- Main
- Group
- Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոն
Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոն
Ամբիոնն ստեղծվել է 1993 թ․։ Ամբիոնի առաջին վարիչը եղել է պ․գ․դ․, պրոֆեսոր Էդիկ Զոհրաբյանը։ Մինչև 1998 թ․ «Միջազգային հարաբերությունների պատմության և տեսության ամբիոն» անվանմամբ այն գործել է պատմության ֆակուլտետի կազմում։ 1998 թ․՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ստեղծումից հետո, ամբիոնը վերանվանվել է միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոն և ընդգրկվել միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կազմում։
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը ծավալում է գիտամանկավարժական ակտիվ գործունեություն։ Գիտահետազոտական աշխատանքներ են ընթանում հետևյալ ուղղություններով՝
- հայ դիվանագիտության և ՀՀ արտաքին քաղաքականության հիմնահարցեր,
- միջազգային հարաբերությունների ժամանակակից գործընթացներ,
- համաշխարհային և տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներ,
- գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հիմնահարցեր։
Ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվում են հանրապետական և միջազգային գիտաժողովներ, գիտական նստաշրջաններ։ Պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների, ինչպես նաև արտասահմանյան գիտական և կրթական առաջատար հաստատություններից հրավիրված մասնագետների հետ։
Ամբիոնն իրականացնում է «Միջազգային հարաբերություններ» բակալավրիատական և «Միջազգային հարաբերություններ» (առկա և հեռակա), «Համաշխարհային քաղաքականություն» մագիստրոսական կրթական ծրագրերը։
«Համաշխարհային քաղաքականություն» մագիստրոսական կրթական ծրագիրը միացված է ԱՊՀ ցանցային համալսարանին, և սկսած 2013 թվականից՝ այն իրականացվում է Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանի (РУДН) հետ համատեղ, և կրթական ծրագրի շրջանավարտներն ստանում են կրկնակի դիպլոմ։
Ամբիոնի վարիչն է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժակ Մանուկյանը։
Staff
Head of the chair, associate professor
Professor
Professor
Associate professor
Associate professor
Associate professor
Associate professor
Associate professor
Associate professor
Associate professor
Associate professor
Associate professor
Assistant
Assistant
Assistant
Assistant
Assistant
Assistant
Lecturer
Lecturer
Lecturer on an hourly basis
Lecturer
Lecturer
Lecturer on an hourly basis
Lecturer on an hourly basis