DISCUSS THE RIGHTS OF REFUGEES AND PROMOTE DEVELOPMENT OF LEGAL EDUCATION THREE-DAY SCHOOL IN DILIJAN On October 11-13, in Dilijan, on the initiative of YSU Faculty of Law, the United Nations High Commissioner for Refugees (UNHCR) in Armenia and Mission Armenia NGO has been organized the 9th School on the Right to Refugees.
Ճամփորդություն դեպի Իսլանդիա ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ, հոկտեմբերի 8-ին Birthright-ի կամավոր և ճամփորդ Էդգար Բաբասյանի հետ փորձեցինք բացահայտել Իսլանդիան իր ողջ հմայքով և գրավչությամբ։ Խոսեցինք ճամփորդության ընթացքում առաջացած խնդիրների, անվտանգության կանոնների և այլնի մասին:
ԱՅՑ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության անդամները հոկտեմբերի 2 – ին այցելեցին ՀՀ Ազգային գրադարանի գրատպության թանգարան:
«ՆՊԱՏԱԿԸ ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԾԵԼՆ Է»․ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ Արդեն չորրորդ տարին է, ինչ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնը նախաձեռնում է արտալսարանային դասեր, որոնք, տեսական գիտելիքներից բացի, նաև գործնական հմտություններ ձեռքբերելու հնարավորություն են տալիս: Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն այսօր նմանօրինակ դաս են ունեցել Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում:
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՇՈՇԱՓԵԼԻ. ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Արգավանդի միջնակարգ դպրոցի 8-11-րդ դասարանների աշակերտներին:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «MENDELEEV LAB» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ Հոկտեմբերի 12-ին աշխարհի ավելի քան 30 երկրների բուհերում և գիտակրթական այլ կենտրոններում անցկացվել է «Mendeleev Lab» համաշխարհային կրթական ծրագիրը՝ նվիրված Դ. Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակին:
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի Ադամյան սրահում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Quick Start»-ի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել «Ներկայացման հմտություններ» խորագրով սեմինար-քննարկում:
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐՈՒՄ Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ու կենսաբանության ֆակուլտետներում այսօր բաց դռների օր էր մի քանի ավագ դպրոցների աշակերտների համար:
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 7-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» ու «Փիլիսոփայության ժամանակակից հիմնախնդիրները. արդի մարտահրավերներ» թեմաներով միջազգային եռօրյա գիտաժողովը
«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՆ Է». ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ՝ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Հոգեկան առողջության միջազգային օր» խորագրով գիտագործնական սեմինար: