Type:
Bachelor
Speciality:
055101.03.6 - Ֆիզիկա
Specialisation:
055101.03.6 - Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ
Qualification awarded:
Ֆիզիկայի բակալավր
Programme academic year:
2023/2024
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ընդունելությունը կատարվում է համաձայն ՀՀ կառավարության հաստատած «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրված կրթական ծրագրերի) կարգի»։ Ընդունելության համար դիմորդը հանձնում է քննություններ հետևյալ առարկաներից՝ «Մաթեմատիկա»՝ պարտադիր, «Ֆիզիկա» և «Անգլերեն»՝ կամընտրական։
2. Programme Objectives
· ապահովել հիմնարար գիտելիքներ և գործնական կարողություններ նանոֆիզիկայի և դրան առնչվող ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների, այդ թվում՝ նանոտեխնոլոգիաների վերաբերյալ, ներկայացնել ժամանակակից նյութագիտության, քվանտային տեխնոլոգիաների և բարձրտեխնոլոգիական արտադրությունների զարգացման կարևորագույն ուղղությունները և հեռանկարները,
խթանել ուսանողի քննադատական մտածողությունը, զարգացնել մտավոր կարողությունները և հիմնարար գիտելիքի գործնական կիրառության ունակությունը, զարգացնել աշխատանքային նախաձեռնողականությունը և գործունակությունը՝ մասնագիտական կարողությունները հասարակության կենսագործնեության տարբեր ոլորտներում կիրառելու համար:

3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- ներկայացնել ֆիզիկայի հիմնական բաժինների հիմնարար սկզբունքները, հայեցակարգերը, օրենքները, գործառույթները եւ հիմնախնդիրները
- ներկայացնել կոնդենսացված վիճակի ֆիզիկայում, օպտոէլեկտրոնիկայում, նանոգիտության և այլ բնագավառներում ֆիզիկայի հիմնարար ձեռքբերումների կիրառությունները
- բացատրել նանոհամակարգերի ֆիզիկական հատկությունները, ներկայացնելով խորքային վերլուծություններ՝ հիմնական ֆիզիկական սկզբունքների, տեսական և փորձարարական մեթոդների իմացությամբ
- ներկայացնել արդի ֆիզիկայի հիմնարար նվաճումները ու առկա խնդիրները, նանոգիտության ձեռքբերումները, զարգացման ուղղությունները և հեռանկարում ակնկալվող արդյունքները
- նկարագրել ժամանակակից քվանտային տեխնոլոգիաները և դրանց հնարավոր կիրառությունները, ինչպես նաև ներկայացնել արդի ֆիզիկայում օգտագործվող փորձարարական սարքերի աշխատանքի սկզբունքները և օգտագործման հիմունքները,
- ցուցադրել հարակից բնագավառներում մասնագիտական գիտելիքների կիրառման առանձնահատկությունների իմացություն
- ներկայացնել արդի ֆիզիկայում օգտագործվող համակարգչային ծրագրերի (Wolfram Mathematica, Maple և/կամ այլ), ծրագրավորման լեզուների (C++, Python և/կամ այլ) ծրագրային փաթեթների, գործառույթների մոդելավորման, չափումների և հաշվարկների ավտոմատացման եղանակները,
- ընտրել ֆիզիկական և մաթեմատիկական խնդիրների լուծման արդյունավետ տեսական և փորձարարական մեթոդներ
- Գործնական մասնագիտական կարողություններ
- մշակել և իրագործել ֆիզիկայի ոլորտին առնչվող տարբեր ծրագրեր՝ համապատասխան մեթոդների և սկզբունքների ընտրությամբ, նանոֆիզիկայի ոլորտում պլանավորել ու իրականացնել դիտարկումներ և փորձարարական հետազոտություններ
- կիրառել տեսական գիտելիքները ֆիզիկական հետազոտությունների մեթոդները ընտրելիս և գործնական խնդիրները լուծելիս
- կիրառել կոնկրետ և արդիական նշանակություն ունեցող ուղղություններում և հիմնավորել այդ կիրառությունները, լուսաբանել տարբեր նանոհամակարգերի ստացման եղանակներ և գործարկել համապատասխան տեխնիկան և մեկնաբանել ստացված փորձարարական արդյունքները,
- կողմնորոշվել ֆիզիկայի արդիական ուղղությունների և մեթոդների ընտրության հարցում` նանոֆիզիկայի ոլորտին առնչվող ժամանակակից տեխնիկայի և սարքավորումների շահագործման, պահպանման, նորոգման, որակի վերահսկման և անսարքությունների ախտորոշման հիմնական կանոններին տիրապետելու նպատակով
- մասնագիտական գործունեության ընթացքում առաջադրել նոր վարկածներ, բացահայտել խնդիրներ և ընդունել որոշումներ
- մոդելավորել և լուծել գիտակրթական և արդյունաբերական ոլորտների ստանդարտ խնդիրներ և ներկայացնել տեղեկույթը, գաղափարները, հետազոտական կամ ուսումնական նյութը լայն լսարանին գրավոր, բանավոր կամ տեխնիկական միջոցներով
- Կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, ինչպես նաև փորձարկել նանոֆիզիկական բնույթի խնդիրների լուծման ուղիները, անել տեսական հետևություններ և գործնական եզրակացություններ։
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- մատչելի ներկայացնել և մեկնաբանել տվյալ ոլորտին առնչվող տեղեկությունները, փաստարկները, գաղափարները մասնագիտական և ոչ մասնագիտական հանրությանը, խնդիրները և դրանց լուծումները,
- կանխատեսել տնտեսական գործունեության սոցիալական, էթիկական և բնապահպանական հետևանքները՝ հաշվի առնելով տնտեսության տարբեր ոլորտներում մասնագիտական գիտելիքի կիրառման հնարավորությունները
- պարզաբանել ազգաբնակչության նկատմամբ նանոտեխնոլոգիաների կիրառմամբ հնարավոր վտանգները և բացահայտել կանխարգելման ուղիները
- Վերլուծել և եզրահանգումներ անել՝ դրսևորելով քննադատական մտածողություն, ինչպես նաև ցուցաբերել ստեղծագործական մոտեցում մասնագիտական և հարակից ոլորտների խնդիրները բացահայտելու և տարբեր լուծումներ առաջադրելու համար
- Դրսևորել անհատականություն՝ տարաբնույթ կրթական և մշակութային միջավայրերում աշխատելիս
4. Assessment methods
Տվյալ ծրագրի սահմանում դասընթացներն ըստ գնահատման ձեւի բաժանվում են 4 խմբի՝
1. Եզրափակիչ գնահատումով դասընթաց
Նախատեսված են 2 ընթացիկ քննություններ՝ յուրաքանչյուրը, առավելագույնը 4 միավոր, ընթացիկ ստուգումներ՝ առավելագույնը 2 միավոր, մասնակցություն՝ առավելագույնը 2 միավոր, եզրափակիչ քննություն՝ առավելագույնը 8 միավոր։
2 ընթացիկ քննությունները գրավոր են, յուրաքանչյուրը՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը` 1 միավոր: Միավորների քայլը 0,5 է:
Եզրափակիչ քննությունը բանավոր է, 8միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը` 2 միավոր: Միավորների քայլը 0,5 է:
Ընթացիկ ստուգումների ձևաչափը որոշում է դասախոսը՝ դասընթացի պլանում զետեղելով և տեղեկացնում է ուսանողներին կիսամյակի սկզբում ։
Մասնակցությունը գնահատվում է ըստ սանդղակի։
Մասնակցության տոկոսը (%) Հատկացվող միավորը
81-100 % 2
61-80 % 1
£ 60 % 0
2. Առանց եզրափակիչ գնահատման դասընթաց
Նախատեսված են 2 ընթացիկ քննություններ՝ առավելագույնը 9 միավոր, ընթացիկ ստուգումներ՝ առավելագույնը 5 միավոր, ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 4 միավոր, մասնակցություն՝ առավելագույնը 2 միավոր։
2 ընթացիկ քննությունները գրավոր են, 1-ին ընթացիկը՝ 5միավոր առավելագույն արժեքով, 2-րդը՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է համապատասխանաբար 5 և 4 հարց, յուրաքանչյուրը` 1 միավոր: Միավորների քայլը 0,5 է:
Ընթացիկ ստուգումների և ինքնուրույն աշխատանքի ձևաչափը որոշում է դասախոսը՝ դասընթացի պլանում զետեղելով և տեղեկացնում է ուսանողներին կիսամյակի սկզբում ։
Մասնակցությունը գնահատվում է ըստ սանդղակի։
Մասնակցության տոկոսը (%)Հատկացվող միավորը
81-100 % 2
61-80 % 1
£ 60 % 0
3.Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթաց
Նախատեսված է 1 եզրափակիչ քննություն՝ առավելագույնը 9 միավոր, ընթացիկ ստուգումներ՝ առավելագույնը 5 միավոր, ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 4 միավոր, մասնակցություն՝ առավելագույնը 2 միավոր։
Եզրափակիչ քննությունը բանավոր է, 9միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը` 3 միավոր: Միավորների քայլը 0,5 է:
Ընթացիկ ստուգումների և ինքնուրույն աշխատանքի ձևաչափը որոշում է դասախոսը՝ դասընթացի պլանում զետեղելով և տեղեկացնում է ուսանողներին կիսամյակի սկզբում ։
Մասնակցությունը գնահատվում է ըստ սանդղակի
Մասնակցության տոկոսը (%)Հատկացվող միավորը
81-100 % 2
61-80 % 1
£ 60 % 0
դ) Ստուգարք. Անցկացվում է բանավոր հարցման ձեւով՝ անցած նյութի հիման վրա:

5. Graduates future career opportunities
«Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ շրջանավարտները կարող են հաջողությամբ աշխատել բուհերում, ակադեմիական և այլ գիտահետազոտական ինստիտուտներում, բարձրտեխնոլոգիական արտադրություններում, էներգետիկայում, բնապահպանության, ինչպես նաև տնտեսության այլ ոլորտներում: Հնարավոր աշխատավայրերն են՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնը, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի, ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղագիտության, միջուկային ֆիզիկայի, օպտիկայի, մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնները, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի ինստիտուտը, ԵՊՀ ռադիոֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության ֆակուլտետների ամբիոնները և գիտահետազոտական լաբորատորիաները, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ), «CANDLE» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը, Հայկական պետական մանկավարժական համալսարանը, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Շիրակի պետական համալսարանը, Գյումրու պոլիտեխնիկական ինստիտուտը, Վանաձորի պետական համալսարանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը, «ՍԻՆՈՓՍԻՍ Արմենիա» ՓԲԸ-ն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Սոտքի ոսկու հարստացուցիչ գործարանը, Չարենցավանի հաստոցաշինական գործարանը, «ՄԻԿՄԵՏԱԼ» ՓԲԸ-ն և այլն:
Ծրագրի շրջանավարտները կարող են ուսումը շարունակել մագիստրատուրայում:
Ծրագրի շրջանավարտները կարող են ուսումը շարունակել մագիստրատուրայում:
6. Resources and forms to support learning
Ուսուցման ընթացքում օգտագործվում են հետևյալ ռեսուրսները.
1. ժամանակակից սարքավորումներով համալրված փորձարարական և ուսումնական լաբորատորիաներ,
2. էլեկտրոնային ռեսուրսներ,
3. հետազոտական այլ կենտրոնների փորձարարական բազաներ:
1. ժամանակակից սարքավորումներով համալրված փորձարարական և ուսումնական լաբորատորիաներ,
2. էլեկտրոնային ռեսուրսներ,
3. հետազոտական այլ կենտրոնների փորձարարական բազաներ:
7. Educational standards or programme benchmarks used for programme development
· ՀՀ որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրերը:
· «ԵՊՀ բակալավրի կրթական ծրագրի կառուցվածքը եւ բովանդակությունը:
· Բազելի համալսարանի «Նանոգիտության» բակալավրական ծրագիրը (Շվեյցարիա):
· Աարհուս համալսարանի «Նանոգիտության» բակալավրական ծրագիրը (Դանիա):
· Համբուրգի համալսարանի «Նանոգիտության» բակալավրական ծրագիրը (ԳԴՀ):
· Լիդսի համալսարանի «Էլեկտրոնիկա և նանոտեխնոլոգիա» բակալավրական ծրագիրը (Միացյալ Թագավորություն):
· Կալիֆոռնիայի համալսարանի «Նանոճարտարագիտություն» բակալավրական ծրագիրը (ԱՄՆ):
Ծրագրային այլ կողմնորոշիչներ
Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետհամալսարանի ուսումնական ծրագիր (ՌԴ):
Ա. Բուդաղյան, Ա. Գրիգորյան, Մ. Սանթուրջյան, Գ. Հարությունյան, Տ. Դարբինյան, ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի 2016-2020 թ.թ. իրականացման ռազմավարություն, Երևան, 2016:

8. Requirements for the academic staff
1.Ընդհանրական կարողություններ Դասավանդման/մանկավարժական · Դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն, · Դասավանդման ներգործուն մեթոդների իմացություն, գործուն ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն: Հետազոտական · Տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն, · գիտական ձեռքբերումների հանրամատչելի ներկայացման հմտություն և գիտական գործունեության կարևորության վերաբերյալ համոզիչ քարոզչության ունակություն, · հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն: Հաղորդակցման · լսարանի հետ համոզիչ, գրագետ և կուռ տրամաբանական խոսքով հաղորդակցվելու հմտություն, · հետազոտության արդյունքները գիտականորեն գրավոր շարադրելու կարողություն, · օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան)։ ՏՀՏ կիրառություն · բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ, · ժամանակակից Research Gate, Linkdin և այլ հանրագիտական հարթակներից օգտվելու հմտություն, · լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն): Այլ կարողություններ · գիտական համագործակցության հաստատման նրբությունների, մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն (մասնավորապես` հաղորդակցությունների ոլորտում), · անհրաժեշտ կրթական և գիտական ռեսուրսներ գնահատելու և նման ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն, · ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն: 1. Մասնագիտական կարողություններ · Ֆիզիկայի և հարակից բնագավառների ձեռքբերումների համեմատական և քննական վերլուծություններ իրականացնելու և գնահատելուկարողություն, · նանոգիտության և մասնավորապես նանոֆիզիկայի, ինչպես նաև և նանոտեխնոլոգիաների բնագավառներում օժանդակ կրթական միջոցառումներ ծրագրավորելու, կազմակերպելու և իրականացնելու կարողություն, · ֆիզիկայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերողների շրջանում թիրախային խմբեր առանձնացնելու և դրանց հետ ըստ անհրաժեշտության գիտական և կրթական գործունեություն ծավալելու կարողություն, · նանոգիտության և մասնավորապես նանոֆիզիկայի ոլորտին վերաբերող գիտահանրամատչելի տեղեկատվություն մշակելու, գրավոր և բանավոր ներկայացնելու հմտություններ, · ֆիզիկայի և մասնավորապես նանոֆիզիկայի ոլորտին վերաբերող տեղեկատվական փաթեթներ, այլ համապատասխան կազմակերպչական բնույթի տեքստեր մշակելու, ստեղծարար գրագրություն իրականացնելու հմտություն, · հրապարակային ելույթներ պատրաստելու և իրականացնելու կարողություն, · հարակից մասնագիտությունների ներկայացուցիչների հետ համագործակցային հարաբերություններ ձևավորելու հմտություն, · մասնագիտական գիտաժողովների և կրթական միջոցառումների կազմակերպման և անցկացման ընթացքում լրատվական և հաղորդակցական բնույթի իրադարձություններ կառավարելու կարողություն, · մասնագիտական բնույթի հատուկ միջոցառումներ՝ ասուլիսներ, ճեպազրույցներ, շնորհանդեսներ և այլն կազմակերպելու և կառավարելու կարողություն, · սոցիալական ցանցերում հաղորդակցման բովանդակությունը՝ կոնտենտը կառավարելու և ապահովելու կարողություն, · իմիջի ձևավորման ռազմավարություն մշակելու, իմիջային հաղորդակցման իրականացնելու կարողություն, · բրենդ-հաղորդակցություններ մշակելու և իրականացնելու կարողություն։ 2. Ընդհանուր պահանջներ Գիտական աստիճան · գիտական աստիճան և/կամ կոչումֆիզիկամաթեմատիկական գիտությունների ոլորտում (գործող դասախոսների համար), · վերջին 5 տարում առնվազն 5 գիտական հոդվածի և 1 մեթոդական հրատարակությունների առկայություն, · վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։ Մանկավարժական փորձ · մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ, · վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների, Պրակտիկ աշխատանքի փորձ · առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ (գործող դասախոսների համար)։ Այլ պահանջներ · դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն, ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 3,0 (գործող դասախոսների համար)։
9. Additional information about the programme
«Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» կրթական ծրագիրը կոչված է ներկայացնելու ժամանակակից ֆիզիկայի բուռն զարգացող ոլորտներից մեկը: Նանոֆիզիկան գիտություն է, որն ուսումնասիրում է անօրգանական և օրգանական աշխարհում նանոչափային համակարգերում ընթացող ֆիզիկական երևույթների ընդհանուր օրինաչափությունները և մրցակցային դիտարկմամբ բացահայտում այդպիսի համակարգերի կիրառության հնարավորությունները, նոր նվաճումների համար արձանագրելով խոստումնալից ձեռքբերումներ և գայթակղիչ հեռանկարներ մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում: Լինելով նանոտեխնոլոգիաների կարևորագույն հիմնարար գիտական հենասյունը՝ նանոֆիզիկան ձևավորում է ժամանակակից տեղեկատվական (քվանտային) տեխնոլոգիաների և բարձրտեխնոլոգիական արտադրությունների գիտական հենքը: Նանոֆիզիկայի և առաջատար տեխնոլոգիաների բնագավառի մասնագետները կոչված են ապահովելու պետական և մասնավոր գիտահետազոտական և արտադրական կազմակերպությունների համար ֆիզիկական կոմպլեքս բնույթի խնդիրների լուծում: Այս բնագավառի մասնագետների արհեստավարժ գործունեության առարկան տարբեր մասշտաբի և կազմակերպական մակարդակի ֆիզիկական համակարգերն են և դրանց գործառնության հիմքում ընկած ֆիզիկական, ճարտարագիտաֆիզիկական, կենսաֆիզիկական, քիմֆիզիկական երևույթները, բնապահպանական տեխնոլոգիաները, ֆիզիկական փորձաքննությունը, ինչպես նաև այս ոլորտի մշտադիտարկումը: Վերջին երկու տասնամյակում նանոֆիզիկայի ուսուցման գիտակրթական կենտրոններ կամ բակալավրական կրթական ծրագրեր են գործում աշխարհի գրեթե բոլոր առաջատար համալսարաններում (այս ուղղությամբ իրականացվող բակալավրական ծրագրերի մի մասը տես՝ ):