ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱԼՄԱԹԻՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ուսանողներից, ասպիրանտներից և դասախոսներից կազմված խումբը մասնակցել է Ալ-Ֆարաբի ազգային համալսարանում կազմակերպված «Էքստրեմոֆիլ մանրէներ. բազմազանությունը և կենսատեխնոլոգիական հեռանկարները» խորագրով միջազգային ամառային դպրոցին:
ԳԻՏԱՐՇԱՎ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի աշխատակիցներն ու ֆակուլտետի ուսանողները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կազմակերպված գիտարշավի ընթացքում ծանոթացել են այնտեղի հարուստ կենսաբազմազանությանը և կատարել ուսումնասիրություններ:
«ԵՊՀ-ՍԹԱՐՄՈՒՍ ՆՈԲԵԼՅԱՆ ՇԱԲԱԹ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԷՄԱՆՈՒԵԼ ՇԱՐՊԵՆՏԻԵՆ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Ֆրանսիացի աշխարհահռչակ մանրէաբան, Նոբելյան մրցանակակիր Էմանուել Շարպենտիեն Երևանի պետական համալսարանում հանդես եկավ մանրէաբանությանն ու գենետիկային առնչվող դասախոսությամբ՝ ներկայացնելով իր՝ Նոբելյան մրցանակի արժանացած հայտնագործությունը և հետազոտական աշխատանքի ընթացքը։
ԵՊՀ-Ի ԵՎ ՀԱԷԿ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր՝ հաստատելու և զարգացնելու գիտակրթական փոխգործակցություն՝ նպաստելով էներգետիկ ոլորտի բարձրորակ մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը։
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ Ծրագրի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները և ուսանողները ձեռք կբերեն մանրէաբանությանը վերաբերող նոր գիտելիքներ, կծանոթանան մանրէների դրական հատկություններին և դրանց հնարավոր կիրառություններին առօրյա կյանքում ու արտադրության մեջ:
«ԵՊՀ-ՍԹԱՐՄՈՒՍ ՆՈԲԵԼՅԱՆ ՇԱԲԱԹ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՍՏՂԱՖԻԶԻԿՈՍ ՄԻՇԵԼ ՄԱՅՈՐԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Շվեյցարացի աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորը Երևանի պետական համալսարանում հանդես եկավ աստղաֆիզիկայի բնագավառին առնչվող դասախոսությամբ՝ ներկայացնելով տիեզերական օբյեկտները, այդ թվում՝ սեփական հայտնագործությունը՝ արեգակնանման «51 Pegasi b» էքսոմոլորակը, և դրա ունեցած դերը աստղագիտության հետագա զարգացման գործում։
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մեծ դահլիճում սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման «Գիտական Արցախ» պարբերականի 2022 թ. 2-րդ (13-րդ) համարի շնորհանդես-քննարկումը:
ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԵՊՀ-ՍԹԱՐՄՈՒՍ ՆՈԲԵԼՅԱՆ ՇԱԲԱԹԸ»․ ԱՍՏՂԱՖԻԶԻԿՈՍ ՔԻՓ ԹՈՐՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ «ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման շրջանակում կազմակերպված առաջին դասախոսության ընթացքում Նոբելյան մրցանակի դափնեկիր աստղաֆիզիկոս Քիփ Թորնը և արվեստագետ, նկարչուհի Լիա Հալորանը ներկայացրին սև խոռոչների վերաբերյալ իրենց ուսումնասիրությունները, արվեստի դերը գիտության զարգացման գործում և այն, թե ինչ կկատարվի մարդու հետ, եթե նա հայտնվի սև խոռոչի մեջ։
Պատմվածքներ և նովելներ հայ արձակից Տարիներ անց Վենեցիա ժամանեց հռչակավոր ջութակահար Անտոնիո Բոնվինին։ Համերգից հետո Ջուլիետան գնում է նրա մոտ, սակայն Անտոնիոն ցույց է տալիս Ջուլիետայի նետած երկտողը, և ասում, որ ինքն այն օրը երդվել էր վրեժ լուծել, և դրա միակ միջոցը այնքան բարձրանալն էր, որ աղջիկն ինքը հայտնվեր ներքևում. «Այսօր ես հասա...
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԱՏԻՎ Է»․ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՄԵՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Պատմվածքը բաղկացած է հեղինակի առաջաբանից ու երկու մասից՝ «Ես» և «Նա»։ Առաջաբանում հեղինակը պատմում է, որ պատահաբար իր ձեռքն է ընկել մի տետր, որում «կորած մարդը» տարիներ շարունակ գրի էր առել իր կյանքի անցուդարձը։ Տետրը վերնագրված էր «Ես և նա», ենթավերնագիրն էր՝ «Մի կորած մարդու հիշատակարանից»։ Նույն...