«ՄԻԱՅՆԱԿ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԿԱՄ ԼԻԴԵՐԻ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ ՀՆԱՑԱԾ Է. 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ՑԱՆՑԱՅԻՆ ՈՒ ԹԻՄԱՅԻՆ ՄՈԴԵԼՆ Է ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ». ԳՈՐԾԱՐԱՐ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր «Ապագա հայկականը» շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանը հանդիպեց համալսարանականների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, այլև ուսանողներ, ասպիրանտներ և երիտասարդ մասնագետներ:
ԳՈՒՐԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ, Ֆրիդրիխ-Ալեքսանդր Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի միջազգային քրեական իրավունքի ինստիտուտի պրոֆեսոր Գուրգեն Պետրոսյանի «Միջազգային քրեական իրավունք» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը, որի ընթացքում նրան է շնորհվել ԵՊՀ ոսկե մեդալ:
ԵՊՀ ԱՆՁԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է «ՔՆՆԱԿԱՆ ՍԹՐԵՍ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնը, հաշվի առնելով քննական շրջանի մոտալուտ սկիզբը և դրա հետ կապված հնարավոր բացասական ապրումներն ու զգացողությունները, նախաձեռնել և կազմակերպել է «Քննական սթրես» թեմայով առցանց հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել է 27 ուսանող ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից:
«ՊԵՏՔ Է ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԱՎԵԼԻ ՄՈՏԵՑՆԵԼ ԻՐԱՐ». ԱՇՈՏ ՍԱՂՅԱՆ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Սաղյանը «ԵՊՀ-ում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բնագիտական անվանակարգի հաղթողներից մեկն է: Պարոն Սաղյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, անցած ճանապարհի, մանկավարժական գործունեության, իր կողմից կիրառվող մեթոդների, գիտության ու կրթության ոլորտների մարտահրավերների և այլ թեմաների մասին:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ. ԱՄՓՈՓՎԵԼ Է «CREATION AND LAW» ԾՐԱԳԻՐԸ ԵՊՀ դատական նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի կողմից իրականացված «Creation and law» (Իրավաստեղծագործում են ուսանողները) ծրագրի մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը:
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՏԵՍԵԼ ՈՒ ՀԱՇՎԱՌԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ. ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԳԻՏԱՐՇԱՎ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել և իրականացվել է երկօրյա գիտարշավ դեպի «Խոսրովի անտառ» պետական արգելոց, որի ընթացքում ուսանողները բնության մեջ տեսել ու հաշվառել են Հայաստանի Կարմիր գրքում ներառված մի շարք կենդանիների:
«ՀԻՄՆԱՐԱՐ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՖԻԶԻՈԼՈԳԻԱ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնում գործում է «Հիմնարար և կիրառական ֆիզիոլոգիա» մագիստրոսական կրթական ծրագիրը, որը հայտարարում է 2021-2022 ուստարվա մագիստրատուրայի ընդունելություն:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ. ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ ԾՐԱԳԻՐ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ իրականացվող «Creation and law» (Իրավաստեղծագործում են ուսանողները) ծրագրի երկրորդ փուլի ընթացքում մասնակիցներն անցել են «Իրավական ակտերի մշակման գործնական հմտություններ» խորագրով դասընթացների շարքն ու մշակել իրավական ակտերի 6 նախագիծ:
«ՉՍՊԻԱՑԱԾ ՎԵՐՔ» ԵՌԱՀԱՏՈՐ ՎԵՊԸ՝ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԱՅԵԼԻ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ գրող Ստեփան Ալաջաջյանի «Չսպիացած վերք» եռահատոր վեպի վերահրատարակման շնորհանդեսը:
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՀԱՆՋԵԼ Է՝ ՃԱՆԱՊԱՐՀ ԲԱՑԵԼՈՎ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԱՐՍԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնում ներդրվել է «Էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում» նոր մագիստրոսական ծրագիր, որը միտված է ուսանողներին ռադիոֆիզիկական խնդիր¬ների համակարգչային մոդելավորման և նախագծման սկզբունքների ու դրանց առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիք և հմտություններ տրամադրելուն: