ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՓՐԿՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶ» ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի կազմակերպած կինոդիտմանը ներկա էին ֆիլմի սցենարի հեղինակը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի մարքեթինգի պատասխանատուն, ուսանողներ, դասախոսներ և այլք:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ն ԱՅՑԵԼԵՑ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ «Իրավական իրազեկում մարզերում» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Մովսես և Այգեձոր գյուղերի դպրոցների ավագ դասարանների աշակերտներին ներկայացվեցին Երևանի պետական համալսարանում կրթություն ստանալու առավելությունները և ուսումնական գործընթացը։
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՊՐՈՖԵՍՈՐ ԿԱՐԵԼ ԿԱՏՈՎՍԿԻԻՆ Չեխիայի Բրնոյի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Կարել Կատովսկին ֆիզիկայի ֆակուլտետի դասախոսներին, գիտաշխատողներին և ասպիրանտներին ծանոթացրեց Բրնոյի տեխնոլոգիական համալսարանում կատարվող աշխատանքներին:
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԼԻԼԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿԱՐԴՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ Ֆրանսիայի Լիլի համալսարանի երկրաբան, պրոֆեսոր Տարիել Դանիելյանը աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում քառօրյա դասախոսությունների շարք է անցկացնում` համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողների համար:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ Քննարկման հրավիրյալ բանախոսներն էին պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, տնտ. գիտ. թեկն., դոցենտ Կառլեն Խաչատրյանը և իրավ. գիտ. թեկն. Լևոն Գևորգյանը:
«ՎԻԼԼԵՄ Ս. ՎԻՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺ» ԱՌՑԱՆՑ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը մասնակցել է Վիեննայում կայացած «Վիլլեմ Ս. Վիս միջազգային առևտրային արբիտրաժ» 29-րդ դատախաղ-մրցույթին:
Միջազգային դատախաղերին մասնակցությունը՝ մասնագիտական զարգացման հնարավորություն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ սույն թվականի ապրիլի 17-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում այս տարի Ալբանիայում անցկացված Ժան Պիկտեի անվան միջազգային մրցույթի վերաբերյալ:
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ. ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ «Ֆարմացիայի արդի հիմնախնդիրները» շարունակական մասնագիտական զարգացման դասընթացի շրջանավարտներն ու դասախոսներն ստացան վկայականներ:
«ԵՊՀ-Ն ՕԳՆՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ ՕՖԵԼՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Երևանի պետական համալսարանի ուսանողուհի Օֆելյա Կարապետյանը Ֆրանսիայի Լիլի համալսարանում մասնագիտական հմտություններ ձեռք բերելուց հետո վերադարձել է սիրելի բուհ և շարունակում է կրթությունն այստեղ: Օֆելյայի հաջողության պատմությունն սկսվում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի` կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում կրթություն ստանալուց:
«ԱՅՆ, ԻՆՉ ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ ՑՈՒՅՑ ՏԱԼ, ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐՈՒՅԹ Է ԼԻՆԵԼՈՒ»․ ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ԼԻԱՆԱ ՎԱՆՅԱՆ Կենսաբանության ֆակուլտետի՝ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի առաջին կուրսի ասպիրանտ Լիանա Վանյանը «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2021»-ի հաղթողներից է: Նա պատմել է իր գիտական թեմայի, դրա նորույթի, արդիականության և ընդհանրապես գիտությամբ զբաղվելու կարևորության մասին: