- Գլխավոր
- Գիտություն
- Մասնագիտական խորհուրդներ
Մասնագիտական խորհուրդների մասին
Երևանի պետական համալսարանում ասպիրանտուրան սկսել է գործել դեռևս 1928 թվականից, երբ Համալսարանի վարչությունը հաստատել է ֆակուլտետների կողմից ասպիրանտուրայի ութ տեղերի համար ներկայացված առաջին թեկնածուներին: Մինչև 1938 թվականը ատենախոսությունները պաշտպանվել են Մոսկվայում, Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգում) ու Ռուսաստանի գիտական մյուս կենտրոններում:
ԵՊՀ-ում պահպանվում է թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունների պաշտպանությունների վերաբերյալ տեղեկությունների առաջին գրանցամատյանը, ըստ որի՝ թեկնածուական առաջին ատենախոսությունը պաշտպանել է Գեղամ Գալֆյանը 1938 թվականին՝ ստանալով քիմիական գիտությունների թեկնածուի աստիճան: Իսկ դոկտորական ատենախոսության առաջին պաշտպանությունը տեղի է ունեցել 1943 թվականին: ԵՊՀ դոցենտ Աշոտ Աբրահամյանը ներկայացրել է «Անանիա Շիրակացի» թեմայով ատենախոսությունը՝ հայցելով պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Գրանցամատյանում առկա են գիտական աստիճանների պաշտպանությունների վերաբերյալ ռուսերենով վավերագրված այնպիսի փաստեր, ինչպիսիք են՝ գիտական աշխատանքների հեղինակների անձնական տվյալներ, ատենախոսության թեմա, ընդդիմախոսների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև ատենախոսության լսումների ու խորհրդի որոշումների ամսաթվեր:
Ներկայումս ԵՊՀ-ում գործում է 15 մասնագիտական խորհուրդ՝
1. Իրավաբանության 001,
2. Երկրագիտության 005,
3. Օտար լեզուների 009,
4. Գրականագիտության 012,
5. Փիլիսոփայության ու սոցիոլոգիայի 013,
6. Տնտեսագիտության 015,
7. Ֆիզիկայի 049,
8. Մաթեմատիկայի 050,
9. Կենսաֆիզիկայի 051,
10. Քաղաքագիտության 056,
11. Մանկավարժության 058,
12. Արտասահմանյան գրականության 066,
13. Հոգեբանության 067,
14. Կրոնագիտության 068,
15. Համաշխարհային պատմության 069:
Երևանի պետական համալսարանում ատենախոսական ու դոկտորական պաշտպանություններին առնչվող բոլոր աշխատանքները համակարգում է ԵՊՀ գիտական քարտուղարությունը մասնագիտական խորհուրդների հետ ակտիվ համագործակցությամբ: