Type:
Bachelor
Speciality:
051201.03.6 - Կենսաքիմիա
Specialisation:
051201.03.6 - Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա
Qualification awarded:
Կենսաբանության բակալավր
Programme academic year:
2022/2023
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
General educational component
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
1604 | Գերմաներեն - 1 | 4 |
1-ին կիսամյակ
4 ժամ/շաբ.
գործ.՝ 4 ժամ/շաբ․
MANDATORY
1604/Բ12
1. Purpose of the Course
· Տալ նախնական գիտելիքներ գերմաներեն լեզվի հնչյունաբանության, քերականության և բառագիտության բնագավառներում,
· Ստեղծել անհրաժեշտ հիմք տվյալ լեզվի ուսումնասիրության հաջորդ փուլերի համար: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· Նկարագրել արտասանական նորմերը և հնչաբանական յուրահատկությունները, · Սահմանել ուսուցման տվյալ փուլում նախատեսված բառապաշարը, · ունենալ անհրաժեշտ գիտելիքներ գերմաներենի ելակետային քերականական կառույցների մասին: բ. գործնական մասնագիտական կարողություններ · Ճիշտ արտաբերել գերմաներենի առանձին հնչյունները և դրանց արտասանական տարբերակները, · հասկանալ և խոսքում գործադրել այս փուլի համար անհրաժեշտ բառապաշարը, · ձեռք բերած քերականական գիտելիքների հիման վրա կառուցել նախադասություններ և կիրառել դրանք խոսքում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) · Ընկալել և մեկնաբանել գերմաներենի արտասանական յուրահատկությունները, · կազմել գերմաներենին բնորոշ բառային կաղապարներ: 3. Description
· Տալ նախնական գիտելիքներ գերմաներեն լեզվի հնչյունաբանության, քերականության և բառագիտության բնագավառներում,
· Ստեղծել անհրաժեշտ հիմք տվյալ լեզվի ուսումնասիրության հաջորդ փուլերի համար: 4. Teaching and Learning Styles and Methods
·Գործնական պարապմունք,
·ինքնուրույն աշխատանք, ·խմբային աշխատանք: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքային: Ստուգարքը անցկացվում է նախօրոք տրված հարցաշարով՝ բանավոր ներկայացման հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Գերմաներենի արտասանական նորմերը: Արտասանություն և գրություն: Հնչյունաբանական տառադարձություն: Գերմաներենի ձայնավորական և բաղաձայնական համակարգերը:
Քերականական կարգեր, դրանց արտահայտման միջոցները գերմաներենում: Գոյականի, ածականի և բայի ձևաբանական ու քերականական նշանակությունները: Գոյականի հոլովման տիպերը: Հոլովների նշանակությունը և գործածությունը: Ածականի համեմատության աստիճանները: Համեմատության աստիճանների կարգ: Բայի ձևաբանական տիպերը: Լիիմաստ և սպասարկու բայեր: Նախդիրների գործառույթը նախադասության մեջ:Պարզ նախադասություն, դրա շարադասությունը: Ուղիղ և շրջուն շարադասություն, դրանց առանձնահատկությունները: Թեմատիկ բառապաշարն ընդգրկում է հետևյալ թեմաները՝ «Ընտանիք», «Իմ մասնագիտությունը», «Համալսարան», «Իմ հանգստյան օրը», «Ճանապարհորդություն», «Գերմանիա»: |
||
1803 | Թյուրքերեն-2 | 4 |
2-րդ կիսամյակ
4 ժամ/շաբ.
գործ.- 4 ժամ/շաբ․
MANDATORY
1803/Բ14
1. Purpose of the Course
· սովորեցնել ժամանակակից գրական թուրքերեն
· խորացնել թուրքերեն տեքստեր վերարատադրելու ունակությունները · զարգացնել հայերենից թուրքերեն և թուրքերենից հայերեն տեքստեր թարգմանելու հմտությունները: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· ներկայացնելու ժամանակակից թուրքերենի շարահյուսական ու ձևաբանական հիմնախնդիրները, · սահմանելու պարզ ընդարձակ և բարդ նախադասություն կազմելու տրամաբանությունը: բ. գործնական մասնագիտական կարողություններ · թարգմանելու ոչ մեծ բարդության տեքստեր թուրքերենից հայերեն և հայերենից թուրքերեն: 3. Description
· սովորեցնել ժամանակակից գրական թուրքերեն
· խորացնել թուրքերեն տեքստեր վերարատադրելու ունակությունները · զարգացնել հայերենից թուրքերեն և թուրքերենից հայերեն տեքստեր թարգմանելու հմտությունները: 4. Teaching and Learning Styles and Methods
·թուրքերեն տեքստերի ընթերցում, թարգմանություն
·տեքստերի և վարժությունների կազմում ·քերականական և բառապաշարային առանձնահատկությունների վերլուծություն և մեկնաբանություն 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքային: Ստուգարքը անցկացվում է նախօրոք տրված հարցաշարով՝ բանավոր ներկայացման հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
· Գոյականների և դերանունների հոլովումը:
· Թուրքերենի հետդիրները և դրանց կիրառությունը: · Ապառնի ժամանակը թուրքերենում: · Գոյական անունների կապակցությունները: · Ընդարձակ ներկա ժամանկաձևը: · Ըղձական եղանակը: Մակբայական դերբայներ: |
||
1205 | Չինարեն-2 | 4 |
2 րդ կիսամյակ
4 ժամ/շաբ.
գործն․ 4 ժամ/շաբ․
MANDATORY
1205/Բ14
1. Purpose of the Course
·Ուսանողի մոտ չինարենի բանավոր և գրավոր հաղորդակցման հիմք ստեղծելը,
·Չինարենի գործնական տիրապետումը` առօրյա հաղորդակցման եզրերում: 2. Educational Outcomes
ա. հիմնական գիտելիք և իմացություն
· Ուսանողը կյուրացնի չինարենի հնչյունական, գրային և քերականական համեմատաբար պարզ հասկացությունների հիմնական օրինաչափությունները: · Կհասկանա չինարենի ձևաբանական և շարահյուսական համակարգին բնորոշ հիմնական օրինաչափությունները: բ. գործնական կարողություններ · կտիրապետի 150-200 հիերոգլիֆի` դրանք օգտագործելով տարբեր թեմաներով թարգմանությունների ժամանակ (չինարենից հայերեն և հակառակը): · Կկարողանա գրել համառոտ նկարագրական տեքստեր: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) · Կկարողանա հասկանալ հաճախ օգտագործվող արտահայտություններ, որոնք թույլ կտան նրան ներկայացնել ինքն իրեն, ընտանիքին և մյուսներին, պարզ տերմիններով հարցնել և տալ տեղեկություն իր երկրի, բնակավայրի, տարվա եղանակների, ամիսների, շաբաթվա օրերի, կլիմայի, ուսումնական հաստատության, իր աշխատանքային օրվա, տնային պայմաններում գործածվող առարկաների, իրեն պատկանող իրերի և այն մարդկանց մասին, որոնց ճանաչում է: Բացի այդ, նա պետք է կարողանա հասկացնել խոսակցին, որ նա խոսի հնարավորինս պարզ, դանդաղ և հասկանալի: 3. Description
·Ուսանողի մոտ չինարենի բանավոր և գրավոր հաղորդակցման հիմք ստեղծելը,
·Չինարենի գործնական տիրապետումը` առօրյա հաղորդակցման եզրերում: 4. Teaching and Learning Styles and Methods
Տեղեկատվության
ընդունման ուղիները`լսողական, տեսողական, լսատեսողական: Ուսուցման նյութը` չինարենը բանավոր ձևով, չինարենը գրավոր խոսքի ձևով, բանավոր խոսքի միջոցով առարկաների խոսքային իրադրությունների նկարագրություն: Ուսուցման միջոցը` Համակարգիչ, DVD և VCD համակարգեր: Տեխնիկական սարքը` համակարգիչ, DVD և VCD համակարգեր, դիկտոֆոն և այլն, Digital Board, համակարգիչ-պրոյեկտոր, հեռուստացույց, արբանյակային ալեհավաք, Digital Board, համակարգիչ-պրոյեկտոր, հեռուստացույց, DVD և VCD համակարգեր: 5. Evaluation Methods and Criteria
·Ստուգարք,
·Ստուգման մեթոդը՝ գրավոր, բանավոր և լսողական հարցում, որն իրականացվում է թեստային առաջադրանքների ձևով: Առաջադրանքները 3-ն են, որոնցից առաջինը՝ գրավոր, երկրորդը՝ բանավոր և երրորդը՝ լսողական: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
·Քերականություն,
·Գրավոր խոսք, ·Բանավոր խոսք, ·Լսողական հմտություններ: |
||
1608 | Ֆրանսերեն-2 | 4 |
2-րդ կիսամյակ
4 ժամ/շաբ.
գործ.՝ 4 ժամ/շաբ․
MANDATORY
1608/Բ14
1. Purpose of the Course
· Զարգացնել մասնագիտական թեմաների շուրջ մենախոսական և երկխոսական կարողությունները,
· Ձևավորել մասնագիտական տեքստերի գրավոր թարգմանության հմտություններ: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· Տարորոշելու մասնագիտական տեքստերի լեզվաոճական ցուցիչները, · տարբերակելու մասնագիտական տեքստերի համընդհանուր և տերմինային բառաշերտերը, · բացատրելու մասնագիտական տեքստերի թարգմանության դժվարությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ · Մենախոսելու և երկխոսել մասնագիտական թեմաների շուրջ, · թարգմանելու (գրավոր և բանավոր) մասնագիտական տեքստեր, · բանավիճելու մասնագիտական թեմաների շուրջ: 3. Description
· Զարգացնել մասնագիտական թեմաների շուրջ մենախոսական և երկխոսական կարողությունները,
· Ձևավորել մասնագիտական տեքստերի գրավոր թարգմանության հմտություններ: 4. Teaching and Learning Styles and Methods
·Գործնական պարապմունք:
.Հանձնարարված գրականության ընթերցում, քննարկումներ, ինքնուրույն հետազոտություն, խմբային աշխատանք: ·Դասավանդման նորարական մեթոդներ, ինտերակտիվ և այլն: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքային: Ստուգարքը անցկացվում է նախօրոք տրված հարցաշարով՝ բանավոր ներկայացման հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Les professions - les métiers. La technologie. La communication. L’argent- la banque. Le caractère et la personnalité.
|
||
1604 | Գերմաներեն - 2 | 4 |
2-րդ կիսամյակ
4 ժամ/շաբ.
գործ.՝ 4 ժամ/շաբ․
MANDATORY
1604/Բ14
1. Purpose of the Course
· Ուսանողների մոտ զարգացնել ուսուցման նախորդ փուլում ձեռք բերած գիտելիքները գերմաներենի ձևաբանության և քերականության բնագավառներում,
· Ընդլայնել թեմատիկ բառապաշարը, ակտիվացնել այդ բառապաշարը և քերականական գիտելիքները` համապատասխան երկխոսությունների և տեքստերի վերարտադրման նպատակով, · Ամբողջացնել բակալավրիատի ընդհանուր կրթական մակարդակում ուսանողների գիտելիքները գերմաներեն լեզվից: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·ներկայացնել գերմաներենի ձևաբանական և քերականական ընդարձակ կաղապարներ, ·ընդլայնել կոնկրետ թեմատիկ բառապաշարը, ·պատկերացում կազմել երկխոսությունների կառուցվածքի և տեքստերի վերարտադրության ու փոխադրման սկզբունքների մասին: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·կազմել գերմաներենին բնորոշ ձևաբանական և քերականական կաղապարները, ·համապատասխան ձևով գործադրել ձեռք բերած թեմատիկ բառապաշարը, ·կազմել երկխոսություններ, գրել փոխադրություններ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ·Վերլուծել գերմաներենի կառուցվածքային կաղապարներն ու հարացույցային ձևերը, · գործնականում կիրառել թեմատիկ բառապաշարը, · մեկնաբանել գերմաներենում խոսքի ձևավորման յուրահատկությունները: 3. Description
· Ուսանողների մոտ զարգացնել ուսուցման նախորդ փուլում ձեռք բերած գիտելիքները գերմաներենի ձևաբանության և քերականության բնագավառներում,
· Ընդլայնել թեմատիկ բառապաշարը, ակտիվացնել այդ բառապաշարը և քերականական գիտելիքները` համապատասխան երկխոսությունների և տեքստերի վերարտադրման նպատակով, · Ամբողջացնել բակալավրիատի ընդհանուր կրթական մակարդակում ուսանողների գիտելիքները գերմաներեն լեզվից: 4. Teaching and Learning Styles and Methods
·Գործնական պարապմունք,
·Ինքնուրույն աշխատանք, ·Խմբային աշխատանք: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքային: Ստուգարքը անցկացվում է նախօրոք տրված հարցաշարով՝ բանավոր ներկայացման հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Գոյականի նշանակությունը և շարահյուսական գործառույթները: Հոգնակի թվի կազմության հիմնական տիպերը: Անհոգնական և անեզական գոյականներ: Գոյականների հոլովման համակարգը և գերմաներենի հոլովների կիրառական նշանակությունները: Բայերի ձևաբանական և իմաստաքերականական դասակարգումը: Անցողական և անանցողական երկսեռ բայեր: Բայի քերականական կարգերը: Սահմանական եղանակի ակտիվ և ներգործական սեռերի բոլոր ժամանակների կազմությունն ու գործառույթը: Ժամանակաձևերի բացարձակ և հարաբերական գործառույթը: Ստորոգյալի համաձայնեցումը ենթակայի հետ: Հրամայական եղանակի ձևերը և նրանց քերականական հոմանիշները: Երկանդամ, եռանդամ և միանդամ կրավորական կառույցները: Թեմատիկ բառապաշարն ընդգրկում է «Գերմանիայի մեծ քաղաքները», «Ընկերական շրջապատում», «Տնտեսություն և քաղաքականություն», «Իմ զբաղմունքը», «Իմ ուսումը», «Հայաստանի պատմությունից», «Համագործակցություն» և այլն:
|
||
1602 | Անգլերեն-2 | 4 |
2-րդ կիսամյակ
4 ժամ/ շաբ.
գործ.՝ 4 ժամ/շաբ․
MANDATORY
1602/Բ14
1. Purpose of the Course
· Լեզվական իրազեկության զարգացում՝ գիտելիքներ և կարողություններ բառապաշարի, շարահյուսության, ինչպես նաև օտար լեզվիորպես համակարգի այլ առանձնահատկությունների մասին,
· Հաղորդակցական գործընթացների և խոսքային գործունեության մեջ ուսանողների ներգրավման մակարդակի բարձրացում, · Մասնագիտական բառապաշարի ուսուցման կարողությունների և հմտությունների զարգացում, · Մասնագիտական տեքստերի ընկալման կարողությունների զարգացում: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·մեկնաբանել մասնագիտական տեքստերի բովանդակությունն ու կառուցվածքը, ·նկարագրել մասնագիտական և ընդհանուր բառապաշարի հենքային շերտերը՝ դրանց ճշգրիտ գործածության նպատակադրմամբ, ·ցուցաբերել մասնագիտության ոլորտում անգլերեն լեզվով ինքնուրույն աշխատանք կատարելու սկզբունքների իմացություն: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·Իրականացնել գրավոր և բանավոր մասնագիտական տեքստերի ընթերցում, վերարտադրում և թարգմանություն, ·ձևավորել և ներկայացնել բանավոր կապակցված խոսք՝ ուսումնասիրվող մասնագիտական թեմաների վերաբերյալ, ·արտահայտել և հիմնավորել կարծիք՝ երկխոսության մեջ մտնելով համակուրսեցիների հետ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ·Արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով: 3. Description
· Լեզվական իրազեկության զարգացում՝ գիտելիքներ և կարողություններ բառապաշարի, շարահյուսության, ինչպես նաև օտար լեզվիորպես համակարգի այլ առանձնահատկությունների մասին,
· Հաղորդակցական գործընթացների և խոսքային գործունեության մեջ ուսանողների ներգրավման մակարդակի բարձրացում, · Մասնագիտական բառապաշարի ուսուցման կարողությունների և հմտությունների զարգացում, · Մասնագիտական տեքստերի ընկալման կարողությունների զարգացում: 4. Teaching and Learning Styles and Methods
·Գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
·անհատական և խմբային աշխատանք, ·անհատական և խմբային հաղորդակցական առաջադրանք, ·ինքնուրույն աշխատանք: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքային: Ստուգարքը անցկացվում է նախօրոք տրված հարցաշարով՝ բանավոր ներկայացման հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Մասնագիտական լեզվի բառապաշարարի առանձնահատկություններ: Անգլերենով մասնագիտական գրավոր և բանավոր տեքստերի տեսակների վերլուծություն դասախոսության ընթացքում նյութի կարևոր առանցքային կետերի գրառում: Տարբեր աղբյուրներից մասնագիտական տեղեկատվության առանձին մասերի համադրում և շարադրում: Գրավոր տեքստերի վերաձևակերպում մասնագիտական բառապաշարի օգտագործմամբ:
|
||
1205 | Չինարեն-1 | 4 |
1-ին կիսամյակ
4 ժամ/շաբ.
գործն 4 ժամ/շաբ․
MANDATORY
1205/Բ12
1. Purpose of the Course
·ձևավորել չինարենի բանավոր և գրավոր հաղորդակցման հիմքեր,
·զարգացնել չինարենի գործնական տիրապետումը` առօրյա հաղորդակցման եզրերում: 2. Educational Outcomes
ա. հիմնական գիտելիք և իմացություն
· Ուսանողը կյուրացնի չինարենի հնչյունական, գրային և քերականական համեմատաբար պարզ հասկացությունների հիմնական օրինաչափությունները: · Կհասկանա չինարենի ձևաբանական և շարահյուսական համակարգին բնորոշ հիմնական օրինաչափությունները: բ. գործնական կարողություններ · կտիրապետի 100-150 հիերոգլիֆի` դրանք օգտագործելով տարբեր թեմաներով թարգմանությունների ժամանակ (չինարենից հայերեն և հակառակը): · Կկարողանա գրել համառոտ նկարագրական տեքստեր: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) · Կկարողանա հասկանալ հաճախ օգտագործվող արտահայտություններ, որոնք թույլ կտան նրան ներկայացնել ինքն իրեն, ընտանիքին և մյուսներին, պարզ տերմիններով հարցնել և տալ տեղեկություն իր երկրի, բնակավայրի, տարվա եղանակների, ամիսների, շաբաթվա օրերի, կլիմայի, ուսումնական հաստատության, իր աշխատանքային օրվա, տնային պայմաններում գործածվող առարկաների, իրեն պատկանող իրերի և այն մարդկանց մասին, որոնց ճանաչում է: Բացի այդ, նա պետք է կարողանա հասկացնել խոսակցին, որ նա խոսի հնարավորինս պարզ, դանդաղ և հասկանալի: 3. Description
·ձևավորել չինարենի բանավոր և գրավոր հաղորդակցման հիմքեր,
·զարգացնել չինարենի գործնական տիրապետումը` առօրյա հաղորդակցման եզրերում: 4. Teaching and Learning Styles and Methods
Տեղեկատվության ընդունման ուղիները`լսողական, տեսողական, լսատեսողական:
Ուսուցման նյութը` չինարենը բանավոր ձևով, չինարենը գրավոր խոսքի ձևով, բանավոր խոսքի միջոցով առարկաների խոսքային իրադրությունների նկարագրություն: Ուսուցման միջոցը` համակարգիչ, DVD և VCD համակարգեր: Տեխնիկական սարքը` hամակարգիչ, DVD և VCD համակարգեր, դիկտոֆոն և այլ, Digital Board, համակարգիչ-պրոյեկտոր, հեռուստացույց, արբանյակային ալեհավաք, Digital Board, համակարգիչ-պրոյեկտոր, հեռուստացույց, DVD և VCD համակարգեր: 5. Evaluation Methods and Criteria
·Ստուգարք,
· Ստուգման մեթոդը՝ գրավոր, բանավոր և լսողական հարցում, որն իրականացվում է թեստային առաջադրանքների ձևով: Առաջադրանքները 3-ն են, որոնցից առաջինը՝ գրավոր, երկրորդը՝ բանավոր և երրորդը՝ լսողական: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
·Քերականություն,
·Գրավոր խոսք, ·Բանավոր խոսք, ·Լսողական հմտություններ: |
||
1803 | Թյուրքերեն-1 | 4 |
1-ին կիսամյակ
4 ժամ/շաբ.
գործ.- 4 ժամ/շաբ․
MANDATORY
1803/Բ12
1. Purpose of the Course
· սովորեցնել ժամանակակից գրական թուրքերեն,
· ձևավորել թուրքերեն տեքստեր վերարատադրելու ունակություններ, · զարգացնել հայերենից թուրքերեն և թուրքերենից հայերեն տեքստեր թարգմանելու հմտությունները: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· ներկայացնելու թուրքերենի հնչյունական համակարգը, · սահմանելու թուրքերենի քերականական առանձնահատկությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ · վերարտադրելու թուրքերեն պարզ նախադասություններ, թարգմանելու թուրքերենից հայերեն և հայերենից թուրքերեն պարզ տեքստեր: 3. Description
· սովորեցնել ժամանակակից գրական թուրքերեն,
· ձևավորել թուրքերեն տեքստեր վերարատադրելու ունակություններ, · զարգացնել հայերենից թուրքերեն և թուրքերենից հայերեն տեքստեր թարգմանելու հմտությունները: 4. Teaching and Learning Styles and Methods
·թուրքերեն տեքստերի ընթերցում, թարգմանություն,
·տեքստերի և վարժությունների կազմում, ·քերականական և բառապաշարային առանձնահատկությունների վերլուծություն և մեկնաբանություն: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքային: Ստուգարքը անցկացվում է նախօրոք տրված հարցաշարով՝ բանավոր ներկայացման հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Թեմա 1՝ Ժամանակակից թուրքերենի հնչյունական համակարգը:
Թեմա 2՝ Գոյականի թիվը, հոլովը, պատկանելիության ածանցները թուրքերենում: Թեմա 3՝ Հրամայական եղանակ, բայի անորոշ ձևը: Թեմա 4՝ Անվանական ստորոգյալի կազմությունը թուրքերենում: Թեմա 5՝ Ներկա-շարունակական ժամանակաձևը ժամանակակից թուրքերենում: |
||
1608 | Ֆրանսերեն-1 | 4 |
1-ին կիսամյակ
4 ժամ/շաբ.
գործ.՝ 4 ժամ/շաբ․
MANDATORY
1608/Բ12
1. Purpose of the Course
·Զարգացնել ծրագրային թեմատիկայի սահմաններում բառային և քերականական հմտություններ,
·Ձևավորել մասնագիտական թեմաների շուրջ մենախոսական և երկխոսական կարողություններ, ·Ձևավորել մասնագիտական տեքստերի բանավոր և գրավոր թարգմանության կարողություններ: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
·Մատնանշելու մասնագիտական տեքստերի լեզվաոճական առանձնահատկությունները, ·տարրորոշելու մասնագիտական տերմինները համատասխան տեքստերում, ·սահմանելու մասնագիտական տեքստերի թարգմանության դժվարությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·մեկնաբանելու մասնագիտական տեքստերի բառաքերականական դժվարությունները, ·քննարկելու մասնագիտական թեմաների շուրջ, ·թարգմանելու (գրավոր-բանավոր) մասնագիտական տեքստեր: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ·թարգմանելու հմտություններ, · բառարաններից օգտվելու կարողություններ: 3. Description
·Զարգացնել ծրագրային թեմատիկայի սահմաններում բառային և քերականական հմտություններ,
·Ձևավորել մասնագիտական թեմաների շուրջ մենախոսական և երկխոսական կարողություններ, ·Ձևավորել մասնագիտական տեքստերի բանավոր և գրավոր թարգմանության կարողություններ: 4. Teaching and Learning Styles and Methods
·Գործնական պարապմունք,
·հանձնարարված գրականության ընթերցում, քննարկումներ, ինքնուրույն հետազոտություն, խմբային աշխատանք, ·դասավանդման նորարական մեթոդներ, ինտերակտիվ և այլն: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքային: Ստուգարքը անցկացվում է նախօրոք տրված հարցաշարով՝ բանավոր ներկայացման հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Présentations et usages.La famille - les âges de la vie. Le temps qui passe. Le physique - l’apparence
Les activités quotidiennes. |
||
1106 | Հայոց պատմության հիմնահարցեր-1 | 2 |
1-ին կիսամյակ
2 ժամ/շաբ․
դաս.՝ 2 ժամ/շաբ․
MANDATORY
1106/Բ01
1. Purpose of the Course
Հայոց հին ու միջին դարերի պատմության առանցքային հարցերի վերաբերյալ ուսանողներին հիմնարար գիտելիքներ տրամադրելը և բազմակողմանիորեն զարգացած, կենսունակ ազգային գիտակցություն ունեցող քաղաքացիների դաստիարակմանը նպաստելն է:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն`
·Ներկայացնել հայոց պատմության հին և միջին դարերի պարբերափուլերի հիմնահարցերը, ·քննական (քննադատական) մոտեցմամբ մեկնաբանելու հայոց պատմության հին և միջին դարերի պարբերափուլերի հիմնահարցերի շուրջ եղած տարաբնույթ կարծիքները, ·բացատրելու հայոց պետականության ձևավորման և զարգացման ընթացքն ու առանձնահատկությունները հին և միջին դարերում՝ արժևորելով և իր քաղաքացիական գիտակցության մեջ արմատավորելով հայոց պետականության՝ պատմականորեն ձևավորված ավանդույթների նշանակությունը: բ. գործնական մասնագիտական կարողություններ` ·Տարբերակել շրջանառության մեջ գտնվող հակագիտական և կեղծ պնդումները, ·կիրառելու հայոց պատմության հին և միջին դարերի պարբերափուլերի կարևորագույն հիմնահարցերի վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները հասարակական դիսկուրսում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ(եթե այդպիսիք կան)՝ ·Նպաստել հանրության տարբեր խմբերի (ընտանիքի, ընկերների և այլոց) գիտակցության մեջ հայոց պետականության՝ պատմականորեն ձևավորված ավանդույթների արժևորմանն ու արմատավորմանը: 3. Description
Հայոց հին ու միջին դարերի պատմության առանցքային հարցերի վերաբերյալ ուսանողներին հիմնարար գիտելիքներ տրամադրելը և բազմակողմանիորեն զարգացած, կենսունակ ազգային գիտակցություն ունեցող քաղաքացիների դաստիարակմանը նպաստելն է:
4. Teaching and Learning Styles and Methods
·Դասախոսություն,
·սեմինար, ·քննարկում: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքային: Ստուգարքը անցկացվում է նախօրոք տրված հարցաշարով՝ բանավոր ներկայացման հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Հայկական լեռնաշխարհ. աշխարհագրական դիրքը, տարածքը և բնական պայմանները: Հայ ժողովրդի ծագման հիմնահարցը և վաղ պետական կազմավորումները Հայկական լեռնաշխարհում: Վանի թագավորությունը (Ք.ա. IX-VII դդ.): Հայաստանը Երվանդունիների հարստության օրոք (Ք.ա. VI-III դդ.): Մեծ Հայքի թագավորությունը Արտաշեսյան (Ք.ա. 189-1 թթ.) և Արշակունյաց (66-428 թթ.) հարստությունների օրոք: Հայոց մշակույթի Ոսկեդարը: Հայաստանը նախարարական համակարգի ներքո (428-885 թթ.): Հայոց թագավորությունը Բագրատունյաց հարստության (885-1045 թթ.) օրոք: Կիլիկիայի հայկական պետությունը (1080-1375 թթ.): Քոչվորական ցեղերի արշավանքները Հայաստան: Հայ-վրացական զինակցությունը և Զաքարյանների իշխանությունը: Հայաստանը ուշ միջնադարում:
|
||
1602 | Անգլերեն-1 | 4 |
1-ին կիսամյակ
4 ժամ/շաբ.
գործ.՝4 ժամ/շաբ․
MANDATORY
1602/Բ12
1. Purpose of the Course
· Ընդհանուր անգլերենի (General English) հիմնական լեզվական հմտությունների զարգացում:
· Մասնագիտական անգլերենի (Professional English) հիմունքների ներմուծում: · Հիմնական մասնագիտական բառապաշարի, այնուհետև մասնագիտական տերմինների ներմուծում և ուսուցում: · Մասնագիտական ընթերցանության տիրույթում գլխավոր և աջակցող մտքերի տարբերակում և թարգմանություն: 2. Educational Outcomes
ա . մասնագիտական գիտելիք և իմացություն.
· Բացատրել անգլերենի քերականության հիմունքները և ճիշտ կիրառելքերականական կառույցները, · ներկայացնլ մասնագիտական բառային ֆոնդի հիմնական հասկացությունները: բ . գործնական մասնագիտական կարողություններ. · Կիրառել գրավոր խոսքի հիմնական հմտությունները, · հաղորդակցվել ընդհանուր և մասնագիտական թեմաներով՝ կիրառելով բանավոր խոսքի հիմնական հմտությունները: գ .ընդհանրական /փոխանցելի/ կարողությունները (եթե այդպիսիք կան). · Օգտվել մասնագիտությանն առնչվող տեղեկատվական աղբյուրներից: 3. Description
· Ընդհանուր անգլերենի (General English) հիմնական լեզվական հմտությունների զարգացում:
· Մասնագիտական անգլերենի (Professional English) հիմունքների ներմուծում: · Հիմնական մասնագիտական բառապաշարի, այնուհետև մասնագիտական տերմինների ներմուծում և ուսուցում: · Մասնագիտական ընթերցանության տիրույթում գլխավոր և աջակցող մտքերի տարբերակում և թարգմանություն: 4. Teaching and Learning Styles and Methods
·Գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
·անհատական և խմբային աշխատանք, ·անհատական և խմբային հաղորդակցական առաջադրանք, ·ինքնուրույն աշխատանք: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքային: Ստուգարքը անցկացվում է նախօրոք տրված հարցաշարով՝ բանավոր ներկայացման հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Անգլերենի քերականական կառույցները: Ընդհանուր բառապաշարի զարգացում: Մասնագիտական անգլերենի հիմնական բառապաշարը: Մասնագիտական անգլերեն լեզվով գրավոր և բանավոր տեքստերի տեսակների ներմուծում:
|
||
1311 | Փիլիսոփայության հիմունքներ | 4 |
4-րդ կիսամյակ
4 ժամ/շաբ.
դաս՝. 2 ժամ/շաբ․, սեմ․ 2 ժամ/շաբ․
MANDATORY
1311/Բ10
1. Purpose of the Course
· Ուսումնասիրել փիլիսոփայական մշակույթի առանձնահատկությունները և փիլիսոփայության դերը մարդ-աշխարհ փոխհարաբերություններում,
· Վերլուծել աշխարհի փիլիսոփայական պատկերը, . Ներկայացնել փիլիսոփայական հիմանական հայեցակարգերի գիտական ու աշխարհայացքային հիմնախնդիրները: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·Նկարագրել փիլիսոփայության գիտական - մեթոդաբանական, աշխարհայացքային և արժեքաբանական գործառույթները, ·հասկանալ ճշմարտության և մոլորության, գիտելիքի և հավատի, ռացիոնալի և իռացիոնալի սահմանազատման սկզբունքները, ·ճանաչել քաղաքակրթական զարգացումների օրինաչափություններն ու միտումները: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·Պարզաբանել բնական և հասարակական գիտությունների գործառույթները, ·տարբերակել քաղաքակրթական հայեցակարգերն ու դրանց հարացույցերը, ·գնահատել փակ և բաց համակարգերի զարգացման առանձնահատկությունները, ·վերլուծել հասարակության բնութենական և սոցիոմշակութային հիմունքները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ·Կատարել սոցիալ-փիլիսոփայական ընդհանրացումներ և կիրառել համապատասխան մեթոդներ, ·իմաստավորել աշխարհի գիտական պատկերը և մարդու կոչումն ու կյանքի իմաստը: 3. Description
· Ուսումնասիրել փիլիսոփայական մշակույթի առանձնահատկությունները և փիլիսոփայության դերը մարդ-աշխարհ փոխհարաբերություններում,
· Վերլուծել աշխարհի փիլիսոփայական պատկերը, . Ներկայացնել փիլիսոփայական հիմանական հայեցակարգերի գիտական ու աշխարհայացքային հիմնախնդիրները: 4. Teaching and Learning Styles and Methods
·Դասախոսությունների, առաջադրանքների քննարկում, տեքստի մեկնաբանում,
·տեքստերի մեկնաբանում և հայեցակարգերի համեմատական վերլուծություն, ·առաջադրանքներ և տարբեր մոդելների համեմատական վերլուծություն: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքային: Ստուգարքը անցկացվում է նախօրոք տրված հարցաշարով՝ բանավոր ներկայացման հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Աշխարհայացք: Կեցություն: Իմացաբանության, մարդաբանության, մեթոդաբանության մասին հարցեր: Պատրաստվածություն հայ հոգետիպի տեսանկյունից:
|
||
0002 | Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներում բնակչության առաջին բուժօգնություն | 4 |
2-րդ կիսամյակ
4 ժամ/շաբ.
դաս.՝ 2 ժամ/շաբ․, գործ.՝2 ժամ/շաբ․
MANDATORY
0002/Բ13
1. Purpose of the Course
Սովորողների մոտ ձևավորել ԱԻ-ների մասին պատկերացում, ԱԻ-ներում գործելու հմտություններ, փրկարարական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ հմտություններ և տարաբնույթ պատահարների ժամանակ հնարավոր վնասվածքների և այլ ախտահարումների դեպքում առաջին բուժօգնության ցուցաբերման անհրաժեշտ կարողություններ:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·ներկայացնել տարաբնույթ ԱԻ-ների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրան դիմակայելու ուղիները, ·ներկայացնել տեղեկատվություն ԱԻ-ում և պատերազմի ժամանակ պետության կողմից իրականացվող միջոցառումների մասին՝ ուղղված բնակչության պաշտպանությանը, ·քննարկել ՀՀ-ում հավանական ԱԻ-ներից բխող ռիսկի գնահատման մեթոդները, ·գնահատել տուժածի վիճակը (առաջնային և երկրորդային զննում), վնասվածքի տեսակն ու ծանրությունը և տիրապետել առաջին բուժօգնություն ցուցաբերելու հիմնահարցերին, ·նկարագրել համաճարակային իրավիճակներում վարակի տարածման հնարավոր ուղիներին ու պաշտպանության ձևեր: բ. գործնական մասնագիտական կարողություններ 6. Կիրառել անհրաժեշտ հմտություններ, տարաբնույթ ԱԻ-ներում նախընտրելի վարքագիծ դրսևորելու ուղղությամբ, 7. ցուցաբերել առաջին բուժօգնություն տարաբնույթ վնասվածքների և ախտահարումների դեպքերում, · օգտագործել ձեռք բերված կարողություները ԱԻ և պատերազմի ժամանակ պետության կողմից իրականացվող միջոցառումների ընթացքում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ · Կիրառել ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում, · աշխատել թիմում և լուծել բարդ խնդիրներ, · վերլուծել իրավիճակը և կատարել անհրաժեշտ գործողություններ իր և շրջապատի համար: 3. Description
Սովորողների մոտ ձևավորել ԱԻ-ների մասին պատկերացում, ԱԻ-ներում գործելու հմտություններ, փրկարարական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ հմտություններ և տարաբնույթ պատահարների ժամանակ հնարավոր վնասվածքների և այլ ախտահարումների դեպքում առաջին բուժօգնության ցուցաբերման անհրաժեշտ կարողություններ:
4. Teaching and Learning Styles and Methods
·Դասախոսություն, մեթոդական և գործնական պարապմունք:
·անհատական և ինքնուրույն աշխատանքներ: ·թեմատիկ ուսումնական խաղեր, ուսումնական տեսաֆիլմերի ցուցադրում: ·ուսումնամեթոդական վարժանք: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքային: Ստուգարքը անցկացվում է նախօրոք տրված հարցաշարով՝ բանավոր ներկայացման հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Արտակարգ իրավիճակներ ու պատահարներ: Քաղաքացիական պաշտպանություն: ԱԻ-ում բնակչության առաջին բուժօգնություն:
|
||
1401 | Հայոց լեզու և խոսքի մշակույթ-2 | 2 |
2-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ.
գործ.` 2 ժամ/շաբ․
MANDATORY
1401/Բ08
1. Purpose of the Course
·Ներկայացնել լեզվի և խոսքի փոխհարաբերության խնդիրները,
· Ծանոթացնել խոսքի հիմնական արժանիքներին, · Նկարագրել բանավոր և գրավոր խոսքի կառուցվածքային յուրահատկությունները։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·Ճանաչել խոսքի մշակույթի վերաբերյալ տեսությունները, սահմանել լեզվի ու խոսքի հատկանիշները, ·ընտրել խոսքային իրավիճակին համապատասխան լեզվական միավորներ: բ. գործական մասնագիտական կարողություններ ·Գործնականում իրականացնել լեզվաոճական վերլուծություններ, ·հիմնավորել տեքստերի գործառական պատկանելությունը, ·կառուցել գործառական տարաբնույթ տեքստեր (ըստ խոսքային իրավիճակի): գ. ընդհանրական / փոխանցելի կարողություններ(եթե այդպիսիք կան)՝ · Կառուցել ճիշտ և գրագետ խոսք, սովորեցնել խոսքային վարվեցողության հիմնական առանձնահատկությունները: 3. Description
·Ներկայացնել լեզվի և խոսքի փոխհարաբերության խնդիրները,
· Ծանոթացնել խոսքի հիմնական արժանիքներին, · Նկարագրել բանավոր և գրավոր խոսքի կառուցվածքային յուրահատկությունները։ 4. Teaching and Learning Styles and Methods
·Դասախոսություն,
·գործնական աշխատանք, ·սլայդի ցուցադրում, ·ինքնուրույն աշխատանք և հանձնարարություններ: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքային: Ստուգարքը անցկացվում է նախօրոք տրված հարցաշարով՝ բանավոր ներկայացման հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Գրավոր և բանավոր խոսքի առանձնահատկությունները: Խոսքի արժանիքները (ճշտություն, ճշգրտություն, սեղմություն և այլն):Խոսքային վարվեցողություն: Գործառական ոճեր:
|
||
1705 | Ռուսերեն-2 | 4 |
2-րդ կիսամյակ
4 ժամ/շաբ.
գործ.՝ 4 ժամ/շաբ․
MANDATORY
1705/Բ06
1. Purpose of the Course
·Զարգացնել մասնագիտական թեմաների քննարկման և բանավեճի կարողությունները,Ապահովել մասնագիտական լեզվի բառապաշարի գերազանց իմացություն, Ընդլայնել մասնագիտական լեզվի բառապաշարը նոր տերմինների ընդգրկմամբ:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·Ցուցաբերել մասնագիտական բառապաշարի հստակ իմացություն, ·ցուցաբերել միջազգային չափորոշիչներով սահմանված В1 մակարդակին համապատասխանող ռուսաց լեզվի իմացություն, բ. գործնական մասնագիտական կարողություններ ·Կազմել մասնագիտական թեմայով զեկույցներ, ·տիրապետել մասնագիտական լայնածավալ տեղեկատվությանը, ·կատարել միջազգային չափանիշների B1 մակարդակին համապատասխանող թեստային աշխատանք: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ·Օգտագործել ձեռք բերած հաղորդակցման և լեզվական հմտությունները, օգտագործել ձեռք բերած իմացությունները մասնագիտական ոլորտում: 3. Description
·Զարգացնել մասնագիտական թեմաների քննարկման և բանավեճի կարողությունները,Ապահովել մասնագիտական լեզվի բառապաշարի գերազանց իմացություն, Ընդլայնել մասնագիտական լեզվի բառապաշարը նոր տերմինների ընդգրկմամբ:
4. Teaching and Learning Styles and Methods
·Գործնական պարապմունքներ,
·ինքնուրույն աշխատանք, ·թիմային աշխատանք, ·բանավոր ներկայացում/զեկույց/: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքային: Ստուգարքը անցկացվում է նախօրոք տրված հարցաշարով՝ բանավոր ներկայացման հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Շարահյուսական կառուցվածքներ: Սուբյեկտիվ գնահատման արտահայտման միջոցներ:
Պարզ և բարդ նախադասություններ: Կապեր և կապական բառեր: Գիտական ոճի ժանրերը և դրանց շարադրման սկզբունքները: Մասնագիտական լեզվին բնորոշ ոճաբանական սկզբունքները: Մասնագիտական տերմինաբանության առանձնահատկությունները: |
||
1106 | Հայոց պատմության հիմնահարցեր-2 | 2 |
2-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ.
5.դաս.՝ 2 ժամ/շաբ․
MANDATORY
1106/Բ05
1. Purpose of the Course
Հայոց նոր ու նորագույն դարերի պատմության առանցքային հարցերի վերաբերյալ ուսանողներին հիմնարար գիտելիքներ տրամադրելը և բազմակողմանիորեն զարգացած, կենսունակ ազգային գիտակցություն ունեցող քաղաքացիների դաստիարակմանը նպաստելն է:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·Ներկայացնել հայոց պատմության նոր և նորագույն շրջանի կարևորագույն հարցերը, ·քննական (քննադատական) մոտեցմամբ մեկնաբանել հայոց պատմության նոր և նորագույն շրջանի հիմնահարցերի շուրջ եղած տարաբնույթ կարծիքները, ·բացատրել հայոց պետականության վերականգնման համար մղվող ազատագրական պայքարի ձևավորման և զարգացման ընթացքն ու առանձնահատկությունները, ·վերլուծել նորագույն ժամանակաշրջանում հայոց պետականության վերականգնումն ու զարգացումը՝ վերարժևորելով և իր գիտակցության մեջ արմատավորելով հայոց պետականության՝ պատմականորեն ձևավորված ավանդույթների նշանակությունը: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·Տարբերակել շրջանառության մեջ գտնվող հակագիտական և կեղծ պնդումները, ·կիրառել հայոց պատմության նոր և նորագույն շրջանի կարևորագույն հիմնահարցերի վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները հասարակական դիսկուրսում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ·Նպաստել հանրության տարբեր խմբերի գիտակցության մեջ ազգային-ազատագրական պայքարի և հայոց պետականության՝ պատմականորեն ձևավորված ավանդույթների արժևորման արմատավորմանը: 3. Description
Հայոց նոր ու նորագույն դարերի պատմության առանցքային հարցերի վերաբերյալ ուսանողներին հիմնարար գիտելիքներ տրամադրելը և բազմակողմանիորեն զարգացած, կենսունակ ազգային գիտակցություն ունեցող քաղաքացիների դաստիարակմանը նպաստելն է:
4. Teaching and Learning Styles and Methods
·Դասախոսություն,
·սեմինար, ·քննարկում: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքային: Ստուգարքը անցկացվում է նախօրոք տրված հարցաշարով՝ բանավոր ներկայացման հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Հայ ազատագրական շարժումը XVI դ. կեսերից մինչև XVIII դ.: Ազատագրական պայքարը Սյունիքում և Սյունիքում 1722-1730 թթ.: Ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմները և Հայաստանը XIX դ. առաջին երեսնամյակում: Հայկական հարցի միջազգայնացումը: Հայ քաղաքական կուսակցությունների առաջացումը և հայ ազատագրական շարժումը XIX դ. վերջին - XX դ. սկզբին: Հայոց ցեղասպանությունը: Մայիսյան հերոսամարտերը: Հայաստանի Առաջին Հանրապետությունը (1918-1920 թթ.): Խորհրդային Հայաստանը (1920-1991 թթ.): Հայերի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին: Արցախյան շարժումը (1988-1991 թթ.) և պատերազմը (1991-1994 թթ.): Հայաստանի Երրորդ Հանրապետությունը (1991 թվականից):
|
||
1401 | Հայոց լեզու և խոսքի մշակույթ-1 | 2 |
1-ին կիսամյակ
2 ժամ/շաբ.
գործ.՝ 2 ժամ/շաբ․
MANDATORY
1401/Բ03
1. Purpose of the Course
·Ներկայացնել լեզվի առանձին բաժինների առանձնահատկությունները,
· Ծանոթացնել լեզվական նորմի չափանիշներին, · Նկարագրել լեզվական մակարդակներում տեղի ունեցող տեղաշարժերն ու փոփոխությունները։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
·Ճանաչել լեզվական մակարդակների յուրահատկությունները, ·սահմանել լեզվի հիմնական գործառույթներն ու դրանց նպատակները, ·ընտրել լեզվական ճիշտ ձևերը: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·Գործնականում իրականացնել լեզվաոճական վերլուծություններ, ·հիմնավորել լեզվական այս կամ այն միավորի ընտրությունը: գ. ընդհանրական / փոխանցելի կարողություններ(եթե այդպիսիք կան)՝ Սովորեցնել լեզվական նորմային համապատասխան լեզվական ձևերը: 3. Description
·Ներկայացնել լեզվի առանձին բաժինների առանձնահատկությունները,
· Ծանոթացնել լեզվական նորմի չափանիշներին, · Նկարագրել լեզվական մակարդակներում տեղի ունեցող տեղաշարժերն ու փոփոխությունները։ 4. Teaching and Learning Styles and Methods
·Դասախոսություն,
·Գործնական աշխատանք, ·սլայդի ցուցադրում, ·ինքնուրույն աշխատանք և հանձնարարություններ: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքային: Ստուգարքը անցկացվում է նախօրոք տրված հարցաշարով՝ բանավոր ներկայացման հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ուղղախոսական, հնչյունափոխական, տառադարձման յուրահատկությունները: Բառապաշարային փոփոխություններն ու զարգացումները: Ձևաբանական և շարահյուսական համակարգերի առանձնահատկությունները:
|
||
1705 | Ռուսերեն-1 | 4 |
1-ին կիսամյակ
4 ժամ/շաբ.
գործ.՝ 4 ժամ/շաբ․
MANDATORY
1705/Բ02
1. Purpose of the Course
Ընդլայնել բանավոր և գրավոր խոսքի բառապաշարը, ծանոթացնել գիտական ոճի առանձնահատկություններին, ապահովել մասնագիտական լեզվի հիմնական բառապաշարի, տերմինների և տեքստի ընկալումը, վերարտադրումը, զարգացնել գրական և մասնագիտական տեքստերի թարգմանության հմտությունները:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·դրսևորել ռուսերենի քերականության հիմնական դրույթների իմացություն ·ցուցաբերել բառակազմական հիմնական միջոցների իմացություն ·ցուցաբերել որոշակի թեմատիկ բառապաշարի խորացված իմացություն ·ներկայացնել տեքստի վերլուծության տարբեր ձևերը բ. գործնական մասնագիտական կարողություններ ·տիրապետելով համապատասխան թեմատիկ բառապաշարին՝ կազմել բանավոր խոսք ուսումնասիրվող խոսակցական թեմաների շուրջ ·մասնակցել երկխոսությունների ·ընկալել ունկնդրած/կարդացած նյութի հիմնական բովանդակությունը՝ տարանջատելով հիմնական տեղեկատվությունը երկրորդականից ·վերարտադրել, վերլուծել և մեկնաբանել գեղարվեստական և ճանաչողական բնույթի տեքստ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) օգտվել ռուսալեզու աղբյուրներից տեղեկատվություն ստանալու նպատակով 3. Description
Ընդլայնել բանավոր և գրավոր խոսքի բառապաշարը, ծանոթացնել գիտական ոճի առանձնահատկություններին, ապահովել մասնագիտական լեզվի հիմնական բառապաշարի, տերմինների և տեքստի ընկալումը, վերարտադրումը, զարգացնել գրական և մասնագիտական տեքստերի թարգմանության հմտությունները:
4. Teaching and Learning Styles and Methods
·Գործնական պարապմունքներ,
·ինքնուրույն աշխատանք, ·թիմային աշխատանք, ·բանավոր ներկայացում: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքային: Ստուգարքը անցկացվում է նախօրոք տրված հարցաշարով՝ բանավոր ներկայացման հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Քերականության հիմնական հարցերը: Խոսքի մշակույթի հիմնախնդիրները: Գիտական ոճի ոճաբանական առանձնահատկությունները: Շարահյուսական կառուցվածքները: Գիտական ոճի ձևաբանական առանձնահատկությունները: Մասնագիտական տերմինաբանության առանձնահատկությունները:
|
Chair code | Name of the elective course | Credits |
---|---|---|
1302 | Բարոյագիտության հիմունքներ | 2 |
3-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս.`2 ժամ/շաբ․
OPTIONAL
1302/Բ15
1. Purpose of the Course
·Վերլուծել ժամանակակից քաղաքակրթական մարտահրավերների բարոյական հիմնախնդիրները, Կանխատեսել բարոյական շարժառիթներ ունեցող ճգնաժամային երևույթները և դրանց հետևանքները, Ծանոթանալ սիրո, ընտանիքի, կյանքի իմաստի, կրոնի, իրավունքի բարոյական հիմանահարցերին:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·նկարագրել բարոյական հարաբերությունների հիմունքներին և տիպաբանությանը, ·ծանոթանալ սիրո մետաֆիզիկայի, ընտանիքի պլանավորման և սիրո հոգեվերլուծության հիմնախնդիրներին: ·տիրապետել բարոյական կոնֆլիկտների լուծման և հաղթահարման տեխնոլոգիաներին, ինչպես նաև սոցիալական կյանքի, բիզնես էթիկայի և քաղաքական էթիկայի հիմունքներին: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·Հասկանալ բարոյական ընտրության և կյանքի իմաստի ձևավորման մեխանիզմները: ·ընտրել բարոյական կոնֆլիկտների հաղթահարման արդյունավետ մոդելներ: ·գնահատել բարոյականության դերը կյանքի կազմակերպման ու կանոնակարգման գործում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ·Պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը, ·վերլուծել արդի քաղաքակրթական մարտահրավերների բարոյական տեսանկյունները: 3. Description
·Վերլուծել ժամանակակից քաղաքակրթական մարտահրավերների բարոյական հիմնախնդիրները, Կանխատեսել բարոյական շարժառիթներ ունեցող ճգնաժամային երևույթները և դրանց հետևանքները, Ծանոթանալ սիրո, ընտանիքի, կյանքի իմաստի, կրոնի, իրավունքի բարոյական հիմանահարցերին:
4. Teaching and Learning Styles and Methods
·Դասախոսությունների, առաջադրանքների քննարկում, տեքստի մեկնաբանում,
·տեքստերի մեկնաբանում և հայեցակարգերի համեմատական վերլուծություն, ·առաջադրանքներ և տարբեր մոդելների համեմատական վերլուծություն: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքային: Ստուգարքը անցկացվում է նախօրոք տրված հարցաշարով՝ բանավոր ներկայացման հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Բարոյականության էությունը և կառուցվածքը: Բարոյական հարաբերությունների էությունը: Կրոնական էթիկա: Բիոէթիկա: Քաղաքական էթիկա: Սիրո մետաֆիզիկա:Կյանքի իմաստը:
|
||
1005 | Գործարարության հիմունքներ | 2 |
3-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս.`2 ժամ/շաբ․
OPTIONAL
1005/Բ15
1. Purpose of the Course
·Տրամադրել գործարարության էության և դրսևորման առանձնահատկությունների, ինչպես նաև գործարարության զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ և իմացություն,
·Ուսուցանել գործարարության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև գործարարության կազմակերպման տեսա-գործնական հիմունքներն անհրաժեշտ հմտությունները, ·Տրամադրել բիզնես պլանների մշակման և այլ կարևոր կարողություններ, որոնք կարող են օգտակար լինել շրջանավարտի մասնագիտական կարիերայի ընթացքում: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·Սահմանել գործարարության էությունը և հիմնական հասկացությունները, գործարարության առանձնահատկությունները և մոդելային բնորոշիչները, գործարարության փուլային զարգացման բնորոշիչները և առանձնահատկությունները, ·ներկայացնել գործարարության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև գործարարության կազմակերպման տեսա-գործնական հիմունքնեըը, ·լուսաբանել գործարարության կազմակերպման ձևերը, կառավարման սկզբունքները և մոտեցումները: բ. գործնական մասնագիտական կարողություններ · Վերլուծել և տարբերակել գործարարության համակարգերն ու տիպերը, գտնել բիզնեսի զարգացման համարժեք մոտեցումները, ընտրել գործարարության կազմակերպման ու կառավարման տեսա-գործնական հիմքերը և դրանց կիրարկման ձևերը, · գնահատել ՀՀ-ում գործարար միջավայրը, ներկայացնել գործարարության զարգացման հնարավորությունները և խնդիրներն ու ռիսկերը, կանխատեսել գործարարության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, · · ·օգտվել բիզնես-պլանների մշակման գործիքներից, օգտվել Պորտերի մրցակցային հինգ ուժերի և SWOT վերլուծական գործիքներից և կատարել բիզնես նախագծի արդյունավետության և նպատակահարմարության գնահատում, կատարել բիզնես հաշվարկներ, գնահատել հնարավոր ֆինանսավորման աղբյուրները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) · Օգտվել տեղեկատվական-վերլուծական տարատեսակ աղբյուրներից (ինտերնետային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ, միջազգային կազմակերպությունների տարեկան զեկույցներ, կատարել անհրաժեշտ վերլուծություններ և այլն, · իրականացնել գործարարության խաղարկային ներկայացումներ: 3. Description
·Տրամադրել գործարարության էության և դրսևորման առանձնահատկությունների, ինչպես նաև գործարարության զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ և իմացություն,
·Ուսուցանել գործարարության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև գործարարության կազմակերպման տեսա-գործնական հիմունքներն անհրաժեշտ հմտությունները, ·Տրամադրել բիզնես պլանների մշակման և այլ կարևոր կարողություններ, որոնք կարող են օգտակար լինել շրջանավարտի մասնագիտական կարիերայի ընթացքում: 4. Teaching and Learning Styles and Methods
·Դասախոսություններ,
·ինքնուրույն աշխատանք՝ որպես դասընթացի նյութի խորացման միջոց և դասախոսության նյութերի յուրացման ակտիվ մեթոդ. 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքային: Ստուգարքը անցկացվում է նախօրոք տրված հարցաշարով՝ բանավոր ներկայացման հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Գործարարության էությունը և ձեռներեցության տեսության զարգացման փուլային բնորոշիչները: Ձեռներեցական որոշումների կայացման գործընթացը. ձեռներեցական հաշվարկներ:Ֆինանսավորման աղբյուրները և ձևերը: Ձեռներեցի գործունեության համընդհանուր բնույթը և տրամաբանությունը: Ձեռներեցի գործողությունների տրամաբանությունը և ձեռներեցական գործընթացը: Ձեռներեցության տեսակները և դրանց չափորոշիչները: Ձեռներեցության ձևերը և տիպերը, մասնավորապես: Բիզնեսի ռազմավարական զարգացումը և բիզնես ռազմավարությունը:
Բիզնեսի ռազմավարական պլանավորումը. էությունը, սկզբունքները և գործառույթները: Բիզնեսի ռազմավարական կառավարումը. էությունը և իրագործման փուլային առանձնահատկությունները: Ռազմավարական պլանավորումը և կառավարումը. փոխազդեցությունը և մոտեցումները: Ձեռներեցական գործունեության կազմակերպումը. բիզնես պլան: |
||
2101 | Կրոնագիտության հիմունքներ | 2 |
3-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս.`2 ժամ/շաբ․
OPTIONAL
2101/Բ15
1. Purpose of the Course
·Տալ ընդհանուր համակարգված գիտելիքներ կրոնի, դրա պատմական դրսևորումների առաջացման, ձևավորման և զարգացման, հասարակակական և հոգևոր կյանքում դերակատարության մասին, ծանոթացնել, աշխարհում գոյություն ունեցող կրոնների, դրանց դասակարգման սկզբունքների, օրինաչափությունների, առանձնահատկությունների, Հայոց եկեղեցու հիմնական առանձնահատկությունների վերաբերյալ,
·Ծանոթանալ ժամանակակից ավանդական և ոչ ավանդական կրոնների աշխարհայացքային և դավանաբանական հիմնարար սկզբունքներին և պաշտամունքային առանձնահատկություններին: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·Ներկայացնել կրոնի սահմանումը և կառուցվածքը, տեղն ու դերը հասարակության մեջ, ·նկարագրել ժամանակակից կրոնների և կրոնի պատմական ձևերի ձևավորման ու զարգացման պատմությունը, ազգային և համաշխարհային կրոնների բնութագիրը, գլխավոր առանձնահատկություններն ու հիմնական գծերը, ոչ ավանդական կրոնների առանձնահատկությունները և դասակարգումը, ·լուսաբանել Հայոց եկեղեցու պատմությունը, դավանաբանական առանձնահատկությունները և ՀՀ արդի կրոնական իրավիճակը: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·վերլուծել կրոնական ու կրոնագիտական գրականությունը, ·դասակարգել կրոնի բազմազան և տարատեսակ դրսևորումները, խմբավորել և համեմատել տարբեր կրոններ, ·բացահայտել և վերլուծել ժամանակակից կրոնների աշխարհայացքային, ծիսապաշտամունքային, դավանաբանական առանձնահատկությունները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ·Կիրառել ձեռք բերված գիտելիքները գործնականում, ·վերլուծել փաստեր և կատարել հետևություններ: 3. Description
·Տալ ընդհանուր համակարգված գիտելիքներ կրոնի, դրա պատմական դրսևորումների առաջացման, ձևավորման և զարգացման, հասարակակական և հոգևոր կյանքում դերակատարության մասին, ծանոթացնել, աշխարհում գոյություն ունեցող կրոնների, դրանց դասակարգման սկզբունքների, օրինաչափությունների, առանձնահատկությունների, Հայոց եկեղեցու հիմնական առանձնահատկությունների վերաբերյալ,
·Ծանոթանալ ժամանակակից ավանդական և ոչ ավանդական կրոնների աշխարհայացքային և դավանաբանական հիմնարար սկզբունքներին և պաշտամունքային առանձնահատկություններին: 4. Teaching and Learning Styles and Methods
·Դասավանդման ընթացքում դասախոսը կարդում է դասախոսություն, անց է կացնում քննարկում հանձնարարված թեմաների շուրջ,
·ուսանողները լսարանում ունկնդրում են դասախոսությունները և մասնակցում քննարկումներին, ·ուսանողներին հանձնարարվում է գրականության ընթերցում և ինքնուրույն հետազոտություն որոշակի թեմաներով: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքային: Ստուգարքը անցկացվում է նախօրոք տրված հարցաշարով՝ բանավոր ներկայացման հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Կրոնագիտությունն իբրև գիտություն: «Կրոնագիտության հիմունքներ» դասընթացի կառուցվածքը, բովանդակությունը, հիմնական հասկացությունների և կատեգորիաների համակարգը։ «Կրոն» հասկացությունը, կառուցվածքը, գործառույթները, Կրոնի տիպաբանությունը և պատմական ձևերի դասակարգման սկզբունքները։ Կրոնի վաղ ձևերը: Նախնադարյան (վաղ) հավատալիքներ. Դիցաբանություն և կրոն: Բազմաստվածություն և միաստվածություն։ Հայոց դիցաբանություն: Ազգային և համաշխարհային կրոնների սահմանումն ու համառոտ բնութագիրը: Ժամանակակից ազգային կրոններ: Կրոնը ժամանակակից աշխարհում: Հնդկաստանի ազգային կրոնները (հինդուրիզմ, ջայնիզմ, սիկհիզմ), Չինաստանի և ճապոնիայի ազգային կրոնները, (դաոսականություն, կոնֆուցիականություն, սինտո), Հուդայականության էությունը և բնութագրիչ առանձնահատկությունները։ Բուդդայականության առաջացումը և զարգացումը, դավանաբանական և ծիսապաշտամունքային առանձնահատկությունները, հիմնական ուղղությունները: Քրիստոնեության առաջացումը և զարգացումը: Քրիստոնեության դավանաբանական և ծիսապաշտամունքային առանձնահատկությունները: Ուղղափառություն. Կաթոլիկություն. Բողոքականություն, բողոքական ավանդական և ոչ ավանդական հարանվանություններ, Հայոց եկեղեցու դավանաբանական և ծիսապաշտամունքային առանձնահատկությունները: Իսլամի առաջացումը և զարգացումը, դավանաբանական և ծիսապաշտամունքային առանձնահատկությունները, հիմնական ուղղությունները: Հայաստանի Հանրապետությունում կրոնական իրավիճակի ընդհանուր բնութագիրը:
|
||
1308 | Հոգեբանության հիմունքներ | 2 |
3-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս.`2 ժամ/շաբ․
OPTIONAL
1306/Բ15
1. Purpose of the Course
·Մարդու հոգեկանի ծագման և զարգացման, կառուցվածքի առանցքային մեխանիզմների, օրինաչափությունների և առանձնահատկությունների ուսումնասիրումը,
·Ժամանակակից հոգեբանության ուղղություններին, դրանց կիրառման ոլորտներին ծանոթացումը, .Հոգեբանական կրթվածության և մշակույթի զարգացումը: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·Ձևակերպել բարձրագույն հոգեկան գործառույթների ձևավորման, զարգացման և դրսևորման մեխանիզմները և օրինաչափությունները, ·սահմանել անձի կենսագործունեության հոգեկան հիմքերը, ·սահմանել անձի կառուցվածքը, անձի հոգեբանական տեսությունների հիմնական ուղղությունները, մոտիվացիայի տեսությունները, ·ներկայացնել միջանձնային հարաբերությունների և միջանձնային ընկալման ու հաղորդակցման հոգեբանական հիմքերը, ·ներկայացնել փոքր և մեծ խմբերի սոցիալ-հոգեբանական բնութագիրը, դրանց հետ աշխատելու հիմնական սկզբունքները: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·Օգտագործել հոգեբանական գիտելիքները գիտահետազոտական և պրակտիկ աշխատանքներում, ·կազմակերպել և ծրագրավորել ուսումնական և մասնագիատական գործունեությունը հաշվի առնելով անհատատիպաբանական և անձնային առանձնահատկությունները, ·կիրառել հոգեբանական կարողությունները միջանձնային շփման և փոխազդեցության ժամանակ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ·կիրառել գիտական գրականության հետ աշխատելու, տեղեկության բանավոր և գրավոր ներկայացնելու հմտությունները, ·օգտագործել անձի խնդրային դաշտը նկարագրող հասկացութային ապարատի իմացությունը: 3. Description
·Մարդու հոգեկանի ծագման և զարգացման, կառուցվածքի առանցքային մեխանիզմների, օրինաչափությունների և առանձնահատկությունների ուսումնասիրումը,
·Ժամանակակից հոգեբանության ուղղություններին, դրանց կիրառման ոլորտներին ծանոթացումը, .Հոգեբանական կրթվածության և մշակույթի զարգացումը: 4. Teaching and Learning Styles and Methods
·Սեմինար պարապմունք,
·քննարկում, ·պրակտիկ աշխատանքներ, ·հետազոտական աշխատանքների իրականացում և դրա ներկայացում: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքային: Ստուգարքը անցկացվում է նախօրոք տրված հարցաշարով՝ բանավոր ներկայացման հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Հոգեբանության զարգացման համառոտ պատմությունը, փուլերը: Ժամանակակից հոգեբանության ուղղությունները: Հոգեբանական հետազոտության մեթոդները և մեթոդիկաները: Հոգեբանության բնագիտական հիմքերը: Հոգեբանության սոցիալական հիմքերը: Հոգեկանի կառուցվածքը՝ հոգեկան հատկություններ, վիճակներ, գործընթացներ: Անձի կառուցվածքը: Անձի տեսությունները: Մոտիվացիայի տեսությունները: Միջանձնային ընկալում, միջանձնային հարաբերությունների հոգեբանություն: Հաղորդակցում: Գործարար հաղորդակցման հոգեբանական մոտեցումները: Մեծ և փոքր խմբերի սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները:
|
||
1107 | Մշակութաբանության հիմունքներ | 2 |
3-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս.`2 ժամ/շաբ․
OPTIONAL
1107/Բ15
1. Purpose of the Course
.ծանոթացնել մշակույթ ֆենոմենի բնութագրերին և մշակութը հետազոտող գիտակարգերին, ձևավորել ընդհանուր, ինչպես նաև իրենց մասնագիտության հետ առնչվող մշակույթի ոլորտների ու գործընթացերի մասին, հայ և համաշխարհային մշակույթների և ներկա մշակութային գործընթացների մասին գիտելիքներ:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·Վերարտադրել «մշակույթ» հասկացության ամենատարածված սահմանումները, մշակույթի առաջացման և զարգացման տեսությունները, ·ներկայացնել մշակույթի կառուցվածքը, բաղադրիչները, մշակույթի ծագման և զարգացման հիմնական օրինաչափությունները, ·նկարագրել մշակութաբանության շրջանակներում ուսումնասիրվող հիմնական ոլորտները, ·քննարկել համաշխարհային և հայ մշակույթների պատմական զարգացումների օրինաչափությունները, ·ճանաչել ժամանակակից մշակութային գործընթացները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ ·Բացահայտել մշակութային երևույթների բաղադրիչներն ու դրսևորումները, պատճառներն ու պայմանները, ·ճանաչել և իրարից զանազանել համաշախարհային մշակութային գործընթացի պատմական և լոկալ դրսևորումները, ·տարանջատել մերօրյա մշակութային երևույթները և գործընթացները։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ·Վերլուծել փաստեր և կատարել հետևություններ, ·ստեղծագործաբար կիրառել մշակույթի: 3. Description
.ծանոթացնել մշակույթ ֆենոմենի բնութագրերին և մշակութը հետազոտող գիտակարգերին, ձևավորել ընդհանուր, ինչպես նաև իրենց մասնագիտության հետ առնչվող մշակույթի ոլորտների ու գործընթացերի մասին, հայ և համաշխարհային մշակույթների և ներկա մշակութային գործընթացների մասին գիտելիքներ:
4. Teaching and Learning Styles and Methods
·Դասախոսություն,
·գործնական պարապմունք, ·դիդակտիկ նյութերի մատուցում: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքային: Ստուգարքը անցկացվում է նախօրոք տրված հարցաշարով՝ բանավոր ներկայացման հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Մշակութաբանության ուսումնասիրման օբյեկտը, առարկան և խնդիրները: «Մշակույթ» հասկացության սահմանումները, մշակույթի բնույթի, ծագման և զարգացման վերաբերյալ տեսությունները: Մշակույթն ուսումնասիրող գիտակարգերը: Մշակույթի կառուցվածքը, բաղադրիչները, գործառույթները և մեխանիզմները: Մշակութային գործընթացներ: Մշակութային նորմեր, պրակտիկաներ և մշակութային կապիտալ հասկացությունները: Մշակութային ավանդույթը և նորույթը, ադապտացման, ինտեգրման և ձուլման հասկացությունները: Մշակույթը «անհատ», «հասարակություն», «էթնոս», «քաղաքակրթություն» կատեգորիաների համատեքստում: Մշակույթը և սոցիալական կառուցվածքը: Համաշխարհային մշակույթի պատմական զարգացումները. մոտեցումներ, հարցադրումներ, օրինաչափություններ: Հայ մշակույթի պատմական զարգացումները. մոտեցումներ, հարցադրումներ, օրինաչափություններ: Ժամանակակից մշակութային գործընթացները և գլոբալացման խնդիրը:
|
||
2203 | Սոցիոլոգիայի հիմունքներ | 2 |
3-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս.`2 ժամ/շաբ․
OPTIONAL
2203/Բ15
1. Purpose of the Course
Ուսանողներին փոխանցել գիտելիքներ սոցիոլոգիական գիտելիքի կառուցվածքի և հետազոտական մեթոդների վերաբերյալ՝ ծանոթացնելով սոցիոլոգիայի ուսումնասիրության առարկայի և սոցիոլոգիական աշխարհայացքի առանձնահատկություններին:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· Տարբերակելու սոցիոլոգիայի որպես գիտության կառուցվածքային մակարդակները, · ներկայացնելու սոցիոլոգիայի` որպես գիտության կայացման նախադրյալները, գիտությունների համակարգում սոցիոլոգիայի տեղն ու դերը, սոցիոլոգիայի աշխարհայացքային և էթիկական առանձնահատկությունները, ուսումնասիրության առարկան, · նկարագրելու հիմնական սոցիոլոգիական մոտեցումները, մշակույթի տարրերը, ինչպես նաև հասարակության մեջ տեղի ունեցող մի շարք սոցիալական գործընթացներ ու հրատապ սոցիալական հիմնախնդիրներ, · նկարագրելու սոցիալական գործողության և հասարակության սոցիալական կառուցվածքի փոխկապվածությունը: բ. գործնական մասնագիտական կարողություններ · Օգտվելով սոցիոլոգիական հասկացութային գործիքակազմից` մեկնաբանելու հասարակական գործընթացներն ու հիմնախնդիրները: 3. Description
Ուսանողներին փոխանցել գիտելիքներ սոցիոլոգիական գիտելիքի կառուցվածքի և հետազոտական մեթոդների վերաբերյալ՝ ծանոթացնելով սոցիոլոգիայի ուսումնասիրության առարկայի և սոցիոլոգիական աշխարհայացքի առանձնահատկություններին:
4. Teaching and Learning Styles and Methods
· Դասախոսություններ,
· Լսարանում ուսանողների թե´ պասիվ ունկնդրում, թե´ մասնակցություն քննարկումներին, · Գրականության արտալսարանային ընթերցում: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքային: Ստուգարքը անցկացվում է նախօրոք տրված հարցաշարով՝ բանավոր ներկայացման հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Սոցիոլոգիան որպես գիտություն. կայացման առանձնահատկությունները:Սոցիոլոգիայի օբյեկտն ու առարկան. մոտեցումներ և տեսական պարադիգմաներ:Սոցիոլոգիան գիտությունների համակարգում: Սոցիոլոգիական աշխարհայացք և սոցիոլոգիական էթիկա:
Սոցիոլոգիական գիտելիքի կառուցվածքը: Ի՞նչ է հետազոտությունը, որո՞նք են հետազոտության տեսակները, ո՞վ է հետազոտողը: Մշակույթ, մշակույթի տարրեր: Հասարակությունը որպես սոցիոլոգիայի ուսումնասիրության առարկա: Հասարակության սոցիալական կառուցվածքը. սոցիալական ինստիտուտներ: Սոցիալական խմբեր և կազմակերպություններ: Հասարակություն և անձ. սոցիալական փոխազդեցություն և սոցիալականացում: Շեղվող վարք և սոցիալական վերահսկողություն: Սոցիալական անհավասարություն. շերտավորում և մոբիլություն: Ազգաբնակչություն, ուրբանիզացիա և միգրացիա: Սոցիալական փոփոխություններ, գործընթացներ և շարժումներ: |
||
1007 | Տնտեսագիտության հիմունքներ | 2 |
3-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս.`2 ժամ/շաբ․
OPTIONAL
1007/Բ15
1. Purpose of the Course
. հաղորդել համապատասխան գիտելիքներ տնտեսական երևույթների բովանդակության դրանց մեկանաբանության, ժամանակակից տնտեսական համակարգերում առկա տնտեսական մեխանիզմների գործողության, դրանց իրավատնտեսական կարգավորման մասին: Այդ գիտելիքները կօժանդակեն ուսանողներին՝ իրական կյանքում արդյունավետ տնտեսական որոշումների կայացման համար:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·Բացահայտել տնտեսական համակարգերի կենսագործունեությունը, լուսաբանել հասարակության տնտեսական նպատակները և հիմնական, տնտեսագիտական հասկացությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·Շուկայական տնտեսության պայմաններում և տարբեր տնտեսական իրավիճակներում, արդյունավետ հիմնավորված որոշումների ընդունմանը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ·Յուրաքանչյուր մասնագիտական ոլորտում (ըստ ֆակուլտետների, մասնագիտությունների) որոշումների ընդունման տնտեսական հիմնավորմանը: 3. Description
. հաղորդել համապատասխան գիտելիքներ տնտեսական երևույթների բովանդակության դրանց մեկանաբանության, ժամանակակից տնտեսական համակարգերում առկա տնտեսական մեխանիզմների գործողության, դրանց իրավատնտեսական կարգավորման մասին: Այդ գիտելիքները կօժանդակեն ուսանողներին՝ իրական կյանքում արդյունավետ տնտեսական որոշումների կայացման համար:
4. Teaching and Learning Styles and Methods
·Դասախոսություններ, առաջադրանքներ,
·դասախոսության ժամանակ առանձնացվող և ուսանողներին առավել կողմնորոշող` իրական կյանքից բերված տարբեր օրինակների ներկայացում և պարզաբանում, ·ինտերակտիվ (փոխներգործուն) ուսուցման ապահովման համար ուսանողների հետ տնտեսական քաղաքականության տարբեր ոլորտներին առնչվող առավել կարևոր հիմնախնդիրների պարզաբանում: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքային: Ստուգարքը անցկացվում է նախօրոք տրված հարցաշարով՝ բանավոր ներկայացման հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Տնտեսագիտության առարկան և խնդիրները: Հասարակության տնտեսական հիմնահարցերը: Տնտեսական համակարգերը: Պահանջարկ և առաջարկ: Շուկայական հավասարակշռությունը:
Սպառողի վարքի մեկանաբանությունը: Արտադրության ծախքերը ,գնագոյացումը և շուկայական տարբեր կառուցվածքները: Մակրոտնտեսական ցուցանիշները: Տնտեսական անկայունությունը: Գնաճն ու գործազրկությունը: Փողը, բանկային համակարգը, դրամավարկային քաղաքականություն: Պետական բյուջեն, եկամտային և ծախսային մասերը: Հայաստանի Հանրապետության տնտեսությունը: Տնտեսական զարգացման խնդիրները: |
||
1311 | Տրամաբանության հիմունքներ | 2 |
3-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս.`2 ժամ/շաբ․
OPTIONAL
1311/Բ15
1. Purpose of the Course
.կատարելագործել տրամաբանական կարողությունները, ձեռք բերել գիտելիքներ, որոնք նպաստում են մասնագիտական առարկաների տեսությունների հիմնական հասկացությունների ու կառուցվածքի յուրացմանը, հետազոտական հմտությունների ձևավորմանը:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·ներկայացնել մտքի կառուցվածքը, տրամաբանական կանոնները և օրենքները, որոնք կշռադատության ընթացքում ապահովում են մտքի կանոնավորությունը ու հետևողականությունը, ճշմարիտ եզրակացությունների ստացումը և գիտական գիտելիքների հիմնավորվածությունը, ·նկարագրել տրամաբանական գիտելիքի էությունը և գործառնական տեսանկյունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·Հասկանալ տրամաբանության ճանաչողական և մեթոդաբանական գործառույթների անհրաժեշտությունը գիտատեսական և գործնական ուսումնասիրությունների ժամանակ, ·կատարել և գնահատել հասկացությունների հետ կապված տրամաբանական գործողությունները, ·իրականացնել դատողությունների և անհրաժեշտ մտահանգումների տրամաբանական վերլուծություն և գնահատում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) Կարողանալ դրսևորել տրամաբանական մտածողության անհրաժեշտ մշակույթ` պահպանելով կանոնավոր մտածողության որոշակիության, անհակասականության, հիմնավորվածության և հետևողականության հիմնարար սկզբունքների ու դրանցից բխող մասնավոր նորմերի պահանջները: 3. Description
.կատարելագործել տրամաբանական կարողությունները, ձեռք բերել գիտելիքներ, որոնք նպաստում են մասնագիտական առարկաների տեսությունների հիմնական հասկացությունների ու կառուցվածքի յուրացմանը, հետազոտական հմտությունների ձևավորմանը:
4. Teaching and Learning Styles and Methods
·Դասախոսություն,
·Քննարկում, ·Անհատական աշխատանք: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքային: Ստուգարքը անցկացվում է նախօրոք տրված հարցաշարով՝ բանավոր ներկայացման հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Տրամաբանության առարկան և նշանակությունը: Բազմատրամաբանության սկզբունքը: Միտք և լեզու: Հասկացություն: Հասկացության ծավալն ու բովանդակությունը: Հասկացության տեսակները: Տրամաբանական գործողություններ հասկացությունների հետ: Հասկացության ծավալի բաժանման էությունը, տեսակներն ու կանոնները: Սահմանման էությունը, տեսակներն ու կանոնները: Դասակարգման էությունը տեսակներն ու կանոնները: Դատողության էությունը և կազմը: Պարզ և բարդ դատողություններ, դրանց տեսակները: Տրամաբանական մտածողության հիմնական օրենքները. որոշակիության, անհակասականության, հետևողականության և հիմնավորվածության պահանջները: Անհրաժեշտ մտահանգումներ, դրանց տեսակները և կոնոնները. պայմանական, բաժանանարար, լեմատիկ և անմիջական մտահանգումներ:
|
||
1207 | Քաղաքագիտության հիմունքներ | 2 |
3-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս.`2 ժամ/շաբ․
OPTIONAL
1207/Բ15
1. Purpose of the Course
·Ուսանողներին ծանոթացնել քաղաքագիտության ձևավորման տեսական և գաղափարական ակունքներին, հիմնական կատեգորիաների ու քաղաքագիտության ուսումնասիրության առարկայական տիրույթին և ձևավորել քաղաքական իրականության վերլուծության գործնական հմտություններ:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·նկարագրել քաղաքագիտական հիմնական հասկացություններն ու սահմանումները, դրանց իմաստն ու նշանակությունը, ·պատկերացնել քաղաքագիտության տեսական և կիրառական նշանակություն ունեցող հիմնահարցերի էությունը, ·ներկայացնել քաղաքագիտական բովանդակության օտարալեզու մասնագիտական տեքստերը և կատարել թարգմանություններ: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·Կատարել բավարար քաղաքագիտական վերլուծություններ, ·կողմնորոշվել գործնական քաղաքականության առանձնահատկությունների մեկնաբանման հարցերում, ·մատնանշել դեմոկրատիայի, քաղաքական մշակույթի, քաղաքական սոցիոլոգիայի հիմնահարցերը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ·Օգտվել մասնագիտական գրականությունից, ·պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը: 3. Description
·Ուսանողներին ծանոթացնել քաղաքագիտության ձևավորման տեսական և գաղափարական ակունքներին, հիմնական կատեգորիաների ու քաղաքագիտության ուսումնասիրության առարկայական տիրույթին և ձևավորել քաղաքական իրականության վերլուծության գործնական հմտություններ:
4. Teaching and Learning Styles and Methods
·Դասախոսություններ, այդ թվում երկխոսության բաղադրամասերի ընդգրկմամբ,
·Գիտական աշխատանքների քննարկումներ՝ փոխներգործող (ինտերակտիվ) բանավեճերի առաջադրմամբ, ·Ինքնուրույն աշխատանք՝ ընդգրկելով նախատեսված վերլուծական նյութերը, ·Արտալսարանային հաղորդակցություն դասախոսի հետ՝ քննարկումների համատեղ պատրաստում: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքային: Ստուգարքը անցկացվում է նախօրոք տրված հարցաշարով՝ բանավոր ներկայացման հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Քաղաքագիտության ձևավորումը որպես գիտություն: Քաղաքագիտության օբյեկտը և առարկան: Քաղաքականության ծագումը և էությունը։ Քաղաքական իշխանության էությունը, կառուցվածքը և լեգիտիմությունը։ Հասարակության քաղաքական համակարգը։ Պետությունը որպես քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտ։ Քաղաքական կուսակցություններ և կուսակցական համակարգեր։ Քաղաքական գործընթացներ: Ընտրություններ և ընտրական համակարգեր: Քաղաքական գաղափարախոսություններ: Քաղաքական էլիտա և լիդերություն:
|
||
2301 | Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հիմունքներ | 2 |
3-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ.
գործ.`2 ժամ/շաբ․
OPTIONAL
2301/Բ15
1. Purpose of the Course
· Ուսանողներին տալ անհրաժեշտ գիտելիքներ համակարգիչների, դրանց տեխնիկական, ծրագրային և ինֆորմացիոն ապահովման մասին,
· Ստեղծել անհրաժեշտ հիմքեր համակարգչի օգնությամբ մասնագիտության մեջ գործնական հետազոտություններ ու վերլուծություններ կատարելու համար: 2. Educational Outcomes
ա. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
· Աշխատել տեքստի, գրաֆիկական օբյեկտների, աղյուսակների հետ, · կատարել հաշվարկներ, կազմել դիագրամներ և գրաֆիկներ, · ինքնուրույն կատարել իր թղթավարությունը (կուրսային և ավարտական աշխատանքներ, հաշվարկների կատարում, զեկուցումների համար սլայդների պատրաստում և այլն)։ 3. Description
· Ուսանողներին տալ անհրաժեշտ գիտելիքներ համակարգիչների, դրանց տեխնիկական, ծրագրային և ինֆորմացիոն ապահովման մասին,
· Ստեղծել անհրաժեշտ հիմքեր համակարգչի օգնությամբ մասնագիտության մեջ գործնական հետազոտություններ ու վերլուծություններ կատարելու համար: 4. Teaching and Learning Styles and Methods
·Դասերն անցկացվում են համակարգչի միջոցով, հանձնարարվում են խնդիրներ և ինքնուրույն առաջադրանքներ:
·Ուսուցողական նյութերը և ինքնուրույն աշխատանքի առաջադրանքները տրամադրվում են ուսանողներին էլէկտրոնային տեսքով՝ փոխանցվում են էլեկտրոնային կրիչով կամ ուղարկում էլ. փոստին: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքն անցկացվում է համակարգչի միջոցով՝ ուսանողի ամփոփիչ աշխատանքի հիման վրա։ Առաջադրանքներն հիմնված են դասընթացի ընթացքում անցած թեմաների վրա։
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Բաժին 1 - Համակարգչի կառուցվածքը և աշխատանքի հիմնական սկզբունքները։ Բաժին 2 - Windows օպերացիոն համակարգի գրաֆիկական ինտերֆեյսի հետ աշխատելու հիմնական սկզբունքները: Բաժին 3 - Տեքստային փաստաթղթերի ստեղծման և մշակման տեխնոլոգիաներ: Բաժին 4 - Հաշվարկներ էլեկտրոնային աղյուսակներում, դիագրամներ, գրաֆիկներ։
Բաժին 5 - Ներկայացման մուլտիմեդիա տեխնոլոգիաներ՝ ստեղծում և ցուցադրում: |
||
1901 | Իրավունքի հիմունքներ | 2 |
3-րդ կիսամյակ 2 ժամ/շաբ.
2 ժամ/շաբ.
դաս.`2 ժամ/շաբ․
OPTIONAL
1901/Բ15
1. Purpose of the Course
Սովորեցնել հասարակական կյանքի տարբեր ոլորտների իրավական-օրենսդրական կարգավորման հիմունքները, մշակել ստացած իրավական գիտելիքները գործնականում կիրառելու հմտություններ, ինչպես նաև ձևավորել իրավական աշխարհայացք ու մշակույթ։
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· Բնութագրել /բացատրել/ պետաիրավական հիմնական հասկացությունները, իրավունքի արդի ձևերը, իրավական կարգավորման կառուցակարգը, իրավունքի համակարգի հիմնական ճյուղերը, դրանց կարգավորման հիմնական աղբյուրները, · տարբերել օրինականություն, իրավաչափ և իրավախախտ վարքագիծ, իրավական պատասխանատվություն հասկացությունները, · իրավական և սեփական իրավունքների պաշտպանության գործողություններ։ · դրսևորել բացատրել իրավունքի հիմնական ճյուղերի կարևոր հասկացությունները, կարգավորման առարկան, հիմնադրույթները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ · Համեմատել և տարբերակել պետաիրավական հիմնական հասկացությունները, իրավունքի աղբյուրները, դրանց աստճանակարգությունը, · իրականացնել իրավական աշխարհայացք և իրավական մշակույթ: գ. ընդհանրական կարողություններ · Ինքնուրույն ուսումնասիրել իրավական կարգավորման աղբյուրները, · օգտվել իրավական տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, օրենսգրքեր, օրենքներ), · օժանդակել օրինականության ապահովմանը, ցուցաբերել ակտիվություն, հարգել օրենքը և իրավական պետության արժեքները, ունենալ բարոյաիրավական պատշաճ գիտակցություն, պատասխանատվության զգացում։ 3. Description
Սովորեցնել հասարակական կյանքի տարբեր ոլորտների իրավական-օրենսդրական կարգավորման հիմունքները, մշակել ստացած իրավական գիտելիքները գործնականում կիրառելու հմտություններ, ինչպես նաև ձևավորել իրավական աշխարհայացք ու մշակույթ։
4. Teaching and Learning Styles and Methods
·Գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
·անհատական և խմբային աշխատանք, ·ինքնուրույն աշխատանք, ·բանավոր ներկայացում/ պրեզենտացիա ·գրավոր և բանավոր ստուգում/ հարցում, ·իրավիճակային խնդիրների քննարկում: 5. Evaluation Methods and Criteria
Ստուգարքային: Ստուգարքը անցկացվում է նախօրոք տրված հարցաշարով՝ բանավոր ներկայացման հիման վրա:
6. Basic Bibliography
7. Main sections of the course
Հասարակություն և պետություն: Իրավունք: Իրավական կարգավորման կառուցակարգը և իրավունքի կենսագործումը։ Իրավունքի ձևերը: Իրավունքի համակարգը: Օրինականություն, իրավաչափ վարքագիծ, իրավախախտում: Կոռուպցիայի դեմ պայքարի իրավական հիմնահարցերը: Սահմանադրական իրավունք: Դատական իշխանություն և դատական համակարգ: Քաղաքացիական իրավունք: Աշխատանքային իրավունք: Ընտանեկան իրավունք: Էկոլոգիական իրավունք: Քրեական իրավունք: Դատավարական իրավունք: Միջազգային իրավունք։
|
Professional educational component
Chair code | Name of the course | Credits |
---|---|---|
0608 | Անօրգանական և վերլուծական քիմիա | 6 |
2-րդ կիսամյակ
6 ժամ/շաբ.
դաս. 3 ժամ/շաբ., լաբ. 3 ժամ/շաբ.
MANDATORY
0608/Բ42
1. Purpose of the Course
·Ուսուցանելու ուսանողներին ընդհանուր և անօրգանական քիմիա առարկայի հիմնական գիտելիքներ
·Ծանոթացնել քիմիայի և կենսաբանության միջառարկայական կապին ·Ուսուցանել անալիտիկ քիմիա առարկայի հիմնական տեսական գիտելիքները, որակական և քանակական անալիզին գործնական հմտությունները։ ·Պարզել վերլուծության համար ներկայացված փորձանմուշների բաղադրությունները և առաջարկել դրանց քանակները որոշելու անալիզի սխեմաներ: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·ներկայացնել քիմիայի հիմնական օրենքները և օրինաչափությունները ·ներկայացնել անօրգանական քիմիայի և կենսաբանության միջև տեսական և փորձնական կապը ·Մեկնաբանել որակական անալիզի հիմնական սկզբունքները, կատիոնների և անիոնների անալիտիկական խմբերի բաժանելու օրինաչափությունները ·Վերլուծել քիմիական անալիզում կիրառվող հավասարակշռությունների քանակական հաստատունների իմաստը և կարողանալ դրանք գրագետ օգտագործել բ. գործնական մասնագիտական կարողություններ ·Կատարել ինքնուրույն փորձարարական աշխատանքներ ·մշակել փորձարարական աշխատանքների տվյալները և կատարել համապատասխան եզրակացություններ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ·Օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից ·Վերլուծել առաջացած խնդիրները և գտնել լուծման ուղիները։ 3. Description
·Ուսուցանելու ուսանողներին ընդհանուր և անօրգանական քիմիա առարկայի հիմնական գիտելիքներ
·Ծանոթացնել քիմիայի և կենսաբանության միջառարկայական կապին ·Ուսուցանել անալիտիկ քիմիա առարկայի հիմնական տեսական գիտելիքները, որակական և քանակական անալիզին գործնական հմտությունները։ ·Պարզել վերլուծության համար ներկայացված փորձանմուշների բաղադրությունները և առաջարկել դրանց քանակները որոշելու անալիզի սխեմաներ: 4. Teaching and Learning Styles and Methods
·Դասավանդում սլայդների ցուցադրմամբ և պասսիվ ունկնդրում, ընթացքում` հարց ու պատասխան, դասախոսության վերջում` կարդացվածի ամփոփում, քննարկումներ
·Ինքնուրույն թեմատիկ աշխատանքներ (ցուցադրական նյութերի պատրաստում և զեկուցումներ) ·Գործնական աշխատանքներ, սեմինարներ, քննարկումներ, լաբորատոր աշխատանքներ։ 5. Evaluation Methods and Criteria
·1-ին ընթացիկ քննությունը գրավոր է՝ 3 միավոր առավելագույն արժեքով: Քննական հարցատոմսը բաղկացած է 3 հարցից՝ միավորների քայլը` 0.25:
·2-րդ ընթացիկ քննությունը գրավոր է՝ 3 միավոր առավելագույն արժեքով: Քննական հարցատոմսը բաղկացած է 3 հարցից՝ միավորների քայլը` 0.25: ·Ընթացիկ ստուգումներ՝ 6 միավոր։ · Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 8 միավոր առավելագույն արժեքով։ Քննական հարցատոմսը բաղկացած է 4 հարցից՝ միավորների քայլը` 0.5: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ատոմի կառուցվածքի ժամանակակից մոդելը։ Քիմիական կապի տեսակները։ Քիմիական հավասարակշռություն։ Լուծույթներ և դրանց հատկությունները։ Քիմիական ռեակցիայի արագություն։ Օքսիդավերականգնման ռեակցիաներ։ Կոմպլեքս միացություններ։ s տարրեր, ստացում, ֆիզիկական և քիմիական հատկություններ, կիրառություններ։ p տարրեր, ստացում, ֆիզիկական և քիմիական հատկություններ, կիրառություններ։ d տարրեր, ստացում, ֆիզիկական և քիմիական հատկություններ, կիրառություններ։
Վերլուծական քիմիայի հիմնական բաժինները՝ որակական և քանակական անալիզ: Կատիոնների և անիոնների դասակարգումն ըստ անալիտիկական խմբերի: Հոմոգեն հավասարակշռություն: Թթվահիմնային հավասարակշռություն: Թթուների և հիմքերի ժամանակակից տեսությունները: Հետերոգեն հավասարակշռություն: Կոմպլեքսագոյացման հավասարակշռություն: Կայունության (գոյացման) հաստատուն: Օքսիդացման-վերականգնման հավասարակշռություն: Ստանդարտ վերօքս պոտենցիալ, Ներնստի հավասարումը: Ծավալաչափական անալիզ: Տիտրման վերջակետ և համարժեքության կետ: Ծավալաչափական վերօքս եղանակների հիմունքները: Ծավալաչափական նստվածքագոյացման և կոմպլեքսագոյացման եղանակներ: |
||
0102 | Մաթեմատիկա | 7 |
1- ին կիսամյակ
7 ժամ/շաբ.
դաս. – 3,6 ժամ/շաբ., գործ. – 3,4 ժամ/շաբ.
MANDATORY
0102/Բ20
1. Purpose of the Course
Ներկայացնել վերլուծական երկրաչափության, գծային հանրահաշվի և մաթեմատիկական անալիզի տարրերը՝ վեկտորներ, մատրիցներ, որոշիչներ, գծային համակարգեր, ֆունկցիա, սահման, ածանցյալ, անորոշ և որոշյալ ինտեգրալներ և նրանց կիրառությունները։ Հաջորդ նպատակը՝ ծանոթացնել պարզագույն սովորական դիֆերենցիալ հավասարումների լուծման եղանակների հետ, մի քանի փոփոխականի ֆունկցիաների մասնակի ածանցյալների և էքստրեմումների հետ։
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
·Ներկայացնելու վերլուծական երկրաչափության, գծային հանրահաշվի, մաթեմատիկական անալիզի և դիֆերենցիալ հավասարումների տեսության գաղափարներն ու մեթոդները: բ. գործնական մասնագիտական կարողություններ. .կատարելու գործողություններ վեկտորների, մատրիցների, որոշիչների հետ, լուծելու գծային համակարգեր, .գտնելու ֆունկցիայի սահմանը, ածանցյալը, հետազոտելու ֆունկցիան ածանցյալի միջոցով, հաշվելու որոշյալ և անորոշ ինտեգրալներ, մակերեսներ; ·լուծելու պարզագույն սովորական դիֆերենցիալ հավասարումներ, ·ցույց տալու մի քանի փոփոխականի ֆունկցիաների հատկությունները, հաշվելու նրանց մասնակի ածանցյալները, գտնելու էքստրեմումները։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. .Յուրացված մեթոդների կիրառումը այլ տեսություններում: 3. Description
Ներկայացնել վերլուծական երկրաչափության, գծային հանրահաշվի և մաթեմատիկական անալիզի տարրերը՝ վեկտորներ, մատրիցներ, որոշիչներ, գծային համակարգեր, ֆունկցիա, սահման, ածանցյալ, անորոշ և որոշյալ ինտեգրալներ և նրանց կիրառությունները։ Հաջորդ նպատակը՝ ծանոթացնել պարզագույն սովորական դիֆերենցիալ հավասարումների լուծման եղանակների հետ, մի քանի փոփոխականի ֆունկցիաների մասնակի ածանցյալների և էքստրեմումների հետ։
4. Teaching and Learning Styles and Methods
·Դասախոսություններ,
·Գործնական աշխատանքներ։ 5. Evaluation Methods and Criteria
·1-ին ընթացիկ քննությունը գրավոր է՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Քննական հարցատոմսը բաղկացած է 4 հարցից՝ միավորների քայլը` 0.5:
·2-րդ ընթացիկ քննությունը գրավոր է՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Քննական հարցատոմսը բաղկացած է 4 հարցից՝ միավորների քայլը` 0.5: ·Դասընթացին մասնակցության համար՝ 3 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը`1: ·Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 9 միավոր առավելագույն արժեքով։ Քննական հարցատոմսը բաղկացած է 3 հարցից: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Թեմա 1 . Վերլուծական երկրաչափության տարրեր՝ կոորդինատային հարթություն, ուղիղ գիծ, երկրորդ կարգի կորեր, վեկտորներ, գործողություններ վեկտորների հետ։ Թեմա 2. Գծային հանրահաշվի տարրեր՝ մատրիցներ և որոշիչներ, գծային հավասարումների համակարգեր։ Թեմա 3. Հաջորդականու-թյան և ֆունկցիայի սահման, անընդհատ ֆունկցիաներ, հատկությունները։ Թեմա 4. Ֆունկցիայի ածանցյալ, ածանցման կանոնները, դիֆերենցիալ։ Բարձր կարգի ածանցյալներ։ Թեմա 5 . Դիֆերենցիալ հաշվի հիմնական թեորեմները։ Ֆունկցիայի հետազոտումն ածանցյալի միջոցով, ֆունկցիայի գրաֆիկի կառուցումը։ Թեմա 6 . Նախնական ֆունկցիա, անորոշ ինտեգրալ։ Թեմա 7. Որոշյալ ինտեգրալ, հատկությունները, կիրառությունները, մակերեսի հաշվում։ Թեմա 8. Պարզագույն սովորական դիֆերենցիալ հավասարումներ։ Գծային դիֆերենցիալ հավասարումներ և համակարգեր։ Թեմա 9. Մի քանի փոփոխականի ֆունկցիաներ, սահմանը, անընդհատությունը, մասնակի ածանցյալներ, բարձր կարգի ածանցյալներ և էքստրեմումներ։
|
||
0410 | Ֆիզիկա-1 | 4 |
3-րդ կիսամյակ
4ժամ/շաբաթ
դաս. 2 ժամ/շաբաթ, լաբ. 2 ժամ/շաբաթ
MANDATORY
0410/Բ25
1. Purpose of the Course
·Ծանոթացնել մեխանիկայի հիմունքներին, մոլեկուլյար ֆիզիկայի օրենքներին և ջերմոդինամիկայի սկզբունքներին, էլեկտրաստատիկ երևույթներին վակուումում և միջավայում, գաղափար տալ նրանց հիմնական կիրառությունների մասին:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·ներկայացնել մեխանիկայի , մոլեկուլյար ֆիզիկայի և ջերմոդինամիկայի, էլեկտրաստատիկայի հիմնական օրենքները, դրանց առնչվող կարևորագույն փորձերը, երևույթները, ·նկարագրել այդ երևույթների, փորձերի, օրենքների կապը, օրենքների համակարգի ներքին տրամաբանությունը, այդ համակարգից բխող հիմնական հետևությունները և արդյունքները: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·կիրառել ստացած գիտելիքները կոնկրետ բնույթ կրող հարցերի վերլուծության, խնդիրների լուծման համար, ·ցուցադրել մագնիսականության, օպտիկայի, ատոմի և միջուկիֆիզիկայի հիմնարար օրինաչափություններ մեկնաբանող փորձեր ուսումնական լաբորատոր սարքերի վրա: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ·Օգտագործել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներ (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ), ·գնահատել և ընդհանրացնել հետազոտությունների ժամանակ ստացված արդյունքները: 3. Description
·Ծանոթացնել մեխանիկայի հիմունքներին, մոլեկուլյար ֆիզիկայի օրենքներին և ջերմոդինամիկայի սկզբունքներին, էլեկտրաստատիկ երևույթներին վակուումում և միջավայում, գաղափար տալ նրանց հիմնական կիրառությունների մասին:
4. Teaching and Learning Styles and Methods
·դասախոսություն,
·լաբորատոր պարապմունք: 5. Evaluation Methods and Criteria
·Նախատեսված են 2 ընթացիկ քննություններ՝ յուրաքանչյուրը, առավելագույնը 4 միավոր, ընթացիկ ստուգումներ՝ առավելագույնը 2 միավոր, մասնակցություն՝ առավելագույնը 2 միավոր։
·Երկու ընթացիկ քննությունները գրավոր են, յուրաքանչյուրը՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը` 1 միավոր: Միավորների քայլը 0,5 է: ·Եզրափակիչ քննությունը բանավոր է, 8միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը` 2 միավոր: Միավորների քայլը 0,5 է: ·Ընթացիկ ստուգումները իրականացվում են դասխոսության և լաբորատոր աշխատանքների ընթացքում, գնահատման միավորի քայլը ընդունելով 0.5: ·Մասնակցությունը գնահատվում է ըստ սանդղակի՝£60 % դեպքում-0, 61-80 % դեպքում -1, 81-100 % դեպքում - 2 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Կինեմատիկա: Նյութական կետի և պինդ մարմնի համընթաց շարժման դինամիկա: Պահպանման օրենքները մեխանիկայում: Պինդ մարմնի պտտական շարժման դինամիկա: Մեխանիկական տատանումներ և ալիքներ: Մոլեկուլային- կինետիկ տեսությունը: Իդեալական գազի օրենքները: Ջերմոդինամիկա: Աշխատանքը տարբեր պրոցեսներում: Էլեկտրաստատիկ դաշտը վակուումում: Էլեկտրաստատիկ դաշտը միջավայրի առկայության դեպքում: Հաստատուն էլեկտրական հոսանք:
|
||
0603 | Օրգանական քիմիա | 5 |
3-րդ կիսամյակ
5 ժամ/շաբաթ
դաս. 2.6 ժամ/շաբաթ, լաբ. 2.4 ժամ/շաբաթ
MANDATORY
0603/Բ26
1. Purpose of the Course
Ծանոթացնել “Օրգանական քիմիա” առարկայի դերին և նշանակությանը կենսաքիմիա ուսումնասիրող ուսանողների պատրաստման գործում: Պարզաբանել առարկայի դերը տարաբնույթ քիմիական և կենսաքիմիական պրոցեսների ուսումնասիրման, նրանց մեխանիզմների պարզաբանման ոլորտում:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·քննարկել օրգանական միացությունների հիմնական դասերը, նրանց ստացման եղանակները և հատկությունները: ·ներկայացնել կիրառվող ռեագենտների առանձնահատկությունները: ·իրականացնել ստացված գիտելիքները օրգանական սինթեզի տարբեր ոլորտներում: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·ներկայացնել պարզագույն սինթեզներ ·վերծանել համեմատաբար պարզ միացությունների կարուցվածքը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ·Վերլուծել փաստերը և անել համապատասխան եզրահանգումներ: · Աշխատել թիմում և լուծել առաջադրված պրոբլեմները: 3. Description
Ծանոթացնել “Օրգանական քիմիա” առարկայի դերին և նշանակությանը կենսաքիմիա ուսումնասիրող ուսանողների պատրաստման գործում: Պարզաբանել առարկայի դերը տարաբնույթ քիմիական և կենսաքիմիական պրոցեսների ուսումնասիրման, նրանց մեխանիզմների պարզաբանման ոլորտում:
4. Teaching and Learning Styles and Methods
·Դասախոսություններ, ցուցադրություններ և պասիվ ունկնդրում,
· Առաջադրված պրոբլեմների լուծման եղանակների ընտրություն և քննարկումներ: 5. Evaluation Methods and Criteria
·1-ին ընթացիկ քննությունը գրավոր՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Քննական հարցատոմսը բաղկացած է 4 հարցից, յուրաքանչյուրը 1 միավոր, միավորների քայլը` 0.5:
·2-րդ ընթացիկ քննությունը գրավոր՝ 5 միավոր առավելագույն արժեքով: Քննական հարցատոմսը բաղկացած է 4 հարցից, յուրաքանչյուրը 1 միավոր, միավորների քայլը` 0.5: ·Ընթացիկ ստուգումներ. բանավոր՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը`0.5: ·Դասընթացին մասնակցության համար՝ 3 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը`1: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ընդհանուր ծանոթություն առարկայի, օրգանական միացությունների անվանակարգման և իզոմերիայի հետ: Ալկաններ, ցիկլոալկաններ, ալկեններ, ալկիններ, ալկադիեններ (կառուցվածք, ստացման եղանակներ, հատկություններ): Արոմատիկ ածխաջրածիններ (արոմատիկություն, կառուցվածքային առանձնահատկություններ, ստացման եղանակներ, հատկությունները): Հալոգենածանցյալներ (հագեցած, չհագեցած), ստացման եղանակներ, հատկությունները: Սպիրտներ (մեկատոմանի, բազմատոմանի), ֆենոլներ (կառուցվածք, ստացման եղանակներ, հատկություններ): Ալդեհիդներ, կետոններ (հագեցած, չհագեցած): Միահիմն և երկհիմն հագեցած կարբոնաթթուներ: Միահիմն և երկհիմն չհագեցած կարբոնաթթուներ: Ճարպեր և լիպիդներ: Օքսի- և օքսոթթուներ, օպտիկական իզոմերիա:Շաքարներ: Ալիֆատիկ և արոմատիկ ամիններ (դասակարգումը, ստացման եղանակները, հատկությունները), նիտրոմիացություններ: Ամինոթթուներ (դասակարգումը, ստացման եղանակները, հատկությունները), սպիտակուցներ:
|
||
0709 | Բույսերի ֆիզիոլոգիա և կենսաքիմիա | 9 |
5-րդ կիսամյակ
8 ժամ/շաբաթ
դաս. 4 ժամ/շաբաթ, լաբ․4 ժամ/շաբաթ
MANDATORY
0709/Բ45
1. Purpose of the Course
·ձևավորել բուսական օրգանիզում ընթացող ֆիզիոլոգիական և կենսաքիմիական գործընթացների առանձնահատկությունների վերաբերյալ խոր մասնագիտական գիտելիքներ,
·հաղորդել բույսում ընթացող մետաբոլիկ ուղիների փոխկապվածության և դրանց կարգավորման մեխանիզմների, ջրային և հանքային սննդառության, երկրորդային նյութափոխանակության գործընթացների հիմքում ընկած օրինաչափությունների վերաբերյալ պատշաճ մասնագիտական պատկերացումներ, ·փոխանցել հմտություններ իրականացնելու բույսերի ֆիզիոլոգիական, կենսաքիմիական, աճի և նյութափոխանակության փոփոխության գործընթացների հետազոտություններ մոդելային տարբեր համակարգերում։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·ներկայացնել բույսերի ֆիզիոլոգիական, կենսաքիմիական գործընթացների հիմքում ընկած օրինաչափությունները և դրանց կենսաբանական նշանակությունը և կարգավորման մեխանիզմները, ·նկարագրել բույսերում, նյութափոխանակության, ջրային և հանքային սննդառության, երկրորդային նյութափոխանակության կարգավորման հիմքում ընկած մեխանիզմների սկզբունքները: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·իրականացնել բույսերի ֆիզիոլոգիական, կենսաքիմիական, աճի և նյութափոխանակության փոփոխության գործընթացների հետազոտություններ մոդելային տարբեր համակարգերում, ·գնահատել բույսերի երկրորդային նյութափոխանակության արգասիքների կենսաբանական ակտիվությունը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ·օգտագործել մասնագիտական գործունեության ընթացքում ստացած գիտելիքները, ·օգտագործել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներ, օգտագործելու ժամանակակից լաբորատոր սարքավորումները։ 3. Description
·ձևավորել բուսական օրգանիզում ընթացող ֆիզիոլոգիական և կենսաքիմիական գործընթացների առանձնահատկությունների վերաբերյալ խոր մասնագիտական գիտելիքներ,
·հաղորդել բույսում ընթացող մետաբոլիկ ուղիների փոխկապվածության և դրանց կարգավորման մեխանիզմների, ջրային և հանքային սննդառության, երկրորդային նյութափոխանակության գործընթացների հիմքում ընկած օրինաչափությունների վերաբերյալ պատշաճ մասնագիտական պատկերացումներ, ·փոխանցել հմտություններ իրականացնելու բույսերի ֆիզիոլոգիական, կենսաքիմիական, աճի և նյութափոխանակության փոփոխության գործընթացների հետազոտություններ մոդելային տարբեր համակարգերում։ 4. Teaching and Learning Styles and Methods
·ուսուցանող (բաց հարցերով քննարկում, ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում (բանավոր և գրավոր հարցում, հայտորոշիչ թեստեր),
·ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում, ·Դասախոսություններ (ավանդական և ինտերակտիվ զրույց, դրվագների ցուցադրմամբ և քննարկմամբ, հարցեր և պատասխաններ), ·աջակցվող ինքնուրույն ուսում, անհատական հետազոտության և զարգացման աջակցում, ·անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում, ·լաբորատոր աշխատանքներում հմտությունների ուսուցանում։ 5. Evaluation Methods and Criteria
·Նախատեսված է գնահատման հետևյալ բաղադրիչները՝ 2 ընթացիկ քննություն, ընթացիկ ստուգումներ և մասնակցություն։
·Ստուգման ձևերն ու հատկացվող առավելագույն միավորներնե են․ ·1-ին ընթացիկ քննություն. գրավոր ստուգում, առավելագույն միավորը 3: ·2-րդ ընթացիկ քննություն, գրավոր ստուգում, առավելագույն միավորը` 3: ·Եզրափակիչ քննություն՝ 8 միավոր: ·Ընթացիկ ստուգումներ. բանավոր ստուգում, առավելագույն միավորը՝ 3։ · Մասնակցություն․ առավելագույն միավորը՝ 3, միավորների քայլը 1 (91-100%` 3. 81-90%` 2, 71-80%`1, ≤ 70 %` 0 ): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Առարկան, խնդիրները, ուսումնասիրության մեթոդները: Բուսական բջջի ֆիզիոլոգիան և կենսաքիմիական առանձնահատկությունները: Բջջի կառուցվածքային կազմավորումը որպես նրա գործառույթային ակտիվության հիմքը, հիմնական ներբջջային կոմպարտմենտները, պլազմալեմի և բջջապատի կառուցվածքային և գործառույթային առանձնահատկությունները: Բուսական բջջում սպիտակուցների տեսակավորման և տեղափոխման ուղիները: Ցիտոզոլը որպես սպիտակուցային կոլոիդ համակարգ: Բուսական օրգանիզմի ֆոտոլիթոավտոտրոֆ սննդառությունը։ Ֆոտոսինթեզի հիմնական ռեակցիաների բնույթը և ֆիզիկաքիմիական հիմքերը: Ֆոտոսինթեզային ապարատի կառուցվածքային և կենսաքիմիական կազմավորումը, գրանալամելային ապարատի քիմիական կառուցվածքը: Առաջնային ֆոտոռեցեպտորներ: Քլորոֆիլ a-ի կենսասինթեզը: Քլորոպլաստների գրանալամելային կառուցվածքը, էլեկտրոնատրասպորտային շղթայի կառուցվածքա- գործառույթային կազմավորումը, և էլեկտրոնների փոխանցման ուղիները, ֆոտոֆոսֆորիլացման տիպերը: Վերականգնողական կարբոքսիլացման ուղիները, դրանց կենսաքիմիական բնույթն ու կենսաբանական նշանակությունը։ Բուսերում շնչառական մետաբոլիզմի ֆիզիոլոգիական և կենսաքիմիական առանձնահատկությունները: Շնչառության և խմորման գենետիկական կապը: Բուսական բջիջներում գլիկոլիզի առանձնահատկությունները, օքսիդային ուղիների բազմազանությունը և կենսաբանական նշանակությունը, մետաբոլիկ ուղիների փոխկապվածությունը։ Ջրափոխանակության ֆիզիոլոգիան: Բջիջը որպես օսմոսային համակարգ: Բջջում ջրի վիճակը: Բջջի կողմից ջրի կլանման հիմնական օրինաչափությունները և տրանսպիրացիայի կարգավորման մեխանիզմները: Հանքային սննդառությունը, ազոտի մետաբոլիզմը, իոնների ներթափանցումը և տրանսպորտի ուղիներն ու մեխանիզմները։ Բույսերի երկրորդային նյութափոխանակության ֆիզիոլոգիական և կենսաքիմիական առանձնահատկությունները: Բջջում գերզգայունության ռեակցիան: Երկրորդային արգասիքների դասակարգումը. կառուցվածքային օրինաչափությունները, հիմնական խմբերը, ֆիտոքիմիան: Երկրորդային արգասիքների գործառույթային առանձնահատկությունները և կիրառման հեռանկարները:
|
||
0709 | Կենսաքիմիա - 1 | 9 |
3-րդ կիսամյակ
9 ժամ/շաբաթ
Դաս. 4.53 ժամ/շաբաթ, լաբ. 4.47 ժամ/շաբաթ
MANDATORY
0709/Բ43
1. Purpose of the Course
·տրամադրել հիմնարար գիտելիքներ բջիջների կազմության մեջ մտնող սպիտակուցների, նրանց կառուցվածքի մեջ մտնող ամինաթթուների կառուցվածքի և ֆունկցիաների վերաբերյալ,
·ծանոթացնել այդ միացությունների որակական և քանակական որոշման սկզբունքներին, հյուսվածքներից սպիտակուցների անջատման և մաքրման մեթոդներին: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·ներկայացնել կենդանի բջիջների կազմության մեջ մտնող սպիտակուցների և ամինաթթուների կառուցվածքը, նկարագրելու սպիտակուցների կառուցվածքի կապը նրանց գործառույթի հետ, ·բացատրել նուկլեինաթթուների գործառութային և կառուցվածքային առանձնահատկությունները, ·պարզաբանելու կենդանի օրգանիզմների հյուսվածքներից սպիտակուցների և նուկլեինաթթուների անջատման և մաքրման մեթոդները: բ. գործնական մասնագիտական կարողություններ .գործնականում իրականացնել կենդանի բջիջների կազմության մեջ մտնող սպիտակուցների և ամինաթթուների որակական ու քանակական որոշում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ, ·իրականացնել ինքնուրույն գիտական հետազոտություններ սպիտակուցների և նուկլեինաթթուների քանակական և որակական որոշման բնագավառում, .աշխատել գրականության հետ, կատարել ընդհանրացումներ, որոշակի կապեր հաստատել սպիտակուցների և նուկլեինաթթուների քիմիական կառուցվածքի և նրանց կենսաբանական հատկությունների միջև: 3. Description
·տրամադրել հիմնարար գիտելիքներ բջիջների կազմության մեջ մտնող սպիտակուցների, նրանց կառուցվածքի մեջ մտնող ամինաթթուների կառուցվածքի և ֆունկցիաների վերաբերյալ,
·ծանոթացնել այդ միացությունների որակական և քանակական որոշման սկզբունքներին, հյուսվածքներից սպիտակուցների անջատման և մաքրման մեթոդներին: 4. Teaching and Learning Styles and Methods
·Ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում նախորդ և տվյալ դասախոսությունների վերաբերյալ:
·աջակցվող ինքնուրույն ուսուցում, անհատական հետազոտության և զարգացման աջակցում ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում: 5. Evaluation Methods and Criteria
·1-ին ընթացիկ քննություն - կազմակերպվում է գրավոր, առավելագույնը՝ 3 միավոր, հարցատոմսը պարունակում է 3 հարց, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 1-ական միավոր: Գնահատման քայլը` 0.5միավոր:
·2-րդ ընթացիկ քննություն կազմակերպվում է բանավոր, գնահատվում է առավելագույնը 3 միավոր արժեքով: Եզրափակիչ քննություն - բանավոր քննություն, հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը 2 միավոր, 8 միավոր առավելագույն արժեքով: Գնահատման քայլը՝ 0.5 միավոր: ·Ընթացիկ հարցում - առավելագույնը 3 միավոր: Գնահատվելու է ուսանողի մասնակցությունը ընթացիկ ստուգումներին, սեմինարներին, կոլոքվիումներին: ·Մասնակցություն՝ առավելագույնը 3 միավոր: Գնահատվելու է ուսանողի ներկայությունը դասախոսություններին, քննարկումներին, լաբորատոր դասերին (մինչև 60% ներկայությունը՝ 0 միավոր, 60-75% - 1 միավոր, 75-90% - 2 միավոր, 90-100% - 3 միավոր): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ներածություն: Ամինաթթուների ֆիզիկաքիմիական հատկությունները, կառուցվածքը: Սպիտակուցների ֆիզիկաքիմիական հատկությունները, նրանց կառուցվածքը: Սպիտակուցների դասակարգումը, պարզ և բարդ սպիտակուցներ: Կենդանի հյուսվածքներից սպիտակուցների անջատման և մաքրման հիմնական մեթոդները:
|
||
0709 | Կենսատեխնոլոգիական մեթոդներ | 8 |
7-րդ կիսամյակ
8 ժամ/շաբաթ
դաս. 2 ժամ/շաբաթ, լաբ. 6 ժամ/շաբաթ
MANDATORY
0709/Բ48
1. Purpose of the Course
·ծանոթացնել ժամանակակից կենսատեխնոլոգիայում կիրառվող մեթոդներին, հիմնավորել արդի կենսատեխնոլոգիական մեթոդների դերը գիտահետազոտական աշխատանքներում, գնահատել ընտրված մեթոդի կիրառման արդյունավետությունը,
· փոխանցել հետազոտության ճիշտ օբյեկտի ընտրության և վերջնանպատակին հասնելու համար մեթոդների ճիշտ հերթականություն ընտրության, ինչպես նաև քրոմատոգրաֆիայի ·տարբեր եղանակների կիրառմամբ ֆերմենտների անջատման և մաքրման եղանակների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ, · փոխանցել հմտություններ վերլուծելու և գնահատելու ստացված արդյունքները, նկարագրել ֆերմենտների կենսաքիմիական հատկությունները կենսատեխնոոգիական ժամանակակից մեթոդներով: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·նկարագրելու կենսատեխնոլոգիական համապատասխան մեթոդների ընտրության սկզբունքները, ·գնահատել ընտրված մեթոդի կիրառման արդյունավետությունը, ·գործնականում կիրառել ֆերմենտների անջատման և մաքրման, բույսերի մերիսթեմային հյուսվածքների աճեցման, անհրաժեշտ մանրէների շտամների մեկուսացման, մանրէներից և բույսերից ԴՆԹ-ի անջատման, մանրէների և բույսերի տրանսֆորմացման, որոշ ֆերմենտային ակտիվության և կենսաբանական ակտիվության ուսումնասիրման մեթոդներ։ բ. գործնական մասնագիտական կարողություններ ·ինքնուրույն նախագծել և կիրառել անհրաժեշտ մեթոդները, ·օգտագործելով ժամանակակից տեխնիկական հնարավորություններ՝ լուսաբանել ստացված վերջնարդյունքները, ցուցաբերել պատասխանատվություն կատարած աշխատանքի և արդյունքների հավաստիության վերաբերյալ։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ·կողմնորոշվել կենսատեխնոլոգիայի ժամանակակից ուղղությունների և մեթոդների ընտրության մեջ, համակարգել ստացված հետազոտական աշխատանքի արդյունքները: 3. Description
·ծանոթացնել ժամանակակից կենսատեխնոլոգիայում կիրառվող մեթոդներին, հիմնավորել արդի կենսատեխնոլոգիական մեթոդների դերը գիտահետազոտական աշխատանքներում, գնահատել ընտրված մեթոդի կիրառման արդյունավետությունը,
· փոխանցել հետազոտության ճիշտ օբյեկտի ընտրության և վերջնանպատակին հասնելու համար մեթոդների ճիշտ հերթականություն ընտրության, ինչպես նաև քրոմատոգրաֆիայի ·տարբեր եղանակների կիրառմամբ ֆերմենտների անջատման և մաքրման եղանակների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ, · փոխանցել հմտություններ վերլուծելու և գնահատելու ստացված արդյունքները, նկարագրել ֆերմենտների կենսաքիմիական հատկությունները կենսատեխնոոգիական ժամանակակից մեթոդներով: 4. Teaching and Learning Styles and Methods
·Ուսուցանող (բաց հարցերով քննարկում.ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում,
·Անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում, ·Ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում, ·Լաբորատոր աշխատանքներում հմտությունների ուսուցանում։ ·Լաբորատոր հետազոտությունների իրականացում ժամանակակից սարքավորումների և կենսատեխնոլոգիական մեթոդների կիրառմամբ համադրելով գիտական աղբյուրների և ստացված տվյալների արդյունքները վերլուծություն կատարել: 5. Evaluation Methods and Criteria
·1-ին ընթացիկ քննություն - գրավոր՝ 3 միավոր առավելագույն արժեքով,
·2-րդ ընթացիկ քննություն - բանավոր՝ 3 միավոր առավելագույն արժեքով, ·Եզրափակիչ քննություն՝ 8 միավոր ·Ներկայություն՝ 3 միավոր, · Ինքնուրույն աշխատանք՝ 3 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Բույսերի մերիսթեմային հյուսվածքների ստացման պայմանների մշակում։ Agrobacterium ցեղին պատկանող մանրէների անջատում։ Ագրոբակտերիաների տրանսֆորմացում։ Ընդհանուր սպիտակուցների քանակական որոշում։ Բույսերից քրոմոսոմային ԴՆԹ-ի անջատում։ Տրանսֆորմացված բույսերից ստացված լուծամզվածքների ազդեցությունը մանրէների ադհեզիայի և կոհեզիայի վրա։ Բուսական լուծամզվածքներում սուպերօքսիդ դիսմուտազ և պերօքսիդազ ֆերմենտների ակտիվության որոշում։ Բուսական լուծամզվածքների մետաղ խելատացնող ակտիվության ուսումնասիրում։ Ֆերմենտների անջատում և մաքրում: Ճագարի կմախքային մկանների լակտատդեհիդրոգենազի բյուրեղային պատրաստուկի ստացում աղայնացման մեթոդով: Ալկոհոլդեհիդրոգենազի անջատումը և մաքրումը ցորենի սերմերից ժել-քրոմատոգրաֆիայի մեթոդով և նրա մաքրման աստիճանի ակտիվության որոշում: Առնետի լյարդի արգինազի անջատում և մաքրում իոնափոխանակային քրոմատոգրաֆիայի մեթոդով և նրա ակտիվության և մաքրման աստիճանի որոշում: Ուրեազի ակտիվության որոշում բակլայի սերմերում և որոշ մանրէներում: Բակտերիաների և խմորասնկերի ԱԵՖ-ային ակտիվության որոշում:
|
||
0709 | Մանրէաբանություն և վիրուսաբանություն - 2 | 6 |
6-րդ կիսամյակ
6 ժամ/շաբաթ
դաս. 3 ժամ/շաբաթ, լաբ. 3 ժամ/շաբաթ
MANDATORY
0709/Բ46
1. Purpose of the Course
Ձևավորել պատշաճ գիտելիքներ մանրէների դերի, ախտածին մանրէների, ինչպես նաև վիրուսների կազմի, կառուցվածքի և ձևի առանձնահատկությունների, հատկությունների, դասակարգման, աճի և ախտածնության մասին:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·նկարագրել մանրէների և վիրուսների բազմազանությունը և բնության մեջ և մարդու կյանքում մանրէների և վիրուսների դերը, ·ներկայացնել մանրէների և վիրուսների ներկայացուցիչների հիմնական բնութագրերը և առաձնահատկությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ · տարբերակել մանրադիտակով մանրէներ, ·կիրառելու մանրէաբանական և վիրուսաբանական հետազոտությունների պարզագույն մեթոդներ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ·վերլուծել փորձնական արդյունքները և համակողմանի ներկայացնել տեսական նյութը, վարել մասնագիտական բանավեճեր: 3. Description
Ձևավորել պատշաճ գիտելիքներ մանրէների դերի, ախտածին մանրէների, ինչպես նաև վիրուսների կազմի, կառուցվածքի և ձևի առանձնահատկությունների, հատկությունների, դասակարգման, աճի և ախտածնության մասին:
4. Teaching and Learning Styles and Methods
·Դասախոսություններ (ավանդական և ինտերակտիվ, դրվագների ցուցադրմամբ և քննարկմամբ, հարցեր և պատասխաններ, զրույց),
·Լաբորատոր պարապմունքներ (կենսաբանական հեղուկների, բակտերիաների կախույթների, քիմիական նյութերի, այդ թվում՝ թթուների և հիմքերի, ինչպես նաև սարքերի և սարքավորումների օգտագործմամբ, փորձերի արդյունքների մշակմամբ), ·Ուսուցանող ձևեր և մեթոդներ (բաց հարցերով քննարկում. ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում (բանավոր և գրավոր հարցում, հայտորոշիչ թեստեր), ·Ինքնուրույն աշխատանքներ (գրականության մշակում, զեկուցումների պատրաստում և քննարկում): 5. Evaluation Methods and Criteria
·Դասընթացի գնահատման բաղադրիչներն են 2 ընթացիկ քննություն, եզրափակիչ քննություն և մասնակցություն
Առաջին ընթացիկ քննությունը՝ գրավոր, առավելագույնը 5 միավոր, Երկրորդ ընթացիկ քննությունը՝ բանավոր, առավելագույնը 4 միավոր (հետազոտական բաղադրիչ բանավոր ներկայացում), Եզրափակիչ քննություն՝ բանավոր, առավելագույնը՝ 8 միավոր, ·Մասնակցությունը՝ առավելագույնը 3 միավոր (91-100% ներկայությունը՝ 3 միավոր, 81-90% ներկայությունը՝ 2 միավոր, 71-80% ներկայությունը՝ 1 միավոր, 71%-ց պակաս ներկայությունը՝ 0 միավոր): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Մանրէների դերը մարդու օրգանիզմում։ Ախտածին մանրէներ։ Մանրէային հիվանդութունների կանխարգելումը։ Վիրուսաբանության հիմունքներ. Վիրուսների կազմի, կառուցվածքի և ձևի առանձնահատկությունները։ Վիրուսների հիմնական հատկությունները: Վիրուսների դասակարգումը։ Կենդանական, բուսական և բակտերիաների վիրուսները: Վիրոիդներ։ Վիրուսների աճը։ Վիրուսների փոխազդեցությունը տեր բջիջների հետ՝ վերարտադրական ցիկլ։ ՌՆԹ և ԴՆԹ պարունակող վիրուսները: Բակտերիաֆագեր։ Քաղցկեղածին վիրուսներ։ Վիրուսների դեմ պայքարի միջոցառումները։
|
||
0709 | Կենսաքիմիական մեթոդներ | 7 |
6-րդ կիսամյակ
7 ժամ/շաբաթ
դաս. 2.67 ժամ/շաբաթ, լաբ. 4.33 ժամ/շաբաթ
MANDATORY
0709/Բ47
1. Purpose of the Course
·փոխանցել հիմնավոր գիտելիքներ կենսաքիմիական հետազոտություններում ժամանակակից ֆիզիկաքիմիական մեթոդների դերի վերաբերյալ, ծանոթացնել էլեկտրոնային սպեկտրոսկոպիայի, ֆլյուորեսցենցիայի, էլեկտրոֆորեզի, ուլտրացենտրիֆուգման և քրոմատոգրաֆիկ մեթոդներին և կենսաքիմիայում նրանց կիրառելիությանը,
·ծանոթացնել քիմիական լուծույթների պատրաստման եղանակներին և աջակցել հաշվարկների կատարմանը, ձևավորել բուսական հումքից լուծամզվածքների ստացման հմտություններ, տեղեկացնել կենդանական տարբեր օրգաններից և հյուսվածքներից հոմոգենատների ստացման մեթոդներին, նախապատրաստել ինչպես բուսական հումքում, այնպես էլ՝ կենդանական օբյեկտներում ֆերմենտների ակտիվության որոշման և մաքրման մեթոդներին: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·նկարագրել հետազոտության մի շարք ժամանակակից կենսաքիմիական մեթոդներ, բացատրել դրանց էությունը, կիրառման առանձնահատկությունները, ·կիրառել հետազոտության կենսաքիմիական մեթոդները, դասակարգելու քիմիական լուծույթների հաշվարկման և պատրաստման մեթոդները: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·նախագծել և գործնականում ինքնուրույն իրականացնել փորձնական ուսումնասիրություններ մոլեկուլային մակարդակով, ·կիրառել նորագույն սարքավորումներ առաջադրվող գործնական խնդրի լուծման ժամանակ` ուլտրացենտրիֆուգներ, սպեկտրոֆոտոմետրեր, ֆլյուրեսցենտային սպեկտրոմետր և այլն, գործնականում կիրառելու ժամանակակից սարքավորումների հետ աշխատանքի հմտությունները, վերջնական արդյունքների հիման վրա մշակելու փորձարարական աշխատանքի հաջորդ փուլերը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ·ինքնուրույն նախագծել կենսաքիմիական խնդրի լուծման հաջորդականությունը, համադրել հետազոտության արդյունքում ստացված տվյաները, ·քննարկել և վերլուծել իր կողմից իրականացված հետազոտական աշխատանքի արդյունքները և արժևորել դրանք, համադրել ստացված արդյունքները գրական աղբյուրներում առկա տվյալների հետ: 3. Description
·փոխանցել հիմնավոր գիտելիքներ կենսաքիմիական հետազոտություններում ժամանակակից ֆիզիկաքիմիական մեթոդների դերի վերաբերյալ, ծանոթացնել էլեկտրոնային սպեկտրոսկոպիայի, ֆլյուորեսցենցիայի, էլեկտրոֆորեզի, ուլտրացենտրիֆուգման և քրոմատոգրաֆիկ մեթոդներին և կենսաքիմիայում նրանց կիրառելիությանը,
·ծանոթացնել քիմիական լուծույթների պատրաստման եղանակներին և աջակցել հաշվարկների կատարմանը, ձևավորել բուսական հումքից լուծամզվածքների ստացման հմտություններ, տեղեկացնել կենդանական տարբեր օրգաններից և հյուսվածքներից հոմոգենատների ստացման մեթոդներին, նախապատրաստել ինչպես բուսական հումքում, այնպես էլ՝ կենդանական օբյեկտներում ֆերմենտների ակտիվության որոշման և մաքրման մեթոդներին: 4. Teaching and Learning Styles and Methods
·տեսական գիտելիքների հաղորդում ուսանողներին՝ օգտագործելով դիտակտիկ նյութեր աղյուսակների, սխեմաների, դրվագների տեսքով,
·լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ հետազոտության կենսաքիմիական մեթոդների գործնական կիրառմամբ, ·ուսանողների ինքնուրույն աշխատանքի կազմակերպում՝ օգտագործելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ, գիտական զեկուցումների և ռեֆերատների քննարկումներ: 5. Evaluation Methods and Criteria
·2 ընթացիկ քննություն՝ 1-ին ընթացիկ քննություն՝ 4 միավոր, գրավոր,
·2-րդ ընթացիկ քննություն՝ 5 միավոր, բանավոր, ·ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր, ներառում է հետազոտական բաղադրիչը, · մասնակցություն՝ 3 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Հետազոտության ժամանակակից կենսաքիմիական մեթոդների կիրառման անհրաժեշտությունը և ընձեռած հնարավորությունները: Հետազոտության ֆիզիկական մեթոդները՝ էլեկտրոնային սպեկտրոսկոպիա, ֆլյուորեսցենտային սպեկտրոսկոպիա, ուլտրացենտրիֆուգում: Էլեկտրոֆորեզի էությունը, ԴՆԹ-ի և սպիտակուցների անջատման և մաքրման գործընթացում, մեթոդի կիրառման առանձնահատկությունները: Քրոմատոգրաֆիկ մեթոդներ:
|
||
0707 | Ընդհանուր և էվոլյուցիոն գենետիկա | 7 |
5-րդ կիսամյակ
6 ժամ/շաբաթ
դաս. 3 ժամ/շաբաթ, լաբ. 3 ժամ/շաբաթ
MANDATORY
0707/Բ44
1. Purpose of the Course
·ստեղծել պատկերացում գենետիկայի հիմունքների և մոլեկուլագենետիկական վերլուծության մասին,
·ծանոթացնել էվոլյուցիոն գենետիկայի և էթնոգենոմիկայի հիմնադրույթների հետ, ·ձևավորել գիտելիքներ էկոլոգիական, թունաբանական, ֆարմակոլոգիական և բժշկական գենետիկայի ինչպես նաև հետգենոմային տեխնոլոգիաների և մասին։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·ներկայացնել մոլելուլային գենետիկայի և գենային ճարտարագիտության տեղը և դերը կենսաբանության մեջ, ·լուսաբանել ԴՆԹ-ի կառուցվածքի, ռեպլիկացիայի, տրանսկրիպցիայի, տրանսլյացիայի և ռեպարացիայի սկզբունքները պրո- և էուկարիոտներում, ·ներկայացնել էվոլյուցիայի գենետիակական հիմնական նվաճումները: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·կատարել գենետիկական և բջջագենետիկական վերլուծություն, ·գործնականում իրականացնելու քրոմոսոմային և պլազմիդային ԴՆԹ-ի անջատում և ռեկոմբինանտ ԴՆԹ-ի կառուցում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ·օգտագործել մասնագիտական գործունեության ընթացքում ստացած գիտելիքները, ·իրականացնել հետազոտական աշխատանքներ ակադեմիական և կլինիկական ոլորտներում: 3. Description
·ստեղծել պատկերացում գենետիկայի հիմունքների և մոլեկուլագենետիկական վերլուծության մասին,
·ծանոթացնել էվոլյուցիոն գենետիկայի և էթնոգենոմիկայի հիմնադրույթների հետ, ·ձևավորել գիտելիքներ էկոլոգիական, թունաբանական, ֆարմակոլոգիական և բժշկական գենետիկայի ինչպես նաև հետգենոմային տեխնոլոգիաների և մասին։ 4. Teaching and Learning Styles and Methods
· Դասախոսություններ,
· Լաբորատոր աշխատանքներ, · Գործնական աշխատանքներ, · Սեմինարներ, · Գործնական պարապմունքներ աուդիո- և տեսանյութերի կիրառմամբ: 5. Evaluation Methods and Criteria
· 1-ին ընթացիկ քննությունը գրավոր է (թեստային առաջադրանք)` 4 միավոր առավելագույն արժեքով, հարցատոմսը պարունակում է 8 հարց: Միավորների քայլը 0,5 է:
· 2-րդ ընթացիկ քննությունը գրավոր է (թեստային առաջադրանք)`4 միավոր առավելագույն արժեքով, հարցատոմսը պարունակում է 8 հարց: Միավորների քայլը 0,5 է: · Դասընթացին մասնակցությունը՝ առավելագույնը 3 միավոր։ · Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 9 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 5 հարց: Միավորների քայլը 0,5 է:2 միավոր, 10 միավոր առավելագույն արժեքով: Գնահատման քայլը՝ 0.5 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ժառանգական նյութի կառուցվածքը և հատկությունները: Ռեպլիկացիա, տրանսկրիպցիա:
Տրանսլյացիան և ռեպարացիան պրո- և էուկարիոտներում: Ռեպարացիա և ժառանգական հիվանդություններ: Արհեստական քրոմոսոմներ: Գեների և գենոմների կառուցվածքը և գործունեությունը: “Մարդու գենոմ’’ ծրագրի և համեմատական գենոմիկայի հիմնական նվաճումները: Ժառանգական նյւթի էվոլյուցիա: Էվոլյուցիոն ծառեր և մոլեկուլային ժամացույցներ: Կյանքի մոլեկուլային էվոլյուցիայի փուլերը, նուկլեինաթթուների և սպիտակուցների մոնոմերների ու պոլիմերների առաջացման էքսպերիմենտալ մոդելավորումը, ԴՆԹ-ի հաջորդականությունների և ԴՆԹ-ի կազմավորման էվոլյուցիան: Էկոլոգիական, թունաբանական, ֆարմակոլոգիական և բժշկական գենետիկայի հիմնադրույթներ: Օրգանիզմների գենետիկական շտրիխ-կոդավորում: Հետգենոմային տեխնոլոգիաներ: |
||
0410 | Ֆիզիկա-2 | 4 |
4-րդ կիսամյակ
4 ժամ/շաբ.
դաս. 2 ժամ/շաբ. , լաբ. 2 ժամ/շաբ.
MANDATORY
0410/Բ30
1. Purpose of the Course
·Ծանոթացնել մագնիսականության, օպտիկայի, ատոմի և միջուկի ֆիզիկայի օրենքների հայտնագործմանը, դրանց առնչվող հիմնական փորձերին, ներկայացնել այդ օրենքները ինտեգրալային և դիֆերենցիալ տեսքերով, գաղափար տալ նրանց հիմնական կիրառությունների մասին:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·թվարկել մագնիսականության, օպտիկայի, ատոմի և միջուկի ֆիզիկայի, հիմնական օրենքները, դրանց առնչվող կարևորագույն փորձերը, երևույթները, ·ներկայացնել այդ երևույթների, փորձերի, օրենքների համակարգի, ներքին տրամաբանությունը, այդ համակարգից բխող հիմնական հետևությունները և արդյունքները: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·օգտագործել ստացած գիտելիքները կիրառելու կոնկրետ բնույթ կրող հարցերի վերլուծության, խնդիրների լուծման համար, ·ցուցադրել մագնիսականության, օպտիկայի, ատոմի և միջուկի ֆիզիկայի, հիմնարար օրինաչափություններ մեկնաբանող փորձեր ուսումնական լաբորատոր սարքերի վրա: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ·Օգտագործել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներ (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ), ·գնահատել և ընդհանրացնել հետազոտությունների ժամանակ ստացված արդյունքները: 3. Description
·Ծանոթացնել մագնիսականության, օպտիկայի, ատոմի և միջուկի ֆիզիկայի օրենքների հայտնագործմանը, դրանց առնչվող հիմնական փորձերին, ներկայացնել այդ օրենքները ինտեգրալային և դիֆերենցիալ տեսքերով, գաղափար տալ նրանց հիմնական կիրառությունների մասին:
4. Teaching and Learning Styles and Methods
·դասախոսություն,
·լաբորատոր պարապմունք: 5. Evaluation Methods and Criteria
·Նախատեսված են 2 ընթացիկ քննություններ՝ յուրաքանչյուրը, առավելագույնը 4 միավոր, ընթացիկ ստուգումներ՝ առավելագույնը 2 միավոր, մասնակցություն՝ առավելագույնը 2 միավոր։
·Երկու ընթացիկ քննությունները գրավոր են, յուրաքանչյուրը՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը` 1 միավոր: Միավորների քայլը 0,5 է: ·Եզրափակիչ քննությունը բանավոր է, 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը` 2 միավոր: Միավորների քայլը 0,5 է: ·Ընթացիկ ստուգումների ձևաչափը որոշում է դասախոսը՝ դասընթացի պլանում զետեղելով և տեղեկացնում է ուսանողներին կիսամյակի սկզբում ։ ·Մասնակցությունը գնահատվում է ըստ սանդղակի՝£ 60 % դեպքում 0, 61-80 % դեպքում 1, 81-100 % դեպքում 2: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Մագնիսական դաշտը վակուումում։ Մագնիսական դաշտի ազդեցությունը լիցքերի և հոսանքների վրա։ Մագնիսական դաշտը միջավայրում։ Մագնետիկներ։ Էլեկտրամագնիսկան մակածում: Մաքսվելի հավասարումների համակարգը: Ալիքային հավասարում։ Երկրաչափական օպտիկա։ Լույսի ինտերֆերենցիա։ Լույսի դիֆրակցիա։ Լուսի բևեռացում։ Ֆոտոնիկ բյուրեղներ։ Բիոֆոտոնիկա։ Լույսի դիսպերսիա։ Ջերմային ճառագայթում։ Ֆոտոններ։ Ատոմի Բորի տեսություն։ Ատոմների քվանտամեխանիկական տեսություն։ Ատոմի միջուկ։ Ռադիոակտիվություն։ Տարրական մասնիկներ։
|
||
0709 | Կենսաքիմիա-2 | 6 |
4-րդ կիսամյակ
5 ժամ/շաբաթ
դաս. 2.53 ժամ/շաբաթ, լաբ. 2.47 ժամ/շաբաթ
MANDATORY
0709/Բ31
1. Purpose of the Course
·փոխանցել պատշաճ գիտելիք կենդանի օրգանիզմների կառուցվածքի մեջ մտնող բաղադրամասերի՝ ածխաջրերի, լիպիդների ճարպերի, ֆերմենտների վիտամինների, հորմոնների քիմիական կառուցվածքի առանձնահատկությունների, նրանց կենսաքիմիական դերի, ֆունկցիաների վերաբերյալ համապարփակ գիտելիք ,
·բացատրել կենսաբանական օքսիդացման մոլեկուլային մեխանիզմը, մեկնաբանել օքսիդային ֆոսֆորիլացման տեսությունը, ·փոխանցել տարբեր լաբորատոր հետազոտությունների իրականացման հմտություններ՝ կապված ֆերմենտների, ածխաջրերի և Ճարպերի քանակական և որակական որոշման հետ: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·բացատրել կենսաբանական օքսիդացման մոլեկուլային մեխանիզմը, մեկնաբանել օքսիդային ֆոսֆորիլացման տեսությունը, մատնանշել ֆերմենտների դերը կենսաքիմիական գործընթացներում, վերարտադրել կենդանի բջիջներում առկա կարևոր կենսաբանական մոլեկուլների՝ լիպիդների և ճարպերի, ածխաջրերի կառուցվածքը, ·մեկնաբանել հորմոնների և վիտամինների դերը կենսաքիմիական գործընթացներում, ներկայացնել դրանց կառուցվածքը, լուսաբանել կենսաբանական ֆունկցիաները: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·Կատարել տարբեր հետազոտություններ՝ կապված ֆերմենտների, ածխաջրերի և Ճարպերի քանակական և որակական որոշման հետ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ·իրականացնել ինքնուրույն գիտական հետազոտություններ ֆերմենտների, ածխաջրերի, Ճարպերի, և լիպիդների քանակական և որակական որոշման բնագավառում ·աշխատել գրականության հետ, կատարել ընդհանրացումներ, որոշակի կապեր հաստատել միացությունների քիմիական կառուցվածքի և նրանց կենսաբանական հատկությունների միջև: 3. Description
·փոխանցել պատշաճ գիտելիք կենդանի օրգանիզմների կառուցվածքի մեջ մտնող բաղադրամասերի՝ ածխաջրերի, լիպիդների ճարպերի, ֆերմենտների վիտամինների, հորմոնների քիմիական կառուցվածքի առանձնահատկությունների, նրանց կենսաքիմիական դերի, ֆունկցիաների վերաբերյալ համապարփակ գիտելիք ,
·բացատրել կենսաբանական օքսիդացման մոլեկուլային մեխանիզմը, մեկնաբանել օքսիդային ֆոսֆորիլացման տեսությունը, ·փոխանցել տարբեր լաբորատոր հետազոտությունների իրականացման հմտություններ՝ կապված ֆերմենտների, ածխաջրերի և Ճարպերի քանակական և որակական որոշման հետ: 4. Teaching and Learning Styles and Methods
·ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում նախորդ և տվյալ դասախոսությունների վերաբերյալ,
·աջակցվող ինքնուրույն ուսուցում, անհատական հետազոտության և զարգացման աջակցում, ·ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում, ·հետազոտական աշխատանքի կատարման շրջանակում անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում, ·ինքնուրույն կամ խմբային հետազոտական աշխատանքի արդյունքում ստացված տվյալների հիման վրա գիտական զեկուցման ներկայացում, քննարկում լսարանում, ստացված տվյալների մեկնաբանում: 5. Evaluation Methods and Criteria
·1-ին ընթացիկ քննություն - կազմակերպվում է բանավոր, առավելագույնը՝ 3 միավոր, հարցատոմսը պարունակում է 3 հարց, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 1-ական միավոր: Գնահատման քայլը` 0.5 միավոր:
·2-րդ ընթացիկ քննություն - հետազոտական բաղադրիչ - գնահատվում է առավելագույնը 4 միավոր արժեքով: Հետազոտական աշխատանքը գնահատվում է ինչպես անհատական, այնպես էլ խմբային աշխատանքների կատարման արդյունքում՝ հետևյալ չափանիշներով և համամասնությամբ. 1) հետազոտական թեմայի արդիականության հիմնավորում և կատարման ինքնուրույնություն՝ առավելագույնը 0,5 միավոր: 2) ստացված արդյունքների հիմնավորվածություն և հավաստիություն` առավելագույնը 1 միավոր, 3) ստացված արդյունքների որակական և/կամ քանակական վերլուծություն` առավելագույնը 1միավոր, 4) աշխատանքի բանավոր ներկայացում` առավելագույնը 1 միավոր, եթե աշխատանքը կատարվել և տրվել է դասախոսին, բայց բանավոր ներկայացում տեղի չի ունեցել, ապա այս չափանիշը գնահատվում է 0 միավոր, 5) համապատասխան եզրակացությունների առկայություն` առավելագույնը 0,5 միավոր, 6) հետազոտական աշխատանքում գրագողության հայտնաբերման դեպքում աշխատանքը գնահատվում է «անբավարար»։ ·Եզրափակիչ քննություն - բանավոր քննություն, հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը 2 միավոր, 8 միավոր առավելագույն արժեքով: Գնահատման քայլը՝ 0.5 միավոր: ·Ընթացիկ հարցում - առավելագույնը 2 միավոր: Գնահատվելու է ուսանողի մասնակցությունը ընթացիկ ստուգումներին, սեմինարներին, կոլոքվիումներին: ·Մասնակցություն՝ առավելագույնը 3 միավոր: Գնահատվելու է ուսանողի ներկայությունը դասախոսություններին, քննարկումներին, լաբորատոր դասերին (մինչև 60% ներկայությունը՝ 0 միավոր, 60-75% - 1 միավոր, 75-90% - 2 միավոր, 90-100% - 3 միավոր): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ֆերմենտներ, նրանց կառուցվածքը, ակտիվության վրա ազդող գործոնները, կենսաբանական դերը: Ածխաջրերի ֆիզիկաքիմիական հատկությունները, նրանց դասակարգումը: Մոնոսախարիդներ, ստերեոիզոմերիա: Դիսախարիդների և պոլիսախարիդների ֆիզիկաքիմիական հատկությունները և կառուցվածքը: Լիպիդների ֆիզիկաքիմիական հատկությունները, դասակարգումը և կառուցվածքը: Վիտամինների և հորմոնների կառուցվածքը, կենսաբանական ֆունկցիաները: Էլեկտրոնների փոխանցման միտոքոնդրիալ շղթան և օքսիդացիոն ֆոսֆորիլացում: Թթվածնային ազատ ռադիկալների առաջացումը և չեզոքացումը:
|
||
0709 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 2 |
4-րդ կիսամյակ
2 ժամ/շաբաթ
դաս. 1 ժամ/շաբաթ, գործ. 1 ժամ/շաբաթ
MANDATORY
0709/Բ32
1. Purpose of the Course
·ներկայացնել փորձարարական կենսաբանության տարրական հիմքերը, բացատրել քանակական տվյալների մշակման անհրաժեշտությունն ու նշանակությունը,
·բացատրել և ներկայացնել արդի կենսաբանական հետազոտություններում կիրառվող փորձարարական տվյալների մշակման հիմքում ընկած վիճակագրական ցուցանիշների հաշվարկման նոր մոտեցումները և ծրագրերը: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·ներկայացնել կենսաբանական երևույթների և խնդիրների կենսամետրիական վերլուծության սկզբունքներն ու եղանակները, ·գնահատել կենսաբանական երևույթների և գործընթացների միջև գործող բազմաթիվ կապերն ու փոխհարաբերությունները` կիրառելով համապատասխան վիճակագրական վերլուծություններ, ·որոշել հետազոտվող ցուցանիշի ճշգրիտ քանակական բնութագիրը, պատահական շեղումները տարբերել օրինաչափ գործընթացից: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·Լուծել իրավիճակային և հաշվարկային խնդիրներ, ·Ընտրել փորձարարական տվյալների մշակման առավել արդյունավետ մեթոդներ, ·Կատարել օբյեկտիվ եզրակացություններ հիմնվելով փորձարարական տվյալների վիճակագրական մշակման արդյուքների վրա: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ .Կատարել օբյեկտիվ եզրակացություններ հիմնվելով փորձարարական տվյալների վիճակագրական մշակման արդյունքների վրա: 3. Description
·ներկայացնել փորձարարական կենսաբանության տարրական հիմքերը, բացատրել քանակական տվյալների մշակման անհրաժեշտությունն ու նշանակությունը,
·բացատրել և ներկայացնել արդի կենսաբանական հետազոտություններում կիրառվող փորձարարական տվյալների մշակման հիմքում ընկած վիճակագրական ցուցանիշների հաշվարկման նոր մոտեցումները և ծրագրերը: 4. Teaching and Learning Styles and Methods
·ավանդական և ինտերակտիվ դասախոսություն
·սեմինար պարապմունքներ, ·գործնական աշխատանքներ, ·հաշվարկային խնդիրների լուծում, ·իրավիճակային խնդիրների լուծում համակարգչային ծրագրերի կիրառմամբ: 5. Evaluation Methods and Criteria
·Ընթացիկ ստուգումներ. բանավոր ստուգում, առավելագույնը միավոր 4., միավորների քայլը` 1,
·Ինքնուրույն աշխատանք. առավելագույնը միավոր 5., միավորների քայլը` 1, ·Մասնակցության առավելագույն միավոր 3. Միավորների քայլը` (91-100%)-3 միավոր, ·(81-90%)-2 միավոր, (71-80%)-1 միավոր, 70 % 0-միավոր, ·Եզրափակիչ քննություն -բանավոր հարցում առավելագույն միավորը 8, միավորների քայլը`1: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Քանակական կենսաբանության սկզբունքները, կենսամետրիական հետազոտության փուլերը: Ընտրություն և նրա վիճակագրական բնութագիրը: Հատկանիշներ և դրանց դասակարգման սկզբունքները: Հատկանիշները բնութագրող մեծություններ: Աստիճանական և կառուցվածքային միջիններ: Ստանդարտ շեղում և փոփոխականության այլ ցուցանիշներ: Դիսպերսիա և նրա հատկությունները: Վիճակագրական սխալ և գնահատման եղանակները: Թեմա 4 Նորմալ բաշխման հատկությունները: Վստահելի միջակայք: Փորձի ճշգրտության որոշում Թեմա 5 Վիճակագրական հիպոթեզների ստուգում: Պարամետրական չափանիշներ: T Ստյուդենտի չափանիշ, F Ֆիշերի չափանիշ: Ոչ պարամետրական չափանիշներ: Т Ուայթի չափանիշ: Q Ռոզենբաումի չափանիշ: Նորարական մոդելավորում EXCEL միջավայրում: Տվյալների հարստացման խնդիրը (ստատիկ մոդելներ) Գործընթացների ուսումնասիրության խնդիրը (դինամիկ մոդելներ)
Գործնական աշխատանքներ Փոփոխակային շարքեր և դրանց բնութագրերը։ Միջին քառակուսային շեղում և միջինի սխալ։ Միջին մեծությունների տարբերությունների հավաստիության ստուգումը Ստյուդենտի չափանիշով Միջին մեծությունների տարբերությունների հավաստիության ստուգումը Ֆիշերի չափանիշով։ Ոչ պարամետրական չափանիշներ։Կորելյացիայի գործակից։ Անհամաչափության գործակից: |
||
0709 | Մոլեկուլային կենսաբանություն | 3 |
6-րդ կիսամյակ
3 ժամ/շաբաթ
դաս. 1.53 ժամ/շաբաթ, լաբ. 1.47 ժամ/շաբաթ
MANDATORY
0709/Բ38
1. Purpose of the Course
·հաղորդել հիմնարար գիտելիքներ նուկլեինաթթուների, սպիտակուցների և բջիջների գենետիկական ապարատի կառուցվածքի, պրոկարիոտների և էուկարիոտների գենոմի առանձնահատկությունների, ԴՆԹ-ի ռեպլիկացիայի, տրանսկրիպցիայի և ռեպարացիայի գործընթացների օրինաչափությունների վերաբերյալ,
·նախապատրաստել գենոմի և պրոտեոմի կառուցվածքի և ֆունկցիաների վերաբերյալ ժամանակակից գիտելիքների գործնական օգտագործմանը: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·քննարկել ոչ պարբերական կենսապոլիմերների կառուցվածքի և ֆունկցիաների հիմնական օրինաչափությունները, թվարկելու քրոմոսոմների կառուցվածքին և ֆունկցիաներին վերաբերող հիմնական դրույթները, նկարագրելու ԴՆԹ-ի փաթեթավորման տարբեր աստիճանները, ·բացատրել տարբեր օրգանիզմների գենոմի կառուցվածքը, շարժուն գենետիկական տարրերի կառուցվածքը և ֆունկցիաները, ·քննարկել ժառանգական ինֆորմացիայի պահպանման և ճշգրիտ փոխանցման մեխանիզմները պրոկարիոտների և էուկարիոտների մոտ, բ. գործնական մասնագիտական կարողություններ ·կիրառել ստացած գիտելիքները՝ մոլեկուլային կենսաբանության և հարակից բնագավառների խնդիրներ լուծելու համար, ·համակարգել և գործնականում կիրառելու մոլեկուլային կենսաբանության վերաբերյալ գիտական գրականությունը, ·փորձարկել ժամանակակից մոլեկուլային կենսաբանության մեթոդները և դրանց օգտագործմամբ գործնականում իրականացնելու ինքնուրույն գիտահետազոտական աշխատանք: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ·մեկնաբանել մոլեկուլային կենսաբանության հիմնական հասկացությունները և տերմինները, քննարկելու և վերլուծելու ժամանակակից գիտական նվաճումները մոլեկուլային կենսաբանության բնագավառում, · արժևորել ստացած տվյալները՝ համադրելով դրանք հարակից բնագավառների գիտական տվյալների հետ, կազմակերպել բանավեճեր մոլեկուլային կենսաբանության հիմնադրույթների և զարգացման հնարավոր ուղիների շուրջ: 3. Description
·հաղորդել հիմնարար գիտելիքներ նուկլեինաթթուների, սպիտակուցների և բջիջների գենետիկական ապարատի կառուցվածքի, պրոկարիոտների և էուկարիոտների գենոմի առանձնահատկությունների, ԴՆԹ-ի ռեպլիկացիայի, տրանսկրիպցիայի և ռեպարացիայի գործընթացների օրինաչափությունների վերաբերյալ,
·նախապատրաստել գենոմի և պրոտեոմի կառուցվածքի և ֆունկցիաների վերաբերյալ ժամանակակից գիտելիքների գործնական օգտագործմանը: 4. Teaching and Learning Styles and Methods
·ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց, ընտրված թեմաներով զեկուցումներ ուսանողների կողմից,
·լաբորատոր աշխատանքներում սպիտակուցների և նուկլեինաթթուների ֆիզիկաքիմիական հատկությունների ուսումնասիրում, · աջակցվող ինքնուրույն ուսում, ինքնուրույն տեսական և գործնական աշխատանք՝ ստացած գիտելիքներն ամրապնդելու և խորացնելու նպատակով՝ օգտագործելով առաջարկված հիմնական և լրացուցիչ գրական աղբյուրները, համացանցի աղբյուրները, անհատական հետազոտության և զարգացման աջակցում: 5. Evaluation Methods and Criteria
·2 ընթացիկ քննություն՝ 1-ին ընթացիկ քննություն՝ 4 միավոր, գրավոր, 2-րդ ընթացիկ քննություն՝ 5 միավոր, բանավոր:
·Մասնակցություն՝ 3 միավոր: · Ընթացիկ ստուգումներ՝ 8 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Համառոտ ակնարկ մոլեկուլային կենսաբանության զարգացման պատմությունից, “մոլեկուլային կենսաբանություն” հասկացությունը: Վիրուսների և ֆագերի, պրոկարիոտների և էուկարիոտների գենոմի կառուցվածքային առանձնահատկությունները: Ժառանգական ինֆորմացիայի փոխանցման մեխանիզմները: ԴՆԹ-ի տրանսկրիպցիայի մեխանիզմները վիրուսների մոտ։ Հակադարձ տրանսկրիպցիա: Պրոկարիոտ և էուկարիոտ գեների կառուցվածքը, շարժուն գենետիկական տարրերը, գեների հորիզոնական փոխանցման մեխանիզմները, բակտերիալ պլազմիդներ: ԴՆԹ-ի ռեպլիկացիան էուկարիոտների մոտ, ռեպլիկոն: ԴՆԹ-ի տրանսկրիպցիան, նրա կարգավորումը: Պրոցեսինգը և սպլայսինգը ԴՆԹ-ի տրանսկրիպցիայից հետո: Տրանսլյացիայի գործընթացը, սպիտակուցի սինթեզի մոլեկուլային մեխանիզմը, ռիբոոսոմներ: Սպիտակուցի փաթեթավորումը բջջում: ԴՆԹ-ի վերականգնելի վնասվածքները և նրանց ռեպարացիան:
|
||
0709 | Կենսաֆիզիկական քիմիա-2 | 5 |
6-րդ կիսամյակ
5 ժամ/շաբաթ
դաս. 2.67 ժամ/շաբաթ, լաբ. 2.33 ժամ/շաբաթ
MANDATORY
0709/Բ39
1. Purpose of the Course
·զարգացնել կենդանի օրգանիզմների վրա տարբեր ֆիզիկական գործոնների (իոնացնող ճառագայթում, միլիմետրային ալիքներ) ազդեցության մեխանիզմների և խնդիրների ըմբռնումը։
·ներկայացնել կենդանի օրգանիզմներում կենսապոտենցիալների առաջացման, մկանների կծկման, արյան շրջանառության, լսողության և այլ գործընթացների ֆիզիկաքիմիական մեխանիզմները: · կիրառել կենսաֆիզիկական հետազոտության տարբեր մեթոդներ և վերլուծել փորձարարական արդյունքները: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·ներկայացնել իոնացնող ճառագայթման, մկանների կծկման, թաղանային գործընթացների, արյան շրջանառության, լսողության և տոսաողության կենսաֆիզիկական ժամանակակից տեսական հիմնախնդիրները, ·բացատրել տարբեր կենսաֆիզիկական գործընթացներ և մեխանիզմներ, որոնք տեղի են ունենում կենդանիների օրգանիզմներում ընդհանուր կենսաֆիզիկական քիմիայի հիմնահարցերի լուծման տրամաբանությունը և իրականացման եղանակները, ·առաջադրել և կիրառել համապատասխան կենսաֆիզիկական հետազոտական խնդիրներ և մեթոդներ: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·գործնականում կիրառել կենսաֆիզիկական մեթոդներ, մասնավորապես որոշել օքսիդավերականգնողական և թաղաթային պոտենցիալները կենսաբանական համակարգերում, իոնների հոսքը թաղանթով, տրանսթաղանթային pH-ի տարբերությունը և այլն, ·վերլուծել առաջադրված խնդրի լուծման արդյունքում ստացված փորձնական արդյունքները և իրականացնել ստատիստիկ անալիզ, ·մեկնաբանել բնության մեջ կենսաբանական գործընթացները և պարզաբանել դրանց մեխանիզմները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) · կիրառելու կենսաֆիզիկական հետազոտությունների տարբեր մեթոդներ, · իրականացնել փորձնական արդյունքների համակողմանի վերլուծություն: 3. Description
·զարգացնել կենդանի օրգանիզմների վրա տարբեր ֆիզիկական գործոնների (իոնացնող ճառագայթում, միլիմետրային ալիքներ) ազդեցության մեխանիզմների և խնդիրների ըմբռնումը։
·ներկայացնել կենդանի օրգանիզմներում կենսապոտենցիալների առաջացման, մկանների կծկման, արյան շրջանառության, լսողության և այլ գործընթացների ֆիզիկաքիմիական մեխանիզմները: · կիրառել կենսաֆիզիկական հետազոտության տարբեր մեթոդներ և վերլուծել փորձարարական արդյունքները: 4. Teaching and Learning Styles and Methods
·Դասախոսություններ (ավանդական և ինտերակտիվ, դրվագների ցուցադրմամբ և քննարկմամբ, խնդիրների լուծում, հարցեր և պատասխաններ, զրույց),
·Ուսուցանող ձևեր և մեթոդներ (բաց հարցերով քննարկում. ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում (բանավոր և գրավոր հարցում, հայտորոշիչ թեստեր), ·Ինքնուրույն աշխատանքներ (գրականության մշակում, զեկուցումների պատրաստում և քննարկում), ·Անհատական խորհրդատվություն: 5. Evaluation Methods and Criteria
·2 ընթացիկ քննություն՝
·1-ին ընթացիկ քննություն - 4 միավոր, գրավոր, ·2-րդ ընթացիկ քննություն - 4 միավոր, բանավոր, .Եզրափակիչ քննություն - 9 միավոր, ·Մասնակցություն - 3 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ներածություն, կենսաֆիզիկական քիմիայի հիմնական բաժիններ: Իոնիզացնող ճառագայթների կենսաֆիզիկա: Իոնիզացնող ճառագայթման բնութագրերը և ծագումը: Կենսաբանական համակարգերի վրա իոնիզացնող ճառագայթման առաջնային ազդեցության մեխանիզմները: Իոնիզացնող ճառագայթման կենսաբանական ազդեցությունները բացատրող վարկածները և տեսությունները: Իոնիզացնող ճառագայթման ազդեցությունը բջիջների, հյուսվածքների և օրգանների վրա: Ճառագայթային հիվանդություն: Թաղանթային գործընթացների կենսաֆիզիկա: Կենսաէլեկտրածնություն ու կենսապոտենցիալներ: Նյարդային ազդակն և նրա տարածումը նյարդաթելով: Էլեկտրագրաֆիայի կենսաֆիզիկական հիմունքները: Մկանային կծկման կենսաֆիզիկա: Կենսահամակարգերի շարժունության սկզբունքները: Սարկոմերի կառուցվածքը, մկանային սպիտակուցների հատկությունները և ակտիվությունը: Թելիկների սահումը՝ որպես մկանների կծկման հիմք: Մկանների կծկման կինետիկ տեսություն: Արյան ֆիզիկական և ֆիզիկաքիմիական հատկությունները: Հեմոդինամիկական գործընթացներ: Արյան հոսքը անոթներով, զարկերակային ալիք: Բարդ համակարգերի կենսաֆիզիկա. տեսողության և լսողության կենսաֆիզիկա:
|
||
0709 | Կենսատեխնոլոգիայի հիմունքներ | 3 |
6 –րդ կիսամյակ
3 ժամ/շաբաթ
դաս. 2 ժամ/շաբաթ, լաբ. 1 ժամ/շաբաթ
MANDATORY
0709/Բ40
1. Purpose of the Course
·ներկայացնել կենսատեխնոլոգիան՝ որպես գիտություն, դրա դերը ժամանակակից կյանքում,
·ներկայացնել կենսատեխնոլոգիական արտադրություններում օգտագործվող օրգանիզմների առանձնահատկությունները, դրանց ստացման եղանակները՝ կիրառելով ժամանակակից գենաընտրողական, մուտագենեզի և գենաճարտարագիտական մեթոդները, ·սովորեցնել կենսատեխնոլոգիական արտադրությունում կիրառվող օբյեկտի ճիշտ ընտրության մոտեցումները, նպատականյութի սինթեզի օպտիմալացման եղանակները, նպատականյութի մաքրման մեթոդները, ·քննարկել օրինակներով կենսատեխնոլոգիայի դերը ժամանակակից կյանքում: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·նկարագրել կենսատեխնոլոգիական օբյեկտների առանձնահատկությունները, ·ներկայացնել բջջա- , գենա- և սպիտակուցային ճարտարագիտության մեթոդները, ·ներկայացնել կենսատեխնոլոգիայում կիրառվող կենսառեակտորների կառուցվածքային առանձնահատկությունները, ·արժևորել կենսակատալիզի առանձնահատկությունները և դրա կարգավորման մոտեցումները կենսատեխնոլոգիական արտադրություններում: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·ընտրել ճիշտ օբյեկտը, որի վրա հիմնված կլինի նոր արտադրությունը, ·կիրառել ժամանակակից մեթոդները, կարգավորել նպատականյութի արտադրման գործընթացը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) · կիրառել ստացված գիտելիքները և աշխատել գիտահետազոտական լաբորատորիաներում, կենդանի օբյեկտի կիրառման վրա հիմնված արտադրությունում։ 3. Description
·ներկայացնել կենսատեխնոլոգիան՝ որպես գիտություն, դրա դերը ժամանակակից կյանքում,
·ներկայացնել կենսատեխնոլոգիական արտադրություններում օգտագործվող օրգանիզմների առանձնահատկությունները, դրանց ստացման եղանակները՝ կիրառելով ժամանակակից գենաընտրողական, մուտագենեզի և գենաճարտարագիտական մեթոդները, ·սովորեցնել կենսատեխնոլոգիական արտադրությունում կիրառվող օբյեկտի ճիշտ ընտրության մոտեցումները, նպատականյութի սինթեզի օպտիմալացման եղանակները, նպատականյութի մաքրման մեթոդները, ·քննարկել օրինակներով կենսատեխնոլոգիայի դերը ժամանակակից կյանքում: 4. Teaching and Learning Styles and Methods
·Ինտերակտիվ և ավանդական դասախոսություններ՝ հարց պատասխան մեթոդի կիրառմամբ,
·Տեսաֆիլմերի դիտում, ·Ինքնուրույն, զույգերով և խմբակային հանձնարարականների կատարում լաբորատոր պարապմունքների ընթացքում, · Սեմինարների ընթացքում անհասկանալի և բարդ հիմնահարցերի քննարկում: 5. Evaluation Methods and Criteria
Նախատեսված է գնահատման հետևյալ բաղադրիչները․ 2 միջանկյալ քննություն, ընթացիկ ստուգումներ և ինքնուրույն աշխատանք։
Ստուգման ձևերն ու հատկացվող առավելագույնմիավորներն են․ ·1-ին ընթացիկ քննություն - գրավոր՝ 5 միավոր առավելագույն արժեքով, ·2-րդ ընթացիկ քննություն - գրավոր՝ 4 միավոր առավելագույն արժեքով: ·Ընթացիկ ստուգում - գրավոր՝ 6 միավոր առավելագույն արժեքով։ · Ինքնուրույն աշխատանք՝ 5 միավոր առավելագույն արժեքով։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ներածություն. կենսատեխնոլոգիա առարկան, փոխադարձ կապը գիտության և տեխնիկայի այլ բնագավառների հետ, հիմնական օբյեկտը: Հասկացություն նպատականյութի մասին. սինթեզի հիմնական ուղիները, սելեկցիա, մուտագենեզ, գենային, բջջային, սպիտակուցային ճարտարագիտություն: Մոլեկուլային կենսատեխնոլոգիա. Ֆերմենտներ, հիբրիդային մոլեկուլների կառուցում, վեկտորներ, CRISPER CAS համակարգ, հիբրիդացում, էլեկտրաֆորեզ, ռեստրիկցիոն վերլուծություն, գենադարաններ, սեկվենավորում, բլոթինգ: Կենսաօբյեկտների պոպուլյացիայի կայունություն՝ վերահսկման և պահպանման եղանակները: Կենսաօբյեկտների աճեցման եղանակները և կիրառվող սարքավորումները: Նպատականյութի անջատման և մաքրման մեթոդները, որակի վերահսկում: Կենսակատալիզի հիմունքները և կիրառությունը: Կենսատեխնոլոգիայի կիրառման բնագավառները: Գործնական դասերը նախատեսում են “Հայկենսատեխնոլոգիա” ԳԱԿ-ի այցելությունը, որտեղ ուսանողները կծանոթանան մուտագենեզի տարբեր եղանակներին, ակտիվ շտամների ընտրություն, կլոնավորման, կենսառեակտորների կառուցվածքի հետ: Լաբորատոր աշխատանքների ընթացքում, ուսանողները կատարելու են պլազմիդային ԴՆԹ-ի անջատում, էլեկտրաֆորեզ, շտամ-արտադրիչի մեկուսացում, ֆերմենտային ակտիվության չափում:
|
||
0709 | Կենսաէներգետիկա | 3 |
7-րդ կիսամյակ
3 ժամ/շաբաթ
դաս. 2 ժամ/շաբաթ, լաբ. 1 ժամ/շաբաթ
MANDATORY
0709/Բ41
1. Purpose of the Course
·հաղորդել խորը և համակողմանի գիտելիքներ կենսաէներգետիկայի արդի հիմնախնդիրների, հիմնական ուղղությունների և դրանց լուծման վերաբերյալ,
·ստեղծել հիմնարար պատկերացում կենսաէներգետիկայում օգտագործվող ժամանակակից հետազոտական մեթոդների մասին, · ծանոթացնել կենսաէներգետիկայի գիտելիքների կիրառման հնարավորությունները բժշկությունում և կենսատեխնոլոգիայում: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·ներկայացնել կենսաէներգետիկայի ժամանակակից տեսական հիմնահարցերը, ·նկարագրել բջջում կենսաէներգետիկական հիմնական գործընթացները, կենդանի օրգանիզմներում դրանց բազմազանությունը, ·ձևակերպել էներգիա առաջացնող համակարգերի կառուցվածքը, կարգավորումը, էներգիայի ձևափոխությունը, էներգիա պահեստավորող մեխանիզմները, բ. գործնական մասնագիտական կարողություններ ·տարբերակել էներգիա առաջացնող համակարգերի բազմակիությունը և դրա կենսաբանական նշանակությունը, ·կանխատեսել և մոդելավորել բջջի նյութափոխանակային հոսքերը, էներգետիկ հաշվեկշիռը, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) .օգտագործել ստացած գիտելիքները մասնագիտական գործունեության ընթացքում տարբեր հարցեր լուծելու համար, ·իրականացնել հետազոտական աշխատանքներ ակադեմիական, կլինիկական ոլորտներում, փորձնական արդյունքների և տեսական նյութի համակողմանի վերլուծության ունակություն: 3. Description
·հաղորդել խորը և համակողմանի գիտելիքներ կենսաէներգետիկայի արդի հիմնախնդիրների, հիմնական ուղղությունների և դրանց լուծման վերաբերյալ,
·ստեղծել հիմնարար պատկերացում կենսաէներգետիկայում օգտագործվող ժամանակակից հետազոտական մեթոդների մասին, · ծանոթացնել կենսաէներգետիկայի գիտելիքների կիրառման հնարավորությունները բժշկությունում և կենսատեխնոլոգիայում: 4. Teaching and Learning Styles and Methods
·Ուսուցանող (բաց հարցերով քննարկում.ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում,
·Ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց ·Անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում, ·Ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում, ·Լաբորատոր աշխատանքներում հմտությունների ուսուցանում։ 5. Evaluation Methods and Criteria
·2 ընթացիկ քննություն,
·1-ին ընթացիկ քննություն՝ 4 միավոր, գրավոր, ·2-րդ ընթացիկ քննություն՝ 5 միավոր, բանավոր, ·Մասնակցություն՝ 3 միավոր, ·ինքնուրույն աշխատանք՝ 4 միավոր, · Ընթացիկ հարցումներ՝ 4 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Կենսաէներգետիկայի առարկան ու խնդիրները, հիմնական նվաճումները: Տարբեր օրգանիզմների էներգիական պահանջմունքները, բազմազանությունը: Բջջի հիմնական էներգիայի աղբյուրները: Էներգիայի ձևափոխությունը և բջջի էներգիառաջացման հիմնական ուղիները: Էներգիայի զուգորդման քեմիօսմոսային տեսություն: Օքսիդային ֆոսֆորիլացում, էլեկտրոն տեղափոխող շղթաներ: Էլեկտրաքիմիական պոտենցիալ առաջացնող համակարգեր: Օքսիդավերականգնողական գործընթացներ: Միկրոօրգանիզմներում էլեկտրոն տեղափոխող շղթաների բազմազանությունը: Ֆոտոսինթեզի գործընթացները կենդանի օրգանիզմներում, բազմազնությունը: Էլեկտրաքիմիական պոտենցիալի որոշումը: ԱԵՖ-սինթազ, բազմազանությունը: Բակտերիառոդօպսին: Ջերմառաջացում: Բակտերիաների մտրակի աշխատանքի մեխանիզմը: Նատրիումի-կալիումի իոնների գրադիենտը որպես էներգիայի պահեստային ձև, էլեկտրաքիմիական գրադիենտի տեղափոխումը միկրոօրգանիզմներում: Նատրիումական էներգետիկա: Կենսաէներգետիկայի տեխնոլոգիական և բժշկական կիրառումները: Կենսաէներգետկական խախատումներով պայմանավորված հիվանդություններ: Թթվածնի ակտիվ ձևեր և դրանց հակազդման մեխանիզմեր: Կենսավառելիք: Մոլեկուլային ջրածնի արտադրությունը բակտերիաներում, հիդրոգենազների բազմազանությունը: Մանրէների օգնությամբ էլեկտրականության ստացումը. կենսաԷլեկտրաքիմիական էլեմենտներ և սարքեր:
|
||
0704 | Անողնաշարների կենդանաբանություն | 3 |
1-ին կիսամյակ
3 ժամ/շաբաթ
դաս. 1,53 ժամ/շաբաթ, լաբ. 1,47 ժամ/շաբաթ
MANDATORY
0704/Բ16
1. Purpose of the Course
.Ծանոթացնել անողնաշար կենդանիների կառուցվածքի, զարգացման, ֆիզիոլոգիայի, էկոլոգիայի, վարքագծի առանձնահատկությունների հետ:
.Պարզաբանել ձևաբանական և ֆիզիոլոգիական այն փոփոխությունները, որոնք էվոլյուցիայի ընթացքում տեղի են ունենում նրանց օրգան համակարգերում: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·նկարագրել անողնաշար կենդանիների անատոմաձևաբանական առանձնահատկությունները, կարգաբանության հիմունքները, ·ներկայացնել տարբեր դասերին պատկանող կենդանիների, կենսաբանոթւյան, էկոլոգիայի, նյութափոխանակության, բազմացման, վարքի առանձնահատկությունները կապված զարգացման աստիճանի հետ: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·համեմատել ողնաշարավոր կենդանիների դասերը ըստ կառուցվածքի, բնակատեղի բազմացման և զարգացման փուլերը, ·վերլուծել էվոլյուցիոն գործընթացները և մեխանիզմները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ·օգտագործել մասնագիտական գործունեության ընթացքում իրադրական տարբեր հարցեր լուծելու համար ստացած գիտելիքները, .իրականացնել հետազոտական աշխատանքներ ակադեմիական և փորձագիտական ոլորտներում: 3. Description
.Ծանոթացնել անողնաշար կենդանիների կառուցվածքի, զարգացման, ֆիզիոլոգիայի, էկոլոգիայի, վարքագծի առանձնահատկությունների հետ:
.Պարզաբանել ձևաբանական և ֆիզիոլոգիական այն փոփոխությունները, որոնք էվոլյուցիայի ընթացքում տեղի են ունենում նրանց օրգան համակարգերում: 4. Teaching and Learning Styles and Methods
·Դասախոսություններ
·Լաբորատոր աշխատանքներ ·Սեմինարներ ·Իրավիճակային խնդիրների քննարկում .Առաջադրանքների կատարման ստուգում 5. Evaluation Methods and Criteria
