Մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Առկա ուսուցմամբ «Մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա» կրթական ծրագիրը մեկնարկել է 2017/2018 ուստարում:
Ծրագրի տևողությունը 2 տարի է։
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվում է «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների համաձայն:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի հիմնարար և կիրառական գիտելիքներով, ինչպես նաև գիտական ուսումնասիրություններ կատարելու ունակություններով մասնագետներ, որոնք իրենց տեսական և գործնական հմտություններով կբավարարեն աշխատաշուկայի ժամանակակից պահանջները:
Առավելությունները
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի լաբորատորիաների գերժամանակակից սարքավորումները և ռեսուրսները: Պրակտիկաներն անցկացվում են ինչպես հավատարմագրված փորձագիտական լաբորատորիաներում, այնպես էլ տարբեր ոլորտների արտադրությունների լաբորատորիաներում:
Ծրագրի շրջանակում դասավանդում են փորձառու դասախոս-հետազոտողներ և միջազգային հրավիրյալ դասախոսներ Սվետոսլավ Դիմովը (Սոֆիայի պետական համալսարան, Բուլղարիա), Կարապետ Անդրանիկյանը (Համբուրգի տեխնիկական համալսարան, Գերմանիա):
«Մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա» և «Սննդի և գինու արտադրության մանրէաբանություն և ֆիզիկաքիմա» (Բուրգունդիայի համալսարան, Ֆրանսիա) մագիստրոսական ծրագրերի շրջանակում գործում է կրկնակի դիպլոմի պայմանագիր:
Կարիերայի հնարավորությունները
«Մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա» ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու կենսաբանության ոլորտում գործող ձեռնարկություններում, կենսատեխնոլոգիական արտադրություններում, գիտահետազոտական, մանրէաբանական, կենսատեխնոլոգիական լաբորատորիաներում, էկոլոգիական կազմակերպություններում, ագրարային գյուղատնտեսության կազմակերպություններում որպես լաբորանտ, լաբորատորիայի վարիչ, գիտաշխատող, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակառույցներում (դպրոց, ՄՈՒՀ, ԲՈՒՀ), ակադեմիական գիտահետազոտական ինստիտուտներում: Ծրագրի շրջանավարտները կարող են իրենց ուսումը շարունակել նաև ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտուրայում: