- Main
- Node
- ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
July 10, 2020 | 17:54
Հասարակություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
ԵՊՀ աշխատողների, նրանց ընտանիքների և ուսանողների հանգիստը կազմակերպելու նպատակով հուլիսի 13-ից սկսվում է Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում սենյակների ամրագրման գործընթացը։
Օգոստոսի 1-ից հանգիստը Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում անցկացնելու համար անհրաժեշտ է սենյակների նախնական ամրագրում իրականացնել, ինչի համար պետք է դիմել ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Արարատ Մալխասյանին՝ նրա էլեկտրոնային հասցեին (araratmalkhasyan@gmail.com) ուղարկելով ԵՊՀ աշխատողի (ուսանողի) անունը, ֆակուլտետը, պաշտոնը (ուսանողի դեպքում՝ կուրսը), պահանջվող ժամանակահատվածը, տեղերի քանակը (երեխաների առկայության դեպքում նշել տարիքները) և բջջային հեռախոսահամարը։
Մեզ հետ զրույցում Արարատ Մալխասյանը փաստեց, որ կեցության վարձը մեծահասակ 1 անձի համար 1 օրը կազմում է 8000 դրամ՝ ներառյալ գիշերակացը և 3-անգամյա սնունդը, 3-12 տարեկան երեխաների համար՝ 6000 դրամ, մինչև 3 տարեկան երեխաների համար՝ անվճար (առանց մահճակալի և սննդի հատկացման)։
Նրա փոխանցմամբ, սենյակների հատկացումից հետո անհրաժեշտ է վճարել կեցության արժեքը ԵՊՀ բանկային հաշվեհամարին (հ/հ 1510001995480500) և այդ մասին տեղեկացնել ԵՊՀ հաշվապահության գործավար Մարինե Ղազարյանին (հեռ.՝ 060 710 160)։
«Մուծման կտրոնները պետք է պահպանել, և դրանք ներկայացնել Ծաղկաձորի բազայի տնօրինությանը»,- հավելեց Արարատ Մալխասյանը։
Տեղեկացնենք, որ լրացուցիչ տեղեկությունների համար համալսարանականները կարող են դիմել ԵՊՀ հաշվապահության գործավար Մարինե Ղազարյանին (հեռ.՝ 060 710 160) և Ծաղկաձորի բազայի հաշվապահ Կարինե Օհանյանին (հեռ.՝ 094 50 25 90)։
Պատրաստեց Քնար Միսակյանը