Scientific collaboration with a professor at the Technical University of Berlin ԵՊՀ ներքին դրամաշնորհի շրջանակում Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում «H2-փոխակերպող կենսակատալիզատորները և դրանց կենսատեխնոլոգիական ներուժը» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ հրավիրյալ դասախոս, Բեռլինի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Օլիվեր Լենցը:
A collection of scientific articles related to Soviet-Armenian culture published at YSU The presentation of the collection of scientific articles "Soviet Armenian Culture։ concept, perceptions and manifestations" published at the YSU publishing house took place at the YSU Faculty of History.
The YSU girls' team recognized as the winner of the 24th RA student sports games of volleyball championship Ս.թ. նոյեմբերի 6-15-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերի՝ վոլեյբոլի միջբուհական առաջնությունը:
The professor of Complutense University of Madrid hosted at YSU Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի ասպիրանտ Էդուարդո Գարսիա Կանչելան «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում հետազոտություն է կատարում ԵՊՀ-ում: Նրա գիտական աշխատանքի ղեկավար, Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պրոֆեսոր Ֆրանցիսկո Ալդեկոա Լուսարագան ասպիրանտի հետազոտության ընթացքին ծանոթանալու նպատակով ԵՊՀ կատարած այցի շրջանակում հանդես եկավ դասախոսությամբ։
The results of the 9th International Youth Conference of YSU SSS summarized ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 9-րդ գիտաժողովի փակման հանդիսավոր արարողությունը: Լավագույն զեկուցումներ ներկայացրած մասնակիցները ստացան հավաստագրեր:
Conference dedicated to the 100th anniversary of Academician Edward Jrbashyan ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի և ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց հոբելյանական եռօրյա գիտաժողով՝ նվիրված վաստակաշատ գրականագետ, ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի 100-ամյակին։ Գիտաժողովի նպատակը մեծ գրականագետի գիտական ժառանգությունը ևս մեկ անգամ վերարժևորելն ու գիտնականի վառ հիշատակին հարգանքի տուրք մատուցելն էր։
YSU biologists carry out research for the benefit of women's health Հակաբիոտիկների նկատմամբ ախտածին մանրէների կայունությունը անհրաժեշտություն է առաջացրել ստեղծելու նոր դեղամիջոցներ: Այդ նպատակով ԵՊՀ կենսաբանները հետազոտում են ՀՀ տարածքում բնակվող էթնիկ խմբերի կանանց միկրոբիոմը (մարդու օրգանիզմում բնակեցված մանրէների ամբողջականություն): Արդյունքների հիման վրա դեղագործական ֆիրմաների հետ համագործակցությամբ կպատրաստվեն դեղամոմիկներ՝ կանանց առողջության մանրէաբանական պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով:
YSU students as participants of the "Teach for Armenia" educational fund program ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի համագործակցության շրջանակում համալսարանում անցկացվեց ««Դասավանդի՛ր, Հայաստան»-ի օրեր ԵՊՀ-ում» միջոցառումը, որի ժամանակ ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու հիմնադրամի ընձեռած հնարավորություններին և «Ուսուցիչների առաջնորդության» երկամյա ծրագրին։
New internship opportunity for YSU students ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Align Technology» բժշկական սարքերի համաշխարհային ընկերության համագործակցության շրջանակում համալսարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ ուսանողները ծանոթացան ՏՏ ոլորտում հաջողակ կարիերա ստեղծելու նրբություններին և հեռանկարներին։
Cooperation between YSU and AMAA in favor of the Master's program "International Courts and Arbitration" ԵՊՀ-ի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղի միջև այսօր ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում ԵՊՀ-ին տրամադրվող աջակցությունն ուղղվելու է Իրավագիտության ֆակուլտետի «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի իրականացմանը։