·1-ին ընթացիկ քննությունը գրավոր է՝ 90 թեստից բաղկացած քննական հարցատոմս, յուրաքանչյուր թեստի արժեքը 0,055 միավոր, առավելագույնը 5 միավոր:
·2-րդ ընթացիկ քննությունը բանավոր է՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց (2, 1 և 1 միավոր): Միավորների քայլը 0,5 է: ·Ընթացիկ ստուգումներ՝ բանավոր հարցումների ձևով՝ դասախոսությունների ընթացքում։ Առավելագույնը 8 միավոր։ .Մասնակցությունը - առավելագույնը 3 միավոր /հաշվարկվում է ողջ դասընթացի հաճախումը/։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Անողնաշար կենդանիների զարգաման պատմությունը: Կենդանիների համաչափությունը: Կենդանիների թագավորություն և նրա կարգաբանությունը: Միաբջջավորների ենթաթագավորություն. Բազմազանությունը, կառուցվածքային և ֆիզիոլոգիական առանձնահատկությունները: Սնման և բազմացման առանձնահատկությունները: Կենսական շրջանները: Տիպերի, ենթատիպերի, դասերի, կարգերի և նրանց ներկայացուցիչների կառուցվածքը, կենսաշրջանն ու կենսակերպը: Մակաբույծ ձևեր: Բազմաբջջավորներ, նրանց ծագումը: Ճառագայթային համաչափություն. սպունգներ, աղեխորշավորներ, սանրակիրներ, նրանց ձևաբանությունը, կենսաշրջանը, տարածվածությունը: Երկկողմ համաչափ կենդանիներ. հելմինթներ՝ պարենքիմատոզ, առաջնախոռոչային, երկրորդախոռոչային: Օրգան-համակարգերի կառուցվածքը, կենսաշրջանը: Մակաբույծ և ազատ ապրող որդեր: Հոդվածոտանիների տիպի առանձնահատկությունները: Խռիկաշունչների, խելիցեռավորների և տրախեաշունչների ներկայացուցիչների ձևաբանությունը, զարգացումը և բազմացումը, նրանց գործնական նշանակությունը և կենսաբազմազանությունը: Փափկամարմիններ. փորոտանիների, թերթախռիկավորների և գլխոտանիների ներկայացուցիչների օրգան-համակարգերի համեմատական էվոլյուցիան, նրանց ներկայացուցիչների գործնական նշանակությունը: Փշամորթները՝ որպես երկրորդաբերանային ջրային կենդանիներ:
|
||
0709 | Մանրէաբանություն և վիրուսաբանություն-1 | 5 |
5-րդ կիսամյակ
4 ժամ/շաբաթ
դաս. 2 ժամ/շաբաթ, լաբ. 2 ժամ/շաբաթ
MANDATORY
0709/Բ37
1. Purpose of the Course
Ձևավորել մանրէների կառուցվածքային և գործառական առանձնահատկությունների, նյութափոխանակության և նրա կարգավորման, ժառանգականության և փոփոխականության, բազմացման և աճի, դրանց բազմազանության և դասակարգման, էկոլոգիայի, մանրէաբանական կենսատեխնոլոգիաների մասին պատշաճ գիտելիքներ:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·նկարագրել մանրէների և վիրուսների բազմազանությունը և բնության մեջ և մարդու կյանքում մանրէների և վիրուսների դերը, ·ներկայացնել մանրէների և վիրուսների ներկայացուցիչների հիմնական բնութագրերը և առաձնահատկությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·ուսումնասիրել և զանազանել մանրէներին լուսային մանրադիտակմամբ, ·կիրառել մանրէաբանական և վիրուսաբանական հետազոտությունների պարզագույն մեթոդներ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ·ունեննալ մանրէաբանական լաբորատորիաներում և սննդամթերքների արտադրություններում աշխատելու հմտություններ, ·կարողանալ վերլուծել փորձնական արդյունքները և համակողմանի վերլուծությամբ ներկայացնել տեսական նյութը, վարել մասնագիտական բանավեճեր: 3. Description
Ձևավորել մանրէների կառուցվածքային և գործառական առանձնահատկությունների, նյութափոխանակության և նրա կարգավորման, ժառանգականության և փոփոխականության, բազմացման և աճի, դրանց բազմազանության և դասակարգման, էկոլոգիայի, մանրէաբանական կենսատեխնոլոգիաների մասին պատշաճ գիտելիքներ:
4. Teaching and Learning Styles and Methods
·Դասախոսություններ (ավանդական և ինտերակտիվ, դրվագների ցուցադրմամբ և քննարկմամբ, հարցեր և պատասխաններ, զրույց),
·Լաբորատոր պարապմունքներ (բակտերիաների պատրաստուկներ, քիմիական նյութերի, այդ թվում՝ թթուների և հիմքերի, ինչպես նաև սարքերի և սարքավորումների օգտագործմամբ, փորձերի արդյունքների մշակմամբ), ·Ուսուցանող ձևեր և մեթոդներ (բաց հարցերով քննարկում. ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում (բանավոր և գրավոր հարցում, հայտորոշիչ թեստեր), ·Ինքնուրույն աշխատանքներ (գրականության մշակում, զեկուցումների պատրաստում և քննարկում), · Անհատական խորհրդատվություն 5. Evaluation Methods and Criteria
·2 ընթացիկ քննություն, եզրափակիչ քննություն և ինքնուրույն աշխատանք
.Առաջին ընթացիկ քննությունը՝ գրավոր, առավելագույնը 4 միավոր, .Երկրորդ ընթացիկ քննությունը՝ բանավոր, առավելագույնը 4 միավոր, .Եզրափակիչ քննություն՝ բանավոր, առավելագույնը՝ 8 միավոր, · Ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 4 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Մանրէաբանության և վիրուսաբանության առարկան, խնդիրները, մեթոդները և զարգացման պատմության ակնարկը: Հայաստանի մանրէները։ Մանրէների բջջի ձևը և չափը, կառուցվածքը, քիմիական կազմը և նյութափոխանակությունը: Կենսաբանական օքսիդացում` խմորումների և շնչառության գործընթացները մանրէներում: Ֆոտոսինթեզ։ Մարէների բազմացումը։ Գենետիկական տեղեկատվության փոխանցումը։ Մանրէների աճը։ Ածխածնի և ազոտի աղբյուրները մանրէների համար: Մանրէազերծում։ Մանրէների կարգաբանությունը: Մանրէների միջև և մանրէների ու մակրոօրգանիզմների միջև փոխհարաբերության ձևերը: Մանրէները էկոլոգիական համակարգերում։ Մանրէների մասնակցությունը ածխածնի, ազոտի, ծծմբի շրջանառության գործընթացներում: Մանրէաբանական կենսատեխնոլոգիաներ։ Մանրէների դերը գյուղատնտեսության, արդյունաբերության և բժշկության մեջ:
|
||
0709 | Կենսաթաղանթների կենսաքիմիա | 2 |
5-րդ կիսամյակ
2 ժամ/շաբաթ
դաս.- 1,33 ժամ, լաբ.- 0,67 ժամ
MANDATORY
0709/Բ36
1. Purpose of the Course
Ներկայացնել և բացատրել թաղանթների կենսաքիմիայի, կենսաբանական թաղանթների բազմազանության, բջջաթաղանթի կառուցվածքի և հատկությունների հիմնարար սկզբունքները, իոնների և քիմիական միացությունների՝ թաղանթով տեղափոխման մեխանիզմները, կենսաբանական համակարգերում էներգիայի ձևափոխությունը:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·բացատրել թաղանթների կենսաքիմիայի հիմնական հասկացությունները, ·ներկայացնել կենսաբանական թաղանթների մոլեկուլային կառուցվածքը, իոնային անցքուղիների մոլեկուլային կառուցվածքը և գործողության մեխանիզմները, ·բացատրել կենսաբանական թաղանթներով իոնների և քիմիական միացությունների տեղափոխության գործընթացը, ·ներկայացնել էներգիայի ձևափոխության սկզբունքները կենսաբանական թաղանթներում: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·վերլուծել կենսաբանական թաղանթների ուսումնասիրման ժամանակակից մեթոդները, ·գնահատել կենսաբանական թաղանթներով ակտիվ և պասիվ տեղափոխության մեխանիղմները, ·իրականացնել դասավանդվող թեմաներին առնչվող լաբորատոր փորձարկումներ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ · վերլուծել մասնագիտական նոր գաղափարներ և գործնականում կիրառել դրանք: 3. Description
Ներկայացնել և բացատրել թաղանթների կենսաքիմիայի, կենսաբանական թաղանթների բազմազանության, բջջաթաղանթի կառուցվածքի և հատկությունների հիմնարար սկզբունքները, իոնների և քիմիական միացությունների՝ թաղանթով տեղափոխման մեխանիզմները, կենսաբանական համակարգերում էներգիայի ձևափոխությունը:
4. Teaching and Learning Styles and Methods
·Դասախոսություններ (ավանդական և ինտերակտիվ, դրվագների ցուցադրմամբ և քննարկմամբ, խնդիրների լուծում, հարցեր և պատասխաններ, զրույց)
·Ուսուցանող ձևեր և մեթոդներ (բաց հարցերով քննարկում. ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում (բանավոր և գրավոր հարցում, հայտորոշիչ թեստեր) ·Ինքնուրույն աշխատանքներ (գրականության մշակում, զեկուցումների պատրաստում և քննարկում) ·Անհատական խորհրդատվություն: 5. Evaluation Methods and Criteria
·1-ին ընթացիկ քննություն - գրավոր՝ 10 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 0.5 է։
·2-րդ ընթացիկ քննություն - բանավոր՝ 10 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 5 հարց, յուրաքանչյուրը` 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է։ ·Առանց եզրափակիչ գնահատման: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Կենսաբանական թաղանթները որպես կենդանի համակարգերի ունիվերսալ կառուցվածքագործառական կազմավորումներ: Կենսաթաղանթների դասակարգումը և բազմազանությունը: Թաղանթների հեղուկախճանկարային մոդելը: Կենսաթաղանթների կազմը, ջուրը որպես թաղանթների բաղադրամաս: Թաղանթային լիպիդների և սպիտակուցների ընդհանուր բնութագիրը: Լիպիդների ու սպիտակուցների շարժունակությունը թաղանթային կառույցներում: Արհեստական լիպիդային կառույցներ. միաշերտեր, երկշերտեր: Լիպոսոմներ, պրոտեոլիպոսոմներ: Փուլային անցումները լիպիդային կառույցներում: Կենսաթաղանթների կազմավորումը: Տեղափոխման գործընթացների նշանակությունը բջջի կենսագործունեության համար, նրանց դասակարգումը: Կենսաթաղանթներով նյութերի պասիվ տեղափոխության չափանիշները և տեսակները: Պարզ ու միջնորդված դիֆուզիա, օսմոս: Կենսաթաղանթներով նյութերի ակտիվ տեղափոխություն. Թաղանթներով նյութերի ակտիվ տեղափոխություն: Ակտիվ տեղափոխության չափանիշները և տեսակները: Առաջնային տեղափոխիչների տեսակները և ընդհանուր բնութագիրը: Նութերի երկրորդային ակտիվ և ուղղորդված տեղափոխություն. Երկրորդային ակտիվ տեղափոխություն: Ուղղորդված տեղափոխիչներ: Էներգիայի ձևափոխության առանձնահատկությունները կենսաթաղանթներում: Միտոքոնդրիումներում էլեկտրոնների տեղափոխությունը ու էներգիայի ձևափոխումը: Էլեկտրոնների տեղափոխման և էներգիայի ձևափոխման առանձնահատկությունները ֆոտոսինթեզի ընթացքում:
|
||
0709 | Ռադիացիոն կենսաքիմիա | 2 |
5-րդ կիսամյակ
2 ժամ/շաբաթ
դաս. 1 ժամ./շաբ., լաբ. 1 ժամ/շաբաթ
MANDATORY
0709/Բ35
1. Purpose of the Course
·Ուսանողների մոտ ձևավորել հստակ պատկերացում ռադիացիոն կենսաքիմիայի առարկայի և խնդիրների մասին, ծանոթացնել ռադիոկենսաբանության զարգացման հիմնական ուղղությունների շարքում ռադիացիոն կենսաբանության տեղին և դերին,
· ուսանողներին ապահովել կենսաբանական օբյեկտների վրա իոնացնող ճառագայթների ունեցած ազդեցության, ինչպես նաև այդ ազդեցության հետևանքով կենսաբանական մակրոմոլեկուլներում տեղի ունեցող ռադիացիոն-կենսաքիմիական փոփոխությունների մասին հիմնարար գիտելիքներով, ·նշել ճառագայթային վնասվածքների վերացման հնարավոր միջոցառումները և դրանց զարգացման ուղիներն ու կիրառման հնարավորությունները: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·անվանել ճառագայթային վնասման կենսաքիմիական ցուցանիշները, ներկայացնելու նրանց նշանակությունը ճառագայթման ազդեցության տեսանելի կենսաբանական դրսևորումների զարգացման գործընթացում, ·թվարկել կենսաբանական կարևոր մոլեկուլների ճառագայթային վնասման տիպերը, կենաբանական օբյեկտների վրա ճառագայթման ուղղակի և անուղղակի ազդեցության մեխանիզմները, ·բացատրել ճառագայթահարված օրգանիզմի հյուսվածքներում և բջիջներում նյութափոխանակության փոփոխության մոլեկուլային մեխանիզմները, ձևակերպել օրգանիզմները ճառագայթային վնասվածներից պաշտպանելու կամ առաջացած վնասվածքների շտկմանն ուղղված միջոցառումները բ. գործնական մասնագիտական կարողություններ ·ինքնուրույն հաշվարկել և մշակել օրգանիզմների վրա ճառագայթային ազդեցության հետազոտման նպատակները, քննարկելու օրգանիզմի վրա ճառագայթային գործոնի կենսաբանական ազդեցության ձևավորման մեխանիզմները՝ ստացած գիտելիքների հիման վրա ·կիրառել համապատասխան հետազոտական մեթոդներ` առաջադրված խնդիրների լուծման համար գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ·ինքնուրույն ձևակերպել ֆերմենտների ակտիվության վրա իոնացնող ճառագայթների ազդեցության ուսումնասիրման խնդիրները և անհրաժեշտ սարքավորումների առկայության դեպքում գոործնականում իրականացնելու նման ուսումնասիրություններ, ·վերլուծել և քննարկել կենսահամակարգերում ազատ ռադիկալների վնասակար դերի և դրանց հետ ընթացող պրոցեսների կարգավորման միջոցների կարևորությունը: 3. Description
·Ուսանողների մոտ ձևավորել հստակ պատկերացում ռադիացիոն կենսաքիմիայի առարկայի և խնդիրների մասին, ծանոթացնել ռադիոկենսաբանության զարգացման հիմնական ուղղությունների շարքում ռադիացիոն կենսաբանության տեղին և դերին,
· ուսանողներին ապահովել կենսաբանական օբյեկտների վրա իոնացնող ճառագայթների ունեցած ազդեցության, ինչպես նաև այդ ազդեցության հետևանքով կենսաբանական մակրոմոլեկուլներում տեղի ունեցող ռադիացիոն-կենսաքիմիական փոփոխությունների մասին հիմնարար գիտելիքներով, ·նշել ճառագայթային վնասվածքների վերացման հնարավոր միջոցառումները և դրանց զարգացման ուղիներն ու կիրառման հնարավորությունները: 4. Teaching and Learning Styles and Methods
·ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց,
·ուսուցանող (բաց հարցերով քննարկում.ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատների պատրաստում) գնահատում, ·լաբորատոր հետազոտությունների իրականացում՝ կենսաբանական համակարգերի վրա իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցության բացահայտման ուղղությամբ, ուսանողների մոտ ռադիացիոն-կենսաքիմիական հետազոտությունների իրականացման հմտությունների մշակում, ·ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում: 5. Evaluation Methods and Criteria
·Բանավոր քննություն 9 միավոր ընդհանուր գնահատականով: Քննական տոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը՝ 3 միավոր: Գնահատման քայլը՝ 0.5 միավոր:
·Ընթացիկ ստուգումներ՝ 6 միավոր ընդհանուր գնահատականով: Գնահատվելու է ուսանողի կողմից պատրաստվածությունը սեմինար պարապմունքներին, հարցումներին, կոլոքվիումներին: ·Ինքնուրույն աշխատանք - 2 միավոր, գնահատվելու է ուսանողի կողմից ինքնուրույն տեսական աշխատան քի կատարումը, զեկուցումով հանդես գալը ·Մասնակցություն՝ 3 միավոր ընդհանուր գնահատականով: Գնահատվելու է ուսանողի ներկայությունը դասախոսություններին, քննարկումներին, լաբորատոր դասերին (մինչև 60% ներկայությունը՝ 0 միավոր, 60-75% - 1 միավոր, 75-90% - 2 միավոր, 90-100% - 3 միավոր): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ռադիացիոն կենսաքիմիայի հիմնական հասկացությունների ներածություն, իոնացնող ճառագայթների տեսակները, ճառագայթման և նյութի փոխազդեցության մեխանիզմները, տարբեր ճառագայթումների հարաբերական կենսաբանական արդյունավետությունը: Դոզա-կենսաբանական էֆեկտ օրինաչափությունը: Կենսամոլեկուլների ինակտիվացումը իոնացնող ճառագայթների ուղղակի ազդեցությամբ: Ճառագայթման անուղղակի ազդեցությունը կենսաբանական համակարգերի վրա:
|
||
0706 | Մոլեկուլային իմունաբանություն | 2 |
4-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ
դաս. 1.33 ժամ/շաբաթ, լաբ. 0.67 ժամ/շաբաթ
MANDATORY
0706/Բ29
1. Purpose of the Course
Ձևավորել հիմնարար գիտելիքներ իմունիտետի, որպես բազմաբջիջ օրգանիզմների պաշտպանական հատկության նշանակության, մոլեկուլային և բջջային իմունոլոգիայի հիմնախնդիրների, մեթոդոլոգիայի, իմունիտետի դրսևորումների և դրանց խանգարումների մասին:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·նկարագրել օրգանիզմների բնական ռեզիստենտության և ձեռք բերովի իմունիտետի նշանակությունը, որպես տեսակի առանձնյակների գենետիկական ամբողջականությունն ապահովող անհրաժեշտ գործոնի, ·սահմանել իմունիտետի համակարգի օրգանային, բջջային և մոլեկուլային կազմավորվածության առանձնահատկությունները, բջջային և հումորալ իմունային ռեակցիաների օրինաչափություններ, ·բացատրել ձեռք բերովի իմունիտետի ձևավորման բոլոր հիմնական մեխանիզմները: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·կիրառել իմունահիտոքիմիական մեթոդները կլինիկական հետազոտություններում, ·բացատրել բազմաբջիջ օրգանիզմների հոմեոստազի պահպանման մեջ իմունիտետի համակարգի դերը և հիմնավորել նրա նշանակությունը կենդանիների առաջընթաց էվոլյուցիայի համար: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ·կիրառել ընդհանուր և մասնավոր իմունաբանության արդիական խնդիրների և մոտեցումների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և մշակման համակարգչային մեթոդները, ·օգտագործել մասնագիտական գործունեության ընթացքում իրադրական տարբեր հարցեր լուծելու համար ստացած գիտելիքները, ·իրականացնել հետազոտական աշխատանքներ ակադեմիական և կլինիկական ոլորտներում: 3. Description
Ձևավորել հիմնարար գիտելիքներ իմունիտետի, որպես բազմաբջիջ օրգանիզմների պաշտպանական հատկության նշանակության, մոլեկուլային և բջջային իմունոլոգիայի հիմնախնդիրների, մեթոդոլոգիայի, իմունիտետի դրսևորումների և դրանց խանգարումների մասին:
4. Teaching and Learning Styles and Methods
·Դասախոսություններ
·Լաբորատոր աշխատանքներ, ·Գործնական աշխատանքներ, ·Սեմինարներ, ·Իրավիճակային խնդիրների քննարկում, · Առաջադրանքների կատարման ստուգում: 5. Evaluation Methods and Criteria
·ընթացիկ ստուգում․ 8 հարցում՝ յուրաքանչոյւրը 1 միավոր, ընդհանուր՝ 8 միավոր,
·դասընթացի մասնակցություն՝ 2 միավոր, ·ինքնուրույն աշխատանք՝ 2 միավոր, ·եզրափակիչ քննություն՝ 8 միավոր։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Իմունիտետի բնորոշումը, իմունոլոգիայի առարկան, ընդհանուր և մասնավոր հիմնախնդիրները: Կլոնային- սելեկցիոն տեսությունը: Բնական իմունիտետի ֆիզիկական, ֆիզիոլոգիական, բջջային գործոնները; Բորբոքում: Իմունիտետի համակարգի կենտրոնական և ծայրամասային օրգանները և բջիջները: Հակածիններ: Իմունոգենությունը պայմանավորող գործոնները: Հապտեններ: Իմունոգլոբուլիններ, դրանց հետերոգենությունը; Իմունոգլոբուլինների իզոտիպերը, դրանց մոլեկուլային կառուցվածքի և գործառույթների առանձնահատկություները: Իմունոգլոբուլիների գեների սոմատիկ վերահամակցումը: Լիմֆոցիտների հակածին զանազանող ռեցեպտորները, դրանց բազմազանության ստեղծման մեխանիզմները: Հյուսվածքային համատեղելիության գլխավոր համալիրը: Լիմֆոցիտների զարգացումը, դրանց դրական և բացասական սելեկցիան: Բջջային իմունիտետի ռեակցիաները: լիմֆոցիտների ակտիվացման մոլեկուլային մեխանիզմները: Հակածին ներկայացնող տարբեր բջիջների դերը: Տրանսպլանտացիոն իմունիտետ: Իմունիտետը ուռուցքների դեմ: Հումորալ իմունային պատասխան: լիմֆոցիտների ակտիվացումը, իմունոգլոբուլինների գործառույթները: Իմունային հիշողություն, իմունոլոգիական տոլերանտություն: Իմունիտետի անցանկալի հետևանքները: Գերզգայնության ռեակցիաներ, աուտոիմունիտետ:
|
||
0709 | Կենսաքիմիա-3 | 3 |
5-րդ կիսամյակ
3 ժամ/շաբաթ
դաս. 1.33 ժամ/շաբաթ, լաբ. 1.67 ժամ/շաբաթ
MANDATORY
0709/Բ34
1. Purpose of the Course
·հաղորդել մասնագիտական գիտելիքներ կենսաբանական օքսիդացման գործընթացի մոլեկուլային հիմքերի, բջիջների էներգետիկ փոխանակության գործընթացում օքսիդային ֆոսֆորիլացման առանձնահատկությունների վերաբերյալ,
·փոխանցել տեսական գիտելիքներ ածխաջրերի և լիպիդների փոխանակության առանձնահատկությունների և նրանց փոխանակության հիմնական ուղիների մասին, ·փոխանցել ազոտ պարունակող միացությունների (սպիտակուցների, առանձին ամինաթթուների, նուկլեինաթթուների) փոխանակության ասպարեզում ինքնուրույն հետազոտություններ կատարելու գործնական ունակություններ: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·ներկայացնել բջիջներում ածխաջրերի էներգիական դերը, քննարկելու ածխաջրերի և լիպիդների փոխանակության հիմնական սկզբունքները, մատնանշելու նրանց փոխանակության հիմնական ուղիները, ·վերարտադրել ամինաթթուների և այլ ազոտ պարունակող միացությունների նյութափոխանակության հիմնական մեխանիզմները: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·ընտրել և գործածել սպիտակուցների, ամինաթթուների, ֆերմենտների և նուկլեինաթթուների փոխանակության ուսումնասիրման համապատասխան մեթոդները, գործնականում կիրառելու սպիտակուցների և ամինաթթուների փոխանակության ուսումնասիրության մեթոդները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ·տարանջատել նյութափոխանակության ասպարեզում կենսաքիմիայի խնդիրները, ·նախագծել ինքնուրույն գիտական հետազոտություններ ածխաջրերի, Ճարպերի, լիպիդների և ազոտ պարունակող միացությունների փոխանակության ասպարեզում, · կարգավորել գրականության տվյալները, ամփոփել և եզրահանգել, մասնավորապես՝ որոշակի կապեր հաստատել միացությունների քիմիական կառուցվածքի և նրանց կենսաբանական հատկությունների միջև: 3. Description
·հաղորդել մասնագիտական գիտելիքներ կենսաբանական օքսիդացման գործընթացի մոլեկուլային հիմքերի, բջիջների էներգետիկ փոխանակության գործընթացում օքսիդային ֆոսֆորիլացման առանձնահատկությունների վերաբերյալ,
·փոխանցել տեսական գիտելիքներ ածխաջրերի և լիպիդների փոխանակության առանձնահատկությունների և նրանց փոխանակության հիմնական ուղիների մասին, ·փոխանցել ազոտ պարունակող միացությունների (սպիտակուցների, առանձին ամինաթթուների, նուկլեինաթթուների) փոխանակության ասպարեզում ինքնուրույն հետազոտություններ կատարելու գործնական ունակություններ: 4. Teaching and Learning Styles and Methods
·ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում նախորդ և տվյալ դասախոսությունների վերաբերյալ,
·աջակցվող ինքնուրույն ուսուցում, անհատական հետազոտության և զարգացման աջակցում, ·ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում: 5. Evaluation Methods and Criteria
·1-ին ընթացիկ քննություն - կազմակերպվում է գրավոր, առավելագույնը՝ 4 միավոր, հարցատոմսը պարունակում է 4 հարց, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 1-ական միավոր: Գնահատման քայլը` 0.5միավոր:
·2-րդ ընթացիկ քննություն կազմակերպվում է բանավոր, առավելագույնը՝ 4 միավոր, հարցատոմսը պարունակում է 4 հարց, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 1-ական միավոր: Գնահատման քայլը` 0.5միավոր: ·Ինքնուրույն աշխատանք - 5 միավոր: ·Ընթացիկ ստուգումներ - առավելագույնը՝ 4 միավոր: Գնահատվում է ուսանողի մասնակցույունը սեմինարներին, ընթացիկ հարցումներին: · Մասնակցություն - առավելագույնը 3 միավոր: Գնահատվելու է ուսանողի ներկայությունը դասախոսություններին, քննարկումներին, լաբորատոր դասերին (մինչև 60% ներկայությունը՝ 0 միավոր, 60-75% - 1 միավոր, 75-90% - 2 միավոր, 90-100% - 3 միավոր): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ածխաջրերի մարսողությունը: Գլիկոգենի կենսասինթեզը և կատաբոլիզմը: Գլիկոլիզ: Գլիկոնեոգենեզ: Լիմոնաթթվային (Կրեբսի) ցիկլ: Պենտոզային ցիկլ: Ճարպերի և լիպիդների մարսողությունը: Արյան լիպոպրոտեինները: Ճարպերի և լիպիդների սինթեզն ու կատաբոլիզմը, ճարպաթթուների β-օքսիդացում, ճարպաթթուների կենսասինթեզ: Կետոնային մարմինների սինթեզը և փոխանակությունը: Ածխաջրերի և լիպիդների նյութափոխանակության կարգավորումը և խանգարումները:Սպիտակուցների մարսողությունը: Պարզ սպիտակուցների փոխանակությունը: Ամինաթթուների փոխանակության հիմնական ուղիները՝ դեզամինացումը, տրանսամինացումը, դեկարբօքսիլացումը: Առանձին ամինաթթուների փոխանակությունը: Բարդ սպիտակուցների փոխանակությունը: Ամոնիակի առաջացման և չեզոքացման ուղիները, օրնիթինային ցիկլ: Նյութափոխանակության կարգավորումը և խանգարումները:
|
||
0709 | Կենսաֆիզիկական քիմիա-1 | 3 |
5-րդ կիսամյակ
3 ժամ/շաբ
դաս. 1.5 ժամ/շաբաթ, լաբ. 1.5 ժամ/շաբաթ
MANDATORY
0709/Բ33
1. Purpose of the Course
·ձևավորել մասնագիտական պատկերացում կենսաֆիզիկական քիմիայի որպես կենդանի օրգանիզմների կենսագործունեության ֆիզիկաքիմիական հիմունքների մասին,
·ներկայացնել կենդանի օրգանիզմների վրա ֆիզիկական գործոնների ազդեցության մասին ժամանակակից հիմնախնդիրները և դրանց լուծման հեռանկարները, ·ծանոթացնել կենդանի օրգանիզմների ուսումնասիրության կենսաֆիզիկական, այդ թվում՝ քանակական վերլուծական մեթոդների կիրառման հեռանկարներին, ·փոխանցել հմտություններ վերլուծելու փորձնական արդյունքները և պարզաբանելու կենսաբանական տարբեր գործընթացների մեխանիզմները: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·ներկայացնել կենսաֆիզիկայի և կենսաֆիզիկական քիմիայի ժամանակակից տեսական հիմնախնդիրները, ·վերարտադրել ընդհանուր կենսաֆիզիկական քիմիայի հիմնահարցերի լուծման տրամաբանությունը և իրականացման եղանակները, ·առաջադրել և կիրառել համապատասխան հետազոտական խնդիրներ և մեթոդներ: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·օգտագործել և գործնականում կիրառելու կենդանի օրգանիզմների ուսումնասիրության կենսաֆիզիկական, այդ թվում՝ քանակական վերլուծական մեթոդներ, ·գնահատել և վերլուծել առաջադրված խնդրի լուծման արդյունքում ստացված փորձնական արդյունքները, ·մեկնաբանել բնության մեջ կենսաբանական գործընթացները և պարզաբանելու դրանց մեխանիզմները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ·կիրառել կենսաֆիզիկական հետազոտությունների հիմնական մեթոդներին ·վերլուծել փորձնական արդյունքները և համակողմանի վերլուծությամբ ներկայացնել տեսական նյութը: 3. Description
·ձևավորել մասնագիտական պատկերացում կենսաֆիզիկական քիմիայի որպես կենդանի օրգանիզմների կենսագործունեության ֆիզիկաքիմիական հիմունքների մասին,
·ներկայացնել կենդանի օրգանիզմների վրա ֆիզիկական գործոնների ազդեցության մասին ժամանակակից հիմնախնդիրները և դրանց լուծման հեռանկարները, ·ծանոթացնել կենդանի օրգանիզմների ուսումնասիրության կենսաֆիզիկական, այդ թվում՝ քանակական վերլուծական մեթոդների կիրառման հեռանկարներին, ·փոխանցել հմտություններ վերլուծելու փորձնական արդյունքները և պարզաբանելու կենսաբանական տարբեր գործընթացների մեխանիզմները: 4. Teaching and Learning Styles and Methods
·Դասախոսություններ (ավանդական և ինտերակտիվ, դրվագների ցուցադրմամբ և քննարկմամբ, խնդիրների լուծում, հարցեր և պատասխաններ, զրույց),
·Ուսուցանող ձևեր և մեթոդներ (բաց հարցերով քննարկում. ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում (բանավոր և գրավոր հարցում, հայտորոշիչ թեստեր), ·Ինքնուրույն աշխատանքներ (գրականության մշակում, զեկուցումների պատրաստում և քննարկում), ·Անհատական խորհրդատվություն: 5. Evaluation Methods and Criteria
·Ընթացիկ քննություն - 1-ին ընթացիկ քննություն- 4 միավոր, գրավոր, 2-րդ ընթացիկ քննություն - 5 միավոր, բանավոր:
·Մասնակցություն - 3 միավոր: ·Ինքնուրույն աշխատանք - 8 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Կենսաֆիզիկական քիմիայի առարկան և կենդանի օրգանիզմների կենսագործունեության ֆիզիկաքիմիական հիմունքերը։ Համառոտ պատմությունը։ Կենսաբանական համակարգերում թերմոդինամիկայի օրենքների կիրառելիության առանձնահատկությունները: Մոլեկուլային կենսաֆիզիկայի հիմունքներ. սպիտակուցների ֆիզիկաքիմիան: Ֆոտոկենսաբանական գործընթացների կենսաֆիզիկա: Ֆոտոկենսաբանական գործընթացները կենսաբանական համակարգերում: Ֆոտոդրական և ֆոտոբացասական գործընթացներ: Լույսի կլանման գործընթացը և Բուգեր-Լամբերտ-Բերի օրենքը: Լյումինեսցենցիան կենսաբանական համակարգերում: Լյումինեսցենցիայի հիմնական օրենքները: Քեմիլյումինեսցենցիա և կենսալուսածորում:
|
||
0706 | Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա | 7 |
4-րդ կիսամյակ
6 ժամ/շաբաթ
դաս. 3 ժամ/շաբաթ, լաբ. 3 ժամ/շաբաթ
MANDATORY
1. 0706/Բ28
1. Purpose of the Course
·ձևավորել մարդու օրգանիզմի՝ նրա բջջային, հյուսվածքային, օրգանային և համակարգային աստիճանների ձևավորման օրինաչափությունների և կառուցվածքի մասին՝ ժամանակակից ֆունկցիոնալ անատոմիայի տեսանկյունից գիտելիքներ,
·փոխանցել ֆիզիոլոգիական գործառույթների, հոմեոստազի համակարգային մեխանիզմների և ֆունկցիաների նյարդահումորալ կարգավորման մասին համապարփակ գիտելիք, ·ընդլայնել ուսանողների պատկերացումները կենսաքիմիական գործընթացների ֆիզիոլոգիական մեխանիզմների վերաբերյալ: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·մեկնաբանել մարդու օրգանիզմի, նրա առանձին օրգանների, օրգան-համակարգերի կառուցվածքի առանձնահատկությունների և տեղադրության մասին տեղեկությունները՝ կապված նրանց գործառության և զարգացման հետ, ·պարզաբանել ֆիզիոլոգիայի արդի տեսական հիմնախնդիրները, արտաքին միջավայրին մարդու օրգանիզմի հարմարման մեխանիզմներր, մարդու կենսագործունեության համակարգային մեխանիզմները, ·քննարկել մարդու օրգանիզմի առանձին օրգան-համակարգերի ֆիզիոլոգիական գործառույթների կարգավորման մեխանիզմների և դրանց վրա դեղամիջոցների, կամ բնական այլ ազդեցության մասին նյութերը: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·կատարել արյունաստեղծ, արյան և արյունամակարդման համակարգերի հետազոտություններ` այդ համակարգերում առկա ախտաբանական գործընթացները բացահայտելու նպատակով: քննարկել օրգանների, օրգան-համակարգերի կառուցվածքի կապը նրանց գործառույթի հետ, ·ուսումնասիրել տարբեր օրգան-համակարգերի կառուցվածքագործառական առանձնահատկությունները, ·վերլուծել ֆիզիոլոգիական համակարգերի կարգավորման նյարդահումորալ մեխանիզմները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ·կիրառել անատոմիական եզրույթները, ·օգտագործել ձեռք բերված տեսական գիտելիքները մասնագիտական գործունեության մեջ, ·ստացած տեսական գիտելիքները գործածել գործնականում: 3. Description
·ձևավորել մարդու օրգանիզմի՝ նրա բջջային, հյուսվածքային, օրգանային և համակարգային աստիճանների ձևավորման օրինաչափությունների և կառուցվածքի մասին՝ ժամանակակից ֆունկցիոնալ անատոմիայի տեսանկյունից գիտելիքներ,
·փոխանցել ֆիզիոլոգիական գործառույթների, հոմեոստազի համակարգային մեխանիզմների և ֆունկցիաների նյարդահումորալ կարգավորման մասին համապարփակ գիտելիք, ·ընդլայնել ուսանողների պատկերացումները կենսաքիմիական գործընթացների ֆիզիոլոգիական մեխանիզմների վերաբերյալ: 4. Teaching and Learning Styles and Methods
·Ներկայացումներ/պրեզենտացիաներ; դասախոսություններ, ցուցադրական տեսանյութեր,
·Լաբորատոր փորձեր, ·Սեմինարներ, ·Թեստերի և իրավիճակային խնդիրների լուծում, ·Աշխատանք ատլասների հետ, ·Ուսանողներին հանձնարարվող զեկուցումներ: 5. Evaluation Methods and Criteria
·1-ին ընթացիկ քննություն - 3 միավոր՝կազմակերպվում է գրավոր, հարցատոմսը պարունակում է 3 հարց, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 1-ական միավոր: Գնահատման քայլը` 0.5միավոր:
·2-րդ ընթացիկ քննություն - 3 միավոր՝կազմակերպվում է գրավոր, հարցատոմսը պարունակում է 3 հարց, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 1-ական միավոր: Գնահատման քայլը` 0.5միավոր: ·Եզրափակիչ քննություն - բանավոր քննություն, հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը 2 միավոր, 8միավոր առավելագույն արժեքով: Գնահատման քայլը՝ 0.5 միավոր: ·Կատարվելու են ինքնուրույն աշխատանքի ընթացիկ ստուգումներ ՝ արժեքը՝0-4 միավոր: · Դասերին մասնակցությունը՝ 0-2 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Մարդու անատոմիան և ֆիզիոլոգիան ՝ որպես գիտություններ, ուսումնասիրության մեթոդները և խնդիրները: Դրդվող հյուսվածքների ֆիզիոլոգիան: Հենաշարժական համակարգի կառուցվածքը և գործառույթները: Սիրտ-անոթային համակարգի կազմաբանությունը և ֆիզիոլոգիան: Շնչառական համակարգի կառուցվածքը և գործառույթները: Նյարդաբանություն: Մարսողական համակարգի անատոմիան և ֆիզիոլոգիան: Նյութափոխանակություն: Միզասեռական համակարգի կազմաբանա-ֆիզիոլոգիական ասպեկտները: Զգայարանների անատոմիան և գործառույթները: Ներզատական գեղձեր:
|
||
0604 | Ֆիզիկական քիմիա | 5 |
4-րդ կիսամյակ
5 ժամ/շաբաթ
դաս. 2.53 ժամ/շաբաթ, լաբ. 2.47 ժամ/շաբաթ
MANDATORY
0604/Բ27
1. Purpose of the Course
Ուսանողների մոտ ձևավորել ֆիզիկական քիմիայի տեսական մոտեցումների, կենսաբանական համակարգերում յուրահատուկ քիմիական փոխազդեցությունների հետազոտման ֆիզիկական մեթոդների տեսական և փորձարարական տեխնիկայի վերաբերյալ պատշաճ մասնագիտական գիտելիքներ:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·ներկայացնել քիմիական թերմոդինամիկայի հիմնական օրենքները, դրանցից բխող հետևությունները և կիրառման հնարավորությունները, ·նկարագրել ոչ էլեկտրոլիտների և էլեկտրոլիտների լուծույթների հատկությունները, էլեկտրաքիմիայի կիրառական ասպարեզները, ·մեկնաբանել քիմիական և կենսաքիմիական ռեակցիաների կինետիկայի և կատալիզի տեսական hիմունքները: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·կիրառել քիմիական թերմոդինամիկայի և կինետիկայի հիմնադրույթները, դրանցից բխող հետևությունները և հնարավորությունները կենսաքիմիական ռեակցիաների մեխանիզմի պարզաբանման և դրա վրա ազդող գործոնների կարգավորման համար: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ .մշակել քիմիական ռեակցիայի արագության, կարգի, ակտիվացման էներգիայի, ինչպես նաև թերմոդինամիկական պարամետրերի (ներքին էներգիա, Գիբսի էներգիա) փորձնական տվյալները` ելնելով ֆիզիկական քիմիայի տեսական մոտեցումներից: 3. Description
Ուսանողների մոտ ձևավորել ֆիզիկական քիմիայի տեսական մոտեցումների, կենսաբանական համակարգերում յուրահատուկ քիմիական փոխազդեցությունների հետազոտման ֆիզիկական մեթոդների տեսական և փորձարարական տեխնիկայի վերաբերյալ պատշաճ մասնագիտական գիտելիքներ:
4. Teaching and Learning Styles and Methods
·Դասախոսություններ,
·Գործնական աշխատանքներ, ·Սեմինարներ, քննարկումներ, ·Լաբորատոր աշխատանքներ: 5. Evaluation Methods and Criteria
·1-ին ընթացիկ գրավոր քննություն՝ առավելագույնը 4 միավոր: Քննական հարցատոմսը բաղկացած է 4 հարցից՝ միավորների քայլը` 0.5:
·2-րդ ընթացիկ գրավոր քննություն՝ առավելագույնը 4 միավոր: Քննական հարցատոմսը բաղկացած է 4 հարցից՝ միավորների քայլը` 0.5: ·Լաբորատոր աշխատանքների ընթացիկ ստուգումներ՝ առավելագույնը 1 միավոր: ·Եզրափակիչ բանավոր քննություն՝ առավելագույնը 9 միավոր։ Քննական հարցատոմսը բաղկացած է 5 հարցից՝ միավորների քայլը` 0.5: ·Մասնակցություն՝ առավելագույնը 2 միավոր 90% և ավելի մասնակցության դեպքում: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Գազային հիմնական օրենքները: Իդեալական և գազ ռեալ գազեր, վիճակի հավասարումները: Քիմիական թերմոդինամիկայի հիմնական հասկացությունները: Թերմոդինամիկայի 1-ին, 2-րդ և 3-րդ օրենքները, նրանց կիրառումն ու հետևությունները: Գիբսի և Հելմհոլցի էներգիաները: Քիմիական պոտենցիալ: Ֆազային հավասարակշռություն, Կլաուզիուս-Կլապեյրոնի հավասարումը: Քիմիական հավասարակշռություն: Հավասարակշռության հաստատունի կախվածությունը ջերմաստիճանից: Ֆազային դիագրամներ: Լուծույթներ. կոլիգատիվ հատկությունները: Օսմոտիկ ճնշում: Պարցիալ մոլային մեծություններ: Էլեկտրոլիտների լուծույթների հատկությունները: Էլեկտրահաղորդականություն: Էլեկտրաքիմիա: Գալվանական էլեմենտի թերմոդինամիկան, Ներստի հավասարումը: Մեմբրանային պոտենցիալ, ակտիվ տրանսպորտ: Քիմիական կինետիկայի հիմնադրույթները: Ռեակցիայի արագության չափման էքսպերիմենտալ մեթոդները: Պարզ ռեակցիաների կինետիկա: Ռեակցիայի կարգի և արագության հաստատունների որոշման մեթոդներ: Ակտիվացման էներգիա: Կատալիզ: Ֆերմենտատիվ ռեակցիաների կինետիկա: Միխայելիս-Մենտենի հավասարումը:
|
||
0706 | Ընդհանուր և մասնավոր հյուսվածքաբանություն | 3 |
3-րդ կիսամյակ
3 ժամ/շաբաթ
դաս. 1.53 ժամ/շաբաթ, լաբ. 1.47 ժամ/շաբաթ
MANDATORY
0706/Բ24
1. Purpose of the Course
Ծանոթացնել ընդհանուր և մասնավոր հյուսվածքաբանության տեսական և կիրառական հիմնախնդիրներին, ձևավորել պատկերացում մարդու և կաթնասունների հյուսվածքային և բջջային կազմավորվածության օրինաչափությունների և մեխանիզմների մասին:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· գիտակցել հյուսվածքի, որպես օրգանիզմի կազմավորվածության որոշակի մակարդակի և որպես ուրույն համակարգի տեղը և դերը, · լուսաբանել օրգանային, հյուսվածքային և բջջային կառույցների միջև պատճառային և ենթակայական կապերի նշանակությունը, · ներկայացնել հյուսվածքների բոլոր հիմնական տեսակների բջջային և միջբջջային կառուցվածքների ձևաբանական և կենսաքիմիական հիմնական առանձնահատկությունների և նրանց հետազոտման արդի մեթոդները: բ. գործնական մասնագիտական կարողություններ · ճանաչել մանրադիտակի տակ հյուսվածքները և նրանց բաղադրիչ տարրերը, · վերլուծել հյուսվածքներում առաջացած փոփոխությունների մեխանիզմները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ · օգտագործել մասնագիտական գործունեության ընթացքում իրադրական տարբեր հարցեր լուծելու համար ստացած գիտելիքները, · իրականացնել հետազոտական աշխատանքներ ակադեմիական և կլինիկական ոլորտներում: 3. Description
Ծանոթացնել ընդհանուր և մասնավոր հյուսվածքաբանության տեսական և կիրառական հիմնախնդիրներին, ձևավորել պատկերացում մարդու և կաթնասունների հյուսվածքային և բջջային կազմավորվածության օրինաչափությունների և մեխանիզմների մասին:
4. Teaching and Learning Styles and Methods
· Դասախոսություններ,
· Լաբորատոր աշխատանքներ, · Գործնական աշխատանքներ, · Սեմինարներ, · Իրավիճակային խնդիրների քննարկում, · Առաջադրանքների կատարման ստուգում: 5. Evaluation Methods and Criteria
· ընթացիկ ստուգում․ 8 հարցում՝ յուրաքանչոյւրը 1 միավոր, ընդհանուր՝ 8 միավոր,
· դասընթացի մասնակցություն՝ 2 միավոր, · ինքնուրույն աշխատանք՝ 2 միավոր, · եզրափակիչ քննություն՝ 8 միավոր։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Հյուսվածքների կառուցվածքա-գործառական տարրերը: Հյուսվածքների էվոլյուցիայի և հիստոգենեզի հիմնական ուղենիշները, հյուսվածքների բջջա-դիֆերոնային կազմավորվածությունը: Էպիթելային հյուսվածքներ. Բջիջների ձևաբանական առանձնահատկությունները, միացման ձևերը: Կենդանիների տարբեր խմբերի ծածկույթային էպիթելների բջջայիկազմը և գործառույթները: Գեղձայինէպիթել: Շարակցական հյուսվածքներ: Արյուն, ավիշ, արյունաստեղծում: Արյունաստեղծ հյուսվածքներ: Բուն շարակցական հյուսվածքների կազմավորվածությունը և գործառույթները: Կմախքային հյուսվածքներ: Մկանային հյուսվածքներ: Ողնաշարավորների միջաձիգ-զոլավոր մկանային հյուսվածքի կառուցվածքա-գործառական կազմավորվածությունը: Ողնաշարավորների - անողնաշարների հարթ մկանային հյուսվածքները: Նյարդային հյուսվածք: Նեյրոնները և նեյրոգլիան: Նյարթաթելեր, սինապսներ և նյարդայի ծայրապարատներ:
|
||
0707 | Բջջի կառուցվածք և ֆիզիոլոգիա | 2 |
1-ին կիսամյակ
2 ժամ/շաբաթ
դաս. 1ժամ/շաբաթ, լաբ. 1ժամ/շաբաթ
MANDATORY
0707/Բ19
1. Purpose of the Course
·ձևավորելու պատկերացում բջիջների կարուցվածքի և ֆունկցիաների մասին,
·ծանոթացնելու բջջի մոլեկուլային գործընթացներին, ·նկարագրելու բջիջների բաժանման, աճի, մասնագիտացման, ծերացման և փոխազդեցության մեխանիզմները: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·ներկայացնելու բջջի ֆիզիոլոգիայի հիմնահարցերը և ժամանակակից նվաճումները, ·ճանաչելու բջջի ուսումնասիրման հիմնական օբյեկտները և մեթոդները, ·բացատրելու բջջում կատարվող մոլեկուլային փոխակերպումները, բ. գործնական մասնագիտական կարողություններ ·գործնականում իրականացնելու in vitro բջիջների կուլտիվացում, ·իրականացնելու տարբեր հետազոտություններ բջջային մոդելների վրա, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ·իրականացնելու աշխատանքային նյութի հավաքումը և դրա առաջնային մշակումը, ·օգտագործելու ժամանակակից տեխնիկան և լաբորատոր սարքավորումները: 3. Description
·ձևավորելու պատկերացում բջիջների կարուցվածքի և ֆունկցիաների մասին,
·ծանոթացնելու բջջի մոլեկուլային գործընթացներին, ·նկարագրելու բջիջների բաժանման, աճի, մասնագիտացման, ծերացման և փոխազդեցության մեխանիզմները: 4. Teaching and Learning Styles and Methods
·Դասախոսություններ,
·լաբորատոր աշխատանքներ, ·աուդիո և տեսանյութերի ցուցադրումներ: 5. Evaluation Methods and Criteria
· 1-ին ընթացիկ քննություն - բանավոր ՝ 4 միավոր առավելագույն արժեքով,
· 2-րդ ընթացիկ քննություն - բանավոր՝ 5 միավոր առավելագույն արժեքով, · Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր առավելագույն արժեքով, · Մասնակցություն՝ 3 միավոր առավելագույն արժեքով: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Բջջի կենսաբանության ուսումնասիրության օբյեկտները: Բջջային կուլտուրաները: Բջիջների աճեցման համար անհրաժեշտ սարքավորումներն ու սննդային միջավայրերը: Նորմալ և տրանսֆորմացված բջիջներ: Բջջի օրգանոիդների կառուցվածքը և գործառույթները: Միտոքոնդրիումներ, պլաստիդներ, ԷՊՑ, Գոլջիի համալիր, լիզոսոմներ և այլն: Օրգանոիդները և վեզիկուլյար փոխադրումը: Էնդոցիտոզ, էկզոցիտոզ, պինոցիտոզ և այլն: Բջջաթաղանթի մոլեկուլային կառուցվածքը և գործառական միավորները: Թաղանթների նշանակությունը բջջի գործունեության համար: Բջջակորիզ: Բջջի ժառանգական նյութ և դրա մոլեկուլային կառուցվածքը:
Նորմալ բջջային ցիկլ, MPF-կարգավորիչ: Հանգստացող և պրոլիֆերացվող բջիջների միջև եղած մետաբոլիկ և մորֆոլոգիական տարբերությունները: Բջիջների բաժանում, աճ, մասնագիտացում, ծերացում և փոխազդեցություն: Բջջի մահվան ձևերը: Ապոպտոզ, նեկրոզ: |
||
0708 | Էկոլոգիա և բնապահպանական կենսատեխնոլոգիաներ | 5 |
3-րդ կիսամյակ
5 ժամ/շաբաթ
դաս. 3 ժամ/շաբաթ, լաբ. 2 ժամ/շաբաթ
MANDATORY
0708/Բ23
1. Purpose of the Course
·ձևավորել աշխարհայացք և գիտելիք էկոլոգիայի` որպես գիտության, բնապահպանության, բնական համակարգերի գործունեության հիմունքների, համաշխարհային և Հայաստանի բնապահպանական խնդիրների մասին, ձևավորել հիմնարար գիտելիքներ բնություն-հասարակություն համակարգում էկոլոգիայի հիմնախնդիրների և բնության հետ հասարակության համահունչ զարգացման մասին,
·ծանոթացնել կենսառեսուրսների պահպանման և վերարտադրման ոլորտներում կենսատեխնոլոգիայի ժամանակակից մեթոդների կիրառմանը, կենցաղային և արդյունաբերական թափոնների վերամշակման, վնասազերծման կենսատեխնոլոգիական մեթոդներին: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·նկարագրել էկոլոգիայի` որպես գիտության ձևավորման պատմությանը, էկոլոգիայի հիմունքներին և առանձնահատկություններին, ·ներկայացնել էկոհամակարգի, կենսացենոզի և նոոսֆերայի մասին ուսմունքները, ·նկարագրել մարդկության կայուն զարգացման սկզբունքները, բնապահպանական ոլորտում կենսատեխնոլոգիայի մեթոդների կիրառման հեռանկարները, բնական և անթրոպոգեն էկոհամակարգերի զարգացման ընդհանուր սկզբունքները և օրինաչափությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·կիրառել ՀՀ կլիմայի փոփոխության մասին, կենսաբազմազանության մասին, ագրոկենսաբազմազանության մասին, անապատացման դեմ պայքարի ազգային զեկույցները, ·մասնագիտական առանձնահատկություններից ելնելով կիրառել բնապահպանական և էկոլոգիական գիտելիքները հասարակության կայուն զարգացման տարբեր ծրագրերում, ·վերլուծություններ կատարել էկոլոգիական վիճակի մասին և անել համապատասխան եզրակացություններ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ·վերլուծել փաստեր և կատարելու հետևություններ, ·կատարել տրամաբանական և վերլուծական աշխատանքներ: 3. Description
·ձևավորել աշխարհայացք և գիտելիք էկոլոգիայի` որպես գիտության, բնապահպանության, բնական համակարգերի գործունեության հիմունքների, համաշխարհային և Հայաստանի բնապահպանական խնդիրների մասին, ձևավորել հիմնարար գիտելիքներ բնություն-հասարակություն համակարգում էկոլոգիայի հիմնախնդիրների և բնության հետ հասարակության համահունչ զարգացման մասին,
·ծանոթացնել կենսառեսուրսների պահպանման և վերարտադրման ոլորտներում կենսատեխնոլոգիայի ժամանակակից մեթոդների կիրառմանը, կենցաղային և արդյունաբերական թափոնների վերամշակման, վնասազերծման կենսատեխնոլոգիական մեթոդներին: 4. Teaching and Learning Styles and Methods
·դասախոսություններ,
·լաբորատոր աշխատանքներ հողի, ջրի, սննդի քիմիական բաղադրության, քիմիական և ֆիզիկական հատկությունների ուսումնասիրման, էկոլոգիական անվտանգության վերաբերյալ, ·քննարկումներ, դեպքերի վերլուծություն և այլ ինտերակտիվ մեթոդներ, ·խմբային հանձնարարություններ, ներկայացումներ (պրեզենտացիաներ): 5. Evaluation Methods and Criteria
Նախատեսված է գնահատման հետևյալ բաղադրիչները՝ 2 ընթացիկ քննություն, ինքնուրույն աշխատանք և եզրափակիչ քննություն:
·Ստուգման ձևերն ու հատկացվող առավելագույն միավորներն են. ·1-ին ընթացիկ քննություն. գրավոր ստուգում, առավելագույն միավորը՝ 4, 4 հարցից բաղկացած քննական հարցատոմսեր, յուրաքանչյուրը հարցի առավելագույն արժեքը` 1 միավոր, միավորների քայլը՝ 0,5, ·2-րդ ընթացիկ քննություն. գրավոր ստուգում, առավելագույն միավորը՝ 4, 4 հարցից բաղկացած քննական հարցատոմսեր, յուրաքանչյուրը հարցի առավելագույն արժեքը` 1 միավոր, միավորների քայլը՝ 0,5, ·Ինքնուրույն աշխատանք․ բանավոր ներկայացում, առավելագույն միավորը՝ 4, միավորների քայլը՝ 1, · Եզրափակիչ քննություն. բանավոր ստուգում, առավելագույն միավորը՝ 8, 4 հարցից բաղկացած քննական հարցատոմսեր, յուրաքանչյուրը հարցի առավելագույն արժեքը` 2 միավոր, միավորների քայլը՝ 0,5։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ներածություն: Էկոլոգիայի համառոտ պատմությունը, կառուցվածքը, առարկան և օբյեկտը:
Օրգանիզմների գոյության միջավայրը և պայմաններին հարմարվելը: Կյանքի գոյատևման հիմնական միջավայրերը: Պոպուլյացիաների էկոլոգիա: Կենսացենոզներ: Էկոհամակարգեր: Նյութերի շրջանառությունը էկոհամակարգերում: էկոհամակարգերի ինքնազարգացումը: Կենսոլորտ: Մարդու փոխազդեցությունը բնության հետ: Մթնոլորտի պահպանությունը: Երկրի կլիմայի փոփոխության և անապատացման հիմնախնդիրները: Ջրային պաշարների պահպանությունը: Հողային պաշարների պահպանությունը: Երկրի կենսաբանական բազմազանությունը: Կենսաբազմազանության պահպանությունը: Շրջակա միջավայրը և մարդու առողջությունը: Կենսաբազմազանության նկարագրման, պահպահման և կայուն օգտագործման կենսատեխնոլոգիա:Կենցաղայաին և արդյունաբերական թափոնների վնասազերծման կենսատեխնոլոգիա: Կենսառեսուրսների վերարտադրման կենսատեխնոլոգիա: |
||
0703 | Բարձրակարգ բույսեր | 4 |
2-րդ կիսամյակ
3 ժամ/շաբաթ
դաս. 2 ժամ/շաբաթ, լաբ. 1 ժամ/շաբաթ
MANDATORY
0703/Բ22
1. Purpose of the Course
·ներկայացնել բարձրակարգ բույսերի ընդհանուր բնութագիրը, ներքին և արտաքին կառուցվածքը, դասակարգումը,
·զարգացնել մասնագիտական ճիշտ պատկերացումներ բուսաբանության, բարձրակարգ բույսերի կարգաբանության ժամանակակից խնդիրների վերաբերյալ, ·ձևավորել պատկերացումներ բնության մեջ և մարդու կյանքում բարձրակարգ սպորավոր և սերմնավոր բույսերի դերի և նշանակության վերաբերյալ, ինչպես նաև բուսական ռեսուրսների օգտագործման և պահպանման համար առաջարկվող գիտական եղանակների մասին: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·բացահայտելու բարձրակարգ բույսերի ձևաբանական, անատոմիական կազմավորման առանձնահատկությունները, դասակարգման ժամանակակից սկզբունքները, ·ներկայացնելու բուսաբանության, բուսական ռեսուրսների նշանակությունն ու դերը բնության մեջ և մարդու կյանքում, ·ճանաչելու և որոշելու Հայաստանում հանդիպող և առավել տարածված բույսերի ընտանիքները և ցեղերը: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·կիրառելու բույսերի նույնականացման և դասակարգման ժամանակակից մեթոդները, ·մշակելու և վերլուծելու դաշտային հետազոտությունների արդյունքները, ·իրականացնելու բույսերի հավաքման, չորացման և պահպանման աշխատանքներ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ·համակարգելու բարձրակարգ բույսերի տվյալների էլեկտրոնային բազա, ·օգտագործելու ստացված գիտելիքները մասնագիտական գործունեության ընթացքում: 3. Description
·ներկայացնել բարձրակարգ բույսերի ընդհանուր բնութագիրը, ներքին և արտաքին կառուցվածքը, դասակարգումը,
·զարգացնել մասնագիտական ճիշտ պատկերացումներ բուսաբանության, բարձրակարգ բույսերի կարգաբանության ժամանակակից խնդիրների վերաբերյալ, ·ձևավորել պատկերացումներ բնության մեջ և մարդու կյանքում բարձրակարգ սպորավոր և սերմնավոր բույսերի դերի և նշանակության վերաբերյալ, ինչպես նաև բուսական ռեսուրսների օգտագործման և պահպանման համար առաջարկվող գիտական եղանակների մասին: 4. Teaching and Learning Styles and Methods
·Դասախոսություններ
·Լաբորատոր աշխատանքներ ·Բանավոր հարցումներ ·Դիդակտիկ նյութեր ·էլեկտրոնային որոշիչներ 5. Evaluation Methods and Criteria
·1-ին ընթացիկ քննություն գրավոր թեստային աշխատանք 4 միավոր առավելագույն արժեքով:
·2-րդ ընթացիկ քննություն. գրավոր թեստային աշխատանք 5միավոր առավելագույն արժեքով: ·Ընթացիկ ստուգումներ, 8 միավոր առավելագույն արժեքով: ·Մասնակցություն 3 միավոր առավելագույն արժեքով: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Բարձրակարգ բույսերի ընդհանուր բնութագիր: Հասկացություն սպորավոր և սերմնավոր արքեգոնիալ և ծաղկավոր բույսերի մասին: Թելոմային տեսություն: Բուսական բջիջ և դրա առանձնահատկություններ: Բույսերի ներքին տարբերակման պատճառները: Հյուսվածքներ: Արմատի, տերևի, ցողունի մորֆոանատոմիական առանձնահատկություններն ու ձևափոխությունները: Բարձրակարգ բույսերի բազմացում: Բարձրակարգ բույսերի կարգաբանություն (արքեգոնիալ բույսերի բաժինները, կարևորագույն ներկայացուցիչները): Ծաղկավոր բույսեր: Ընդհանուր բնութագիր և դասակարգում: Կարևորագույն ընտանիքներ և հիմնական ներկայացուցիչներ: ՀՀ-ում տարածված ուտելի և դեղաբույսերի կենսաքիմիական առանձնահատկությունները:
|
||
0704 | Ողնաշարավորների կենդանաբանություն | 3 |
2-րդ կիսամյակ
3 ժամ/շաբաթ
դաս. 1,53 ժամ/շաբաթ, լաբ. 1,47 ժամ/շաբաթ
MANDATORY
0704/Բ21
1. Purpose of the Course
·ծանոթացնել ողնաշարավոր կենդանիների կառուցվածքի, զարգացման, ֆիզիոլոգիայի, էկոլոգիայի, վարքագծի առանձնահատկությունների հետ, ինչպես նաև քորդավորների բոլոր դասերի գործնականնշանակությունը,
·պարզաբանել ձևաբանական և ֆիզիոլոգիական այն փոփոխությունները, որոնք էվոլյուցիայի ըմթացքում տեղի են ունենում նրանց օրգան համակարգերում, ·ծանոթացնել ողնաշարավորների հետազոտման ոչ միայն դասական այլ նաև ժամանակակից մեթոդների հետ: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· Ներկայացնելու ողնաշարավոր կենդանիների անատոմաձևաբանական առանձնահատկությունները, կարգաբանաության հիմունքները, ·լուսաբանելու տարբեր դասերին պատկանող կենդանիների, կենսաբանության, էկոլոգիայի, նյութափոխանակության, բազմացման, վարքի առանձնահատկությունները՝ կախված զարգացման աստիճանից: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·ճանաչելու ողնաշարավոր կենդանիների դասերը ըստ կառուցվածքի, բնակատեղի բազմացման և զարգացման փուլերի ·վերլուծելու էվոլյուցին գործընթացները և մեխանիզմները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ · օգտագործելու մասնագիտական գործունեության ընթացքում իրադրական տարբեր հարցեր լուծելու համար ստացած գիտելիքները, իրականացնելու հետազոտական աշխատանքներ ակադեմիական և փորձագիտական ոլորտներում: 3. Description
·ծանոթացնել ողնաշարավոր կենդանիների կառուցվածքի, զարգացման, ֆիզիոլոգիայի, էկոլոգիայի, վարքագծի առանձնահատկությունների հետ, ինչպես նաև քորդավորների բոլոր դասերի գործնականնշանակությունը,
·պարզաբանել ձևաբանական և ֆիզիոլոգիական այն փոփոխությունները, որոնք էվոլյուցիայի ըմթացքում տեղի են ունենում նրանց օրգան համակարգերում, ·ծանոթացնել ողնաշարավորների հետազոտման ոչ միայն դասական այլ նաև ժամանակակից մեթոդների հետ: 4. Teaching and Learning Styles and Methods
·Դասախոսություններ,
·Լաբորատոր աշխատանքներ, ·Սեմինարներ, ·Իրավիճակային խնդիրների քննարկում, · Առաջադրանքների կատարման ստուգում: 5. Evaluation Methods and Criteria
·1-ին ընթացիկ քննություն - գրավոր՝ 5 հարցից բաղկացած հարցատոմս, յուրաքնաչյուրը 1 բալ, (քայլըէ 0,5) - 5 միավոր առավելագույն արժեքով,
·2-րդ ընթացիկ քննություն - բանավոր՝ 4 հարցից բաղկացած հարցատոմս, յուրաքնաչյուրը 1 բալ, (քայլըէ 0,5) - 4 միավոր առավելագույն արժեքով: ·Ընթացիկ ստուգումներ - կլինեն 4 ստուգումներ, յուրաքանչյուրը 2 բալ գնահատմամբ՝ ընդամենը 8 բալ ·Դասընթացին մասնակցության համար՝ 3 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը`1: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Քորդավորների տիպի բնութագիրը, Ենթատիպ Անգանգեր (Acrania), թրթուրաքորդայավորներ կամ թաղանթայիններ(Tunicata), Ձկների (Pisces), վերնադասի դասերի բնութագիրը, բազմազանությունը, տարածվածությունը, կենսակերպն ու նշանակությունը: Ոսկրային ձկների ադապտացիաները: Ձկների էվոլյուցիան, վարքը, տնտեսական նշանակությունն ու պաշտպանությունը: Երկկենցաղների դասի (Amphibia) բնութագիրը, բազմազանությունը, տարածվածությունը և կենսակերպը: Պոչավոր երկկենցաղների ներքին կառուցվածքային առանձնահակությունները: Երկկենցաղների վարքը, ֆիզիոլոգիական առանաձնահատկությունները և նրանց նշանակությունն ու պահպանությունը: Ողնաշարավոր կենդանիների ցամաք դուրս գալը, երկեկնցաղների էվոլյուցիան: Անամնիաներ և ամնիոտներ: Սողունների դասի (Reptilia) բնութագիրը, էկոլոգիա-ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, վարքը, բազմազանությունը, տարածվածությունը կենսակերպն ու պաշտպանությունը: Սողունների էվոլյուցիան: Թռչունների դասի (Aves), բնութագիրը, էկոլոգիա-ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, վարքը, բազմազանությունը, տարածվածությունը կենսակերպն ու պաշտպանությունը: Թռչունների էվոլյուցիան: Թռչունների տնտեսական նշանակություն ու պաշտպանությունը: Կաթնասունների դասի (Mammalia) բնութագիրը, վարքը, բազմազանությունը, տարածվածությունը կենսակերպն ու պաշտպանությունը: Կաթնասունների նշանակություն ու պաշտպանությունը: Կաթնասունների էվոլյուցիան:
|
||
0703 | Սնկաբանություն և ջրիմուռաբանություն | 3 |
1-ին կիսամյակ
3ժամ/շաբաթ
դաս. 2 ժամ/շաբաթ, լաբ. 1 ժամ /շաբաթ
MANDATORY
0703/Բ18
1. Purpose of the Course
·լուսաբանել ժամանակակից պատկերացումները օրգանական աշխարհի դասակարգման մասին, ձևավորել ուսանողների մոտ գիտելիքներ ջրիմուռների, սնկերի և քարաքոսերի կարգաբանության, տեսական և կիրառական խնդիրների մասին,
·ծանոթացնել ջրիմուռների, սնկանման օրգանիզմների, սնկերի բջջապատի և բջջաթաղանթի կառուցվածքային առանձնահատկությունների հետ, ·տալ ընդհանուր պատկերացումներ ուսումնասիրվող օրգանիզմների մետաբոլիզմի վերաբերյալ: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·ձևակերպելու ջրիմուռներին, սնկերին և քարաքոսերին բնորոշ առանձնահատկությունները, ·տարբերակելու ջրիմուռների, սնկերի բաժինները և դասերը, ·լուսաբանելու սնկերի և ջրիմուռների տարածումը, էկոլոգիան, կիրառական նշանակությունը բնության և մարդու գործունեության, մասնավորապես բժշկության մեջ, ·նկարագրելու սնկերի մորֆոգենեզը և աճման տիպերը, տարբերակելու ջրիմուռների նույնականացման սկզբունքները, բ. գործնական մասնագիտական կարողություններ ·կիրառելու օրգանիզմների ժամանակակից որոշման մեթոդները, ·մշակելու և վերլուծելու դաշտային և փորձարարական հետազոտությունների արդյունքները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ·ստեղծելու սնկերի և ջրիմուռների տվյալների էլեկտրոնային բազաներ, ·օգտագործելու ստացած գիտելիքները հետագա գործունեության ընթացքում: ·ստեղծելու սնկերի և ջրիմուռների տվյալների էլեկտրոնային բազաներ, օգտագործելու ստացած գիտելիքները հետագա գործունեության ընթացքում: 3. Description
·լուսաբանել ժամանակակից պատկերացումները օրգանական աշխարհի դասակարգման մասին, ձևավորել ուսանողների մոտ գիտելիքներ ջրիմուռների, սնկերի և քարաքոսերի կարգաբանության, տեսական և կիրառական խնդիրների մասին,
·ծանոթացնել ջրիմուռների, սնկանման օրգանիզմների, սնկերի բջջապատի և բջջաթաղանթի կառուցվածքային առանձնահատկությունների հետ, ·տալ ընդհանուր պատկերացումներ ուսումնասիրվող օրգանիզմների մետաբոլիզմի վերաբերյալ: 4. Teaching and Learning Styles and Methods
·Դասախոսություններ,
·Լաբորատոր աշխատանքներ, ·Բանավոր հարցումներ, ·Դիդակտիկ նյութեր, ·էլեկտրոնային որոշիչներ: 5. Evaluation Methods and Criteria
·1-ին ընթացիկ քննությունը գրավոր է՝ թեստային աշխատանք 4 միավոր առավելագույն արժեքով:
·2-րդ ընթացիկ քննությունը գրավոր է՝ թեստային աշխատանք 5 միավոր առավելագույն արժեքով: ·Ընթացիկ ստուգումներ, 8 միավոր առավելագույն արժեքով: ·Մասնակցություն 3 միավոր առավելագույն արժեքով: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ջրիմուռաբանության, սնկաբանության տեսակային բազմազանություն /կարգաբանություն/: Ուսումնասիրվող օրգանիզմների մորֆոլոգաանատոմիական կառուցվածք, ֆիզիոլոգակենսաքիմիական առանձնահատկություններ: Ջրիմուռների թալոմի կառուցվածքային տիպեր: Ջրիմուռների բջջի և բջջաթաղանթի քիմիական կառուցվածք և կարևորագույն ներկայացուցիչներ: Ջրիմուռների բազմացման տիպեր, ապրելակերպ և տարածվածություն: Սնկերի և սնկանման օրգանիզմների ընդհանուր բնութագիր, կառուցվածք, միցելիում և դրա ձևափոխություններ: Սնկերի բջջի և բջջաթաղանթի կառուցվածք ու քիմիզմ: Սնկերի էկոլոգիական խմբեր: Սնկերի բազմացում և տարածվածություն: Դեղասնկեր՝ միկրո- և մակրոմիցետներ: Սնկերի նշանակությունը, տեղը էկոհամակարգերում և մարդկային հասարակության գործունեության մեջ:
|
||
0709 | Կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ներածություն | 3 |
1-ին կիսամյակ
3 ժամ/շաբաթ
դաս. 2.4 ժամ/շաբաթ, ժամ, լաբ. 0.6 ժամ/շաբաթ
MANDATORY
0709/Բ17
1. Purpose of the Course
·ծանոթացնել կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա մասնագիտությունների առանձնահատկություններին, նպաստել մասնագիտական հմտությունների զարգացմանը, որոնք թույլ կտան նրանց հետագայում իրականացնել մասնագիտական գործունեություն՝ ստացած գիտելիքներին համապատախան,
·բացատրել տարբեր կենսաբանական ակտիվ միացությունների դերն օրգանիզմում, նյութափոխանակային ուղիներումջ և կիրառական բնագավառներում, ·գիտելիքներ հաղորդել մարդու տնտեսական գործունեության մեջ հիմնարար գիտությունների նվաճումների օգտագործման վերաբերյալ, որոնք կնպաստեն կենսատեխնոլոգիական խնդիրների լուծմանը, ձևավորել հասկացություն և ողջամիտ մոտեցումներ սննդային արդյունաբերության, գյուղատնտեսության, էկոլոգիայի և բժշկության բնագավառներում առաջացող բազմաթիվ սոցիալական և տնտեսական խնդիրների լուծման համար 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·թվարկել կենդանի բջիջների կազմության մեջ մտնող հիմնական քիմիական բաղադրամասերը (սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, նուկլեինաթթուներ, վիտամիններ, հորմոններ), ձևակերպել բջջում այդ միացությունների դերը և ֆունկցիաները, ·վերարտադրել կենսատեխնոլոգիա առարկայի խնդիրները, թվարկել դասական և ժամանակակից կենսատեխնոլոգիական ուղղությունները, նկարագրել օրգանիզմների ձևափոխության ժամանակակից մեթոդները, կենսատեխնոլոգիայի կիրառական ոլորտները, հիմնավորել ԳՁՕ կիրառման դրական և բացասական կողմերը: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·Համեմատել կենդանի օրգանիզմների բաղադրամասերը, վերլուծել նրանց դերը և ֆունկցիաները օրգանիզմի կյանքում, փաստարկել նյութափոխանակության տարբեր ուղիների փոխկապվածությունը, ·դասակարգել կենսատեխնոլոգիական օբյեկտներն ու գործընթացները, կառուցել կենսատեխնոլոգիական համակարգերի և մոդելների գծապատկերներ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ·աշխատել գրականության հետ, կատարել ընդհանրացումներ, քննարկել միացությունների քիմիական կառուցվածքի և նրանց կենսաբանական հատկությունների միջև եղած կապերը, բացատրել նյութափոխանակային հիվանդությունների ծագումը, ·տարբերակել կենսատեխնոլոգիական տերմինաբանությունը և հասկացությունները, մեկնաբանել կենսատեխնոլոգիական հիմնական ժամանակակից փորձարարական և տեսական հետազոտությունների մեթոդները: 3. Description
·ծանոթացնել կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա մասնագիտությունների առանձնահատկություններին, նպաստել մասնագիտական հմտությունների զարգացմանը, որոնք թույլ կտան նրանց հետագայում իրականացնել մասնագիտական գործունեություն՝ ստացած գիտելիքներին համապատախան,
·բացատրել տարբեր կենսաբանական ակտիվ միացությունների դերն օրգանիզմում, նյութափոխանակային ուղիներումջ և կիրառական բնագավառներում, ·գիտելիքներ հաղորդել մարդու տնտեսական գործունեության մեջ հիմնարար գիտությունների նվաճումների օգտագործման վերաբերյալ, որոնք կնպաստեն կենսատեխնոլոգիական խնդիրների լուծմանը, ձևավորել հասկացություն և ողջամիտ մոտեցումներ սննդային արդյունաբերության, գյուղատնտեսության, էկոլոգիայի և բժշկության բնագավառներում առաջացող բազմաթիվ սոցիալական և տնտեսական խնդիրների լուծման համար 4. Teaching and Learning Styles and Methods
·դասական և ինտերակտիվ դասախոսություններ դասընթացի հիմնական տեսական դրույթների վերաբերյալ, քննարկումներ, բանավեճեր, ընտրված թեմաներով զեկուցումներ ուսանողների կողմից,
·գործնական աշխատանք՝ ծանոթացում ամբիոնում առկա լաբորատորիաների և այնտեղ իրականացվող գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղությունների հետ, տեսաֆիլմերի դիտում: 5. Evaluation Methods and Criteria
·Ընթացիկ ստուգում՝ 4 միավոր,
·ինքնուրույն աշխատանք՝ 6 միավոր, ·մասնակցություն՝ 2 միավոր, ·եզրափակիչ քննություն-՝ 8 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Կենսաքիմիայի առարկան, զարգացման պատմությունը, նրա տեղը և դերը բնագիտության համակարգում: Նյութերի փոխանակությունը, նյութի և էներգիայի շրջապտույտը կենդանի և անկենդան բնության միջև: Կենդանի օրգանիզմների քիմիական կազմը: Առաջնային կենսամոլեկուլներ (սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, նուկլեինաթթուներ), նրանց ծագումը, մասնագիտացումը և տարբերակումը: Հասկացություն ֆերմենտների մասին: Ընդհանուր պատկերացում հորմոնների և հորմոնային կարգավորման մասին: Հորմոնների դերը կենդանի օրգանիզմի ֆիզիոլոգիական ֆունկցիաների կարգավորման գործընթացում: Սթրես և ադապտացում:
Կենսատեխնոլոգիա առարկան, նպատակը, խնդիրները և հեռանկարները: Կենսատեխնոլոգիական արտադրության տեխնոլոգիական հիմքերը: Ֆերմենտային փոխակերպումների տեխնոլոգիաներ: Արդյունաբերական մանրէաբանության հիմքերը: Գյուղատնտեսական կենսատեխնոլոգիայի մեթոդները: Կենսատեխնոլոգիական նորագույն մեթոդներ, դրանց կիրառության հնարավորությունները բժշկության և դեղագործության մեջ: |
Chair code | Name of the elective course | Credits |
---|---|---|
0709 | Բժշկական մանրէաբանություն | 3 |
6-րդ կիսամյակ
2 ժամ/շաբաթ
դաս. 1 ժամ/շաբաթ, լաբ. 1 ժամ/շաբաթ
OPTIONAL
0709/Բ49
1. Purpose of the Course
·ձևավորել ախտածին մանրէներով հարուցվող վարակային գործընթացների փուլերի, տարատեսակների վերաբերյալ գիտելիքներ,
·ներկայացնել ախտածին մանրէների ձևաբանության, ֆիզիոլոգիայի և էկոլոգիայի, ինչպես նաև կլինիկական մանրէաբանության հիմնահարցերը: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· ներկայացնել վարակային գործընթացները, · վերարտադրել ախտածին մանրէների թունաբանության հիմունքները, · նկարագրել հիվանդությունների հարուցիչների ազդման գործոնները, մեխանիզմները և փոխանցման ուղիները: բ. գործնական մասնագիտական կարողություններ · կիրառել հիվանդության զարգացումը կանխարգելելու միջոցներ · լուսաբանել և իրարից տարանջատել համաճարակային, յուրահատուկ էնդեմիկ, կոնվենցիոն սուր վարակիչ, ռեգիոնար և համաշխարհային հիվանդությունները գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) · կիրառել ստացված գիտելիքները կարողանալ աշխատել ինչպես ախտորոշիչ մանրէաբանական, այդպես էլ կենսաքիմիական լաբորատորիաներում: 3. Description
·ձևավորել ախտածին մանրէներով հարուցվող վարակային գործընթացների փուլերի, տարատեսակների վերաբերյալ գիտելիքներ,
·ներկայացնել ախտածին մանրէների ձևաբանության, ֆիզիոլոգիայի և էկոլոգիայի, ինչպես նաև կլինիկական մանրէաբանության հիմնահարցերը: 4. Teaching and Learning Styles and Methods
·Ինտերակտիվ և դասական ոճի դասախոսություններ՝ հարց պատասխան մեթոդի կիրառմամբ:
·Տեսաֆիլմերի դիտում: ·Ինքնուրույն, զույգերով և խմբակային հանձնարարականների կատարում լաբորատոր պարապմունքների ընթացքում: ·Ինքնուրույն աշխատանքի հիման վրա պատրաստված ռեֆերատների զեկուցում: ·Սեմինարների ընթացքում անհասկանալի և բարդ հիմնահարցերի քննարկում: · Հետազոտական աշխատանքի կատարման շրջանակում անհատական խորհրդատվություն: ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում: 5. Evaluation Methods and Criteria
Նախատեսված է գնահատման հետևյալ բաղադրիչները․ 2 միջանկյալ քննություն, ինքնուրույն աշխատանք և եզրափակիչ քննություն։
Ստուգման ձևերն ու հատկացվող առավելագույնմիավորներն են․ ·Ընթացիկ ստուգում՝6 միավոր առավելագույն արժեքով։ ·Ինքնուրույն աշխատանք՝ 5 միավոր առավելագույն արժեքով։ ·Եզրափակիչ քննություն - բանավոր՝ 9 միավոր առավելագույն արժեքով։ Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը 3 միավոր։ Միավորների քայլը 0.5 է։ 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ներածություն. գիտության սահմանումը, կապը այլ գիտությունների հետ, ժամանակակից բաժինները: Հիվանդածին մանրէներ, դրանց դասակարգումը, նկարագրությունը՝ ձևաբանությունն ու ֆիզիոլոգիան: Մարդու նորմաֆլորա և դրա դերը մարդու առողջության գործում: Վարակի ախտածնության և վիրուլենտություն, պաթոգենության գործոնները: Վարակային գործընթաց, վարակային հիվանդությունների ձևերը և դասակարգումը: Ախտածին մանրէների ախտորոշման մեթոդներ՝ ախտորոշիչ լաբորատորիաների կառուցվածքը, ախտածին նյութի անջատումն ու ախտածին մանրէների ախտորոշման էքսպրես մեթոդները: Վիրուսների, սնկերի և ախտածին նախակենդանիների հայտնաբերման մեթոդներ: Ախտահարման յուրահատուկ դեպքերը և դրանց կլինիկան: Հակագոնիզմի հասկացությունը բնությունում։ Հայտնի հակաբիոտիկների ազդեցության մեխանիզմները, դասակարգումը։ Հակասնկային ակտիվությամբ օժտված միացությունների յուրահատկությունները։ Հիվանդությունների բուժման այլընտրանքային մեթոդներ։ Պրո- և պրեբիոտիկներ։
Գործնական դասերը նախատեսում են “Պրոմթեստ” ախտորոշիչ կենտրոնի այցելությունը: Լաբորատոր աշխատանքների ընթացքում, ուսանողները կատարելու են Enterobacteriaceae,Streptococcus, Staphylococcus, Enterococcus, Pseudomonas, Candida, Bacillus ցեղերի ներկայացուցիչների աճը ախտորոշիչ սննդամիջավայրերի վրա, ուսումնասիրելու են սինթեզված նյութերի հակաբակտերիական ակտիվությունը, դիտելու են հայտնի Հեքսիլոկ և Նիստատին հակասնկային պատրաստուկների հակասնկային ակտիվությունը, իրականացնելու են բրուցելյոզի սերոլոգիական էքսպրես թեստավորում: Սեմինարների ընթացքում քննարկվելու են բոլոր հայտնի ախտածին մանրէների խմբերը: |
||
0709 | Նուկլեինաթթուների կենսաքիմիա | 3 |
6 –րդ կիսամյակ
2 ժամ/շաբաթ
դաս. 1 ժամ/շաբաթ, լաբ. 1 ժամ/շաբաթ
OPTIONAL
0709/Բ49
1. Purpose of the Course
Ներկայացնել նուկլեինաթթուների կառուցվածքը, դրանց կառուցվածքային միավորները, պիրիմիդինային և պուրինային նուկլեոտիդները (ռիբո- և դեզօքսիռիբոնուկլեոտիդներ) ԴՆԹ-ի կենսասինթեզը:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·վերարտադրել պուրինային և պիրիմիդինային նուկլեոտիդների կենսասինթեզի ուղիները, դրանց կարգավորման մեխանիզմները, ռիբոնուկլեոտիդներից դեզօքսիռիբոնուկլեոտիդների սինթեզի մեխանիզմը, ·բացատրել պուրինային և պիրիմիդինային նուկլեոտիդների կատաբոլիզմի մեխանիզմները, թվարկել և բնութագրել պուրինային և պիրիմիդինային նուկլեոտիդների կատաբոլիզմը կարգավորող ֆերմենտները: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·ինքնուրույն ձևակերպել և իրականացնել պուրինային և պիրիմիդինային նուկլեոտիդների սինթեզի ուսումնասիրման խնդիրներ և գտնելու այդ խնդիրների լուծման հնարավոր ուղիներ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ քննարկելու և վերլուծելու լաբորատոր հետազոտության արդյունքները, ստացված արդյունքները համադրեոլու գրականության տվյալնեերի հետ, կատարելու եզրահանգումներ: 3. Description
Ներկայացնել նուկլեինաթթուների կառուցվածքը, դրանց կառուցվածքային միավորները, պիրիմիդինային և պուրինային նուկլեոտիդները (ռիբո- և դեզօքսիռիբոնուկլեոտիդներ) ԴՆԹ-ի կենսասինթեզը:
4. Teaching and Learning Styles and Methods
·ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց,
·լաբորատոր աշխատանքներ՝ ստացած գիտելիքների ամրապնդման և գործնականում դրանք կիրառելու նպատակով, ·աջակցվող ինքնուրույն ուսուցում, անհատական հետազոտության և զարգացման աջակցում անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում: 5. Evaluation Methods and Criteria
·Բանավոր քննություն 9 միավոր ընդհանուր գնահատականով: Քննական տոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը՝ 3 միավոր: Գնահատման քայլը՝ 0.5 միավոր:
·Ընթացիկ ստուգումներ՝ 3 միավոր ընդհանուր գնահատականով: Գնահատվելու է ուսանողի կողմից պատրաստվածությունը սեմինար պարապմունքներին, հարցումներին, կոլոքվիումներին: ·Ինքնուրույն աշխատանք՝ 5 միավոր ընդհանուր գնահատականով: Գնահատվելու է ուսանողի ինքնուրույն կատարած տեսական աշխատանքը, ներկայացրած զեկուցումը, հարցերին պատասխանները, մասնակցությունը այլ ուսանողների զեկուցումների քննարկմանը: Մասնակցություն՝ 3 միավոր ընդհանուր գնահատականով: Գնահատվելու է ուսանողի ներկայությունը դասախոսություններին, քննարկումներին, լաբորատոր դասերին (մինչև 60% ներկայությունը՝ 0 միավոր, 60-75% - 1 միավոր, 75-90% - 2 միավոր, 90-100% - 3 միավոր): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
ԴՆԹ-ի կառուցվածքը, նրա կառուցվածքային ձևերը: ԴՆԹ-ի երկշղթա կառուցվածքի հայտնաաբերումը: Պուրինային և պիրիմիդինային նուկլեոտիդների կենսասինթեզը, կենսասինթեզի կարգավորումը: Ռիբո- և դեզօքսիռիբոնուկլեինաթթուների կենսասինթեզը, կենսասինթեզին մասնակցող ֆերմենտները: ԴՆԹ-ի ռեպլիկացիան, ի-ՌՆԹ-ի մասին կոնցեպցիան (Ժակոբ և Մոնո), նրա փորձարարական հաստատումը: ԴՆԹ-ի կառուցվածքային վնասվածքները, ռեպարացիայի ուղիները: Պոլինուկլեոտիդային շղթայի քայքայումը: Պուրինային և պիրիմիդինային նուկլեոտիդների կատաբոլիզմը, կատաբոլիզմն իրականացնող ֆերմենտները:
|
||
0709 | Բժշկագիտության ներածություն | 3 |
6-րդ կիսամյակ
2 ժամ/շաբաթ
դաս. 1 ժամ/շաբաթ, լաբ. 1 ժամ/շաբաթ
OPTIONAL
0709/Բ50
1. Purpose of the Course
· ուսանողներին հիմնարար գիտելիքներ փոխանցել մարդու առողջության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին ,
· ծանոթացնել տարբեր ավիտամինոզների, էնզիմոպաթիաների և ներզատական հիվանդությունների առաջացման կենսաքիմիական մեխազիմներին, ձևավորել այդ հիվանդությունների արդյունավետ բուժման մեթոդների իմացություն, · տեղեկացնել հիվանդությունները կանխարգելող միջոցառումներին, օժտել տարբեր տարբեր հիվանդությունների դեպքում կենսաբանական նմուշների կենսաքիմիական և մանրէաբանական վերլուծություն կատարելու ունակությամբ: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
.թվարկել բժշկագիտության զարգացման հիմնական փուլերը՝ քիմիական նյութերի բացահայտումը դեղորայք ստեղծելու նպատակով, մի շարք հիվանդությունների մանրէաբանական պատճառների բացահայտումը, հիգիենայի զարգացումը, մոլեկուլային և նանոբժշկության զարգացումը, ·բացատրել մարդու առողջության պահպանման հիմնական դրույթները, պարզաբանել կենսաքիմիական պրոցեսների կարգավորման խանգարումների սկզբունքային կողմերը, սահմանել միջգիտակարգային կապերը: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·գործնականում իրականացնել տարբեր կենսաբանական օբյեկտների կենսաբանական նյութի պատրաստուկների հետազոտություններ՝ օգտագործելով լաբորատոր սարքավորումներ, ·լուծել խնդիրներ բժշկական կենսաքիմիայի բնագավառում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ·համակարգել և վերլուծել լաբորատոր հետազոտույունների տվյալները, · համադրել գործնականում ստացված և գրականությունից հայտնի տվյալները: 3. Description
· ուսանողներին հիմնարար գիտելիքներ փոխանցել մարդու առողջության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին ,
· ծանոթացնել տարբեր ավիտամինոզների, էնզիմոպաթիաների և ներզատական հիվանդությունների առաջացման կենսաքիմիական մեխազիմներին, ձևավորել այդ հիվանդությունների արդյունավետ բուժման մեթոդների իմացություն, · տեղեկացնել հիվանդությունները կանխարգելող միջոցառումներին, օժտել տարբեր տարբեր հիվանդությունների դեպքում կենսաբանական նմուշների կենսաքիմիական և մանրէաբանական վերլուծություն կատարելու ունակությամբ: 4. Teaching and Learning Styles and Methods
·ներմուծական և ավանդական դասախոսություններ, բաց հարցերով քննարկում,
· Ինտերակտիվ զրույց, հանձնարարված նյութի քննարկում տեղում, · լաբորատոր աշխատանքների իրականացում արդի կենսաքիմիական մեթոդներով, · աջակցվող ինքնուրույն ուսում, անհատական հետազոտության և զարգացման աջակցում: 5. Evaluation Methods and Criteria
· Եզրափակիչ քննություն՝ 9 միավոր,
· ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր, · մասնակցություն՝ 3 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ֆերմենտների կիրառումը բժշկության մեջ: Բժշկական էնզիմոլոգիայի խնդիրները: Նյութափոխանակության կենսաբժշկական նշանակությունը: Ներզատիչ համակարգի բնութագիրը: Վիտամիններ և ավիտամինոզներ: β-լիպոպրոտեինների որոշումը արյան շիճուկում: Արյան կատալազի ակտիվության վորոշումը (Բախի մեթոդ): Կետոնային մարմինների որակական որոշում: Բիլիռուբինի որոշումը մեզում: Լեցիտինի հիդրոլիզը և հիդրոլիզի արգասիքների հայտնաբերումը:
|
||
0709 | Մանրէների նյութափոխանակության ներածություն | 3 |
6-րդ կիսամյակ
2 ժամ/շաբաթ
դաս. 1 ժամ/շաբաթ, լաբ. 1 ժամ/շաբաթ
OPTIONAL
0709/Բ50
1. Purpose of the Course
·հաղորդել խորը և համակողմանի գիտելիքներ միկրոօրգանիզմների նյութափոխանակության առանձնահատկությունների, նրանց բջիջներում ընթացող անաբոլիզմի և կատաբոլիզմի հիմնական ուղիների վերաբերյալ,
· ներկայացնել միկրոօրգանիզմների դերը նյութերի շրջապտույտի մեջ, նկարագրել այն գործընթացները, որոնց հաշվին սինթեզվում են օգտակար նշանակություն ունեցող միացություններ։ 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· նկարագրել միկրոօրգանզիմներում ընթացող խմորման գործընթացների ընդհանուր բնութագրերը, · ներկայացնել քեմոօրգանոտրոֆ և քեմոլիտոավտոտրոֆ միկրոօրգանիզմների շնչառության առանձնահատկությունները, · նկարագրել ֆոտոֆոսֆորիլացման հաշվին գոյատևող կյանքի ձևերը, բացատրելու նրանց կողմից իրականացվող ֆոտոֆիզիկական և ֆոտոքիմիական գործընթացներ: բ. գործնական մասնագիտական կարողություններ · համեմատել էներգիայի առաջացման հնարավորությունները աերոբ և անաերոբ միկրոօրգանիզմներում, · վերլուծել միկրոօրգանիզմների բջիջներում ընթացող տարբեր միացությունների կենսասինթեզի գործընթացները և դրանց կարգավորման հնարավորությունները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) · գնահատել միկրոօրգանիզմների դերն ու նշանակությունը կենսածին տարրերի շրջապտույտի գործընթացներում, · կիրառել ստացած գիտելիքները մասնագիտական տարբեր խնդիրներ լուծելու համար, իրականացնել հետազոտություններ ակադեմիական, կլինիկական ոլորտներում, համատեղ վերլուծել տեսական նյութը ստացված արդյունքների հետ: 3. Description
·հաղորդել խորը և համակողմանի գիտելիքներ միկրոօրգանիզմների նյութափոխանակության առանձնահատկությունների, նրանց բջիջներում ընթացող անաբոլիզմի և կատաբոլիզմի հիմնական ուղիների վերաբերյալ,
· ներկայացնել միկրոօրգանիզմների դերը նյութերի շրջապտույտի մեջ, նկարագրել այն գործընթացները, որոնց հաշվին սինթեզվում են օգտակար նշանակություն ունեցող միացություններ։ 4. Teaching and Learning Styles and Methods
·Ուսուցանող (բաց հարցերով քննարկում.ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում,
·Ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց ·Ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում, ·Լաբորատոր աշխատանքներում հմտությունների ուսուցանում։ · Հետազոտական աշխատանքի կատարման շրջանակում անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում: 5. Evaluation Methods and Criteria
·մասնակցություն՝ 2 միավոր,
·ինքնուրույն աշխատանք՝ 4 միավոր, ·ընթացիկ հարցում՝ 5 միավոր, ·եզրափակիչ քննություն՝ 9 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Միկրոօրգանիզմների դասակարգումն ըստ ածխածնի և էներգիայի աղբյուրի: Էլեկտրոնների դոնորների բնույթը: Սուբստրատային ֆոսֆորիլացման հաշվին գոյատևող կյանքի ձևեր: Սպիրտային խմորում: Պաստյորի էֆֆեկտը: Հետերո և հոմոֆերմենտատային կաթնաթթվային խմորումներ: Խառը թթվային խմորումներ և դրանց հարուցիչները: Շնչառական շղթա և էներգիայի առաջացումը աէրոբ միկրոօրգանիզմներում: Միկրոօրգանիզմների կողմից օրգանական ելանյութերի ոչ լրիվ օքսիդացում: Քեմոօրգանոտրոֆ միկրոօրգանիզմների շնչառության առանձնահատկությունները: Քեմոլիտոավտոտրոֆների շնչառության առանձնահատկությունները: Միկրոօրգանիզմների ֆոտոսինթեզի ընդհանուր բնութագիրը: Էլեկտրոնային տրանսպորտի ուղիները՝ ցիկլիկ և ոչ ցիկլիկ ֆոտոսինթեզ: Եռկարբոնատային ցիկլի և գլիօքսալատային շունտի դերը կառուցողական նյութափոխանակության մեջ: Միկրոօրգանիզմների կողմից ածխաթթվի ասիմիլյացման ուղիները: Միաածխածնային միացությունների ասիմիլացման ուղիները: Ազոտի կապումն ազատ ապրող և սիմբիոտիկ միկրոօրգանիզմների կողմից: Միկրոօրգանիզմների բջիջներում ընթացող ամինաթթուների կենսասինթեզը, լիպիդների կենսասինթեզը, բջջապատի բաղադրամասերի կենսասինթեզը:
|
||
0709 | Գյուղատնտեսական կենսատեխնոլոգիա | 3 |
7-րդ կիսամյակ
2 ժամ/շաբաթ
դաս. 1 ժամ/շաբաթ, լաբ. 1 ժամ/շաբաբաթ
OPTIONAL
0709/Բ51
1. Purpose of the Course
·փոխանցել գյուղատնտեսական կենսատեխնոլոգիայի արդի հիմնախնդիրների, զարգացման ժամանակակից ուղղությունների, կիրառման հեռանկարների, գյուղատնտեսական արտադրանքների վերաբերյալ մասնագիտական պատկերացում,
· փոխանցել գիտելիքներ բույսերի, կենդանիների և մանրէների կենսատեխնոլոգիայի, գենային ճարտարագիտության և մոլեկուլային կենսաբանության վերաբերյալ՝ միտված ·գյուղատնտեսական արդյունաբերության կայուն զարգացմանը, էկոլոգիապես մաքուր և որակյալ սննդամթերքի արտադրությանը, բույս-մանրէ փոխազդեցության առանձնահատկությունների, սթրեսային պայմաններում բույսերի աճի ու զարգացման կայունության պահպանմանը: · փոխանցել հմտություններ բուսական հորմոնների և բույսերի աճի բնական և արհեստական կարգավորիչների կիրառման, օրգանական թափոնների վերամշակման, հողի բերրիության վերականգնման, գյուղատնտեսության մեջ կիրառվող կենսապատրաստուկների ստացման վերաբերյալ: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·բացատրել գյուղատնտեսական կենսատեխնոլոգիայի տարբեր ճյուղերի ժամանակակից վիճակը, ·ներկայացնել գենային և բջջային ինժեներիայի հիմնական հասկացություններն ու մեթոդները և կենսաբանական նյութի հետ աշխատանքի կենսաանվտանգության հիմունքները, ·կիրառել մանրէաբանական արտադրություններում կիրառվող մանրէների վերբերյալ գիտելիքները, կենսատեխնոլոգիայի հիմնական սկզբունքները՝ լուծելու համար շրջակա միջավայրի խնդիրները: բ. գործնական մասնագիտական կարողություններ ·վերլուծել գյուղատնտեսության, սննդի, վերամշակող և էկոլոգիական կենսատեխնոլոգիայի ոլորտի տնտեսական վիճակը, կենսատեխնոլոգիական արտադրության շուկայի առաջարկն ու պահանջարկը, ·կիրառել նորագույն սարքեր և սարքավորումներ՝ օգտագործելով տարաբնույթ մեթոդական մոտեցումներ՝ նպատակային արտադրանքի ստացման և պարենային անվտանգության խնդիրների լուծման համար:, ·զարգացնել բույսերի կայունությունը բարձրացնող մոդելներ առաջադրելու ունակություն: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ ·ձեռք բերված հմտությունները կիրառել նոր առաջարկների մշակման համար: · օգտվել տեղեկատվական տարբեր հարթակներից: 3. Description
·փոխանցել գյուղատնտեսական կենսատեխնոլոգիայի արդի հիմնախնդիրների, զարգացման ժամանակակից ուղղությունների, կիրառման հեռանկարների, գյուղատնտեսական արտադրանքների վերաբերյալ մասնագիտական պատկերացում,
· փոխանցել գիտելիքներ բույսերի, կենդանիների և մանրէների կենսատեխնոլոգիայի, գենային ճարտարագիտության և մոլեկուլային կենսաբանության վերաբերյալ՝ միտված ·գյուղատնտեսական արդյունաբերության կայուն զարգացմանը, էկոլոգիապես մաքուր և որակյալ սննդամթերքի արտադրությանը, բույս-մանրէ փոխազդեցության առանձնահատկությունների, սթրեսային պայմաններում բույսերի աճի ու զարգացման կայունության պահպանմանը: · փոխանցել հմտություններ բուսական հորմոնների և բույսերի աճի բնական և արհեստական կարգավորիչների կիրառման, օրգանական թափոնների վերամշակման, հողի բերրիության վերականգնման, գյուղատնտեսության մեջ կիրառվող կենսապատրաստուկների ստացման վերաբերյալ: 4. Teaching and Learning Styles and Methods
·ուսուցանող (բաց հարցերով քննարկում.ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում (բանավոր և գրավոր հարցում, հայտորոշիչ թեստեր),
·ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում, ·ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց, ·աջակցվող ինքնուրույն ուսում, անհատական հետազոտության և զարգացման աջակցում, ·հետազոտական աշխատանքի կատարման շրջանակում անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում: 5. Evaluation Methods and Criteria
·Եզրափակիչ քննություն՝ 8 միավոր:
·Ընթացիկ ստուգում՝ 4 միավոր: ·Մասնակցություն՝ 3 միավոր: ·Ինքնուրույն աշխատանք՝ 5 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Բջջային և հյուսվածքային կենսատեխնոլոգիան բուսաբուծությունում։ Մոլեկուլային կենսաբանության և գենային ճարտարագիտության հիմունքները։ Կենսատեխնոլոգիան անասնաբուծությունում։ Գյուղատնտեսական կենդանիների համար կերային պատրաստուկների կենսատեխնոլոգիա։ Օրգանական թափոնների վերամշակման, հողի բերրիության վերականգնման կենսատեխնոլոգիա։ Բույսերի կայունության և պաշտպանական մեխանիզմները տարբեր սթրեսորների նկատմամբ։ Բույս-մանրէ փոխազդեցության առանձնահատկությունները։ Բույսերում ջրի անբավարարվածության և աղային սթրեսի դիմակայման մեխանիզմները: Ջրային անբավարարությամբ մակածված գեների կարգավորումը: Ջրային անբավարարվածության և աղի բարձր խտությունների նկատմամբ կայունության բջջային մեխանիզմի ինտեգրումը ամբողջական բույսի պաշտպանական համակարգում: Ջերմաստիճանի տատանումների նկատմամբ բույսերի հարմարվողականության ստրատեգիան: Բույսերի կայունությունը ցրտահարությունների նկատմամբ: Սպիտակուցների դերը ցրտահարությունների նկատմամբ հարմարվելուն: Ջերմակարգավորման մեխանիզմները: Ֆիտոհորմենները և բույսերի աճի և զարգացման սինթետիկ կարգավորիչները կենսատեխնոլոգիայում և բուսաբուծությունում։ Ժամանակակից կենսատեխնոլոգիայի նվաճումների կիրառումը ագրոարդյունաբերական արտադրությունում։
|
||
0709 | Էնզիմոլոգիա | 3 |
7-րդ կիսամյակ
2 ժամ/շաբաթ
դաս. 1 ժամ/շաբաթ, լաբ. 1 ժամ/շաբաթ
OPTIONAL
0709/Բ51
1. Purpose of the Course
· ներկայացնել կենսաքիմիական գործընթացներին մասնակցող սպիտակուցային բնույթի կենսաբանական կատալիզատորների՝ ֆերմենտների նշանակության և կարևորության մասին, ինչպես նաև դիտարկել նրանց դերը կենդանի բջիջների նյութափոխանակության գործընթացում և թաղանթային փոխադրման մեջ,
· ներկայացնել հիմնական նյութափոխանակային ուղիներում ֆերմենտների ներգրավումը և ազդեցության մեխանիզմները, ֆերմենտային ռեակցիաների կինետիկայի հիմունքները, նյութափոխանակային գործընթացների կարգավորման սկզբունքները, · պարզաբանել ֆերմենտների կիրառական նշանակությունը կենսատեխնոլոգիայի և բժշկության ոլորտներում, դրանց կիրառումը որպես դեղամիջոցներ: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· ներկայացնել ֆերմենտների դասակարգումը, կառուցվածքը և ազդեցության մեխանիզմների ընդհանուր սկզբունքները, · բացատրել ֆերմենտների դերը տարբեր նյութափոխանակային գործընթացներում և ֆերմենտների կատալիտիկ ակտիվության կարգավորման հիմնական ուղիները, · նկարագրել և հիմնավորել ֆերմենտային ռեակցիաների կինետիկայի հիմնական օրենքները, · ներկայացնել ֆերմենտային ակտիվության խթանման և արգելակման գործընթացները, ֆերմենտների արգելակիչները որպես դեղորայքային պրեպարատներ: բ. գործնական մասնագիտական կարողություններ · իրականացնել ֆերմենտների ֆիզիկաքիմիական, կինետիկական և կառուցվածքային առանձնահատկությունների ուսումնասիրություն, · գործնականում կիրառել ժամանակակից սարքավորումներ: Վերլուծել ստացված արդյունքները: Գիտելիքները կիրառել գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելիս: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) · գնահատել ֆերմենտների դերը և նշանակությաւնը կենսատեխնոլոգիայի և բժշկության ոլորտներում: 3. Description
· ներկայացնել կենսաքիմիական գործընթացներին մասնակցող սպիտակուցային բնույթի կենսաբանական կատալիզատորների՝ ֆերմենտների նշանակության և կարևորության մասին, ինչպես նաև դիտարկել նրանց դերը կենդանի բջիջների նյութափոխանակության գործընթացում և թաղանթային փոխադրման մեջ,
· ներկայացնել հիմնական նյութափոխանակային ուղիներում ֆերմենտների ներգրավումը և ազդեցության մեխանիզմները, ֆերմենտային ռեակցիաների կինետիկայի հիմունքները, նյութափոխանակային գործընթացների կարգավորման սկզբունքները, · պարզաբանել ֆերմենտների կիրառական նշանակությունը կենսատեխնոլոգիայի և բժշկության ոլորտներում, դրանց կիրառումը որպես դեղամիջոցներ: 4. Teaching and Learning Styles and Methods
· Դասախոսություններ ուղեկցվող նյութի ցուցադրմամբ (Power Point)
· ուսանողի հետ թեմային առնչվող հարցերի քննարկում (ուսանող- դասախոս, և հակառակը)` ուսուցման տարբեր գործիքների կիրառմամբ (Google search, Power Point և այլն) · տեսական նյութի ամրապնդում գործնական եղանակով, խմբակային աշխատանք · ուսանողի կողմից ուսուցողական նյութի կիրառման մեթոդի նախընտրություն (տեսանյութ, ձեռնարկ) · հետազոտական աշխատանքի կատարման շրջանակում անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում: 5. Evaluation Methods and Criteria
· Եզրափակիչ քննություն - 9 միավոր,
· Ինքնուրույն աշխատանք - 8 միավոր, · Մասնակցություն - 3 միավոր: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Ֆերմենտները և նյութափոխանակային գործընթացները: Ֆերմենտային կատալիզի սկզբունքները: Ֆերմենտների կառուցվածքը և դասակարգումը: Կոֆակտորներ և կոֆերմենտներ: Ֆերմենտների կատալիտիկ և սուբստրատային սպեցիֆիկությունը: Ֆերմենտային կինետիկայի հիմունքները: Օրգանոսպեցիֆիկ ֆերմենտներ: Ֆերմենտների ներբջջային տեղակայումը: Ալլոստերիկ ֆերմենտներ: Բազմաֆերմենտային համակարգեր: Ֆերմենտային կատալիզի փուլերը: Հետերոգեն կատալիզի հիմունքները: Ֆերմենտների ազդեցության մեխանիզմները: Իզոֆերմենտներ, հակաֆերմենտներ, ռիբոզիմներ, սինզիմներ, աբզիմներ: Ֆերմենտների ակտիվության խթանումը և արգելակումը: Դեղամիջոցները որպես մրցակցային արգելակիչներ: Կենսաքիմիական գործընթացների սպիտակուցային միջնորդների ակտիվության կարգավորման եղանակները: Բժշկական էնզիմոլոգիայի հիմնախնդիրները՝ ֆերմենտների կիրառությունը բժշկության ոլորտում:
|
||
0709 | Նյութափոխանակության կարգավորում | 3 |
7-րդ կիսամյակ
2 ժամ/շաբաթ
դաս.-1 ժամ/շաբաթ, լաբ.- 1 ժամ/շաբաթ
OPTIONAL
0709/Բ52
1. Purpose of the Course
·հաղորդել խորը և համակողմանի գիտելիքներ պրոկարիոտ և էուկարիոտ օրգանիզմներում նյութափոխանակության կարգավորման առանձնահատկությունների և հիմնախնդիրների վերաբերյալ,
·ստեղծել հիմնարար և համակարգված մասնագիտական պատկերացում օգտագործվող ժամանակակից հետազոտական մեթոդների և դրանց կիրառման մասին, ·զարգացնել գիտական հետազոտություններ կատարելու և գիտական արդյունքները կիրառելու ունակություն: 2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
·նկարագրել նյութափոխանակության կարգավորման առանձնահատկությունների ժամանակակից մոտեցումները և տեսական հիմնահարցերը, ·բացատրել օգտագործվող ժամանակակից հետազոտական մեթոդները և դրանց կիրառումը բժշկության մեջ և կենսատեխնոլոգիայում, ·որոշել տարբեր գործոններից կախված նյութափոխանակության կարգավորման հիմնական գործընթացները : բ. գործնական մասնագիտական կարողություններ ·գնահատել տարբեր նյութափոխանակային գործընթացների կարգավորման մեխանիզմները, ·վերլուծել նյութափոխանակության կարգավորման հիմնահարցերի լուծման տրամաբանությունը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) ·իրականացնել փորձնական արդյունքների և տեսական նյութի համակողմանի վերլուծություն , ·օգտագործել ստացած գիտելիքները մասնագիտական գործունեության ընթացքում տարբեր հարցեր լուծելու համար, · իրականացնել հետազոտական աշխատանքներ ակադեմիական, կլինիկական արդյունաբերական և այլ ոլորտներում: 3. Description
·հաղորդել խորը և համակողմանի գիտելիքներ պրոկարիոտ և էուկարիոտ օրգանիզմներում նյութափոխանակության կարգավորման առանձնահատկությունների և հիմնախնդիրների վերաբերյալ,
·ստեղծել հիմնարար և համակարգված մասնագիտական պատկերացում օգտագործվող ժամանակակից հետազոտական մեթոդների և դրանց կիրառման մասին, ·զարգացնել գիտական հետազոտություններ կատարելու և գիտական արդյունքները կիրառելու ունակություն: 4. Teaching and Learning Styles and Methods
·Ուսուցանող (բաց հարցերով քննարկում. ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում,
·Ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց ·Անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում, ·Ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում, ·Լաբորատոր աշխատանքներում հմտությունների ուսուցանում։ 5. Evaluation Methods and Criteria
·Ընթացիկ ստուգումներ. բանավոր ստուգում, առավելագույնը միավոր 4., միավորների քայլը` 1
·Ինքնուրույն աշխատանք. առավելագույնը միավոր 5., միավորների քայլը` 1 ·Մասնակցության առավելագույն միավոր 3. Միավորների քայլը` (91-100%)-3 միավոր, (81-90%)-2 միավոր, (71-80%)-1 միավոր, 70 % 0-միավոր, ·Եզրափակիչ քննություն -բանավոր հարցում առավելագույն միավորը 8, միավորների քայլը` 1: 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Նյութափոխանակության կարգավորման հիմնական հասկացություները։ Պրոկարիոտ օրգանիզմներում նյութափոխանակության կարգավորման հիմնական մեխանիզմները։ Էուկարիոտ օրգանիզմներում նյութափոխանակության կարգավորման հիմնական մեխանիզմները։ Էներգիայի ստացման եղանակները և դրանց կարգավորումը։ Պրոկարիոտ և էուկարիոտ օրգանիզմներում նյութափոխանակության կարգավորման համեմատական վերլուծություն։ Շնչառության և խմորման առանձնահատկությունները ու դրանց կարգավորման մեխանիզմները։ Պենտոզաֆոսֆատային ուղու կարգավորումը։ Արտաքին գործոնների ազդեցությունը նյութափոխանակության կարգավորման վրա։ Էուկարիոտներում տարբեր նյութերի փոխանակության կարգավորման առանձնահատկությունները։ Նյութափոխանակության կարգավորման սկզբունքների կիրառումն բժշկության մեջ։ Նյութափոխանակության կարգավորման սկզբունքների կիրառումն արտադրության մեջ։
|
||
0709 | Պրոկարիոտների կարգաբանություն | 3 |
7-րդ կիսամյակ
2 ժամ/շաբաթ
դաս. 1 ժամ/շաբաթ, լաբ. 1 ժամ/շաբաթ
OPTIONAL
0709/Բ52
1. Purpose of the Course
Ներկայացնել պրոկարիոտ օրգանիզմների կարգաբանության հիմնական սկզբունքները, դասակարգման համակարգերը (ֆենոտիպական և ֆիլոգենետիկական), նույնականացման անվանակարգման սկզբունքները, և հիմնական կարգաբանական խմբերին առնչվող պատշաճ մասնագիտական պատկերացում:
2. Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· ներկայացնել բակտերիաների և արքեաների դասակարգման, անվանակարգման և նույնականացման հիմնական սկզբունքները, · ներկայացնել և տարբերակել բակտերիաների և արքեաների ֆիլոգենետիկական խմբերը՝ ըստ իրենց ֆենոտիպական առանձնահատկություններից: բ. գործնական մասնագիտական կարողություններ · կիրառել ֆենոտիպական և ֆիլոգենետիկական մոտեցումները իրականացնել պրոկարիոտների կարգաբանական տարբեր խմբերին պատկանող մանրէների նույնականացում · ներկայացնել պրոկարիոտների նույնականացման համար կիրառվող որոշիչներից և GeneBank-ում առկա տվյալների բազայից օգտվելու տեխնիկային և ծրագրերին գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) · կիրառել մանրէների դասակարգման և նույնականացման ամենատարածված մեթոդները, · օգտագործել տարբեր ինտերնետային որոնման գիտական հարթակներ և արդյունքների մշակման (վիճակագրական) ծրագրեր: 3. Description
Ներկայացնել պրոկարիոտ օրգանիզմների կարգաբանության հիմնական սկզբունքները, դասակարգման համակարգերը (ֆենոտիպական և ֆիլոգենետիկական), նույնականացման անվանակարգման սկզբունքները, և հիմնական կարգաբանական խմբերին առնչվող պատշաճ մասնագիտական պատկերացում:
4. Teaching and Learning Styles and Methods
· ուսուցանող (բաց հարցերով քննարկում.ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում (բանավոր և գրավոր հարցում, հայտորոշիչ թեստեր),
· ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում, · ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց, · աջակցվող ինքնուրույն ուսում, անհատական հետազոտության և զարգացման աջակցում, · անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում: 5. Evaluation Methods and Criteria
· Բանավոր քննություն 20 միավոր ընդհանուր գնահատականով,
· 1-ին ընթացիկ քննություն - կազմակերպվում է բանավոր, հարցատոմսը պարունակում է 5 Դասընթացի գնահատման բաղադրիչներն են ինքնուրույն աշխատանքը, եզրափակիչ քննությունը և մասնակցություն, · Ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 8 միավոր, Եզրափակիչ քննություն՝ բանավոր, առավելագույնը՝ 9 միավոր, · Մասնակցությունը՝ առավելագույնը 3 միավոր (91-100% ներկայությունը՝ 3 միավոր, 81-90% ներկայությունը՝ 2 միավոր, 71-80% ներկայությունը՝ 1 միավոր, 71%-ց պակաս ներկայությունը՝ 0 միավոր): 6. Basic Bibliography
7. Main sections of the course
Պրոկարիոտների առանձնահատկությունները, տեղը կենդանի էակների համակարգում, դրանց դասակարգումը, անվանակարգումը և նույնականացումը: Պրոկարիոտային տեսակի սահմանման դժվարությունները: Հասկացություն շտամի, կլոնի և տիպային տեսակի մասին: Պրոկարիոտների էկոֆիզիոլոգիական խմբերը: Պրոկարիոտների նույնականացման համար կիրառվող հիմնական թեստերը և դրանց կիրառման տեխնիկան ֆենոտիպական դասակարգման ժամանակ: Նումերիկ դասակարգում և դրա սկզբունքները: Պրոկարիոտների դասակարգման արդի հիմնախնդիրներ: Մոլեկուլային կենսաբանական մոտեցումներ (քեմոտաքսոնոմիա, գենոսիստեմատիկա): Պրոկարիոտների ֆիլոգենետիկական դասակարգում, ֆիլոգենետիկական մարկերներ: Պրոկարիոտների 2 հիմնական դոմենները` Bacteria և Archaea: Պոլիֆազային տաքսոնոմիա Պրոկարիոտների կուլտուրաների հավաքածուներ, տվյալների բազա և գենադարաններ (GenBank): Մանրէների չկուլտիվացող ձևեր (ֆանտոմային ֆիլոտիպեր), դրանց հայտնաբերման, դասակարգման, նույնականացման և անվանակարգման դժվարությունները: Պրոկարիոտների հիմնական խմբերի բնութագրերը (ըստ Բերգեի IX հրատարակչության), առանձին դասերի և ընտանիքների ներկայացուցիչները:
|