Type:
Master
Speciality:
023101.03.7 - Հայոց լեզու և գրականություն
Specialisation:
023101.03.7 - Հայոց լեզվի պատմություն և լեզվաբանություն
Qualification awarded:
Բանասիրության մագիստրոս
Programme academic year:
2023/2024
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ծրագրի դիմորդը պետք է ունենա բակալավրի կամ դրան համարժեք որակավորում.
· տվյալ մասնագիտությամբ բակալավրի կամ համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ նախորդ ուսումնառության ընթացքում ցուցաբերած առաջադիմության արդյունքների հիման վրա,
· այլ մասնագիտությամբ բակալավրի կամ համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ տվյալ մասնագիտության բակալավրի ամփոփիչ ատեստավորման քննական ծրագրին համապատասխան անցկացված քննությունների արդյունքների հիման վրա։

2. Programme Objectives
«Հայոց լեզվի պատմություն և լեզվաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք կտիրապետեն հայոց լեզվի պատմությանը, ընդհանուր լեզվաբանության տարբեր ուղղություններին ու տեսություններին, դասական լեզուներին, կկարողանան հմտորեն կատարել տարաբնույթ դասական տեքստերի թարգմանություններ, կազմել դրանց քննական բնագրերը, նկարագրել ձեռագրեր, իրականացնել բարձրորակ խմբագրական աշխատանքներ, ծավալել գիտակրթական գործունեություն միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում, ակադեմիական ինստիտուտներում, թանգարաններում, հետազոտական, հրատարակչական կենտրոններում:
3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- նկարագրելու հայոց լեզվի պատմության զարգացման շրջանաբաժանումն ու ընթացքը,
- ներկայացնելու լեզվական միավորների դասակարգման և բնութագրման ընդհանուր լեզվաբանական տեսությունները,
- մեկնաբանելու հայերենի տարբեր շրջանների և ենթաշրջանների հնչյունական, բառագիտական, ձևաբանական և շարահյուսական համակարգերին վերաբերող տեսական հիմնադրույթները,
- նկարագրելու գրաբարի, միջին հայերենի, բարբառների, գրական արևելահայերենի հիմնական առանձնահատկությունները,
- բացահայտելու հին հունարենի և լատիներենի քերականական առանձնահատկությունները,
- դասակարգելու լեզվի զարգացման և փոխազդեցությունների բնույթը,
- բացատրելու քննական բնագիր կազմելու, ձեռագրերը նկարագրելու և խմբագրական աշխատանքի առանձնահատկությունները:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- տարբերակելու գրաբարի, միջին հայերենի և արդի արևելահայերենի ու արևմտահայերենի, բարբառների հնչյունական, բառապաշարային և քերականական պատմական փոփոխությունները,
- վերլուծելու հնչյունական, բառակազմական, ձևաբանական և շարահյուսական տարբեր կառույցներ ընդհանուր լեզվաբանության արդի սկզբունքների հիման վրա,
- կիրառելու համոզման մտաշահարկային գործիքակազմ, ունենալու բարձր կազմակերպված բանավոր և գրավոր խոսք,
- նկարագրելու լեզվական տարաբնույթ հարցերի վերաբերյալ գոյություն ունեցող արդի տեսությունների հիմնադրույթները,
- վերլուծելու տեքստեր և կազմելու քննական բնագրեր,
- համեմատելու, թարգմանելու և խմբագրելու տարաբնույթ հին հայերեն, հին հունարեն, լատիներեն բնագրերը,
- նկարագրելու թարգմանական աշխատանքի ընթացքը,
- կատարելու տեքստերի խմբագրական աշխատանք։
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- օգտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (համացանցային աղբյուրներ, թվային գրադարաններ, լեզվաբանական կորպուսներ, գիտական հոդվածներ),
- վեր հանելու առկա խնդիրները, քննադատաբար գնահատելու դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցները, կարիքները և առաջարկելու աշխատանքի կազմակերպման արդյունավետ գործիքակազմ,
- կատարելու տարաժամանակյա և համաժամանակյա գիտական հետազոտություններ ու վերականգնումներ հոդվածների, զեկուցումների տեսքով,
- դրսևորելու աշխատանքի բարձր կազմակերպվածություն և՛ որպես անհատ հետազոտող, և՛ որպես խմբի անդամ, և՛ որպես խմբի ղեկավար,
- պահպանելու մասնագիտական վարքականոնը։
4. Assessment methods
ԵՊՀ-ում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ, որը ներառում է հետևյալ բաղադրիչները.
1. դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում կիսամյակի ընթացքում (2 ընթացիկ քննություն),
2. դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ կիսամյակի ընթացքում,
3. ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ինքնուրույն աշխատանք),
4. ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում կիսամյակի ընթացքում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին),
5. դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
6. ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի համար սահմանված կրթական վերջնադյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում:
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
1. եզրափակիչ գնահատումով,
2. առանց եզրափակիչ գնահատման,
3. առանց ընթացիկ քննությունների գնահատման,
ստուգարքային:

5. Graduates future career opportunities
«Հայոց լեզվի պատմություն և լեզվաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատանքի անցնելու ՀՀ-ում և սփյուռքում, արտերկրում գործող գիտակրթական և մշակութային հաստատություններում և կենտրոններում, ինչպես նաև խմբագրություններում, հրատարակչություններում, հասարակական և մասնավոր կազմակերպություններում: Այս ծրագրի լավագույն ուսանողները կարող են ներգրավվել հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի կողմից իրականացվող գիտական ծրագրերում։
6. Resources and forms to support learning
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ միջոցները.
· գիտական գրականություն
· համացանցային ռեսուրսներ
էլեկտրոնային գրադարաններ։
· գիտական գրականություն
· համացանցային ռեսուրսներ
էլեկտրոնային գրադարաններ։
7. Educational standards or programme benchmarks used for programme development
1. Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակը (ՀՀ կառավարության N 714-Ն որոշում, 07.07.16.)։
2. Բարձրագույն կրթության որակավորումների եվրոպական շրջանակը («Դուբլինյան նկարագրիչները»)։

8. Requirements for the academic staff
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկայի կիրառման կարողություն:
Հետազոտական
· գիտական աշխատանք կատարելու հմտություն,
· համացանցային տեղեկատվական պաշարներից օգտվելու հմտություն,
· լեզվաբանական կամ գրականագիտական հետազոտություն վերլուծելու հմտություն,
· հետազոտական խումբ ղեկավարելու հմտություն:
Հաղորդակցման
· բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· կատարված գիտական հետազոտությունը վերլուծելու, արդյունքները խմբավորելու և հստակ ներկայացնելու կարողություն,
· որևէ օտար լեզվի լավ/գերազանց իմացություն։
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն):
Այլ կարողություններ
· մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ
· Լեզվաբանական կամ գրականագիտական արդի հիմնախնդիրները մեկնաբանելու, վերլուծելու կարողություն,
· Լեզվաբանական կամ գրականագիտական հետազոտություն և վերլուծություն կատարելու կարողություն,
· բանավոր և գրավոր հաղորդակցական մշակույթ ձևավորելու կարողություն,
· հրապարակային ելույթներ պատրաստելու և իրականացնելու կարողություն,
· տեքստեր խմբագրելու և հրատարակության պատրաստելու կարողություն,
· լեզվաբանական կամ գրականագիտական աշխատությունների մեթոդական առանձնահատկությունները ներկայացնելու գործնական հմտություն։
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում բանասիրության գծով կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում,
· վերջին 5 տարում առնվազն 5 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն (միջազգային հանդեսներում և/կամ ՀՀ ԲՈԿ-ով հաստատված պարբերականներում),
· վերջին 5 տարում առնվազն մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ բանասիրական աշխատանքներ կատարելու ոլորտում։
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։