Type:
Master
Speciality:
023101.03.7 - Հայոց լեզու և գրականություն
Specialisation:
023101.03.7 - Հայոց լեզվի պատմություն և լեզվաբանություն
Qualification awarded:
Բանասիրության մագիստրոս
Programme academic year:
2023/2024
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
General educational component
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
0309 | Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում | 3 |
1-ին
2 ժամ
2 ժամ գործնական
MANDATORY
0309/Մ20
1. Purpose of the Course
· ներկայացնել տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական կիրառություններից օգտվելու հմտությունները
· սովորեցնել իրենց մասնագիտական ոլորտում համակարգչային տեխնիկայի օգտագործման հմտությունները: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.գիտակցել տեքստի, գրաֆիկական օբյեկտների, աղյուսակների հետ աշխատելու սկզբունքները, 2.ներկայացնել հոդվածները, գիտական աշխատությունները և այլ փաստաթղթերը կառուցելու ձևերը, 3.ընտրել էլեկտրոնային աղյուսակներ կազմելու առավել արդյունավետ տարբերակները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.օգտագործել դիագրամներ և գրաֆիկներ կազմելու, հաշվարկներ կատարելու նորագույն մեթոդները, 2.հաշվարկել և համադրել նախագծեր և տվյալների բազաներ ստեղծելու հնարավորությունները, 3.կատարել հարցումներ, ի մի բերել կատարվաշ հաշվետվությունները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 1.առաջարկել ներկայացումներ ստեղծելու, օբյեկտների վրա անիմացիոն և ձայնային էֆեկտներ կիրառելու նոր միջոցներ, 2.նախագծել պարզագույն web-կայքեր՝ օգտագործելով նշագրման լեզուներ: 3. Description
· ներկայացնել տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական կիրառություններից օգտվելու հմտությունները
· սովորեցնել իրենց մասնագիտական ոլորտում համակարգչային տեխնիկայի օգտագործման հմտությունները: 4. Teaching and Learning Styles and Methods
1. դասերն անցկացվում են համակարգչի միջոցով:
2. Ուսուցողական նյութերը և ինքնուրույն աշխատանքի առաջադրանքները տրամադրվում են ուսանողներին էլէկտրոնային տեսքով: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքն անցկացվում է ընթացիկ ստուգումների արդյունքների հիման վրա՝ 8 միավոր առավելագույն արժեքով,
դասընթացին մասնակցության հիման վրա` 2 միավոր առավելագույն արժեքով, եզրափակիչ աշխատանքի հիման վրա` 10 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 5 հարց, յուրաքանչյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է: Ստուգարքը ստանալու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն 13 միավոր: (Ընթացիկ և եզրափակիչ ստուգումները անցկացվում են համակարգչի միջոցով): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
1. փաստաթղթերի ստեղծման և մշակման տեխնոլոգիաներ,
2. տվյալների վերլուծության տեխնոլոգիաներ - տվյալների տիպեր, հասցեներ, ֆունկցիաներ, աղյուսակներ, դիագրամներ, գրաֆիկներ, 3. տվյալների բազաներ - տվյալների բազաների նախագծում և ստեղծում, հարցումներ, հաշվետվություններ, 4. ներկայացման մուլտիմեդիա տեխնոլոգիաներ - ստեղծում և ցուցադրում, 5. Web-տեխնոլոգիաներ - նշագրման լեզուներ, պարզագույն web-կայքերի ստեղծում: |
||
1401 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
1-ին
2
1 ժամ դասախոսոթյուն/1 ժամ գործնական
MANDATORY
1401/Մ65
1. Purpose of the Course
սովորողներին ծանոթացնել բանասիրական հետազոտություններ կատարելիս աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններին, ուսումնասիրման մեթոդներին, հետազոտական աշխատանքի փուլերին, գիտական հետազոտության էթիկային։
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ընտրել բանասիրական հետազոտություն կատարելու հիմնական մեթոդները, 2. գիտակցել կիրառած մեթոդի առավելություններն ու թերությունները, 3. գրանցել կատարած հետազոտության վերջնարդյունքները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. օգտագործել տարբեր միջոցներ հետազոտություն իրականացնելու համար, 2. լուսաբանել հավաքված ու վերլուծված նյութը, 3. ընդհանրացնել կատարած հետազոտության արդյունքները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 1. ցուցաբերել մասնագիտական կողմնորոշում գիտական աշխատանքներ կատարելիս, գործնականում իրականացնել տարբեր հետազոտություններ։ 3. Description
սովորողներին ծանոթացնել բանասիրական հետազոտություններ կատարելիս աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններին, ուսումնասիրման մեթոդներին, հետազոտական աշխատանքի փուլերին, գիտական հետազոտության էթիկային։
4. Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություն՝ լուսապատկերների ուղեկցությամբ,
2. քննարկումներ և վերլուծություններ, 3. գործնական աշխատանքներ՝ տարբեր միջոցների ու մեթոդների կիրառմամբ: 5. Evaluation Methods and Criteria
1. Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր։
2. Մասնակցություն՝ 3 միավոր (ներկայություն դասերին)։ 3. Եզրափակիչ քննություն. անցկացվում է բանավոր՝ 9 միավոր առավելագույն գնահատմամբ։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Գիտության սահմանումը, առարկան, նպատակները, խնդիրները։
Գիտությունների ընդհանուր դասակարգումը։ Հետազոտության էմպիրիկ և տեսական մակարդակները։ Մտահանգման ձևերը՝ դեդուկցիա, ինդուկցիա և տրադուկցիա (արտածում, մակածում և համաբանություն)։ Գիտական գիտելիքի հիմնական առանձնահատկությունները։ «Գիտական հետազոտություն» հասկացությունը։ «Մեթոդ», «Մեթոդիկա», «Մեթոդաբանություն» հասկացությունները։ Գիտական հետազոտության ընդհանուր մեթոդների կիրառությունը բանասիրական ուսումնասիրություններում։ Հումանիտար գիտությունների մեթոդների առանձնահատկությունները. բանասիրության մեթոդների առանձնահատկությունները։ Գրական-քննադատական մեթոդներ։ Լեզվաբանական մեթոդներ։ Հիպոթեզ, վարկած, կանխադրույթ։ Պատմական վարկածի առանձնահատկությունները։ Ստեղծագործություն, հայտնագործություն, գյուտ: Գիտական հետազոտության կազմակերպման գործընթացը. գիտական հետազոտության հիմնական փուլերը։ Գիտական հետազոտության օբյեկտը և առարկան։ Գիտահետազոտական աշխատանքի աշխատանքային ծրագրի կազմումը: Գիտական տեղեկատվության հիմնական աղբյուրները։ Բանասիրական ուսումնասիրման աղբյուրների առանձնահատկությունները։ Հետազոտական աշխատանքի կառուցվածքը։ Գիտահետազոտական աշխատանքը շարադրելու հիմնական սկզբունքները։ Գիտական աշխատանքի շարադրման լեզուն և ոճը։ Հղումներ. հղումներին ներկայացվող հիմնական պահանջները։ Մեջբերումներ, հղումներ և ծանոթագրություններ կատարելու ձևերը։ Օգտագործված գրականության և աղբյուրների ցանկերը կազմելու ընդհանուր սկզբունքները։ Գիտահետազոտական աշխատանքի ներկայացման ձևերը։ Գիտահետազոտական աշխատանքները ուսումնական գործընթացում։ Գիտահետազոտական աշխատանքների ձևավորումը։ Գիտական էթիկայի նորմերը։ Գիտական էթիկան և գրագողությունը։ Գիտական հետազոտության գնահատման չափանիշները։ |
Professional educational component
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
1408 | Հայերենի համեմատական քերականություն (անգլերեն) | 6 |
1-ին
4 ժամ
2 ժամ դասախոսություն, 2 ժամ գործնական
MANDATORY
1603 /Մ03
1. Purpose of the Course
· ուսանողներին տալ անհրաժեշտ գիտելիքներ համեմատական լեզվաբանության հիմնախնդիրների, լեզվական ցեղակցությունը և ծագումնային ընդհանրությունները պարզելու, դրանք տիպաբանական և այլ կարգի լեզվական ընդհանրություններից սահմանազատելու մեթոդաբանական սկզբունքների վերաբերյալ,
· բնութագրել հնդեվրոպական նախալեզվի ընդհանուր կառուցվածքը և լուսաբանել հայերենում հնդեվրոպական լեզվական երևույթների արտացոլման առանձնահատկությունները, · բացատրել հայերենի և ցեղակից այլ լեզուների փոխհարաբերությունը և լեզվական մերձավորության աստիճանը։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. բնութագրել ավանդական հնդեվրոպական լեզվաբանության հիմնադրույթները և արդի հնդեվրոպաբանության նորագույն նվաճումները, հայկական անձնանունները ըստ ծագման՝ 2. ներկայացնել լեզուների համեմատական ուսումնասիրության հիմնական մեթոդաբանական սկզբունքները, 3. բացատրել հայերենում հնդեվրոպական նախալեզվի լեզվական երևույթների արտացոլման առանձնահատկությունները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. գործնականում կիրառելու տեսական գիտելիքները և լեզուների համեմատական ուսումնասիրության կարևորագույն մեթոդաբանական սկզբունքները, 2. վիճահարույց հարցերի և կանխադրույթների առկայության պայմաններում դրսևորել վերլուծական-քննադատական վերաբերմունք գոյություն ունեցող տարբեր մոտեցումների նկատմամբ, 3. սահմանազատելու հայերենի և ցեղակից այլ լեզուների ծագումնային ընդհանրությունները տիպաբանական և այլ կարգի լեզվական ընդհանրություններից, 4. դիտարկելու համաժամանակյա լեզվական երևույթները նաև պատմահամեմատական տեսանկյունից, որը կնպաստի համաժամանակյա լեզվական երևույթների առավել խոր ու համակողմանի ըմբռնմանը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. համակարգելու հնչյունական և քերականական իրողությունների վերաբերյալ տվյալներ, 2. մեկնաբանելու պատմահամեմատական վերլուծության ընդհանուր սկզբունքները և օրինաչափությունները, 3. ստեղծագործաբար կիրառելու և զարգացնելու իր ունեցած գիտելիքները։ 3. Description
· ուսանողներին տալ անհրաժեշտ գիտելիքներ համեմատական լեզվաբանության հիմնախնդիրների, լեզվական ցեղակցությունը և ծագումնային ընդհանրությունները պարզելու, դրանք տիպաբանական և այլ կարգի լեզվական ընդհանրություններից սահմանազատելու մեթոդաբանական սկզբունքների վերաբերյալ,
· բնութագրել հնդեվրոպական նախալեզվի ընդհանուր կառուցվածքը և լուսաբանել հայերենում հնդեվրոպական լեզվական երևույթների արտացոլման առանձնահատկությունները, · բացատրել հայերենի և ցեղակից այլ լեզուների փոխհարաբերությունը և լեզվական մերձավորության աստիճանը։ 4. Teaching and Learning Styles and Methods
1. Ինտերակտիվ դասախոսություններ,
2. գիտական սեմինարներ և խմբային աշխատանքներ, 3. փոքրիկ գիտահետազոտական-վերլուծական աշխատանքներ։ 5. Evaluation Methods and Criteria
1. 1-ին ընթացիկ քննություն՝ 4 միավոր.
2. 2-րդ ընթացիկ քննություն՝ 4 միավոր. 3. Մասնակցություն՝ 3 միավոր (ներկայություն դասերին)։ 4. Եզրափակիչ քննություն. անցկացվում է բանավոր՝ 9 միավոր առավելագույն գնահատմամբ։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Բաժին I. Ընդհանուր (ներածական) մաս։
1. Լեզուների պատմահամեմատական ուսումնասիրության և տիպաբանական ուսումնասիրության մեթոդաբանական և հայեցակարգային հիմնական առանձնահատկությունները։ Համեմատական լեզվաբանության մեթոդները: 2. Համեմատական լեզվաբանության ձևավորման և զարգացման հիմնական փուլերը: 3. Հնդեվրոպական լեզվաբանության արդի փուլի ընդհանուր բնութագիրը։ 4. Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում: Հնդեվրապական միասնության ժամանակի և նախահայրենիքի հարցերը։ Բաժին II. Հիմնական մաս։ 5. Հնդեվրոպական նախալեզվի վերականգնման արդի վիճակը: 6. Հնդեվրոպական հնչյունական համակարգը և նրա արտացոլումը հայերենում։ 7. Հնդեվրոպական արմատի և բառի կառուցվածքը և նրանց հետագա փոփոխությունները հայերենում։ 8. Հնդեվրոպական նախալեզվի բառապաշարը. հիմնական ձևաիմաստային խմբերը։ 9. Հնդեվրոպական քերականական տիպը և քերականական արտահայտության միջոցները. նրանց հետագա զարգացումը հայերենում: Հնդեվրոպական շեշտաձայնդարձային հարացույցների տեսությունը: 10. Հնդեվրոպական անվանական քերականական կարգերը և նրանց արտացոլումը հայերենում: Հնդեվրոպական հոլովման համակարգի հիմնական առանձնահատկությունները և նրանց արտացոլումը հայերենում: 11. Հնդեվրոպական բայական քերականական կարգերը և նրանց հետագա զարգացումը հայերենում։ Հնդեվրոպական խոնարհման համակարգի հիմնական առանձնահատկությունները և նրանց արտացոլումը հայերենում: 12. Հնդեվրոպական նախալեզվի շարահյուսական առանձնահատկությունների ընդհանուր բնութագիրը և նրանց հետագա զարգացումը հայերենում։ |
||
1408 | Հայերենի խոսքի մասերի ուսմունքը | 3 |
2-րդ կիսամյակ
2
2 ժամ դասախոսություն
MANDATORY
1603 //Մ05
1. Purpose of the Course
· Ուսանողներին ներկայացնել հայերենի խոսքի մասերի վերաբերյալ առկա տեսակետները, քերականագիտական ըմբռնումները՝ Դիոնիսիոս Թրակացու «Քերականական արվեստի» հայերեն թարգմանությունից մինչև արդի հայ լեզվաբանություն,
· ուսումնասիրել խոսքի մասերի դասակարգման տարբեր չափանիշները, լեզվաբանական ըմբռնումների փոփոխության հիմնական միտումները, · դասակարգել և վերլուծել հայերենի խոսքի մասերի համակարգը,բացահայտել դրանց ծագումնաբանական շերտերը, բառակազմական կաղապարները, իմաստաբանությունը վաղնջահայերենից գրաբար, ապա միջին հայերեն և արդի արևելահայերեն ու արևմտահայերեն գրական լեզուներում։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրել և տարբերակել անուն խոսքի մասերի վերաբերյալ տեսությունները հայերենի զարգացման բոլոր փուլերում 2. զուգադրել և համեմատել հայերենի խոսքի մասերի քերականագիտական ըմբռնումները տարժամանակյա կտրվածքով: բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. ստեղծագործաբար կիրառել ունեցած գիտելիքները անուն խոսքի մասերի առումով տարբեր լեզուների զուգադրական քննության ժամանակ, 4. ներկայացնել և վերլուծել հայերենի խոսքի մասերի վերաբերյալ տեսությունները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5.ընդհանրացնել հայ քերականագիտության հին և նոր ուղղությունների փոխադարձ կապերը: 3. Description
· Ուսանողներին ներկայացնել հայերենի խոսքի մասերի վերաբերյալ առկա տեսակետները, քերականագիտական ըմբռնումները՝ Դիոնիսիոս Թրակացու «Քերականական արվեստի» հայերեն թարգմանությունից մինչև արդի հայ լեզվաբանություն,
· ուսումնասիրել խոսքի մասերի դասակարգման տարբեր չափանիշները, լեզվաբանական ըմբռնումների փոփոխության հիմնական միտումները, · դասակարգել և վերլուծել հայերենի խոսքի մասերի համակարգը,բացահայտել դրանց ծագումնաբանական շերտերը, բառակազմական կաղապարները, իմաստաբանությունը վաղնջահայերենից գրաբար, ապա միջին հայերեն և արդի արևելահայերեն ու արևմտահայերեն գրական լեզուներում։ 4. Teaching and Learning Styles and Methods
1. հայ քերականագիտության մեջ խոսքի մասերին առնչվող անցյալ և ներկա գնահատականների, հայերենի խոսքի մասերի ուսումնասիրությունների մասին դասընթացներ,
2. նշանավոր լեզվաբանների հայացքների ու մոտեցումների վերաբերյալ գիտական զեկուցումներ, ռեֆերատներ, 3. հանձնարարվող թեմաների շուրջ քննական վերլուծություններ և բանավեճեր: 5. Evaluation Methods and Criteria
1. Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր։
2. Մասնակցություն՝ 3 միավոր (ներկայություն դասերին)։ 3. Եզրափակիչ քննություն. անցկացվում է բանավոր՝ 9 միավոր առավելագույն գնահատմամբ։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
1. խոսքի մասերի տարբերակումը հայ հին և միջնադարյան քերականություններում,
2. խոսքի մասերի տարբերակումը 17-19-րդ դարերի հայերեն լատինատիպ և ինքնուրույն քերականություններում, 3. խոսքի մասերի տարբերակումը նոր և նորագույն շրջանի հայ քերականականական և լեզվաբանական աշխատություններում, 4. հայերենի խոսքի մասերի համակարգը: |
||
1408 | Մասնագիտության արդի հիմնախնդիրները | 3 |
2-րդ
2
2 ժամ դասախոսություն
MANDATORY
1603 /Մ09
1. Purpose of the Course
· ուսանողներին տալ անհրաժեշտ գիտելիքներ արդի լեզվաբանության և ավանդական լեզվաբանության հայեցակարգային հիմնական առանձնահատկությունների, համաժամանակության և տարաժամանակության, լեզվի և խոսքի փոխհարաբերության, նշույթավորվածության և կիրառահաճախականաության արդի ըմբռնման վերաբերյալ,
· բացատրել լեզվի յուրացման, լեզվագործածության և ճանաչողական գործընթացների փոխհարաբերությունը, լեզվի բնականության հարաչափերը և նրանց պայմանավորվածությունը հնչյունական-արտասանական, ճանաչողական և նշանագիտական գործոններով, · բնութագրել համաբանության հարաչափերը և ընդհանրական միտումները։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել արդի լեզվաբանության, հատկապես կիրառահեն լեզվաբանության, բնական լեզվաբանության և ճանաչողական լեզվաբանության վերջին շրջանի կարևորագույն նվաճումները և առանցքային հիմնադրույթները, 2. բնութագրել լեզվի բնականության հարաչափերը և ընդհանուր լեզվական միտումները, 3. բացատրել ճանաչողական և հոգելեզվաբանական գործոնների դերը լեզվայուրացման և լեզվագործածության, ինչպես նաև լեզվի պատմական փոփոխությունների հարցում, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. գործնականում կիրառելու տեսական գիտելիքները, կիրառահեն լեզվաբանության և ճանաչողական լեզվաբանության կարևորագույն մեթոդաբանական սկզբունքները, 2. վիճահարույց հարցերի և կանխադրույթների առկայության պայմաններում դրսևորել վերլուծական-քննադատական վերաբերմունք գոյություն ունեցող տարբեր մոտեցումների նկատմամբ, 3. սահմանազատելու համաբանական պայմանավորվածություն ունեցող լեզվական փոփոխությունները հնչյունական-արտասանական պայմանավորվածություն ունեցող փոփոխություններից, 4. դիտարկելու համաժամանակյա լեզվական երևույթները նաև տարաժամանակյա տեսանկյունից և բացատրել լեզվական շեղումների և զուգաձևությունների առաջացման պատմական և հոգելեզվաբանական նախադրյալներն ու դրդապատճառային գործոնները, որը կնպաստի համաժամանակյա լեզվական երևույթների առավել խոր ու համակողմանի ըմբռնմանը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. համակարգելու հնչյունական և քերականական իրողությունների վերաբերյալ տվյալներ, 2. մեկնաբանելու լեզվական երևույթների համաժամանակյա և տարաժամանակյա վերլուծության ընդհանուր սկզբունքները և օրինաչափությունները, 3. ստեղծագործաբար կիրառելու և զարգացնելու իր ունեցած գիտելիքները։ 3. Description
· ուսանողներին տալ անհրաժեշտ գիտելիքներ արդի լեզվաբանության և ավանդական լեզվաբանության հայեցակարգային հիմնական առանձնահատկությունների, համաժամանակության և տարաժամանակության, լեզվի և խոսքի փոխհարաբերության, նշույթավորվածության և կիրառահաճախականաության արդի ըմբռնման վերաբերյալ,
· բացատրել լեզվի յուրացման, լեզվագործածության և ճանաչողական գործընթացների փոխհարաբերությունը, լեզվի բնականության հարաչափերը և նրանց պայմանավորվածությունը հնչյունական-արտասանական, ճանաչողական և նշանագիտական գործոններով, · բնութագրել համաբանության հարաչափերը և ընդհանրական միտումները։ 4. Teaching and Learning Styles and Methods
1. Ինտերակտիվ դասախոսություններ,
2. գիտական սեմինարներ 3. փոքրիկ գիտահետազոտական, վերլուծական աշխատանքներ։ 5. Evaluation Methods and Criteria
1. Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր։
2. Մասնակցություն՝ 3 միավոր (ներկայություն դասերին)։ 3. Եզրափակիչ քննություն. անցկացվում է բանավոր՝ 9 միավոր առավելագույն գնահատմամբ։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
1. Գիտական իմացության հարացույցը և գիտական հեղափոխությունները ըստ ամերիկացի փիլիսոփա Թ. Կունի:
2. Մեթոդ և մեթոդաբանություն: Գիտական մեթոդի տրամաբանական կառուցվածքը: 3. Ընդհանուր գիտական մեթոդներ (նկարագրություն, համեմատություն, վերլուծություն, դասակարգում, համադրում, վերացարկում, ընդհանրացում): 4. Գիտական տեսության և վարկածի էությունն ու առանձնահատկույթունները: Գիտական հիմնավորվածություն, փաստարկում և հերքում: 5. Լեզվի ուսումնասիրության հիմնական մեթոդները: Կառուցվածքային լեզվաբանության մեթոդներ (նկարագրական մեթոդ, բաշխական մեթոդ, անմիջական բաղադրիչների վերծության մեթոդ, իմաստային բաղադրիչների վերլուծության մեթոդ): 6. Պատմահամեմատական մեթոդ (արտաքին և ներքին վերականգնման մեթոդ, բացարձակ և հարաբերական ժամանակագրության մեթոդ, լեզվաաշխարհագրության մեթոդ, լեզվահնէաբանության մեթոդ): 7. Տիպաբանական-զուգադրականմ մեթոդ: 8. Ճանաչողական լեզվաբանության և հոգելեզվաբանական մեթոդներ: Փորձառական մեթոդներ: 9. Արդի լեզվաբանության հիմնախնդիրների դիտարկումը կիրառահեն լեզվաբանության, բնական լեզվաբանության և ճանաչողական լեզվաբանության լույսի ներքո: 10. Համաժամանակության և տարաժամանակության, լեզվի ու խոսքի փոխհարաբերության ըմբռնումը արդի լեզվաբանության մեջ: 11. Կիրառահաճախականություն, կռահելիություն, նշույթավորվածություն և ճանաչողական գործընթաց: 12. Լեզվի բնականության հարաչափերն ըստ բնական լեզվաբանության: Համընդհանուր լեզվական միտումների և ընդհանրույթների արդի մեկնաբանությունը. հիմնական մոտեցումները: 13. Լեզվի յուրացման և լեզվագործածության գործընթացների փոխհարաբերությունն ու դերը լեզվակառուցվածքի համաժամանակյա գործառման և տարաժամանակյա փոփոխման հարցում: 14. Տարաժամանակյա փոփոխությունների բնույթն ու ուղղվածությունը պայմանավորող հիմնական գործոններն ու ընդհանրական մեխանիզմները: 15. Քերականական համաբանություն. հիմնական հարաչափերը և ընդհանրական միտումները: Համաբանական փոփոխությունների ուղղվածությունը պայմանավորող գործոնները. տիպային հաճախականության (Type frequency), տեքստային հաճախականություն (Token frequency/Text frequency) և նշույթավորվածության դերը: |
||
1408 | Գրաբարյան, միջինհայերենյան բնագրերի ժանրային և լեզվական առանձնահատկությունները | 3 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
2ժամ
2 ժամ դասախոսություն
MANDATORY
1603/Մ02
1. Purpose of the Course
· Ուսանողներին ներկայացնել գրաբարյան բնագրերի ժանրային և լեզվական առանձնահատկությունները, միջին հայերենյան բնագրերի ժանրային և լեզվական առանձնահատկությունները,
· դասակարգել և վերլուծել 5-17-րդ դարերիգեղարվեստական, գիտական, պատմականստեղծագործություններիհիմնականբնութագրումները: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ճանաչել հայերենի զարգացման 2 փուլերում` գրաբարում և միջին հայերենում եղած բնագրերի լեզվական հիմնական բնութագրերը, 2. լուսաբանել հայ հին և միջնադարյան բնագրերի բառաքննական վերլուծությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. ստեղծագործաբար կիրառել ստացած գիտելիքները, ըմբռնել նորերը, 4. կազմակերպել տվյալ բնագավառին վերաբերող մասնագիտական զեկուցումներ, հրապարակումներ, մագիստրոսական ատենախոսություն: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (համացանցային աղբյուրներ, թվային գրադարաններ, լեզվաբանական կորպուսներ, գիտական հոդվածներ), 3. Description
· Ուսանողներին ներկայացնել գրաբարյան բնագրերի ժանրային և լեզվական առանձնահատկությունները, միջին հայերենյան բնագրերի ժանրային և լեզվական առանձնահատկությունները,
· դասակարգել և վերլուծել 5-17-րդ դարերիգեղարվեստական, գիտական, պատմականստեղծագործություններիհիմնականբնութագրումները: 4. Teaching and Learning Styles and Methods
1. գրաբարյան բնագրերի լեզվական առանձնահատկությունների մասին դասընթացներ,
2. հայ մատենագիրների գրական ժառանգության վերաբերյալ գիտական զեկուցումներ, ռեֆերատներ, 3. միջինհայերենյան բնագրերի լեզվական և ժանրային առանձնահատկությունների վերլուծություններ, հոդվածներ: 5. Evaluation Methods and Criteria
1.Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր։
2. Մասնակցություն՝ 3 միավոր (ներկայություն դասերին)։ 3. Եզրափակիչ քննություն. անցկացվում է բանավոր՝ 9 միավոր առավելագույն գնահատմամբ: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
1. Հինգերորդ դարի հայ գրականության նշանավոր երկերը
2. Գրաբարի բառապաշարը և նրա հարստացման հիմնական աղբյուրները 3. Միջնադարյան հայ գեղարվեստական գրականություն 4. Միջնադարյան պատմական գրականություն 5. Միջնադարյան գիտական գրականություն: |
||
1408 | Դասական լեզուներ | 6 |
1-ին
4
2 ժամ դասախոսություն/2 ժամ գործնական
MANDATORY
1603/Մ06
1. Purpose of the Course
· Ուսանողներին ընդհանուր գիտելիքներ տալ դասական լեզուների (հին հունարեն, լատիներեն) հիմնական առանձնահատկությունների վերաբերյալ,
· լուսաբանել դասական լեզուների համաժամանակյա երևույթները նաև տարաժամանակյա տեսանկյունից, · բնութագրել դասական լեզուների լեզվաբանական և բանասիրական դերը հնդեվրոպական լեզուների, այդ թվում՝ հայերենի պատմահամեմատական ուսումնասիրության հարցում։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. բնութագրելու դասական լատիներենի և հին հունարենի հնչյունական և քերականական հիմնական առանձնահատկությունները, 2. բացատրելու դասական լեզուների դերը հնդեվրոպական լեզուների համեմատական քերականության, այդ թվում՝ հայերենի համեմատական քերականության բազմաթիվ երևույթների լուսաբանման հարցում։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. տարբերակելու դասականլեզուներին (լատիներենին և հին հունարենին) բնորոշ հնչյունական և քերականական իրողությունները, 2. կատարելու լատիներեն և հին հունարեն որոշակի տեքստերի ոչ միայն թարգմանություն, այլև ձևաբանական և շարահյուսական վերլուծություն, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 1. համակարգելու հնչյունական և քերականական իրողությունների վերաբերյալ տվյալներ, 2. մեկնաբանելու ձևաբանական և շարահյուսական վերլուծության ընդհանուր սկզբունքները և օրինաչափությունները, ստեղծագործաբար կիրառելու և զարգացնելու իր ունեցած գիտելիքները։ 3. Description
· Ուսանողներին ընդհանուր գիտելիքներ տալ դասական լեզուների (հին հունարեն, լատիներեն) հիմնական առանձնահատկությունների վերաբերյալ,
· լուսաբանել դասական լեզուների համաժամանակյա երևույթները նաև տարաժամանակյա տեսանկյունից, · բնութագրել դասական լեզուների լեզվաբանական և բանասիրական դերը հնդեվրոպական լեզուների, այդ թվում՝ հայերենի պատմահամեմատական ուսումնասիրության հարցում։ 4. Teaching and Learning Styles and Methods
1. Դասախոսություն,
2. գիտական սեմինարներ և խմբային աշխատանքներ, 3. հին հունարեն և լատիներեն տեքստերի լեզվաբանական-համեմատական քննություն, 4. հին հունարենի և լատիներենի համաժամանակյա լեզվական երևույթների տարաժամանակյա վերլուծություն։ 5. Evaluation Methods and Criteria
1. 1-ին ընթացիկ քննություն՝ 4 միավոր.
2. 2-րդ ընթացիկ քննություն՝ 4 միավոր. 3. Մասնակցություն՝ 3 միավոր (ներկայություն դասերին)։ 4. Եզրափակիչ քննություն. անցկացվում է բանավոր՝ 9 միավոր առավելագույն գնահատմամբ։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
1. Հոլովումը լատիներենում և հին հունարենում. համաժամանակյա և տարաժամանակյա դիտարկումներ։
2. Խոնարհումը լատիներենում. բայի չորս հիմնական ձևերը, ինֆեկտի հիմքից կազմվող սահմանական եղանակի ժամանակաձևերը (ներկա, անցյալ անկատար, ապառնի) և պերֆեկտ ժամանակաձևի կազմությունը. համաժամանակյա և տարաժամանակյա դիտարկումներ։ 3. Խոնարհումը հին հունարենում. ներկայի, աորիստի և պերֆեկտի հիմքերը և նրանց հնդեվրոպական նախատիպերը։ 4. Բայի անդեմ ձևերը լատիներենում և հին հունարենում (ինֆինիտիվ, սուպին, ներկա դերբայ, անցյալ դերբայ, պերֆեկտ դերբայ, գերունդիվում, գերունդիում), նրանց կազմությունը և կիրառական առանձնահատկությունները: 5. Բայասեռը լատիներենում և հին հունարենում. համաժամանակյա և տարաժամանակյա դիտարկումներ։ 6. Հոլովների շարահյուսական կիրառությունները լատիներենում և հին հունարենում. համաժամանակյա և տարաժամանակյա դիտարկումներ։ |
||
1408 | Հայոց ձեռագրատների ժառանգության ուսումնասիրություն | 6 |
1-ին
4
2 ժամ դասախոսություն/2 ժամ գործնական
MANDATORY
1603/Մ07
1. Purpose of the Course
· ընդհանուր գիտելիքներ մատուցել հայերեն ձեռագիր ժառանգության, ձեռագրական արվեստի, գրչության հիմնական կենտրոնների մասին,
· տեղեկություններ հաղորդել պահպանված հայերեն ձեռագրերի ընդհանուր նկարագրի, թեմատիկայի, ժանրերի մասին, · բնութագրել հայերեն ձեռագրերի հիմնական կենտրոնները միջնադարում, ձեռագրատների և գրատների ստեղծման պատմությունը, · ուսումնասիրել հայերեն ձեռագրերի խոշորագույն շտեմարանները մեր օրերում: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. Ճանաչել հայերեն ձեռագրերի հիմնական շտեմարանները, ձեռագրատներն ու հավաքածուների պաշարը, 2. բնութագրել տարբեր գրչության կենտրոններում ստեղծված ձեռագրերը, 3. կարողանալ ձեռագիր նկարագրել և կարդալ: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. օգտագործել ձեռագիր մատյանների վերածված տեքստերի նյութերը, 2. քննական բնագրեր կազմել, 3. վերականգնումներ կատարել։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) տարբերակել ձեռագրական-գրչության արվեստի ուղղությունները։ 3. Description
· ընդհանուր գիտելիքներ մատուցել հայերեն ձեռագիր ժառանգության, ձեռագրական արվեստի, գրչության հիմնական կենտրոնների մասին,
· տեղեկություններ հաղորդել պահպանված հայերեն ձեռագրերի ընդհանուր նկարագրի, թեմատիկայի, ժանրերի մասին, · բնութագրել հայերեն ձեռագրերի հիմնական կենտրոնները միջնադարում, ձեռագրատների և գրատների ստեղծման պատմությունը, · ուսումնասիրել հայերեն ձեռագրերի խոշորագույն շտեմարանները մեր օրերում: 4. Teaching and Learning Styles and Methods
1. Գիտահետազոտական աշխատանք հայերեն ձեռագրատների մասին հրապարակումների վերաբերյալ,
2. թարգմանություններ ձեռագիր մատյաններից, 3. գիտահետազոտական պրակտիկա Երևանի Մ. Մաշտոցի անվ. Մատենադարանում, 4. Հանդիպումներ հայերեն ձեռագրատների աշխատակիցների հետ և համատեղ քննարկումներ, 5. Գիտական պրակտիկա, ըստ հնարավորին՝ արտերկրի ձեռագրատներում, ինչպես նաև Հայաստանի և Արցախի: 5. Evaluation Methods and Criteria
1. 1-ին ընթացիկ քննություն՝ 4 միավոր, ներկայացված ձեռագրի հատվածի քննություն.
2. 2-րդ ընթացիկ քննություն՝ 4 միավոր, Հայոց ձեռագրատների վերաբերյալ հետազոտական աշխատանք։ 3. Ընթացիկ ստուգում(ներ). 1 միավոր 4. Ինքնուրույն աշխատանք. 1 միավոր Մասնակցություն. 3 միավոր (ներկայություն դասերին)։ 5. Եզրափակիչ քննություն. անցկացվում է բանավոր՝ 7 միավոր առավելագույն գնահատմամբ։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
1. Միջնադարյան հայ գրչության արվեստը և ձեռագիր ժառանգությունը։
2. Գրչության կենտրոնները, առանձնահատկությունները, գրավոր ժառանգության բնութագիրը։ 3. Ձեռագրատները և նրանցում ամբարված գիտական, գրական, պատմական ժառանգության վերլուծություն։ 4. Ձեռագրերի ուսումնասիրման ներկա մոտեցումներն ու ընթացքը. ձեռագրական, մատենագրական, բանասիրական հայեցակարգեր։ 5. Հայերեն ձեռագիր ժառանգության ուսումնասիրման նոր խնդիրները։ |
||
1408 | Հայերենի հոլովման և խոնարհման համակարգերի պատմական զարգացումը | 6 |
2-րդ
4
4 ժամ դասախոսություն
MANDATORY
1603 //Մ08
1. Purpose of the Course
· ուսանողներին ներկայացնել հայերենի հոլովման և խոնարհման համակարգերի զարգացման ընթացքը, ներքինտրամաբանությունը,
· ցույց տալ հոլովման և խոնարհման համակարգերի ընդհանրություններն ու տարբերությունները հայերենի զարգացման տարբեր փուլերում · դասակարգել և վերլուծել հայերենի խոսքի մասերի համակարգը, բառակազմական կաղապարները, իմաստաբանությունը վաղնջահայերենից գրաբար, ապա միջին հայերեն և արդի արևելահայերեն ու արևմտահայերեն գրական լեզուներում։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ճանաչել հայերենի հոլովման և խոնարհման համակարգի յուահատկությունները, 2. զուգադրել և համեմատել հոլովման և խոնարհման համակարգերը տարժամանակյա կտրվածքով: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. տարանջատել հայերենի հոլովման համակարգի առանձնահատկությունները, 2. վերլուծել հոլովման և խոնարհման համակարգերի զարգացման պատմական ընթացքը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 1. կիրառել ունեցած գիտելիքները տարբեր ոլորտներում։ 3. Description
· ուսանողներին ներկայացնել հայերենի հոլովման և խոնարհման համակարգերի զարգացման ընթացքը, ներքինտրամաբանությունը,
· ցույց տալ հոլովման և խոնարհման համակարգերի ընդհանրություններն ու տարբերությունները հայերենի զարգացման տարբեր փուլերում · դասակարգել և վերլուծել հայերենի խոսքի մասերի համակարգը, բառակազմական կաղապարները, իմաստաբանությունը վաղնջահայերենից գրաբար, ապա միջին հայերեն և արդի արևելահայերեն ու արևմտահայերեն գրական լեզուներում։ 4. Teaching and Learning Styles and Methods
1. գիտական սեմինարներ
2. գիտահետազոտական պրակտիկա 3. տեքստերի կազմության աշխատանքներ, և մշակումներ, գիտական զեկուցումներ, ռեֆերատներ, 4. հանձնարարվող թեմաների շուրջ քննական վերլուծություններ և բանավեճեր: 5. Evaluation Methods and Criteria
1. 1-ին ընթացիկ քննություն՝ 4 միավոր, ներկայացված ձեռագրի հատվածի քննություն.
2. 2-րդ ընթացիկ քննություն՝ 4 միավոր, Հայոց ձեռագրատների վերաբերյալ հետազոտական աշխատանք։ 3. Ընթացիկ ստուգում(ներ). 1 միավոր 4. Ինքնուրույն աշխատանք. 1 միավոր 5. Մասնակցություն. 3 միավոր (ներկայություն դասերին)։ 6. Եզրափակիչ քննություն. անցկացվում է բանավոր՝ 7 միավոր առավելագույն գնահատմամբ։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
1.Գրաբարի հոլովման համակարգը,
2.Միջին հայերենի հոլովմանհամակարգը, 3. Ժամանակակից հայերենի հոլովման համակարգ, 4.Գրաբարի խոնարհման համակարգը, 5.Միջին հայերենի խոնարհման համակարգի առանձնահատկությունները, 6.Արդի հայերենի խոնարհման համակարգը: |
Other educational modules
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
1408 | Գիտական սեմինար | 9 |
1-3-րդ կիսամյակներ
2
2 ժամ գործնական
MANDATORY
1603/Մ19
1. Purpose of the Course
· ուսանողների ծանոթացնել գիտական, լեզվաբանական ուսումնասիրության կարևորագույն սկզբունքներին, գիտական աշխատանք իրականացնելու նախապայմաններին,
· ծանոթացնել գիտական աշխատություններից, գրքերից, հոդվածներից, տեղեկատվական աղբյուրներից և համացանցից օգտվելու սկզբունքներին, · ներկայացնել գիտական զեկուցում և աշխատանք կազմելու և ձևավորելու սկզբունքները, ծանոթացնել գիտական էթիկայի նորմերին։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. որոշելու գիտական աշխատություն գրելու սկզբունքներն ու մեթոդները, 2. դասակարգելու ընտրված նյութի վերաբերյալ գիտական գրականությունը, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. գործնականում իրականացնելու ստացած տեսական գիտելիքները, 2. կատարելու գիտահետազոտական աշխատանք։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. համակարգելու լեզվաբանության ոլորտի ուսումնասիրությունների վերաբերյալ տվյալներ, 2. մեկնաբանելու գիտահետազոտական աշխատանքի կատարման ընթացքը։ 3. Description
· ուսանողների ծանոթացնել գիտական, լեզվաբանական ուսումնասիրության կարևորագույն սկզբունքներին, գիտական աշխատանք իրականացնելու նախապայմաններին,
· ծանոթացնել գիտական աշխատություններից, գրքերից, հոդվածներից, տեղեկատվական աղբյուրներից և համացանցից օգտվելու սկզբունքներին, · ներկայացնել գիտական զեկուցում և աշխատանք կազմելու և ձևավորելու սկզբունքները, ծանոթացնել գիտական էթիկայի նորմերին։ 4. Teaching and Learning Styles and Methods
1. լեզվաբանական նյութի քննարկումներ և վերլուծություններ,
2. լուսապատկերների ներկայացում, 3. գործնական աշխատանքներ՝ տարբեր միջոցների ու մեթոդների կիրառմամբ 5. Evaluation Methods and Criteria
Գիտական սեմինարը գնահատվում է ստուգարքի ձևով։ Դրական (ստուգված) է գնահատվում այն դեպքում, եթե ուսանողը մասնակցել է սեմինարներին, կատարել հանձնարարված առաջադրանքները, սահմանված ժամկետում ներկայացրել ինքնուրույն աշխատանքը։
6. Main sections of the course
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |
||
1408 | Գիտական սեմինար | 9 |
1-3-րդ կիսամյակներ
2
2 ժամ գործնական
MANDATORY
1603/Մ19
1. Purpose of the Course
· ուսանողների ծանոթացնել գիտական, լեզվաբանական ուսումնասիրության կարևորագույն սկզբունքներին, գիտական աշխատանք իրականացնելու նախապայմաններին,
· ծանոթացնել գիտական աշխատություններից, գրքերից, հոդվածներից, տեղեկատվական աղբյուրներից և համացանցից օգտվելու սկզբունքներին, · ներկայացնել գիտական զեկուցում և աշխատանք կազմելու և ձևավորելու սկզբունքները, ծանոթացնել գիտական էթիկայի նորմերին։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. որոշելու գիտական աշխատություն գրելու սկզբունքներն ու մեթոդները, 2. դասակարգելու ընտրված նյութի վերաբերյալ գիտական գրականությունը, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. գործնականում իրականացնելու ստացած տեսական գիտելիքները, 2. կատարելու գիտահետազոտական աշխատանք։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. համակարգելու լեզվաբանության ոլորտի ուսումնասիրությունների վերաբերյալ տվյալներ, 2. մեկնաբանելու գիտահետազոտական աշխատանքի կատարման ընթացքը։ 3. Description
· ուսանողների ծանոթացնել գիտական, լեզվաբանական ուսումնասիրության կարևորագույն սկզբունքներին, գիտական աշխատանք իրականացնելու նախապայմաններին,
· ծանոթացնել գիտական աշխատություններից, գրքերից, հոդվածներից, տեղեկատվական աղբյուրներից և համացանցից օգտվելու սկզբունքներին, · ներկայացնել գիտական զեկուցում և աշխատանք կազմելու և ձևավորելու սկզբունքները, ծանոթացնել գիտական էթիկայի նորմերին։ 4. Teaching and Learning Styles and Methods
1. լեզվաբանական նյութի քննարկումներ և վերլուծություններ,
2. լուսապատկերների ներկայացում, 3. գործնական աշխատանքներ՝ տարբեր միջոցների ու մեթոդների կիրառմամբ: 5. Evaluation Methods and Criteria
Գիտական սեմինարը գնահատվում է ստուգարքի ձևով։ Դրական (ստուգված) է գնահատվում այն դեպքում, եթե ուսանողը մասնակցել է սեմինարներին, կատարել հանձնարարված առաջադրանքները, սահմանված ժամկետում ներկայացրել ինքնուրույն աշխատանքը։
6. Main sections of the course
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |
||
1408 | Մասնագիտական պրակտիկա | 6 |
3-րդ
90
6 շաբաթ
MANDATORY
1603/Մ20
1. Purpose of the Course
· գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողի մասնագիտական հմտությունները և փորձառությունը,
· ձևավորել մասնագիտական ոլորտում ինքնուրույն աշխատելու կարողություններ։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու մասնագիտական աշխատանքի հիմնական առանձնահատկությունները. 2. բացատրելու լեզվաբանական ուսումնասիրությունների հիմնական խնդիրները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. գործնականում իրականացնելու ստացած տեսական գիտելիքները, 2. կատարելու գիտահետազոտական աշխատանք։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. համակարգելու լեզվաբանական ուսումնասիրությունների վերաբերյալ տվյալներ, 2. մեկնաբանելու գիտահետազոտական աշխատանքի կատարման ընթացքը: 3. Description
· գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողի մասնագիտական հմտությունները և փորձառությունը,
· ձևավորել մասնագիտական ոլորտում ինքնուրույն աշխատելու կարողություններ։ 4. Teaching and Learning Styles and Methods
1. բնագրերի լեզվի ուսումնասիրություն Մատենադարանում, գրադարաններում, գրողների թանգարաններում,
2. ձեռագրերի ընթերցում, համեմատական ուսումնասիրություն, վերծանում, 3. բնագրերի մշակման, խմբագրման, սրբագրման, ծանոթագրման աշխատանքներ հրատարակչություններում, ԳԱԱ գրականության ինստիտուտում, 4. մասնակցություն ամբիոնի գիտական աշխատանքին։ 5. Evaluation Methods and Criteria
Պրակտիկան գնահատվում է ստուգարքի ձևով։ Պրակտիկան դրական (ստուգված) է գնահատվում այն դեպքում, եթե ուսանողը մասնակցել է պրակտիկային, կատարել ծրագրով նախատեսված առաջադրանքները, սահմանված ժամկետում ըստ փուլերի ներկայացրել պրակտիկայի հաշվետվություն։
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Պրակտիկան իրաանացվում է հետևյալ սկզբունքներով.
1. Ծանոթացում պրակտիկայի անցկացման վայրի աշխատանքային առանձնահատկություններին։ 2. Ուսումնասիրվող նյութերի (ձեռագրեր, բնագրեր, հրատարակություններ և այլն) ներկայացում և դրանց առանձնահատկությունների մեկնաբանում։ 3. Կատարելիք աշխատանքի հստակ նպատակադրում (տեքստի խմբագրում, հրատարակության պատրաստում, ձեռագրի վերծանում, բնագրի ծանոթագրում, բնագրերի համեմատում, նյութի որոնում տարբեր աղբյուրներում, բանավոր կամ գրավոր (գրական կամ բանահյուսական) նյութի հավաքում և դասակարգում, արխիվային նյութերի մշակում և այլն), 4. Կատարելիք աշխատանքի ժամանակացույցի կազմում և ըստ ժամանակացույցի անհրաժեշտ աշխատանքների կատարում, Վերջնարդյունքների ամփոփում և գնահատում։ |
||
1408 | Մագիստրոսական թեզ | 27 |
1-3-րդ կիսամյակներ
Ինքնուրույն աշխատանքի ժամաքանակը՝ 50 ժամ
MANDATORY
1603/Մ21
1. Purpose of the Course
Ուսանողին հնարավորություն տալ՝
· կատարելու գիտահետազոտական աշխատանք, հմտանալու գիտական փաստերի համակարգման և վերլուծության մեջ, · կիրառելու լեզվաբանական մեթոդները սեփական ուսումնասիրություններում, · գտնելու նյութի մշակման ինքնատիպ ուղիներ, կատարելու ինքնուրույն եզրահանգումներ, · հարստացնելու գիտական միտքը և կիրառելու գիտական էթիկայի նորմերը։ 2. Educational Outcomes
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1. ընտրելու գիտահետազոտական աշխատանքի արդյունավետ մեթոդաբանություն, 2. գործնականում իրականացնելու ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքները գիտահետազոտական աշխատանքում, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 3. ի մի բերելու հավաքված նյութը, համադրելու նախորդ շրջանի գրականագիտական աշխատությունների դրույթների հետ, 4.կիրառելու ստացած գիտելիքների սեփական ուսումնասիրության մեջ։ 3. Description
Ուսանողին հնարավորություն տալ՝
· կատարելու գիտահետազոտական աշխատանք, հմտանալու գիտական փաստերի համակարգման և վերլուծության մեջ, · կիրառելու լեզվաբանական մեթոդները սեփական ուսումնասիրություններում, · գտնելու նյութի մշակման ինքնատիպ ուղիներ, կատարելու ինքնուրույն եզրահանգումներ, · հարստացնելու գիտական միտքը և կիրառելու գիտական էթիկայի նորմերը։ 4. Evaluation Methods and Criteria
1. Աշխատանքի արդիականության հիմնավորումը և գրականության վերլուծությունը՝ առավելագույնը 2 միավոր,
2. հետազոտության իրականացումը և արդյունքները՝ առավելագույնը 6 միավոր, 3. աշխատանքի շարադրումը և ձևավորումը՝ առավելագույնը 4 միավոր, 4. աշխատանքի հրապարակային պաշտպանությունը՝ առավելագույնը 8 միավոր։ 5. Main sections of the course
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |