- Main
- Group
- Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն
Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն
Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնը հիմնադրվել է 1968 թ․ աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս. Բալյանի ջանքերով: Վերջինս ամբիոնը ղեկավարել է մինչև 1997 թ., իսկ 1997 թ. մինչև 2014 թ. այն ղեկավարել է աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Ռ. Բոյնագրյանը: 2014 թվականից ամբիոնը ղեկավարել է աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Պ. Գ. Դավթյանը:
Ամբիոնն իր հիմնադրման օրից գործունեություն էր ծավալում հիմնականում հետևյալ ուղղություններով՝
- գեոմորֆոլոգիական երևույթների ուսումնասիրում,
- ռելիֆի ձևաչափական տարրերի ուսումնասիրում և քարտեզների կազմում,
- գեոդեզիական աշխատանքներ,
- քարտեզագրական (քարտեզների նախագծում, կազմում) աշխատանքներ։
Այսօր ամբիոնն ընդլայնել է իր հետազոտությունների շրջանակը․ ուսումնասիրություններ են կատարվում հետևյալ ուղղություններով՝
- միասնական կադաստր, գործունեություն,
- անշարժ գույքի չափագրում, հաշվառում, գնահատում, կադաստրի վարում,
- բնական ռեսուրսների կադաստրների վարում, հաշվառում, գնահատում,
- գեոդեզիական չափումներ, հատակագծերի կազմում,
- ԱՏՀ (GIS) հնարավորությունների ուսումնասիրում և ներդնում ոլորտային առարկաներում,
- հողերի գյուղտնտեսական գնահատում,
- անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարում։
Ամբիոնում աշխատում են մեծ փորձ ունեցող և առաջատար մասնագետներ, որոնք պարբերաբար անցնում են վերապատրաստումներ, ներգրավված են միջազգային ու տեղական դրամաշնորհային ծրագրերում, համատեղ աշխատում են արտադրության մեջ: Ամբիոնի դասախոսները հեղինակ են մենագրությունների, գիտական հոդվածների և ուսումնամեթոդական ձեռնարկների:
Ամբիոնն իր գործունեության ընթացքում հետևում է աշխատաշուկայի և մասնագիտությանը ներկայացվող պահանջներին, որից ելնելով, ըստ անհրաժեշտության, վերանայում և կատարելագործում է կրթական ծրագրերը: Պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում ոլորտի ներկայացուցիչների, դասախոսների և ուսանողների միջև:
Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնն իրականացնում է «Քարտեզագրություն և կադաստրային գործ» (առկա և հեռակա) բակալավրիատական և մագիստրոսական կրթական ծրագրերը։
Contacts
Հեռ.՝ (+374 60) 710 448 (ներքին՝ 34-48)
Էլհասցե՝ angelino@ysu.am
Staff
Acting head of the chair, assistant
Professor
Professor
Professor
Associate professor
Associate professor
Associate professor
Senior laboratory assistant
Senior laboratory assistant
Senior laboratory assistant
Assistant
Lecturer on an hourly basis
Lecturer on an hourly basis
Lecturer on an hourly basis
Lecturer
Lecturer
Lecturer
Lecturer
Lecturer on an hourly basis
Lecturer on an hourly basis
Lecturer on an hourly basis
Lecturer