ԵՊՀ ՈՒԳԸ-ն ամփոփել է կիսամյակային գործունեությունը ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացել է ՈՒԳԸ կիսամյակային ընդլայնված նիստ, որի ժամանակ 2022/2023 ուստարվա 2-րդ կիսամյակի ընթացքում գերազանց գործունեություն ծավալած ՈՒԳԸ-ականները պարգևատրվել են հուշանվերներով։
«Հաղթանակը նոր մարտահրավեր է՝ ինքս ինձ գերազանցելու»․ Սվետա Սահակյան «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթի հաղթողներից է Սվետա Սահակյանը: Ուսանողական հաջողության պատմությունն արտացոլում է աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում ստացած գիտելիքները կիրառելու հնարավորությունները, մասնագիտական ոլորտի զարգացմանն ուղղված ջանքերն ու Լավագույն ուսանողի կոչումը կրելու պատասխանատվությունը։
Մեծահասակների ուսումնառության վերաբերյալ հետազոտական նախագծեր ԵՊՀ-ում ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը մեկնարկել են ծրագիր, որի ընթացքում ԵՊՀ դասախոսների ղեկավարությամբ ուսանողական խմբերը կատարելու են հետազոտություններ մեծահասակների ուսումնառության և կրթության տարաբնույթ խնդիրների վերաբերյալ:
«ԵՊՀ-ն առանցքային նշանակություն ունի տարբեր բնագավառներում հաջողություններ գրանցելու հարցում». Մարիա Հովհաննիսյան Աշխատասեր, պատասխանատու և մարդասեր… Այսպես է իրեն բնութագրում «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթի հաղթող Մարիա Հովհաննիսյանը։ Անարդարությունը բացառելու ձգտումը նրան տարիներ առաջ ուղղորդել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ: Նրա հաջողության պատմությունն աչքի է ընկնում բազմաթիվ ձեռքբերումներով և կարող է օրինակ դառնալ մի շարք ուսանողների համար:
«Հետազոտական նորությունների» տիրույթում «COVID-19»-ի շրջանում ի հայտ եկած նորաբանություններն են ու դրանց թարգմանությունները «Հետազոտական նորություններ» շարքն այս անգամ անդրադարձ է կատարել «Փոխաբերական հիմքով COVID նորաբանությունները և դրանց թարգմանության առանձնահատկությունները» գիտական հոդվածին, որը լույս է տեսել ԵՊՀ հրատարակչության և Անգլերենի ուսումնասիրման հայկական ասոցիացիայի կողմից հրատարակվող «Armenian Folia Anglistika» միջազգային ակադեմիական ամսագրում։
Միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում կայացել է «Ռուսաստանը և աշխարհը. երկխոսություններ-2023. նպատակներ և արժեքներ» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով:
«Շենգավիթ» գրքի շնորհանդեսը ԵՊՀ-ում ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Շենգավիթ» գրքի շնորհանդեսը, որը ներկայացնում է Հարավային Կովկասի առանցքային հուշարձաններից մեկը՝ Շենգավիթ քաղաքատեղին:
Ովքե՞ր կարող են ստանալ գերազանցության դիպլոմ. ուղեցույց ԵՊՀ-ում գերազանցության դիպլոմ տրվում է ամփոփիչ ատեստավորումը (ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանություններ) «գերազանց» (18, 19, 20) գնահատականով հանձնած այն շրջանավարտներին, որոնք ապահովել են միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90%-ը (18 և ավելի):
ԵՊՀ-ում բացվել է Երիտասարդ վերլուծաբանի դպրոց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Երիտասարդ վերլուծաբանի դպրոցի բացումը, որը կդառնա Երիտասարդ հետազոտողների և վերլուծաբանների դպրոցների միջազգային ընկերության անդամ:
Քարտեզագրելով աշխարհը բացահայտող մասնագիտության ճանապարհը «Աշխարհագրություն» եզրույթն առաջին անգամ գործածության մեջ է դրել հույն աշխարհագետ և մաթեմատիկոս Էրատոսթենես Կիրենացին, որը ստեղծել է ֆիզիկամաթեմատիկական աշխարհագրության հիմքերը՝ անսխալ հաշվարկելով երկրագնդի շրջագծի երկարությունը։ Իսկ մեզ հասած ամենահին քարտեզը Բաբելոնյան քարտեզն է (հայտնի նաև «Իմագո Մունդի» անվամբ), որը թվագրվում է մ․թ․ա․ 5-6-րդ դարերին և որի վրա կենտրոնում պատկերված է Բաբելոնը, կողքին` Ուրարտուն։