- Main
- Group
- Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոն
Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոն

Ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի ամբիոնը ստեղծվել է 2015 թ. ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում 1998 թվականից գործող Դեղագործական քիմիայի ամբիոնի հենքի վրա: 2017 թ․ Ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի ամբիոնը ներառվել է նորաստեղծ Ֆարմացիայի ինստիտուտի կազմում:
Ամբիոնի ուսումնական լաբորատորիաները համալրված են հետազոտական և վերլուծական ժամանակակից սարքավորումներով:
Ամբիոնի աշխատակիցները ներգրավված են միջազգային ու տեղական դրամաշնորհային ծրագրերում, հեղինակ են ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, գիտական հոդվածների, որոնք մեծ մասամբ տպագրվում են բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում։
Ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի ամբիոնին կից գործում է Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնը, որտեղ կատարվում են հետազոտություններ՝ ալիֆատիկ, արոմատիկ և հետերոցիկլիկ տեղակալված, օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային (S)- և (R)-α-ամինաթթուների ասիմետրիկ բիոմիմետիկ սինթեզի ուղղությամբ: Դեղերի որակի վերահսկման հետազոտություններն անցկացվում են Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի լաբորատորիայում: Այդ կենտրոնի հենքի վրա 2021 թվականից ինստիտուտում գործում է ամբիոնի առաջարկած «Դեղերի որակի վերահսկում» մագիստրոսական ծրագիրը:
Contacts
Ամբիոնի վարիչ՝
քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայարփի Սիմոնյան
Հեռ․՝ (+374 60) 710 411
(ներքին՝ 34-11)
Էլհասցե՝ hayarpi.simonyan@ysu.am
Staff
Head of the chair, associate professor
Professor
Associate professor
Associate professor
Associate professor
Associate professor
Associate professor
Senior laboratory assistant
Senior laboratory assistant
Senior laboratory assistant
Senior laboratory assistant
Assistant
Assistant
Assistant