«ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍԱՆՈՂԻՆ ՏԱԼԻՍ Է ԱՆՁԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՐԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ ԿՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ». ՄԱՐԻԵՏԱ ՄԿՐՏՉՅԱՆ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մարիետա Մկրտչյանը «Էրազմուս+» միջազգային ծրագրի շրջանակում կրթություն է ստացել Ֆրանսիայի Լիլի համալսարանում: Նա պատմել է իր ճամփորդության, տպավորությունների, այնտեղ ստացած կրթության մասին:
«ՔԻՄԻԱՆ ԲՆՈՒԹՅԱՆԸ ՆՄԱՆՎԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՊԵՍ ՍՏԵՂԾԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՓՈՐՁ Է». ԱՐՏՅՈՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող, ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Արտյոմ Պետրոսյանը բակալավրի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում բնագիտական ոլորտի 1-ին տեղի մրցանակակիր է: Արտյոմի հետ զրուցել ենք մասնագիտության հանդեպ հետաքրքրության, ԵՊՀ-ում հանդիպած խնդիրների և առաջիկա ծրագրերի մասին:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԱԿՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ Նախորդ կիսամյակում ստեղծված անգլերենի ակումբն այսօր համալրվեց նոր անդամներով, որոնց ներկայացվեց ակումբի հիմնական գործունեությունը: Հանդիպման ընթացքում ծավալվեց քննարկում՝ «Խտրականությունը և դրա դրսևորումները» թեմայով:
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ «Արցախյան ընթերցումներ» խորագրով Թաթուլ Կրպեյանի անվան հանրապետական ամենամյա գիտաժողովը կազմակերպվել է ֆակուլտետի ՈՒԳԸ-ի, «Թաթուլ Կրպեյան խաղաղություն» հիմնադրամի և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության համատեղ նախաձեռնությամբ:
ՀՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ 23-ՐԴ ԽԱՂԵՐԻ՝ ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԱՆՑԱԾ ԵՊՀ 4 ՄԱՐԶԻԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ԴԱՐՁԵԼ Է ՉԵՄՊԻՈՆ Կայացավ ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի՝ բազկամարտի առաջնությունը, որի եզրափակիչ փուլում ԵՊՀ ուսանող Արման Հարությունյանը ձախ ձեռքով պայքարում զբաղեցրեց 1-ին պատվավոր հորիզոնականը: Մյուս մարզիկները նույնպես գրանցեցին բարձր արդյունքներ:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ Վ.Գ. Եսայանի՝ «Դատական իրավունք և փաստաբանություն» մագիստրոսական ծրագրով նախատեսված «Քաղաքացիական գործերի լուծման տարբերակված ձևեր» դասավանդվող առարկայի շրջանակում ապրիլի 15-ին, 18-ին և 22-ին այցեր կատարեցին «Ֆինանսական համակարգի հաշտարար»-ի գրասենյակ` կրթությունը միջազգային չափանիշներին համահունչ իրականացնելու և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու նպատակով:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «Learn to teach» («Բանախոսում են ուսանողները») ծրագրի նպատակն է՝ ուսանողներին ներկայացնել դասավանդման հմտությունները, տարիքային-հոգեբանական առանձնահատկությունները, որպեսզի ձևավորվի այն կայուն խումբը, որը հետագայում պրոֆեսիոնալ մակարդակով կիրականացնի իրազեկումներ ՀՀ դպրոցներում։
«ԵՎՐԱՏԵՍԻԼ 2022» ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՌՈԶԱ ԼԻՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ Այսօր ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինի հետ:
ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ Ֆակուլտետի ՈՒԽ-ն կազմակերպել էր Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառում՝ նպատակ ունենալով ուսանողներին մանրամասն ներկայացնելու ազգային-եկեղեցական տոնը, ծիսական ուտեստներն ու արարողակարգը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ԵՊՀ ուսանողները մասնակցեցին ««Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի և հաճախորդների փոխհարաբերությունների կառուցման մեխանիզմները» խորագրով դասընթացին, որի ավարտին ստացան հավաստագրեր: