A new book published within the framework of Armenian-Kazakh scientific and educational cooperation ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում անցկացվեց «Ղազախական ժողովրդական հեքիաթներ» գրքի շնորհանդեսը։ Այն հրատարակվել է ԵՊՀ-ի, Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության և Հայաստանի գրողների միության համագործակցության արդյունքում։
The 9th International Youth Conference of YSU SSS has started ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 9-րդ գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 105-ամյակին:
The role of the social worker in overcoming the crisis: conference at YSU Սոցիալական աշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի համագործակցության շրջանակում կազմակերպվեց «Արցախ 2020-2023. սոցիալական հիմնախնդիրները և սոցիալական աշխատողի քաղած դասերը» խորագրով գիտաժողովը:
YSU students are the winners of the quarter-finals of the "ICPC" International Programming Olympiad ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում անցկացվեց «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի քառորդ եզրափակիչ փուլը, որին մասնակցած ԵՊՀ-ն ներկայացնող 4 թիմեր գրանցեցին տպավորիչ արդյունքներ՝ ձեռք բերելով մրցույթի կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր։
"YSU Olympiad-2023" summarized: the best ones awarded Ուսանողներին բացահայտելու, ինչպես նաև ծրագրավորման հանդեպ հետաքրքրությունը զարգացնելու նպատակով ԵՊՀ-ում անցկացվեց ծրագրավորման թիմային բաց օլիմպիադա, որին մասնակցեցին ՀՀ բուհերից և հանրակրթական դպրոցներից 28 թիմ։ Օլիմպիադայի արդյունքում ԵՊՀ-ն ներկայացնող երկու թիմեր արժանացան առաջին և երկրորդ պատվավոր տեղերին։
Head of the EU Delegation in Armenia, Ambassador Vasilis Maragos visited YSU Երևանի պետական համալսարան կատարած այցելության շրջանակում Վասիլիս Մարագոսը հանդիպեց ԵՊՀ ղեկավար կազմի և ուսանողների հետ՝ քննարկելու Եվրոպական միության հետ իրականացվող կրթագիտական ծրագրերը և համագործակցության հեռանկարները:
New opportunities for YSU STEM school development. a memorandum of cooperation signed ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր՝ համատեղելու ջանքերը բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ծրագրերի ու միջոցառումների համատեղ մշակման և իրականացման, ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի լաբորատոր հատվածը համապատասխան սարքավորումներով արդիականացնելու, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու նպատակով։
YSU students took honorable positions in the Badminton Championship of the 24th RA Student Sports Games ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերի շրջանակում կայացավ բադմինթոնի առաջնությունը, որին մասնակցեցին 8 բուհերի թիմեր:
New educational methods introduced at YSU STEM school ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի աշխատակազմը «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» (ATF) նախաձեռնության «STEM կրթության բարելավման նոր մեթոդաբանության կիրառում անդամ համալսարաններին կից դպրոցներում» ծրագրի շրջանակում ծանոթացավ «ԳիտՍԵՐունդ» ծրագրի առանձնահատկություններին և կիրառման մեխանիզմներին: Ծրագիրը նպատակ ունի խթանելու նոր մեթոդների կիրառումը ՀՀ բուհերին կից STEM ուղղվածությամբ դպրոցներում:
YSU Russian Center - a point of intersection of education, science and culture ԵՊՀ ռուսական կենտրոնի 15-ամյա գործունեության ուղղությունների, առանձնահատկությունների և համագործակցությունների մասին պատմել է կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը: