- Գլխավոր
- Կրթություն
- Ակադեմիական գրագրության կենտրոն
Կենտրոնի պատմությունը
ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոնը բացվել է 2022 թ․ հոկտեմբերի 3-ին որպես ԵՊՀ ուսանողներին և երիտասարդ հետազոտողներին միջազգային գիտական հանրության մեջ ներգրավելու գործիքներից մեկը: Կենտրոնն առաջարկում է մի շարք ծառայություններ՝ միտված հետազոտական գործունեության արդյունավետության բարձրացմանը, հետազոտական կարողությունների, գիտական տեքստեր գրելու հմտությունների զարգացմանը: Կենտրոնը ոչ միայն կրթական հարթակ է, այլ նաև համատեղ նախագծերի, համագործակցության և հաղորդակցության տարածք:
Կենտրոնի առաքելությունը
Ակադեմիական գրագրության կենտրոնը աջակցություն է ցուցաբերում համալսարանի հետազոտողներին հայերենով և օտար լեզվով գրավոր գիտական խոսքի զարգացման գործում: Ուսումնասիրելով լսարանի կարիքները՝ կենտրոնը կազմակերպում է նաև դասախոսություններ և սեմինարներ ակադեմիական գրագրության հետ կապված տարբեր թեմաներով, ինչպես նաև տրամադրում անհատական խորհրդատվություն՝ դառնալով տեքստերի քննարկման և մասնագիտական երկխոսության տարածք: ԵՊՀ ուսանողների, ասպիրանտների, հայցորդների, երիտասարդ հետազոտողների, գիտաշխատողների, դասախոսների կարիերայի զարգացումը խթանելու նպատակով կենտրոնը ձգտում է ստեղծել մասնագիտական համագործակցության և հաղորդակցման միջավայր:
Կոնտակտներ