Type:
Master
Speciality:
053101.09.7 - Քիմիա
Specialisation:
053101.09.7 - Նյութագիտություն
Qualification awarded:
Քիմիայի մագիստրոս
Programme academic year:
2023/2024
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
ԵՊՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կարգերի (ԵՊՀ գիտական խորհրդի
2022թ. Մայիսի 26-ի թիվ 9/2 որոշման) համաձայն «Քիմիա», «Ֆիզիկա» և հարակից մասնագիտությունների շրջանակներում բակալավրի որակավորում ստացած դիմորդների ընդունելությունն անցկացվում է բանավոր «Ընդհանուր քիմիա» և «Ընդհանուր ֆիզիկա» համակցված քննությամբ:

2. Programme Objectives
· Պատրաստել նյութագիտության ժամանակակից գիտատեխնիկական մակարդակին համապատասխան գիտելիքներով զինված, տնտեսության և գիտության տարբեր ոլորտներում այդ գիտելիքների կիրառման հմտություններով օժտված մասնագետներ։
· Տալ խորը գիտելիքներ նյութի բնույթի և կառուցվածքի դերի մասին։
· Պատրաստել գործնական հմտություններով օժտված գիտատեխնիկական կադրեր՝ քիմիական, ռազմարդյունաբերական, համակարգչային տեխնիկայի, կենսաբժշկական նյութերի, էներգետիկայի, բնապահպանության և այլ թիրախային բնագավառներում աշխատելու համար:
· Զարգացնել ուսանողների՝ գործնական խնդիրները քննադատաբար դիտարկելու, վերլուծելու, գնահատելու, մեկնաբանելու և դրանց արդյունքում լուծումներ, գիտական և ճարտարագիտական նախագծեր առաջադրելու, թիմի կազմում աշխատելու և ղեկավարելու կարողունակություններ:

3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ներկայացնել նյութագիտության և հարակից մասնագիտությունների ոլորտներում նյութագիտության վերաբերյալ գիտելիքների կիրառման տեսական և գործնական հիմունքները։ 1. Ներկայացնել նյութագիտության և հարակից մասնագիտությունների ոլորտներում նյութագիտության վերաբերյալ գիտելիքների կիրառման տեսական և գործնական հիմունքները։
- Ներկայացնել նյութագիտության ժամանակակից մակարդակը և հետազոտության ու վերլուծության արդի եղանակները։
- Դասակարգել հետազոտական աշխատանքներ և կիրառել հետազոտման արդյունքների վերլուծության որակական և քանակական եղանակները։
- Նկարագրել նյութագիտության փորձարարական մեթոդները կամ ընտրել և կատարելագործել այդ մեթոդները տրված գիտահետազոտական խնդիրների լուծման նպատակով։
- Ցուցաբերել նյութագիտության բաժինների տեսական հիմունքների կիրառման ունակություն գիտահետազոտական և արտադրական խնդիրների պարզաբանման համար։
- Ներդնել ուսումնառության տարիներին ստացած տեսական գիտելիքներն արտադրության գործընթացում։
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Կատարել հետազոտական աշխատանքներ և կիրառել հետազոտման արդյունքների վերլուծության որակական և քանակական եղանակները։
- Կիրառել տեսական և փորձարարական գիտելիքներն ու հմտությունները գիտահետազոտական և արտադրական գործընթացների արդյունավետությունն ապահովելու համար։
- Ուսումնասիրել քիմիական համակարգերում տեղի ունեցող գործընթացները, մեկնաբանել և տալ որակական ու քանակական գնահատական։
- Իրականացնել միացությունների կառուցվածքային նույնականացում և հատկությունների ուսումնասիրություն։
- Մշակել նպատակային վերջնարդյունքի ստացման հնարավոր եղանակները, ելանյութերի կառուցվածքային և ռեակցիաների հնարավոր ընթացքի առանձնահատկությունների հիման վրա ընտրել օպտիմալ տարբերակ(ներ)ը։
- Իրականացնել ինքնուրույն և խմբային աշխատանքներ, ի մի բերել միջոլորտային հետազոտությունների արդյունքները։
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Ծրագրել և պլանավորել գիտական նախագծեր և բիզնես ծրագրեր, ղեկավարել արտադրական գործընթացներ, պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը։
- Օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար, կիրառել համակարգչային հատուկ ծրագրային փաթեթներ։
- Ձեռք բերված գիտելիքները և մեթոդները գործնականում կիրառել այլ մասնագիտական ոլորտներում և աշխատել միջառարկայական (միջդիսցիպլինար) թիմում։
- Օտար լեզուներով (մասնավորապես անգլերենով) հաղորդակցվել մասնագիտական և հարակից ոլորտների մասնագետների հետ։
4. Assessment methods
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորության աստիճանը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 4 խմբի՝
1) եզրափակիչ գնահատումով
2) առանց եզրափակիչ գնահատման
3) առանց ընթացիկ քննությունների գնահատման
4) ստուգարքային
Ուսանողների գիտելիքները և իմացությունը գնահատվում են հետևյալ ձևերով/բաղադրիչներով.
· գրավոր և բանավոր ընթացիկ քննություններ
· գրավոր և բանավոր ընթացիկ ստուգումներ
· ինքնուրույն աշխատանք
· հետազոտական աշխատանք
· դասընթացին մասնակցության գնահատում
· եզրափակիչ բանավոր քննություններ
· առաջադրանքներ, զեկուցումներ և ռեֆերատներ
· մագիստրոսական թեզի պաշտպանություն

5. Graduates future career opportunities
«Նյութագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրով ուսանած երիտասարդ մասնագետները կարող են աշխատանքի անցնել Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան երկրների՝ նյութագիտությանն առնչվող ոլորտների գիտական, գիտակրթական և արդյունաբերական ձեռնարկություններում:
ՀՀ-ում հնարավոր աշխատավայրերն են`
· ԵՊՀ Ֆիզիկայի և Քիմիայի ֆակուլտետները,
· ՀՀ ԳԱԱ-ի մի շարք ինստիտուտներ և կենտրոններ (քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը և այլն),
· PMI Science գիտահետազոտական կենտրոնը,
· CANDLE սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը,
· ՀՀ մի շարք բուհեր (Հայկական պետական մանկավարժական համալսարանը, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և այլն),
· Հայաստանի ատոմային էլեկտրակայանը,
· «ՍԻՆՈՓՍԻՍ Արմենիա» ՓԲԸ-ն,
· Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը,
· Սոթքի ոսկու հարստացուցիչ գործարանը,
· Չարենցավանի հաստոցաշինական գործարանը,
· Ոլորտի նորաստեղծ (հնարավոր) կազմակերպությունները:
Շրջանավարտները կունենան կարիերայի հետևյալ հնարավորությունները՝
ա) հիմնարար և կիրառական հետազոտություններ իրականացնող ինստիտուտներում`
· նյութագիտության բնագավառում փորձարարական գիտական հետազոտություններ կատարող գիտաշխատող (կրտսեր, ավագ, առաջատար և այլն),
· նյութերի մոդելավորմամբ տեսական հետազոտություններ կատարող գիտաշխատող (կրտսեր, ավագ, առաջատար և այլն),
· փորձարարական հետազոտությունների արդյունքների մշակմամբ զբաղվող գիտաշխատող, վերլուծաբան,
· նյութագիտության որոշակի ուղղվածությամբ հետազոտական թեմատիկ ծրագրեր իրականացնող ստորաբաժանման կամ խմբի ղեկավար,
բ) տնտեսության գիտաարտադրական ձեռնարկություններում`
· նյութագիտության օգտագործմամբ մետալուրգիական պրոցեսներում՝ որպես տեխնոլոգ և արտադրական պրոցեսի կազմակերպիչ, ղեկավար, ինչպես նաև արտադրանքի որակը հսկող մասնագետ,
· նյութագիտության տարբեր կիրառությունների (օպտոէլեկտրոնային սարքաշինություն, էներգետիկա, բժշկություն, մեքենաշինական արդյունաբերություն և այլն) վերաբերյալ խորհրդատու մասնագետ,
· նյութի որակը և պիտանիությունը գնահատող մասնագետ,
գ) մասնագետների պատրաստման բնագավառում՝
· լաբորանտ, ավագ լաբորանտ, դասախոս, ասիստենտ,
· ավագ դպրոցներում` մասնագիտական կողմնորոշման խորհրդատու:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ Քիմիայի և Ֆիզիկայի ֆակուլտետների ամբիոնների ասպիրանտուրայում, ինչպես նաև արտասահմանյան բուհերում:

6. Resources and forms to support learning
Ուսումնառության ընթացքում ուսանողների տրամադրության տակ է ֆակուլտետի բոլոր ամբիոնների համակարգչային և տեխնիկական բազան: Ուսանողներն օգտվում են նաև ՀՀ ԳԱԱ քիմիական և ֆիզիկական ինստիտուտների տեխնիկական հնարավորություններից։
7. Educational standards or programme benchmarks used for programme development
Ներկայացվող մագիստրոսական ծրագիրը կազմելու համար նախօրոք մանրակրկիտ ուսումնասիրվել են բազմամյա փորձ ունեցող GeoriaTech Mat. Sci. and Eng. Program, Purdue Mat . Sci. Eng Program, Materials Sci. University of Notre Dame և մի շարք այլ համալսարանների մագիստրոսական ծրագրերը: Հիմք ընդունելով վերը նշված ծրագրերի հիմնական դրույթները, կազմվել է սույն մագիստրոսական ծրագիրը, որը նախատեսում է պատրաստել խորը գիտելիքներով բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են աշխատել տարբեր ուսումնագիտական և արտադրական կազմակերպություններում:
8. Requirements for the academic staff
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· Մասնագիտական մանկավարժական գիտելիքների և հմտությունների լիարժեք տիրապետում (ըստ հաստատված առարկայական ծրագրի), առարկայի կոնցեպտուալ հիմքերի գիտակցում, նյութի պարզ և հասկանալի մատուցում, դասավանդման գործընթացում նորարական և ինտերակտիվ մեթոդների կիրառում,
· դասընթացի առարկայական ուսումնական պլանին համահունչ և արդիական ծրագրի կազմելու հմտություն,
· ուսանողների հետ հաղորդակցման ունակություն, նրանց մոտ մասնագիտական հմտությունների, վերլուծական մտածողության և ինքնուրույնության զարգացում,
· առարկայական ծրագրեր, հավելյալ օժանդակ նյութեր մշակելու հմտություններ և ըստ ուսումնական գործընթացի ժամանակացույցի դրանք իրականացնելու պատասխանատվություն:
Հետազոտական
· Քիմիայի և դրան հարակից ոլորտներում հետազոտական աշխատանքներ կատարելու հմտություններ (տպագրված հոդվածներ, միջազգային գիտաժողովներում զեկույցներ, դրամաշնորհներ),
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· հետազոտական մեթոդների իմացություն, գիտական նորույթների վերաբերյալ ինֆորմացիայի հավաքում և վերլուծում, հետազոտական աշխատանքի արդյունքի և արդիականության կանխատեսում, ստացված արդյունքների օգտագործում ուսումնական պրոցեսում, ուսանողների ներգրավում գիտահետազոտական աշխատանքներում,
· քիմիայի և դրան հարակից մասնագիտական ոլորտներում ավարտական աշխատանքներ, մագիստրոսական թեզեր, ուսանողական գիտական աշխատանքներ, ատենախոսական աշխատանքներ ղեկավարելու կարողություններ:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր /գրավոր հաղորդակցվելու ունակություն,
· հայերենի գերազանց իմացություն, հստակ բանավոր և գրավոր խոսք,
· առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում (առնվազն անգլերենի B2 մակարդակին համապատասխան),
· թիմում աշխատելու, որոշումներ կայացնելու կարողություններ, նախագծեր, ծրագրեր, մշակելու համար անհրաժեշտ գիտելիքներ, հաղորդակցման տարբեր իրավիճակներում համապատասխան որոշումներ կայացնելու ունակություն:
ՏՀՏ կիրառություն
· հեռաուսուցման համակարգերի տիրապետում,
· հիմնական համակարգչային հմտություններ (Word, Excel, Power point),
· ժամանակակից համացանցային շտեմարաններից (ինտերնետ, web of science, Scopus և այլն) օգտվելու հմտություն,
· մասնագիտացման անհրաժեշտ ծրագրային փաթեթների կիրառման հմտություններ։
· ՏՀՏ-ների համակողմանի կիրառում՝ գիտական հետազոտություն կատարելու և նոր գիտելիքներ ստեղծելու համար:
Այլ կարողություններ
· Էթիկայի նորմերի կրող, մարդասիրություն դրսևորող, ինքնակատարելագործման ձգտող, ազգային մշակույթի, համամարդկային արժեքների պահպանող,
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ
· Գիտատեխնիկական միջազգային զարգացումների և տեղեկատվության մասնագիտական վերլուծության և գնահատման կարողություն,
· հրապարակային և հանրամատչելի ելույթներ պատրաստելու և իրականացնելու կարողություն,
· մասնագիտության իմիջի ձևավորման ռազմավարություն մշակելու և իրականացնելու կարողություն,
· քիմիայի և հարակից բնագավառների ձեռքբերումների համեմատական և քննական վերլուծություններ իրականացնելու և գնահատելու կարողություն,
· քիմիայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերողների շրջանում թիրախային խմբեր առանձնացնելու և դրանց հետ ըստ անհրաժեշտության գիտական և կրթական գործունեություն ծավալելու կարողություն,
· քիմիայի ոլորտին վերաբերող տեղեկատվական փաթեթներ, այլ համապատասխան կազմակերպչական բնույթի տեքստեր մշակելու, ստեղծարար գրագրություն իրականացնելու հմտություն,
· հարակից մասնագիտությունների ներկայացուցիչների հետ համագործակցային հարաբերություններ ձևավորելու հմտություն,
· մասնագիտական գիտաժողովների և կրթական միջոցառումների կազմակերպման և անցկացման ընթացքում լրատվական և հաղորդակցական բնույթի իրադարձություններ կառավարելու կարողություն,
· մասնագիտական բնույթի հատուկ միջոցառումներ՝ ասուլիսներ, ճեպազրույցներ, շնորհանդեսներ և այլն կազմակերպելու և կառավարելու կարողություն,
· սոցիալական ցանցերում հաղորդակցման բովանդակությունը (կոնտենտը) կառավարելու և ապահովելու կարողություն,
· մասնագիտական գործունեության ոլորտում օգտագործվող մեթոդների իմացություն, ժամանակակից սարքավորումների և գործիքների լիարժեք օգտագործելու, ձեռք բերած ինֆորմացիայի անալիզի, եզրահանգման և մեկնաբանության հմտություն,
· լաբորատորիաներում աշխատելու անվտանգության կանոնների պահպանում ու դրանց մասին ուսանողներին իրազեկում:
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում մասնագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ առնվազն 3 տարվա պրակտիկ աշխատանքային փորձ,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն։
Մանկավարժական փորձ
· առնվազն 2 տարվա մանկավարժական փորձ (ասպիրանտական տարիներին հատկացված դասաժամեր կամ լաբորատոր աշխատանքների դասավանդման) կամ առնվազն 3 տարվա պասիվ պրակտիկ գործունեություն,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Այլ պահանջներ
· ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4.0 (գործող դասախոսների համար)։

9. Additional information about the programme
«Նյութագիտության» կրթական ծրագիրը կոչված է ներկայացնել ու մեծ արագությամբ զարգացող և ընդգրկման ծավալները շեշտակիորեն ընդլայնող ժամանակակից միջոլորտային բնագավառներից մեկը, որն անպայմանորեն դառնալու է ժամանակակից տեխնոլոգիական հասարակության ձեռքբերումների կարևորագույն հենասյունը: Գիտելիքների այն ամբողջությունը, որն ստեղծվել է այս բնագավառում, հաջողությամբ ծառայեցվում է ինչպես նոր հիմնարար գիտելիքի ստեղծման, այնպես էլ մարդկային հասարակության օրեցօր աճող պահանջների բավարարման համար: Նյութագիտությունը հնարավորություն է տալիս ոչ միայն պահանջված հատկություններով նյութերի ստացման նոր տեխնոլոգիաներ մշակել, այլ նաև բացահայտում է ժամանակակից օպտոէլեկտրոնային սարքաշինության, էներգետիկայի, մետալուրգիայի, բնապահպանության զարգացման լավագույն ուղիները: Բնականաբար, այս գիտելիքը կրողները առաջիկայում դառնալու են ամենատարբեր ոլորտների բարձր պահանջվածության մասնագետներ: