Microbiology and Biotechnology
Master's programme
Առկա ուսուցմամբ «Մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա» կրթական ծրագիրը մեկնարկել է 2017/2018 ուստարում:
Ծրագրի նպատակն է պատրաստել մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի հիմնարար և կիրառական գիտելիքներով, ինչպես նաև գիտական ուսումնասիրություններ կատարելու ունակություններով մասնագետներ, որոնք իրենց տեսական և գործնական հմտություններով կբավարարեն աշխատաշուկայի ժամանակակից պահանջները:
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի լաբորատորիաների գերժամանակակից սարքավորումները և ռեսուրսները: Պրակտիկաներն անցնում են ինչպես հավատարմագրված փորձագիտական լաբորատորիաներում, այնպես էլ տարբեր ոլորտների արտադրությունների լաբորատորիաներում:
Ծրագրի շրջանակում դասավանդում են փորձառու դասախոս-հետազոտողներ և միջազգային հրավիրյալ դասախոսներ Սվետոսլավ Դիմովը (Սոֆիայի պետական համալսարան, Բուլղարիա), Կարապետ Անդրանիկյանը (Համբուրգի տեխնիկական համալսարան, Գերմանիա):
«Մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա» և «Սննդի և գինու արտադրության մանրէաբանություն և ֆիզիկաքիմա» (Բուրգունդիայի համալսարան, Ֆրանսիա) մագիստրոսական ծրագրերի շրջանակում գործում է կրկնակի դիպլոմի պայմանագիր:
«Մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա» ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու կենսաբանության ոլորտում գործող ձեռնարկություններում, կենսատեխնոլոգիական արտադրություններում, գիտահետազոտական, մանրէաբանական, կենսատեխնոլոգիական լաբորատորիաներում, Էկոլոգիական կազմակերպություններում, ագրարային գյուղատնտեսության կազմակերպություններում որպես լաբորանտ, լաբորատորիայի վարիչ, գիտաշխատող, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակառույցներում (դպրոց, ՄՈՒՀ, ԲՈՒՀ), ակադեմիական գիտահետազոտական ինստիտուտներում: Ծրագրի շրջանավարտները կարող են իրենց ուսումը շարունակել նաև ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտուրայում:
Ծրագրի տևողությունը 2 տարի է։