YSU SSS summarized the semester results ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացել է ՈՒԳԸ կիսամյակային ընդլայնված նիստ, որի ժամանակ 2022/2023 ուստարվա 2-րդ կիսամյակի ընթացքում գերազանց գործունեություն ծավալած ՈՒԳԸ-ականները պարգևատրվել են հուշանվերներով։
"Victory is a new challenge to surpass myself". Sveta Sahakyan «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթի հաղթողներից է Սվետա Սահակյանը: Ուսանողական հաջողության պատմությունն արտացոլում է աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում ստացած գիտելիքները կիրառելու հնարավորությունները, մասնագիտական ոլորտի զարգացմանն ուղղված ջանքերն ու Լավագույն ուսանողի կոչումը կրելու պատասխանատվությունը։
Adult learning research projects at YSU ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը մեկնարկել են ծրագիր, որի ընթացքում ԵՊՀ դասախոսների ղեկավարությամբ ուսանողական խմբերը կատարելու են հետազոտություններ մեծահասակների ուսումնառության և կրթության տարաբնույթ խնդիրների վերաբերյալ:
"YSU has a key importance in achieving success in various fields". Maria Hovhannisyan Աշխատասեր, պատասխանատու և մարդասեր… Այսպես է իրեն բնութագրում «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթի հաղթող Մարիա Հովհաննիսյանը։ Անարդարությունը բացառելու ձգտումը նրան տարիներ առաջ ուղղորդել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ: Նրա հաջողության պատմությունն աչքի է ընկնում բազմաթիվ ձեռքբերումներով և կարող է օրինակ դառնալ մի շարք ուսանողների համար:
In the domain of "Research News" are the novelties and their translations that have appeared during the period of COVID-19 «Հետազոտական նորություններ» շարքն այս անգամ անդրադարձ է կատարել «Փոխաբերական հիմքով COVID նորաբանությունները և դրանց թարգմանության առանձնահատկությունները» գիտական հոդվածին, որը լույս է տեսել ԵՊՀ հրատարակչության և Անգլերենի ուսումնասիրման հայկական ասոցիացիայի կողմից հրատարակվող «Armenian Folia Anglistika» միջազգային ակադեմիական ամսագրում։
International Conference at YSU ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում կայացել է «Ռուսաստանը և աշխարհը. երկխոսություններ-2023. նպատակներ և արժեքներ» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովը:
Presentation of the book "Shengavit" at YSU ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Շենգավիթ» գրքի շնորհանդեսը, որը ներկայացնում է Հարավային Կովկասի առանցքային հուշարձաններից մեկը՝ Շենգավիթ քաղաքատեղին:
Guide: Who can get a diploma with honour? ԵՊՀ-ում գերազանցության դիպլոմ տրվում է ամփոփիչ ատեստավորումը (ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանությունները) «գերազանց» (18, 19, 20) գնահատականով հանձնած այն շրջանավարտներին, որոնք ապահովել են միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90%-ը (18 և ավելի):
A Young Analyst School was opened at YSU ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Երիտասարդ վերլուծաբանի դպրոցի բացումը, որը կդառնա Երիտասարդ հետազոտողների և վերլուծաբանների դպրոցների միջազգային ընկերության անդամ:
Mapping the path to a world-exploring profession «Աշխարհագրություն» եզրույթն առաջին անգամ գործածության մեջ է դրել հույն աշխարհագետ և մաթեմատիկոս Էրատոսթենես Կիրենացին, որը ստեղծել է ֆիզիկամաթեմատիկական աշխարհագրության հիմքերը՝ անսխալ հաշվարկելով երկրագնդի շրջագծի երկարությունը։ Իսկ մեզ հասած ամենահին քարտեզը Բաբելոնյան քարտեզն է (հայտնի նաև «Իմագո Մունդի» անվամբ), որը թվագրվում է մ․թ․ա․ 5-6-րդ դարերին և որի վրա կենտրոնում պատկերված է Բաբելոնը, կողքին` Ուրարտուն։