ՔՆՆԱՐԿԵԼ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԽԹԱՆԵԼ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ. ԵՌՕՐՅԱ ԴՊՐՈՑ՝ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-13-ը Դիլիջան քաղաքում կազմակերպվել է արդեն ավանդական դարձած «Փախստականների իրավունք» խորագրով 9-րդ դպրոցը:
Ճամփորդություն դեպի Իսլանդիա ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ, հոկտեմբերի 8-ին Birthright-ի կամավոր և ճամփորդ Էդգար Բաբասյանի հետ փորձեցինք բացահայտել Իսլանդիան իր ողջ հմայքով և գրավչությամբ։ Խոսեցինք ճամփորդության ընթացքում առաջացած խնդիրների, անվտանգության կանոնների և այլնի մասին:
ԱՅՑ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության անդամները հոկտեմբերի 2 – ին այցելեցին ՀՀ Ազգային գրադարանի գրատպության թանգարան:
«ՆՊԱՏԱԿԸ ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԾԵԼՆ Է»․ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ Արդեն չորրորդ տարին է, ինչ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնը նախաձեռնում է արտալսարանային դասեր, որոնք, տեսական գիտելիքներից բացի, նաև գործնական հմտություններ ձեռքբերելու հնարավորություն են տալիս: Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն այսօր նմանօրինակ դաս են ունեցել Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում:
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՇՈՇԱՓԵԼԻ. ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Արգավանդի միջնակարգ դպրոցի 8-11-րդ դասարանների աշակերտներին:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «MENDELEEV LAB» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ Հոկտեմբերի 12-ին աշխարհի ավելի քան 30 երկրների բուհերում և գիտակրթական այլ կենտրոններում անցկացվել է «Mendeleev Lab» համաշխարհային կրթական ծրագիրը՝ նվիրված Դ. Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակին:
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի Ադամյան սրահում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Quick Start»-ի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել «Ներկայացման հմտություններ» խորագրով սեմինար-քննարկում:
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐՈՒՄ Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ու կենսաբանության ֆակուլտետներում այսօր բաց դռների օր էր մի քանի ավագ դպրոցների աշակերտների համար:
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 7-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» ու «Փիլիսոփայության ժամանակակից հիմնախնդիրները. արդի մարտահրավերներ» թեմաներով միջազգային եռօրյա գիտաժողովը
«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՆ Է». ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ՝ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Հոգեկան առողջության միջազգային օր» խորագրով գիտագործնական սեմինար: