ԵՊՀ դոկտորական կրթության կենտրոնի իրավասության տիրույթում են՝
ԵՊՀ ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության ու հայցորդների ձևակերպման գործընթացի կազմակերպումը,
ԵՊՀ ասպիրանտների ու հայցորդների ուսումնառության և տարեկան ատեստավորման կազմակերպումը,
ասպիրանտների, հայցորդների և դոկտորանտների ուսումնառությանը կամ հետազոտական գործունեությանն առնչվող հրամանների և իրավական այլ ակտերի նախագծերի մշակումը,
ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության համակարգի հետ կապված կարգավորող տարաբնույթ կարգերի և իրավական այլ ակտերի բարեփոխմանը միտված առաջարկների մշակումը,
համապատասխան զեկուցագրերի, հաշվետվությունների, առաջարկների, մասնագիտական եզրակացությունների և այլ փաստաթղթերի պատրաստումը,
ստացված պաշտոնական գրությունների, քաղաքացիների դիմումների և բողոքների պատասխան գրությունների նախագծերի պատրաստումը և այլն: