Type:
Bachelor
Speciality:
053101.01.6 - Քիմիա
Specialisation:
053101.01.6 - Քիմիա
Qualification awarded:
Քիմիայի բակալավր
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ընդունելությունը կատարվում է ըստ «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերի) կարգի»։
Ընդունելության համար դիմորդը հանձնում է ընդունելության քննություններ հետևյալ առարկաներից՝ «Քիմիա» պարտադիր, «Ֆիզիկա» կամ «Կենսաբանություն» կամընտրական:

2. Programme Objectives
Պատրաստել քիմիայի ժամանակակից գիտատեխնիկական մակարդակին, տեսական, գործնական և մեթոդաբանական ժամանակակից մոտեցումներին համապատասխանող գիտելիքներով զինված և տնտեսության ու գիտության տարբեր ոլորտներում այդ գիտելիքների կիրառման հմտություններով օժտված մասնագետներ:
3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ներկայացնել քիմիայի հիմնական բաժինների հիմնարար սկզբունքները, օրենքներն ու հասկացությունները:
- Լուսաբանել քիմիական նյութերի կառուցվածքը, հատկությունները, դրանց սինթեզի ու անալիզի մեթոդները, մոդելավորման հիմնական սկզբունքները և քիմիական ռեակցիաների մեխանիզմները:
- Մատնանշել քիմիական լաբորատորիաներում քիմիական նյութերի, սարքերի և սարքավորումների հետ աշխատելու անվտանգության կանոնները:
- Տարբերակել քիմիայում կիրառվող փորձարարական մեթոդները, հետազոտական արդյունքների վերլուծության որակական և քանակական եղանակները:
- Ներկայացնել քիմիայի և հարակից մասնագիտությունների ոլորտներում քիմիական գիտելիքների կիրառման տեսական և գործնական հիմունքները:
- Բացահայտել հետազոտական և/կամ արտադրական խնդիրները՝ քիմիայի բաժինների տեսական հիմունքների կիրառմամբ:
- Ձևակերպել ընդհանուր մասնագիտական առարկաների յուրացման համար անհրաժեշտ մաթեմատիկայի, ֆիզիկայի հիմնական հասկացությունները:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Մասնագիտական գործունեություն ծավալել գիտական կազմակերպություններում, արտադրական ձեռնարկություններում և լաբորատորիաներում։
- Կատարել հետազոտական աշխատանքներ քիմիայում օգտագործվող ժամանակակից փորձարարական և տեսական մեթոդների միջոցով:
- Համադրել քիմիայի բնագավառում փորձարարական և հաշվարկային մեթոդներով ստացված արդյունքները:
- Հավաքել քիմիայի և հարակից ոլորտներին առնչվող տեղեկատվությունը տարբեր հուսալի և հավաստի աղբյուրներից, ինչպես նաև մատչելի ներկայացնել արդի խնդիրները և դրանց լուծումները լայն հանրությանը:
- Կիրառել համակարգչային ծրագրային փաթեթները` քիմիական համակարգերը մոդելավորելիս:
- Օգտագործել տեսական և փորձարարական գիտելիքներն ու քիմիայի ոլորտի նորարարական և առաջադեմ մոտեցումները հետազոտական և արտադրական գործընթացների արդյունավետությունը ապահովելու համար
- ՈՒսումնասիրել քիմիական համակարգերում տեղի ունեցող գործընթացները, մեկնաբանել և տալ որակական ու քանակական գնահատական:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Իրականացնել ինքնուրույն և թիմային աշխատանքներ, ի մի բերել միջոլորտային հետազոտությունների արդյունքները:
- Գնահատել և բարձրացնել իր մասնագիտական, մտավոր ու ընդհանուր մշակութային մակարդակը, համադրել նոր տեղեկատվություն և գիտելիքներ նաև տարբեր գիտությունների ոլորտներից:
- Մշակել, վերլուծել և ներկայացնել հետազոտության արդյունքները, պատրաստել զեկուցումներ:
- Ստեղծագործաբար կիրառել ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները և փոխանցել գործընկերներին, նպաստել աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն ու աշխատանքային մշակույթի բարձրացմանը, պահպանել մասնագիտական բարեվարքության նորմերը:
- Կիրառել քիմիայի գիտելիքները տարբեր ոլորտներում՝ կանխատեսելով մասնագիտական գործունեության սոցիալական և բնապահպանական հետևանքները։
4. Assessment methods
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորության աստիճանը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 4 խմբի՝
1) եզրափակիչ գնահատումով
2) առանց եզրափակիչ գնահատման
3) առանց ընթացիկ քննությունների գնահատման
4) ստուգարքային
Ուսանողների գիտելիքները և իմացությունը գնահատվում են հետևյալ ձևերով/բաղադրիչներով.
● գրավոր կամ բանավոր ընթացիկ քննություններ
● գրավոր կամ բանավոր ընթացիկ ստուգումներ
● ինքնուրույն աշխատանք
● հետազոտական աշխատանք
● դասընթացին մասնակցության գնահատում
● եզրափակիչ բանավոր քննություններ
● զեկուցումներ
● ռեֆերատներ

5. Graduates future career opportunities
ԵՊՀ բակալավրիատի «Քիմիա» կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել բնապահպանության, գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, էներգետիկայի և բնական պաշարների, կրթության և գիտության, առողջապահության նախարարությունների ստորաբաժանումներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, ակադեմիական և այլ գիտահետազոտական ինստիտուտներում, սննդի և կոսմետալոգիայի արդյունաբերության հետ առնչվող տարբեր ձեռնարկություններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
▪ գիտաշխատող,
▪ արտադրանքի մենեջեր,
▪ տեխնոլոգ,
▪ խորհրդատու,
▪ լաբորանտ
▪ քիմիայի ուսուցիչ հիմնական, ավագ և միջնակարգ դպրոցներում (լրացուցիչ «Մանկավարժական կրթաբլոկի» 30 կրեդիտ ստանալու պարագայում):
Բակալավրիատի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ քիմիայի և քիմիային հարակից մասնագիտացումներով մագիստրոսական ծրագրերում, ինչպես նաև արտասահմանյան բուհերում:

6. Resources and forms to support learning
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
· ժամանակակից սարքավորումներով, համակարգիչներով և ծրագրային միջոցներով ապահովված լաբորատորիաներ և լսարաններ, այդ թվում նաև անիմացիոն ծրագրեր
· էլեկտրոնային և տպագիր ռեսուրսներ:
Ուսանողները կարող են օգտվել նաև ամբիոնների փորձառու դասախոսական կազմի հեղինակած ուսումնամեթոդական աշխատանքներից, ուսումնական ձեռնարկներից, թեմատիկ ցուցադրական նյութերից: Ուսանողների տրամադրության տակ են նաև ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ սարքերով ու սարքավորումներով, համակարգիչներով և համապատասխան ծրագրային փաթեթներով ապահովված ուսումնական և գիտական լաբորատորիաները: Ամբիոններում կազմակերպվում են խորհրդատվական ծառայություններ:

7. Educational standards or programme benchmarks used for programme development
Ներկայացվող ծրագիրը կազմելու համար օգտագործվել է ֆակուլտետի բակալավրի մասնագիտական ծրագրի տարիների փորձը: Ուսումնասիրվել են նաև ՌԴ-ի (Մոսկվայի պետական համալսարանի, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի և ՌԴ-ի այլ բուհերի), ինչպես նաև Եվրոպայի (Ֆրանսիայի Մոնպելյեի, Գերմանիայի Բոխումի, Կարլսրուհեի, Զաարլանդի, Ռոստոկի, Իտալիայի Բոլոնիայի) և ԱՄՆ-ի մի շարք համալսարանների ծրագրերը: Հիմք ընդունելով վերը նշված ծրագրերի հիմնական դրույթները, կազմվել է սույն ծրագիրը, որը նախատեսում է պատրաստել ավելի խորը գիտելիքներով բարձրորակ մասնագետներ, ովքեր կարող են աշխատել տարբեր ուսումնագիտական և արտադրական ոլորտներում: Քիմիա բակալավրի կրթական ծրագրի վերջնարդյունքները մշակելիս օգտագործվել են ՀՀ որակավորումների ոլորտային շրջանակի նկարագրիչները:
8. Requirements for the academic staff
Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
• Մասնագիտական մանկավարժական գիտելիքների և հմտություննների լիարժեք տիրապետում (ըստ հաստատված առարկայական ծրագրի), առարկայի կոնցեպտուալ հիմքերի գիտակցում, նյութի պարզ և հասկանալի մատուցում, դասավանդման գործընթացում նորարական և ինտերակտիվ մեթոդների կիրառում,
• դասընթացի առարկայական ուսումնական պլանին համահունչ և արդիական ծրագրի կազմելու հմտություն,
• ուսանողների հետ հաղորդակցման ունակություն, նրանց մոտ մասնագիտական հմտությունների, վերլուծական մտածողության և ինքնուրույնության զարգացում,
• առարկայական ծրագրեր, հավելյալ օժանդակ նյութեր մշակելու հմտություններ և ըստ ուսումնական գործընթացի ժամանակացույցի դրանք իրականացնելու պատասխանատվություն:
Հետազոտական
• Քիմիայի և դրան հարակից ոլորտներում հետազոտական աշխատանքներ կատարելու հմտություններ (տպագրված հոդվածներ, միջազգային գիտաժողովներում զեկույցներ, դրամաշնորհներ),
• տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություններ,
• հետազոտական մեթոդների իմացություն, գիտական նորույթների վերաբերյալ ինֆորմացիայի հավաքում և վերլուծում, հետազոտական աշխատանքի արդյունքի և արդիականության կանխատեսում, ստացված արդյունքների օգտագործում ուսումնական պրոցեսում, ուսանողների ներգրավում գիտահետազոտական աշխատանքներում,
• քիմիայի և դրան հարակից մասնագիտական ոլորտներում ավարտական աշխատանքներ, մագիստրոսական թեզեր, ուսանողական գիտական աշխատանքներ, ատենախոսական աշխատանքներ ղեկավարելու կարողություններ:
Հաղորդակցման
• լսարանի հետ բանավոր /գրավոր հաղորդակցվելու ունակություն,
• հայերեն լեզվի գերազանց իմացություն, հստակ բանավոր և գրավոր խոսք,
• առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում (առնվազն անգլերենի A2 մակարդակին համապատասխան),
• թիմում աշխատելու, որոշումներ կայացնելու կարողություններ, նախագծեր, ծրագրեր, մշակելու համար անհրաժեշտ գիտելիքներ, հաղորդակցման տարբեր իրավիճակներում համապատասխան որոշումներ կայացնելու ունակություն:
ՏՀՏ կիրառություն
• հեռաուսուցման համակարգերի տիրապետում,
• հիմնական համակարգչային հմտություններ (Word, Excel, Power Point),
• ժամանակակից համացանցային շտեմարաններից (ինտերնետ, Web of Science, Scopus և այլն) օգտվելու հմտություն,
• մասնագիտացմանը անհրաժեշտ ծրագրային փաթեթների կիրառման հմտություններ,
• ՏՀՏ-ների համակողմանի կիրառում՝ գիտական հետազոտություն կատարելու և նոր գիտելիքներ ստեղծելու համար:
Այլ կարողություններ
• Էթիկայի նորմերի կրող, մարդասիրություն դրսևորող, ինքնակատարելագործման ձգտող, ազգային մշակույթի, համամարդկային արժեքների պահպանող,
• անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
• ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ
• Գիտատեխնիկական միջազգային զարգացումների և տեղեկատվության մասնագիտական վերլուծության և գնահատման կարողություն,
• հրապարակային և հանրամատչելի ելույթներ պատրաստելու և իրականացնելու կարողություն,
• մասնագիտության իմիջի ձևավորման ռազմավարություն մշակելու և իրականացնելու կարողություն,
• քիմիայի և հարակից բնագավառների ձեռքբերումների համեմատական և քննական վերլուծություններ իրականացնելու և գնահատելու կարողություն,
• քիմիայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերողների շրջանում թիրախային խմբեր առանձնացնելու և նրանց հետ ըստ անհրաժեշտության գիտական և կրթական գործունեություն ծավալելու կարողություն,
• քիմիայի ոլորտին վերաբերող տեղեկատվական փաթեթներ, այլ համապատասխան կազմակերպչական բնույթի տեքստեր մշակելու, ստեղծարար գրագրություն իրականացնելու հմտություն,
• հարակից մասնագիտությունների ներկայացուցիչների հետ համագործակցային հարաբերություններ ձևավորելու հմտություն,
• մասնագիտական գիտաժողովների և կրթական միջոցառումների կազմակերպման և անցկացման ընթացքում լրատվական և հաղորդակցական բնույթի իրադարձություններ կառավարելու կարողություն,
• մասնագիտական բնույթի հատուկ միջոցառումներ՝ ասուլիսներ, ճեպազրույցներ, շնորհանդեսներ և այլն կազմակերպելու և կառավարելու կարողություն,
• սոցիալական ցանցերում հաղորդակցման բովանդակությունը՝ կոնտենտը կառավարելու և ապահովելու կարողություն,
• մասնագիտական գործունեության ոլորտում օգտագործվող եղանակների իմացություն, ժամանակակից սարքավորումների և գործիքների լիարժեք օգտագործելու, ձեռք բերած տեղեկատվության վերլուծության, եզրահանգման և մեկնաբանության հմտություն,
• լաբորատորիաներում աշխատելու անվտանգության կանոնների պահպանում ու ուսանողներին իրազեկում:
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
• գիտական աստիճան և/կամ կոչում մասնագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ առնվազն 3 տարվա պրակտիկ աշխատանքային փորձ,
• վերջին 5 տարում առնվազն 2 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն:
Մանկավարժական փորձ
• առնվազն 2 տարվա մանկավարժական փորձ (ասպիրանտական տարիներին հատկացված դասաժամեր կամ լաբորատոր աշխատանքների դասավանդման) կամ առնվազն 3 տարվա պասիվ պրակտիկ գործունեություն,
• վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման
դասընթացների:

9. Additional information about the programme
Ներկայումս ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը այն միակ կրթօջախն է, որն իրականացնում է «Քիմիա» մասնագիտությամբ բակալավրիական ծրագիրը: Ծրագրի իրականացման նպատակահարմարությունը պայմանավորված է ֆակուլտետում նյութական և ժամանակակից տեխնիկական բազայի առկայությամբ: Բացի այդ, ծրագրի իրականացմանը ներգրավված են առաջատար մասնագետներ ԵՊՀ-ից, ովքեր պարբերաբար մասնակցում են որակավորման բարձրացման դասընթացներին և կարող են ապահովել միջազգային ծրագրային կողմնորոշիչների և չափորոշիչների պահանջները տվյալ մասնագիտության համար։
Ծրագրի կարևոր առաձնահատկության, դրա դերի ու նշանակության մասին հավաստում են շարունակական գիտական և ուսումնական աշխատանքների ուղղվածությամբ համագործակցությունը Գերմանիայի Դաշնության Ռոստոկի և Զաարլանդի համալսարանների, Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան հետ և այլն: Ուսանողների մասնագիտական պատրաստվածությունը բարձրացվում է նաև ծրագրի արտասահմանյան գործընկերների կողմից: Պարբերաբար անց են կացվում դասախոսկան կազմի և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների փոխանակում, ավարտական և գիտական աշխատանքների համատեղ իրականացում:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ քիմիայի ֆակուլտետի շրջանավարտները հիմնականում աշխատում են ըստ մասնագիտության: Մեծ է հետազոտման տարբեր եղանակների տիրապետող բարձր որակավորմամբ մեր շրջանավարտների պահանջարկը նաև հարակից մասնագիտությունների գծով: Միաժամանակ պետք է նշել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի շրջանավարտները ցանկալի մասնագետներ են նաև արտերկրի բազմաթիվ համալսատաններում և գիտական կենտրոններում: Նրանցից շատերը սովորել և ավարտել են Եվրոպայի, ԱՄՆ, Կանադայի, Հարավային Կորեայի, Հոնկոնգի, Էստոնիայի առաջատար համալսարանների մագիստրատուրաներ, այժմ էլ աշխատում են այդ երկրներում: