draft mediation clauses c. General skills (if any) To negotiate effectively 3. Description
The aim of the course
The course is aimed to explaining various dispute resolution methods and techniques in situations where parties to the dispute are unable to reach an agreement without resorting to litigation, which is a lengthy and time-consuming process. 4. Teaching and Learning Styles and Methods
1. lectures,
2. discussions and debates 3. individual and group works, presentations by the students 5. Evaluation Methods and Criteria
12. Assessment methods and criteria The individual project will be evaluated 8 points, the presence 3 points, the final oral exam 9 points.
6. Basic Bibliography
7. Main sections of the course
13. The course consists of the following main sections.
ADR, an overview, distinguishing between mediation and conciliation, Վեճերի լուծման General Principles of ADR, ADR and Civil Procedure, Enforceability of the Agreements, Costs and Sanctions, Accreditation of mediators |
Other educational modules
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
1907 | Գիտական սեմինար | 2 |
1,2,3 կիսամյակ
30
Շաբաթական 2 ժամ
MANDATORY
1907/1903 Մ03
1. Purpose of the Course
մագիստրոսներին ներկայացնել ‹‹Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ›› ոլորտի հիմնախնդիրները և դրանց նվիրված գիտահետազոտական աշխատանքները, աջակցել մագիստրոսական թեզերի թեմաներին առնչվող հարցադրումների ընտրության գործում: Զարգացնել գիտական հաղորդումներ և զեկույցներ մշակելու և ներկայացնելու, արդիական հարցերով գիտական բանավեճ վարելու ունակություններն ու հմտությունները: Իրականացնել գիտական հետազոտություն կատարելու մեթոդաբանական աջակցություն:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել ‹‹Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ››-ի ոլորտային հիմնախնդիրները, 2. ինքնուրույն ընտրել գիտական հետազոտության մեթոդները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. իրականացնել ինքնուրույն գիտական հետազոտություն, 4. ներկայացնել գիտական հաղորդումներ և զեկույցներ։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով, 6. վերլուծել փաստեր, կատարել հետևություններ: 3. Description

Դիդակտիկ նյութերի պատրաստում։
Գիտական հաղորդումներ և զեկույցներ։ Քննարկում և բանավեճ։ Գիտագործնական խնդիրների լուծում: 5. Evaluation Methods and Criteria
Գնահատվում է ստուգարքի ձևաչափով։ Դրական ստանում են այն մագիստրոսները, ովքեր հանդես են գալիս մագիստրոսական ատենախոսության շրջանակներում կատարվող հետազոտության վերաբերյալ հակիրճ զեկույցներով՝ ներկայացնելով իրենց հետազոտության պլանը, մագիստրոսական թեզի հիմնադրույթները, կատարման ընթացքը/առաջընթացը և արդյունքներն ըստ տվյալ կիսամյակի համար ԵՊՀ-ում սահմանված չափանիշների:
6. Main sections of the course
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |
||
1903 | Գիտական սեմինար | 2 |

մագիստրոսներին ներկայացնել բիզնես իրավունքի և միջազգային արբիտրաժի հիմնախնդիրները և դրանց նվիրված գիտահետազոտական աշխատանքները, աջակցել մագիստրոսական թեզերի թեմաներին առնչվող հարցադրումների ընտրության գործում: Զարգացնել գիտական հաղորդումներ և զեկույցներ մշակելու և ներկայացնելու, արդիական հարցերով գիտական բանավեճ վարելու ունակություններն ու հմտությունները: Իրականացնել գիտական հետազոտություն կատարելու մեթոդաբանական աջակցություն:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել ‹‹Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ››-ի ոլորտոյին հիմնախնդիրները, 2. ինքնուրույն ընտրել գիտական հետազոտության մեթոդները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. իրականացնել ինքնուրույն գիտական հետազոտություն, 2. ներկայացնել գիտական հաղորդումներ և զեկույցներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով, 2. վերլուծել փաստեր, կատարել հետևություններ: 3. Description

1. դիդակտիկ նյութերի պատրաստում,
2. գիտական հաղորդումներ և զեկույցներ, 3. քննարկում և բանավեճ, 4. գիտագործնական խնդիրների լուծում: 5. Evaluation Methods and Criteria

0000 | Մասնագիտական պրակտիկա | 3 |
3-րդ աշնանային կիսամյակ
6 ժամ օրական
3շաբաթ
MANDATORY
1903/1907 Մ-15
1. Purpose of the Course
ուսանողին մասնակից դարձնել դատական մարմինների և միջազգային արբիտրաժի գործառույթներին և հասանելիություն ապահովել պրակտիկ նյութերին։
Զարգացնել ուսանողների մասնագիտական գործնական կարողություններն ու հմտությունները քաղաքացիական դատավարության և միջազգային արբիտրաժի ոլորտի օրենսդրության և դրա կիրառման պրակտիկայի ուղղությամբ։ Պրակտիկայի ընթացում ձեռք բերված գործնական նյութերով հարստացնել ընթացիկ գիտահետազոտական աշխատանքը։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել բիզնես իրավունքի և արբիտրաժային ոլորտային օրենսդրությունը, ինստիտուցիոնալ համակարգը, դատական պրակտիկան, 2. նկարագրել մասնագիտական ոլորտի օրենսդրության կիրառման պրակտիկ հիմնախնդիրները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. գործնականում կիրառել ստացված տեսական գիտելիքները, 4. իրավական գնահատական տալ խնդրահարույց իրավիճակներին, 5. իրականացնել իրավախորհրդատվություն, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. կազմել դատավարական փաստաթղթեր, համապատասխան միջնորդություններ և բողոքներ, 7. ուսումնասիրել և գտնել իրավիճակներին համապատասխան նախադեպային որոշումներ, կիրառել նախադեպային որոշումները։ 3. Description
ուսանողին մասնակից դարձնել դատական մարմինների և միջազգային արբիտրաժի գործառույթներին և հասանելիություն ապահովել պրակտիկ նյութերին։
Զարգացնել ուսանողների մասնագիտական գործնական կարողություններն ու հմտությունները քաղաքացիական դատավարության և միջազգային արբիտրաժի ոլորտի օրենսդրության և դրա կիրառման պրակտիկայի ուղղությամբ։ Պրակտիկայի ընթացում ձեռք բերված գործնական նյութերով հարստացնել ընթացիկ գիտահետազոտական աշխատանքը։ 4. Teaching and Learning Styles and Methods
Պրակտիկան կազմակերպվում է գիտական ղեկավարի հետ համատեղ կազմված և հաստատված ծրագրով։
Իրականացվում է ԵՊՀ-ից դուրս՝ ՀՀ դատական համակարգում, արբիտրաժում, ՀՀ փաստաբանական պալատում, Նոտարական պալատում, պետական և մասնավոր հիմնարկություններում և այլն: 5. Evaluation Methods and Criteria
Պրակտիկան գնահատվում է ստուգարքի ձևով։ Պրակտիկան գնահատվում է դրական այն դեպքում, երբ մագիստրոսը մասնակցել է պրակտիկային, կատարել ծրագրով նախատեսված առաջադրանքները, ներկայացրել հաշվետվությունները և պրակտիկայի վայրից՝ դրական բնութագիրը։
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ծանոթացում պրակտիկայի անցկացման վայրի աշխատանքային առանձնահատկություններին։
Կատարելիք աշխատանքի հստակ ձևակերպում։ Կատարելիք աշխատանքի ժամանակացույցի կազմում։ Ըստ ժամանակացույցի անհրաժեշտ աշխատանքների կատարում: |
||
0000 | Մագիստրոսական թեզ | 18 |
3-րդ աշնանային կիսամյակ
Ինքնուրույն աշխատանքի ժամաքանակը՝ ? ժամ
MANDATORY
1907/1903
1. Purpose of the Course
արտացոլել ‹‹Իրավագիտություն›› մասնագիտության շրջանակներում մագիստրոսի ձեռք բերած գիտելիքները հետազոտական աշխատանքում կիրառելու, բիզնես և արբիտրաժ ոլորտին առնչվող խնդիրներ բարձրացնելու ու դրանց թե՛ տեսական, թե՛ պրակտիկ լուծումներ առաջադրելու հմտություններ։
2. Educational Outcomes
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1. նկարագրել բիզնես իրավունքի և արբիտրաժի ոլորտային մասնագիտական առանձնահատկությունները, 2. բացահայտել բիզնես իրավունքի և արբիտրաժի ոլորտային հիմնախնդիրները։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 4. գործնականում կիրառել ստացված տեսական գիտելիքները, 5. իրականացնել գիտահետազոտական աշխատանք: 3. Description
արտացոլել ‹‹Իրավագիտություն›› մասնագիտության շրջանակներում մագիստրոսի ձեռք բերած գիտելիքները հետազոտական աշխատանքում կիրառելու, բիզնես և արբիտրաժ ոլորտին առնչվող խնդիրներ բարձրացնելու ու դրանց թե՛ տեսական, թե՛ պրակտիկ լուծումներ առաջադրելու հմտություններ։
4. Evaluation Methods and Criteria
Մագիստրոսական թեզի հրապարակային պաշտպանությունն իրականացվում է համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թ. նոյեմբերի 7-ի թիվ 1282-Ն
հրամանով հաստատված «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման» կարգի: 5. Main sections of the course
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |